«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը նոր պետ ունի

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը նոր պետ ունի:
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից Tert.am-ին հայտնեցին, որ նշված ՔԿՀ-ի պետ է նշանակվել Արդարադատության գնդապետ Արկադի Վիկտորի Բալյանը:
Նշենք, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ի նախկին պետ Հովհաննես Հակոբջանյանն աշխատանքից ազատվել էր հոկտեմբերի սկզբին՝ սեփական դիմումի համաձայն:
Նախքան «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետի պաշտոնը զբաղեցնելը Հովհաննես Հակոբջանյանը զբաղեցրել էր «Վարդաշեն» ՔԿՀ պետի տեղակալի պաշտոնը, իսկ դրանից առաջ եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետը:









