Գերմանիան մի իրավիճակում է, որում չի եղել վերջին 70 տարում. Շտայնմայերը բանակցությունների մասնակիցներին կոչ է արել վերանայել դիրքորոշումը

20:12 • 20.11.17

Կառավարության ձևավորման վերաբերյալ նախնական բանակցությունների ձախողումից հետո Գերմանիան գտնվում է իրավիճակում, որում չի եղել վերջին 70 տարում: Այս մասին հայտնել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:

«Կառավարություն ստեղծելու վերաբերյալ նախնական բանակցություններն արդյունք չբերեցին: Սա ավելի մեծ մարտահրավերների առաջ է կանգնեցնում քաղաքական կուսակցությունները», - ասել է Շտայնմայերը:

Նախագահը կոչ է արել բանակցությունների մասնակիցներին «դադար տալ և վերանայել իրենց դիրքորոշումը»:

«Բունդեսթագում ընտրված բոլոր քաղաքական կուսակցությունները պետք է գործեն հանուն համընդհանուր բարօրության: Ես սպասում եմ բանակցությունների մասնակիցներից կանխատեսելի ապագայում կառավարություն ձևավորելու պատրաստակամության ցուցաբերությունը», - հավելել է նա:

Շտայնմայերի խոսքով՝ մոտ օրերս ինքը կշփվի կուսակցությունների առաջնորդների, ինչպես նաև՝ Բունդեսթագի, Բունդեսթագի ու Սահմանադրական դատարանի ղեկավարների հետ:

Նա եզրափակել է, որ կառավարության ձևավորման վերաբերյալ նախնական բանակցությունների ձախողումից հետո հասանելի է մնում երկու տարբերակ. փոքրամասնության կառավարություն, որը դեռ չի եղել Գերմանիայի պատմության մեջ, կամ նոր ընտրություններ, որոնք դեռ երբեք չեն հայտարարվել այսքան արագ:

Գերմանիան մի իրավիճակում է, որում չի եղել վերջին 70 տարում. Շտայնմայերը բանակցությունների մասնակիցներին կոչ է արել վերանայել դիրքորոշումը