Բրիտանացի զույգը նշանվել է է «Ֆորմուլա-1»-ի բոլիդների թեստ-դրայվի ժամանակ (տեսանյութ)

21:29 • 22.11.17

Մեծ Բրիտանիան ներկայացնող զույգը նշանադրվել է «Ֆորմուլա-1»-ի 800 ձիաուժ հզորությամբ բոլիդների թեստ-դրայվի ժամանակ:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն, նրանք դարձել են մրցույթի հաղթողները, որը Renault ընկերությունը հայտարարել էր Եվրոպայում իր հաճախորդների համար:

Մրցույթի կանոնների համաձայն՝ անհրաժեշտ էր Renault-ի մարդատար մոդելով թեստ-դրայվ անցնել ցանկացած գործակատարի մոտ, ինչը և արել էր բրիտանացի Մեթյու Քրիդը: Արդյունքում նա ուղևորություն էր շահել դեպի Ֆրանսիա երկու անձի համար, որտեղ էլ կայացել է «Ֆորմուլա-1»-ի բոլիդների ստուգողական մրցավազքը:

Ուղևորության բրիտանացին մեկնել էր ընկերուհու հետ և մրցավազքի ընդմիջման ժամանակ էլ որոշել է առաջարկություն անել նրան: