«Ռեալի» գլխավոր մարզիչ. Չեմպիոնության համար մրցավազքը դեռ ավարտված չէ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Աթլետիկոյի» (0:0) հետ կայացած խաղից հետո հայտարարել է, որ չեմպիոնության համար մրցավազքը դեռ ավարտված չէ:
«Առջևում դեռ շատ հանդիպումներ կան: 10 միավորի տարբերությունն իրոք մեծ է, սակայն «Բարսելոնան» միշտ չէ, որ հաղթանակ կտոնի: Մենք պետք է պատրաստ լինենք դրան:
Չեմ կարծում, որ չեմպիոնության համար մրցավազքն ավարտված է: Կշարունակենք կատարել մեր աշխատանքը: Սա ֆուտբոլ է, որտեղ ամեն ինչ շատ արագ փոխվում է: Պետք է պայքարել մինչև վերջ:
Երբ ես գլխավորեցի «Ռեալը», թիմը «Բարսելոնայից» հետ էր մնում 10 միավորով: Մրցաշրջանի արդյունքում հետ մնացինք կատալոնական ակումբից մեկ միավորով:
Ցավում եմ, որովհետև տղաներն արժանի էին ավելիի: Չեմ ցանկանում ինչ-որ մեկին քննադատել: Ամեն ինչ շատ լավ էր ընթանում: Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք:
Ինձ դուր եկավ Իսկոյի խաղը: Գոհ եմ բոլորից, հատկապես Իսկոյից: Մրցավարական որոշումները չեմ ցանկանում մեկնաբանել: Մրցավարը կատարեց իր աշխատանքը:
Ֆուտբոլում երբեմն լինում է, երբ գնդակը չի ցանկանում հայտնվել դարապսում: Չեմ կարող դա բացատրել, սակայն մենք շատ լավ ենք խաղում:
Գոլեր են հարկավոր, սակայն ամեն դեպքում պետք է պահպանել լավատեսությունը»,- ֆրանսիացի մասնագետի խոսքն է մեջբերում «արքայական ակումբի» պաշտոնական կայքը:










