Բոլոր այն անձանց համար, ովքեր ունեն ծառայողական բջջային հեռախոսահամարներ, կա որոշակի լիմիտավորում. Արսեն Բաբայան

11:26 • 20.11.17

ԱԺ-ի տարբեր պաշտոնատար անձանց բջջային ծառայողական հեռախոսահամարներն  ունեն որոշակի լիմիտավորում. տարբեր անձանց մոտ՝ սահմանված գումարը, որի շրջանակներում կարող են հեռախոսով խոսել, տարբեր է: Այս մասին Tert.am–ին հայտնեց ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը՝ ի պատասխան հարցի, թե կա՞ լիմիտավորում, և որքա՞ն է այն կազմում ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի պարագայում:

Արսեն Բաբայանն ասաց, որ ԱԺ ուսումնասիրությունը դեռ չի ավարտվել, և նաև հարցը, թե տիկին Նաղդալյանը չէ՞ր կարող չիմանալ, որ իր լիմիտը սպառվել է, ասաց, որ դրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է տա ծառայողական քննությունը, որը դեռ չի ավարտվել:

Հիշեցնենք, որ երբ հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը 2 միլիոն դրամի խոսել է, Արսեն Բաբայանը հայտնեց, որ Վիվասել ՄՏՍ ընկերությունը զիջել Հերմինե Նաղդալյանի հեռախոսային ծառայությունների վճարը, սակայն «Վիվասել» ընկերության կողմից պարզաբանել էին, որ նման բան չկա: Ինչից հետո Բաբայանն ասաց, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչությանը հանձնարարվել է ուսումնասիրել, թե ինչն է եղել պատճառը, որ ընկերության կողմից նախնական ներկայացված տեղեկության և հետագայում ներկայացված հաշվի միջև եղել է գումարի զգալի տարբերություն, որն էլ ընկալվել է որպես զիջում։