Լուսանկարիչը 3 տարի ճամփորդել է Եվրոպայում՝ հագուստով միմյանց համընկնող մարդկանց ֆիքսելու համար (ֆոտոշարք)
Լուսանկարիչներն աշխարհի ամենահամբերատար մարդիկ են, չէ որ նրանք կարող են ժամերով և հաճախ նաև օրերով սպասել մեկ հաջող կադր ֆիքսելու համար:
Ինչպես ներկայացնում է AdMe.ru-ն, ավստրիացի լուսանկարիչ Ստեֆան Դրաշանը բացառություն չէ: Նա շատ ժամեր է անցկացրել տարբեր քաղաքների փողոցներում և թանգարաններում, որպեսզի լուսանկարի մարդկանց, որոնց հագուստը կատարելապես համընկնում է պատահական անցորդի կամ ուղեկցի հագուստի հետ:
Նա այս գործին 3 տարի է նվիրել՝ ֆիքսելով հետաքրքիր համընկնումներ տարբեր վայրերում:















