Չզարմանաք, եթե  վաղը ստացվի, որ բոլոր տաղանդավորներն ապահով ընտանիքներից են. Սերոբ Խաչատրյանը՝ տարկետման իրավունքը վերացնելու մասին

23:08 • 21.11.17



Tert.am-ը կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանի հետ զրուցել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի մասին, որով վերացվում է ուսման ընթացքում տարկետում ստանալու իրավունքը: Նրա մտահոգություն այն է, որ փորձում  են կրթությունը, գիտությունը նեղացնել, ինչպես միջնադարում էր, երբ փորձեցին գիտությունը դարձնել աստվածաբանության աղախինը: Հիմա էլ ՀՀ-ում փորձ է արվում կրթությունն ու գիտությունը դարձնել ռազմական ոլորտի աղախինը: Սերոբ Խաչատրյանը շեշտեց, որ անվտանգություն բառը պետք է ավելի լայն իմաստով  հասկանալ, քանի որ անվտանգություն չի նշանակում ունենալ միայն հզոր ռազմական երկիր, անվտանգություն նշանակում է  ունենալ բազմազան երկիր, այսինքն՝ երկիր, որն ունի լավ մարզիկներ, գիտնականներ, ամենակարևորը՝ կունենա ընդհանուր բարձր կրթական մակարդակ։

- Վերացվում է տարկետման իրավունքը, զուգահեռ կրճատվել են կրթության ոլորտին տրամադրվող գումարները: Ստացվում է՝ այս կամ այն խնդիրը կրթության հաշվի՞ն է կարգավորվում:

-  Այսօր կրթության ոլորտն այնպիսին է, որ ասել, թե օրենքը փոխենք, վիճակը կվատանա կամ հակառակը՝ կլավանա, իրականում, ճիշտ չէ, որովհետև կրթության խնդիրներն այնքան շատ են, որ տարկետումից զրկելու որոշումը ո՛չ կփրկի, ո՛չ կկործանի: Միևնույն ժամանակ, անշուշտ, օրենքը որոշակի ազդեցություն կունենա, հիմնականում հարվածի տակ կդրվի տղաների  կրթությունը: Այսօր բուհերում մենք 700 պետպատվերով տեղ ունենք,  ու մոտ 3000 -4000 տղա  ամեն տարի պարապում է այդ տեղերին հավակնելու համար: Իհարկե, մոտ 700 են անցնում, բայց ամեն դեպքում մոտիվացիա էր:  Տեսակետը, որ սովորողը միշտ կսովորի, պարապողը միշտ կպարապի, հասկանալի է, բայց մոտեցումը, որ ոլորտն ամբողջությամբ թողնես մոտիվացիայի վրա, մեզ առաջ տանել չի  կարող: Ցանկացած երկիր էլ տալիս է որոշակի արտաքին մոտիվացիաներ, եթե թողնենք միայն ներքին մոտիվացիայի վրա, ապա մեր աշակերտների միայն 10 տոկոսը կսովորի: Սա լա՞վ է՝ ոչ, շատ վատ է, 21-րդ դարում սա անթույլատրելի է: Իմ տեսակետն այն է, որ հիմա մեր կրթության համակարգն այնքան ծանր վիճակում է,  որ այս մի որոշումով չեն կարող ասել, թե փլուզում կլինի, բայց ազդեցություն կունենա:

- Օրենքի ընդդիմախոսներն ասում են, որ կրթության ընդհատումը բացասական հետևանք կունենա, իսկ իշխանության հակափաստարկն այն է, որ կրթության շարունակականությունը կարող է լինել նաև ԶՈւ-ում, քանի որ համապատասխան ստորաբաժանումներ կստեղծվեն:

-  Լավ է, որ  հարցին նաև այս կողմից ենք նայում: Մենք փոփոխություն ենք անում օրենքում, իսկ ես ուզում եմ լավ մտածել և  հույս եմ ունենում, թե ավելի լավ վիճակ է լինելու: Սա հնարավոր է, բայց այս դեպքում մեր բանակը պետք է բավականին լուրջ  պատասխանատվությունն ստանձի: Օրինակ՝ ուսանողները, որոնք գնացին բանակ, ունենալու են տարբեր շնորհներ, տաղանդ և այլն, արդյո՞ք մեր բանակը կարողանալու է շնորհներն ու տաղանդը խելամիտ ձևով օգտագործել: Այսինքն, եթե կարողանան երեխաների տաղանդը խելամիտ օգտագործել, գտնել այն ձևը, որտեղ անձն իրեն ավելի լավ կդրսևորի, ապա այս օրենքը շատ լավ հնարավորություն կտա: Առայժմ ես այս ուղղությամբ արմատական տեղաշարժ չեմ տեսնում: Ինչ վերաբերում է անընդհատությանն ասեմ, որ ընդհանրապես կյանքի կանոն կա, որ երբ  անձը գործ է անում, ինքը պետք է կենտրոնանա:   Օրինակ, եթե ես ուզում եմ դառնալ գիտնական, ֆուտբոլիստ կամ արվեստագետ, պետք է կենտրոնանամ գործ վրա: Ինչ-որ իմաստով ընդհատելը խանգարելու է, սա ակնհայտ է: Միջազգային շուկայի հետ, եթե համեմատենք, ապա ստացվում է, որ տվյալ մասնագետն արտերկրում անընդհատ կրթություն կստանա, իսկ ՀՀ-ում ստիպված կլինեն ընդհատել: Արդյունքում չի բացառվում, որ արտերկրի մասնագետներին մեր մասնագետները շատ զիջեն: Սակայն, եթե օրենքը խելացի ու արդար ձևով օգտագործվի, ապա օրենքը կարող է բերել զարգացման:

-Իսրայելում տարկետման իրավունք չկա, ավելին՝ ծառայում են նույնիսկ աղջիկները, բայց առաջատար պետություն է բժշկության, ռազմարդյունաբերության և այլ ոլորտներում: Ինչո՞ւ այնտեղ կարող են կրթությունն ընդհատել, բայց լավ մասնագետ լինել, իսկ մեզ մոտ՝ ոչ:

- Ես չեմ ասում չի ստացվի, ես ասում եմ՝ հարց է, թե ինչպես կստացվի, քանի որ, եթե փոփոխությունը լավ արվի, ապա այլ պատկեր կլինի: Բայց, եթե երկրում կոռուպցիոն համակարգը շարունակում է գործել, այս  օրենքի ընդունումից հետո կոռուպցիոն համակարգը դադարելո՞ւ է գործել, ես չեմ հավատում: Հիմա տաղանդավոր լինելը դառնում է  բավականին սուբյեկտիվ,  ինչպե՞ս ենք որոշում: Եթե հոդված գրելն է, ապա մարդիկ կարող են ապահովել նաև հոդված գրելը: Իսրայելը շատ խելացի տարբերակներ է գտել, եթե մենք էլ կարողանանք գտնել, ապա լավ կլինի: Ես գիտեմ նոբելյան մրցանակակիր, որը ծառայել է Իսրայելի բանակում, բայց ինքը հոգեբանական հետազոտություններ է արել բանակում: Եթե մենք էլ կարողանանք մարդկանց նախընտրությունները ճիշտ կառավարել, ապա այստեղ էլ լավ կլինի: Հարց է՝ կկարողանա՞նք գտել տաղանդավորներին հատկապես ոչ հարուստ ընտանիքներից, քանի որ հիմա ՀՀ-ում այնպիսի իրավիճակ է, որ խելացիների ճնշող մեծամասնությունն ապահովված ընտանիքներից է: Հիմա ՀՀ-ում խելացիությունն ու  հարստությունը նույնացվում է, իսկ դա շատ վատ է, քանի որ նշանակում է, որ երկիրը հնարավորություն չի տալիս անապահով խավին զարգանալու, դրսևորվելու: Եթե վաղը ստացվի, որ բոլոր տաղանդավորներն ապահով ընտանիքներից են, չզարմանաք:

- Օրենքի կողմնակիցները հայտարարում են, որ  հավասար  սկզբունք  են ցանկանում ստեղծել, ինչն ավելի արդար է:

- Խոսում են արդարության մասին, իսկ երբ այս տեսանկյունից ենք նայում, ապա այլ պատկեր էլ ենք տեսնում: Ասվում է, որ այն ուսանողները, ովքեր արտասահմանյան հանդեսում կտպագրվեն, միջազգային կոնֆերանսների մասնակից կլինեն, ապա ծառայությունը կարող են անցկացնել իրենց մասնագիտական ուղղության համաձայն: Կարդացի նաև, որ «Պատիվ ունեմ» ծրագրին մասնակից լինելու համար հարկավոր է մաթեմատիկային և ֆիզիկայի քննություն: Հիմա այլ պատկերի նայենք. ՀՀ-ի բարձր լեռնային գյուղերում, ըստ ԳԹԿ-ի,  անգլերենի միջին մակարդակը 3-ն  է՝ 10 բալանոց համակարգով, այսինքն՝ անբավարար: Եթե նման պատկեր է, ապա այս երեխաներն ինչպե՞ս են կարողանալու հոդված գրել անգլերենով: Մենք կրթության ոլորտում անհավասարություն ենք ստեղծել, ինչը բերելու է նրան, որ ովքեր գնում են էլիտար դպրոցներ իրենք հնարավորություն են ստանալու տարկետում ստանալ: Եթե ուզում ենք արդարություն, ապա պետք է սկսենք նրանից, որ երկրում արդար կրթություն տան, որ գյուղի երեխան էլ, որը պակաս տաղանդավոր չէ, ինքն էլ  հնարավորություն ունենա բակալավրիատում սովորելու ընթացքում միջազգային ժուռնալում հոդված գրի: Եթե ինքը լավ ֆիզիկա գիտի, բայց անգլերենը բավարար չէ, ինչպես միջազգային ամսագրում տպագրվի:

- 1 2- ամյա պարտադիր կրթության պայմաններում, երբ անձը դպրոցն ավարտում է 18 տարեկանում, ինչպե՞ս կարողանա մինչև 18 տարեկան հասնելը կրթության, գիտության բնագավառում բացառիկ հաջողություններ ունենալ, որ հասկանան` անձը պոտենցիալ գիտնական է: ՀՀ-ն նման միջազգային օլիմպիադաների մասնակցելու հնարավորություն ունի՞:

-  Այո՛, նման օլիմպիադաներ կան, ամեն տարի ՀՀ-ից մոտ 10-15 երեխա շահում է օլիմպիադաներում՝ մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա, կենսաբանություն և այլ առարկաներից, որոնցից 5-6-ը 12-րդ դասարանցի են: Ենթադրվում է, որ այս երեխաներին հնարավորություն է տրվելու այլ կերպ ծառայելու, օրինակ՝ ռազմարդյունաբերական համալիրում: Բայց այստեղ էլ  խնդիրներ կան, քանի որ չի բացառվում, որ երեխան այնպիսի թեմաներ ընտրի, որ ռազմարդյունաբերության հետ կապված չէ: Ինձ մտահոգում է այն, որ մենք փորձում  ենք կրթությունը, գիտությունը նեղացնել, ինչպես միջնադարում էր, երբ փորձեցին գիտությունը դարձնել աստվածաբանության աղախինը: Հիմա էլ ՀՀ-ում փորձ է արվում կրթությունն ու գիտությունը դարձնել ռազմական ոլորտի աղախինը: Կրթություն ու գիտությունը չեն սիրում, որ սահմանափակում է լինում, որ ստիպում են ծառայել սպեցիֆիկ նպատակների: Անվտանգություն բառը պետք է  ավելի լայն իմաստով  հասկանալ, քանի որ անվտանգություն չի նշանակում ունենալ միայն հզոր ռազմական երկիր, անվտանգություն նշանակում է  ունենալ բազմազան երկիր, այսինքն՝ երկիր, որն ունի լավ մարզիկներ, գիտնականներ, ամենակարևորը՝ կունենա ընդհանուր բարձր  կրթական մակարդակ: Մենք հիմա շատ վտանգավոր վիճակում ենք, քանի որ մեր երկիրն աղքատ է, իսկ անվտանգության ամենամեծ հարվածն աղքատությունն է:

-  Հաշվի առնելով մարզերի դպրոցների վիճակը, որ առարկաներ կա նույն  ուսուցիչն է դասավանդում և այլն, ստացվո՞ւմ  է, որ միայն քաղաքի  երեխաները կարող են լիարժեք սովորել, իսկ մյուսները պետք է ծառայեն:

- Իմ մտահոգությունը  հենց դա է, քանի որ մենք հիմա փոխում ենք ու ԿԳՆ-ի համալսարանների ձեռքից վերցնում ենք ակադեմիական տարկետումը, ասում ենք տվեք որովհետև լավ չեք արել՝ անարդար չի եղել, կոռուպցիա է եղել և այլն: Տարկետման իրավունքը վերցնում են ու տալիս ՊՆ-ին: Եթե ապակոդավորեմ այս որոշումը, ապա այն է, որ ակադեմիական տարկետումը վստահություն չի ներշնչում, անվստահություն չկա ու արդար չէ: Իսկ իրենց բերած օրենքը հավասարություն է ստեղծում՝ ոչ:

 

Անի Օհանյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

15:52 • 20/05

Ռոման Աբրամովիչը ներկա չի գտնվել Անգլիայի Գավաթի եզրափակչին, քանի որ նրան նոր վիզա չեն տրամադրել

15:52 • 20/05

Հոնգկոնգում աճուրդում վաճառվել է 1.1 մլն դոլարանոց վիսկին (լուսանկար)

15:36 • 20/05

Շների մասին բլոգ վարող երեխան հայտնվել է համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում (լուսանկարներ)

15:25 • 20/05

Վրացական փողոցի ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել

15:18 • 20/05

Հավայան կղզիներում Կիլաուեա հրաբխից ժայթքած լավան տարածվում է ու «կուլ տալիս» տները (լուսանկարներ, տեսանյութ)

15:07 • 20/05

Իլոն Մասկը պատմել է երկու շարժիչով «ցնցող» Tesla-ի մասին (լուսանկարներ)

14:55 • 20/05

Անվտանգության խորհրդի 6 երկրներ շնորհավորել են նոր իշխանություններին, իսկ սա չի կարող դրական չազդել մեզ վրա. Արա Պապյան

14:51 • 20/05

Ժիրու. Տխուր կլինի, եթե Անտոնիո Կոնտեն հեռանա Չելսիից

14:44 • 20/05

«Երևան 2800» գորգը նվիրաբերվել է Երևանի պատմության թանգարանին

14:35 • 20/05

Ռեալի ավելի քան 2000 երկրպագու հրաժարվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի տոմսերից

14:34 • 20/05

Թագուհի Էլիզաբեթ 2-րդը հարսանիքի կապակցությամբ իր թագը տվել է Մեգան Մարքլին (լուսանկարներ, տեսանյութ)

14:30 • 20/05

Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայի դեմ ազդեցիկ լծակներից մեկն է, և Իսրայելը հիմա գործածում է այդ մահակն Անկարայի դեմ. Հայկ Մարտիրոսյան

14:22 • 20/05

Փրկարարները բռնել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք

14:13 • 20/05

Ջենիֆեր Էնիսթոնը կկատարի ԱՄՆ առաջին կին նախագահի դերը

14:10 • 20/05

Ամփոփվել են Արցախում անցկացված օպերատիվ-մարտավարական զորավարժությունների արդյունքները

13:52 • 20/05

Թրամփին ծաղրել են կնոջ անունը սխալ գրելու համար

13:44 • 20/05

Սերիալներ նայելուն վերջ ենք տալիս. Կրթության նախարարի ուղերձը դպրոցականներին

13:42 • 20/05

Հալեպը հաղթել է Շարապովային և դուրս եկել Հռոմի մրցաշարի եզրափակիչ

13:36 • 20/05

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կայցելեն առնվազն նոր իշխանության, արտաքին գործերի նոր նախարարի հետ ծանոթանալու. Շավարշ Քոչարյան

13:31 • 20/05

Արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի պսակադրությունը՝ ֆոտոշարքով

13:11 • 20/05

Կլոպ. Սալահը ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրեց, բայց Ռոնալդուն այդպիսի 15-ն է ունեցել

13:05 • 20/05

Քարտուղարուհին Սիլվիո Բեռլուսկոնիին 3 մլն եվրո է կտակել

12:54 • 20/05

Չինաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են կանխել «առևտրային պատերազմը»

12:44 • 20/05

ՀՀ հակաօդային պաշտպանության զինատեսակների շարքում իրենց տեղը կզբաղեցնեն «Տոր» զենիթա-հրթիռային համալիրները. «Զինուժ»

12:43 • 20/05

Պողոս Գալստյանը հաստատել է, որ Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը տեղափոխվում է Հայաստան

12:29 • 20/05

Մելանյա Թրամփը երիկամի վիրահատությունից հետո Սպիտակ տուն է վերադարձել

12:17 • 20/05

Լոռու մարզում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել դաշտում. shamshyan.com

12:06 • 20/05

Կաննի կինոփառատոնի դափնեկիրների պարգևատրման արարողությունը՝ ֆոտոշարքով

12:00 • 20/05

Տնտեսական ոլորտի բարելավման համար կարևոր է պետական ապարատի կրճատումն ու աշխատավարձերի բարձրացումը. Հայկ Բալանյան  

11:45 • 20/05

Հայտնի են գնդակային հրաձգության ՀՀ երիտասարդների առաջնության մրցանակակիրները

11:39 • 20/05

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Գրետա Սարգսյանի մահվան կապակցությամբ

11:34 • 20/05

«Մոնակոն» և «Լիոնը» դուրս են եկել Չեմպիոնների լիգա, «Մարսելը» հանդես կգա Եվրոպա լիգայում

11:32 • 20/05

Ղազախստանում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների հակաահաբեկչական զորավարժությունները

11:01 • 20/05

Եթե առաջնորդվենք գործող օրենքով՝ Կառավարության մաս կազմող ուժերի միջև պետք է ձևավորվի կոալիցիա. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ

10:49 • 20/05

Դավիթ Խաչատրյանը նոկաուտով պարտվել է իռլանդացի Պիտեր Կուիլիին (տեսանյութ)

10:35 • 20/05

Թուրքիայի հատուկ ծառայությունները տեղեկացել են Բալկաններում Էրդողանի դեմ նախապատրաստվող հարձակման մասին

10:22 • 20/05

Մոուրինյուն մարզչական կարիերայի ընթացքում առաջին անգամ պարտվել է Անգլիայի գավաթային եզրափակչում

10:15 • 20/05

Մայիսի 21-ին Երևանում և 4 մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

09:44 • 20/05

Հանրապետության տարածքում բոլոր ճանապարհներն անցանելի են. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:24 • 20/05

Ավտովթար է տեղի ունեցել Դավիթ Բեկի փողոցում. երեք մարդ հոսպիտալացվել է

09:16 • 20/05

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

23:58 • 19/05

ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի քննադատությանը արցախցի դիվանագետների հետ հանդիպման առնչությամբ

23:51 • 19/05

Կուբայում հայտնաբերվել է նախօրեին թռիչքից րոպեներ անց կործանված օդանավի առաջին «սև արկղը»

23:45 • 19/05

Սաուդյան Արաբիան 1000 եթովպիացի բանտարկյալի է ազատ արձակելու

23:40 • 19/05

Արամ Ավագյանը նվաճեց WBC International Silver տիտղոսը

23:36 • 19/05

Ֆրանսիացի կինոռեժիսոր Լյուկ Բեսոնին բռնաբարության մեջ են մեղադրել. ԶԼՄ-ներ

23:28 • 19/05

Մարսելի կայարաններից մեկում տարհանում է իրականացվել՝ ահաբեկչության վտանգի պատճառով

23:18 • 19/05

Սոցցանցի օգտատերերը համեմատել են Թրամփի երդմնակալության և արքայական հարսանիքի ժամանակ փողոցում հավաքված բազմությունը (լուսանկար)

23:10 • 19/05

Գերմանիան շուրջ 80 մլրդ եվրո կծախսի ներգաղթյալների համար

23:06 • 19/05

Նարեկ Աբգարյանը 9-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում

23:04 • 19/05

Համացանցում տեսանյութ է հայտնվել Գրոզնիում եկեղեցու վրա իրականացված հարձակման վայրից

22:58 • 19/05

ԵՄ հանձնակատարը Թեհրանում հաստատել է Եվրամիության հավատարմությունը իրանական միջուկային ծրագրին

22:54 • 19/05

Պորոշենկոն հրահանգել է ԱՊՀ կանոնադրական մարմիններից հետ կանչել Ուկրաինայի ներկայացուցիչներին

22:48 • 19/05

Տարոն Մարգարյանը ծանոթացել է Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման ընթացքին և կարևորել նոր ճանապարհի հարակից տարածքների կանաչապատումը

22:41 • 19/05

Ռուսաստանում ներկայացվել է աշխարհի առաջին լողացող ատոմակայանը

22:36 • 19/05

«Երևան 2800» գորգը նվիրաբերվել է Երևան քաղաքի պատմության թանգարանին

22:30 • 19/05

Գրոզնիում գրոհայինները փորձել են պատանդ վերցնել եկեղեցու ծխականներին. կան զոհեր

22:26 • 19/05

«Շիրակը» հայտարարել է, որի չի մասնակցի Բարձրագույն խմբի վերջին տուրի հանդիպմանը

22:26 • 19/05

Ստվերի, կոռուպիցայի դեմ պայքարը ոչ միայն կարող է կոմպենսացնել սոցիալական ծախսերը, այլ՝ բազմապատկել բյուջեն. Թաթուլ Մանասերյան

22:09 • 19/05

Ազարի միակ գոլը «Չելսիին» դարձնում է Անգլիայի գավաթակիր (տեսանյութ)

21:57 • 19/05

Աղքատության կրճատում, աշխատավարձերի բարձրացում, կոռուպցիայի դեմ պայքար. քաղաքացիների ակնկալիքները նոր կառավարությունից (տեսանյութ)

21:41 • 19/05

Միհրան Հարությունյանը հաղթանակով է մեկնարկում MMA-ում (տեսանյութ)

21:34 • 19/05

Հյուսիսային Կորեան չի հաստատել հարավկորեացի լրագրողների ցուցակը, որոնք պետք է ներկա լինեն միջուկային պոլիգոնի ապամոնտաժմանը

21:29 • 19/05

Դորտմունդի «Բորուսիան» նոր դարպասապահ ունի

21:24 • 19/05

Կրթական ոլորտում հսկայական գումարներ ավելացան, բուհերն այսուհետ չեն վճարի Երիտասարդական հիմնադրամի պարտադիր գումարները. Ա. Հարությունյան

21:13 • 19/05

Շահագրգռված ենք, որ գյուղացիական վարկերի տույժ-տուգանքների համաներում լինի, և այդ գումարները ներդրվեն գյուղատնտեսության մեջ. Արթուր Խաչատրյան

20:45 • 19/05

Մահացել է Գրետա մայրիկը՝ Վազգեն Սարգսյանի մայրը

20:43 • 19/05

Հայտնի է Պրեմիեր լիգայի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

20:30 • 19/05

Գերմանիայում անհայտ անձը կրակ է բացել անցորդների ուղղությամբ. կան զոհեր

20:17 • 19/05

Բալոտելին 2014 թվականից հետո առաջին անգամ հրավիրվել է Իտալիայի հավաքական

20:01 • 19/05

Իսրայելա-թուրքական հակասությունն այս անգամ ավելի խորն է, և ավելի հավանական է դառնում, որ Քնեսեթը կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Արա Պապյան (տեսանյութ)

20:00 • 19/05

Սթրեսի մեջ գտնվող վարորդը պոտենցիալ մարդասպան է. Վ. Սահակյանը միանշանակ կողմ է արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը հանելուն

19:51 • 19/05

Daily Mail-ը ֆոտոշարքով ներկայացրել է բրիտանացի արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքի հայտնի հյուրերին

19:50 • 19/05

Արսենալը պատրաստվում է 50 մլն վճարել Նապոլիի ֆուտբոլիստի համար

19:38 • 19/05

Չինաստանում արգելվել է հայտնի կոմունիստի կոմիքսի տարածումը (լուսանկար)

19:30 • 19/05

«Վերածնունդ» հիմնադրամի աջակցությամբ Վ.Սարոյանի անվան դպրոցում ամերիկահայ գրողին նվիրված միջոցառում է կազմակերպվել

19:29 • 19/05

Անգլիայի Գավաթի եզրափակիչ. մեկնարկային կազմեր և ուղիղ հեռարձակում

18:48 • 19/05

«Վալենսիայի» հարձակվողը կարող է հայտնվել է «Բավարիայում»

18:43 • 19/05

Հուզիչ հրաժեշտ լեգենդին. Բուֆֆոնը փոխարինվեց (լուսանկարներ)

18:42 • 19/05

«Հայի վիժվածք» արտահայտությունն անողի օգտին երբեք չեմ քվեարկի․ Կարո Փայլանը՝ նախագահի թեկնածու Մերալ Աքշեների մասին

18:23 • 19/05

Ի՞նչ չի կարող անել կինը Սաուդյան Արաբիայում․ արգելքներ,որոնց գոյությանը երբեմն դժվար է հավատալ (լուսանկարներ)

18:15 • 19/05

Սփյուռքի հայերը հայրենիք կվերադառնան, թե ոչ կախված է նրանից , թե ինչպիսի երկիր կկառուցենք. Աշոտ Ադամյան (տեսանյութ)

17:39 • 19/05

ՀՀ-ում կա քաղաքական կամք՝ ունենալ անկախ դատական համակարգ, իշխանական կաբինետից հրահանգ տվողները և ընդունողները պատասխանատու են օրենքի առաջ. ՀՀ վարչապետ (տեսանյութ)

17:30 • 19/05

ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու ամենահաստատուն տարբերակը հանրաքվեի  ճանապարհ է, և ցանկալի է՝ 6 ամիսը չանցնի. Աղազարյան

17:26 • 19/05

Բակո Սահակյանը և Լիլիթ Մակունցը քննարկել են մշակույթի ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցության հարցեր

17:18 • 19/05

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մրցանակակիրները վաղը կպարգևատրվեն

17:08 • 19/05

Պարգև սրբազանը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց Արցախի թեմի գործունեությունը և ծրագրերը

17:07 • 19/05

Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը կտեղափոխվի Երևան

16:52 • 19/05

Հայաստանի Մ16 հավաքականը երկու ընկերական հանդիպումներ կանցկացնի

16:51 • 19/05

Ռոբերտո Մանչինի. Իտալիայի հավաքականը պետք է հաղթի Եվրո-2020-ում, այնուհետև Աշխարհի առաջնությունում

16:27 • 19/05

Լոնդոնում տեղի է ունեցել արքայազն Հարիի և Մեգան Մարքլի պսակադրության արարողությունը (ֆոտոշարք)

16:23 • 19/05

Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողների հետ (լուսանկարներ)

16:21 • 19/05

Ասկերանի Իվանյան գյուղում համայնքային կենտրոն է բացվել

16:05 • 19/05

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Կուբայի Պետական Խորհրդի նախագահին

16:03 • 19/05

Կարևոր է Արցախի Հանրապետության հաջողությունները միջազգային հանրությանը հասանելի դարձնելը. Աշոտ Ղուլյանը ընդունել է Զոհրապ Մնացականյանին

16:01 • 19/05

Ուզբեկստանում ուսուցչուհիները «2» են նկարել վատ առաջադիմություն ունեցող երեխաների ճակատին

15:59 • 19/05

Միայն նկարչությամբ, կաբինետներում նստած խաղողագործություն չենք զարգացնի. Արտակ Սարգսյան

15:55 • 19/05

Ձեզ ճանաչում ու գնահատում են որպես արժանապատիվ բարերարի ու հայրենասեր մարդու. նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Լուիզ Սիմոն Մանուկյանին

15:53 • 19/05

Կրիշտիանու Ռոնալդուն և Դանիել Կարվախալը վերադարձել են «Ռեալի» հայտացուցակ

15:45 • 19/05

Էրդողանը չի շարունակելու մնալ նախագահի պաշտոնում, դուք եք դատվելու․ Փայլանը՝ թուրք դատավորներին