Փաստաբան է ձերբակալվել. նա կասկածվում է մոտ կես մլն դրամ կաշառք պահանջելու մեջ
Փաստաբան Վաղինակ Աթոյանը ձերբակալվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Փաստաբանը ձերբակալվել է Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում»,-ասաց Խաչատրյանը։
Tert.am-ի տեղեկություններով` փաստաբանը կասկածվում է կաշառք պահանջելու մեջ։
Աթոյանը մոտ կես մլն դրամ գումար է պահանջել «Նուբարաշեն»-ում գտնվող կալանավորի քրոջից։










