Հայերենն ունի այնքան բառ, որքան երազանք ունի հայ ժողովուրդը (Ա գլուխ)

17:28 • 24.11.17



Հարկ էր ավելի կոպիտ սկսել, բայց մնանք գեղարվեստի շրջանակում. «Հետևեք իմաստունի խորհրդին՝ մի՛ մտեք հայոց լեզվի տաճարը, մի՛ շփոթեք այն ախոռի հետ»։ Բանն Աստված է. երբ բանը Բանից անցնում է՝ մտքի, իմաստների ասուն տարածքն անասնանում է:

Լեզուն անուն է տալիս մեր մտքերին, գործողություններին, ձևակերպում և սահմանում է մեզ, ուստի ամայության բերանն ընկած լեզուն մի մսակտոր է ընդամենը, ինչը լամլամելու ու կուլ տալու համար օտար ժանիք չի  պահանջվում: Լեզուն մեր մտապատկերն է, լեզուն այն է, ինչ ենք:  Լեզու  ներբեռնողը  մեր գիտակցությունն է. երբ ուղեղի ֆաբրիկան պարապուրդի է մատնված,  գաղափարական արտադրություն չի ծավալվում, կոպիտ ասած՝ ինչ հումքով պետք է աշխատի ընդունող արտադրամասը՝ լեզվական ապարատը: Այլ բան է, որ գիտակցության պատվանդանից ընկածին օտարի աչքն ուտում է: Ու միայն այստեղ է, որ հետևանքի  հետ գործ բռնող հանրությունը վերջապես տեսնում է «զուլումը»։ Բայց սևեռուն պուրիտան պետք չէ լինել, նկատելու համար, որ ամենահրեղեն լեզուն էլ չէր դիմանա.

երբ խոսքի  հրապարակները բտես դատարկախոսներով, որոնք շեք են արել քաղաքական, հասարակական բոլոր ինստիտուտները և շուրջօրյա ռեժիմով կախվել հանրության ականջից: Հենց ծանծաղ միտքն է լեզուն անապատացնում: Եվ ամենազուլումը.

երբ լեզուն դատապարտված է սպասարկել սուտն ու կեղծիքը, ինքն էլ է ստվում, որովհետև լեզուն նախ՝ վարքաբանություն է:

Լեզուն մտածականի կրիչն է. տես՝  ինչ տեքստերով է ներբեռնվում լեզուն և կիմանաս այդ հանրույթի  կամքը,  գիտակցությունը, երկրի ուժը: Լեզուն որևէ ժողովրդի համահավաք ստեղծագործությունն է և այսօր անպատիվ, անշնորհակալ գործ է  փաստագրել,  որ երբեմնի զորեղ լեզուն մահվան նշաններ է ցույց տալիս: Եվ պատճառը միայն այն չէ, որ հասարակական գիտակցությունը , ուրեմն՝ նաև լեզուն հետևողականորեն հրվում է դեպի կենցաղ և նեխում կենցաղային խոսքուզրույցի մեջ: Լեզուն նախ հոգի է և ապա՝ մարմին. լեզուն նյութականացնում է նաև երազանքները: Եվ եթե լեզվակիրներն ունեն այդ երազանքները, լեզուն չի կարող թաքցնել այդ տեսիլքը, լեզուն չի կարող նրանց հետ չերազել: Լեզուն Տեր է: Անգամ ամենախելահեղ մտքին է Տեր:

Լեզուն մեռնում է, երբ դադարում է խոսել երազանքի անունից, երազանքի մտացածին պատկերներով: Իհարկե, առանձին լավատեսներ՝ հենվելով դարավոր փորձի վրա, մեզ աղոտ հույս են փոխանցում, թե լեզուն դարձյալ կարող է ապաստան հայցել գրականությունից  և մեկ, երկու երևելու գրչի տակից կրկին հառնել, մաքրվել և ազնվանալ: Բայց սա երեկ էր, երբ չկար թվանշային նոր աշխարհը և գրականության մենաշնորհն էր ստեղծել զուգահեռ, վիրտուալ իրականությունը: Այսպես՝ Կաֆկան ուրիշ մարդիկ, ուրիշ կապեր ստեղծելով կարողացավ այլակերպել իրականությունը, Ջոյսն իր մենախոսությամբ հաջողացրեց մի ամբողջ պետություն ստեղծել, Ֆոլքները, Բորխեսն իրենց թաքնագրերով  նոր մարդիկ, նոր զրույցներ  ծնեցին ու այլ  ռիթմ պարտադրեցին աշխարհին: Մերոնք՝ Աբովյանից մինչև Չարենց, Տերյան, Բակունց ու Մաթևոսյան նախ լեզվակիր էին ստեղծում, որ սրանք ժողովրդից հասարակության վերաճեն և երկիր դառնան:

Սակայն, ցանցային նոր իրականությունը գրականությունից հետևողականորեն խլում է լեզվի պահապան հրեշտակի, մշտարթուն պահակի առաքելությունը: Այսօր տեղեկատվական հեղեղը սպառնում է անգամ ճեղքել մարդու բանականությունը, սրբում, տանում է մարդուն, ուր մնաց գրականությանը  մնար  իր ճակատաԳԻՐԸ: Կուզես, եղիր ամենաՋՈՅՍԸ:

Իզուր ենք մեզ օրորում, թե մեր լեզուն հավերժական մի արժեք է և չի կարող կորչել կամ մեռնել: Ժամանակի քաղաքակրթական հոսքերին անհաղորդ լեզուն չի կարող երկար տևել: Վահան Տերյանը հանճարեղ է ձևակերպել. «Միայն ժամանակի պահանջներին համապատասխան լեզուն, միայն ժամանակի կուլտուրան ձևակերպելու ընդունակ լեզուն կարող է հնարավորություն տալ ստեղծագործ ուժերին կերտելու ժամանակի ստիլը – այսինքն` լինելու ժամանակի արտահայտիչը, որ միևնույն է, թե արտահայտել իրենց: Չնայած բոլոր տարբեր շեղումներին ու ճյուղավորություններին մտքի ու զգացմունքի աշխարհում, որ պայմանավորված է հասարակական-տնտեսական և կուլտուրական տվյալներով, ամեն ժամանակ իր ընդհանուր ստիլն ունի, արտահայտության իր հատուկ ձևը: Իսկ եթե լեզուն ընդունակ է ժամանակի ստիլը ստեղծագործելու, այսինքն` ժամանակի ոգին արտահայտելու, եթե լեզուն ընդունակ է ժամանակի հասկացողությունների ու զգացմունքների թարգման հանդիսանալու, ուրեմն նա կենդանի լեզու է և դեռ կենսունակ: Ինչպես անհատի հոգեկան ուժերի չափը երևում է այն ժամանակ, երբ նա բախվում է արտաքին աշխարհի հետ, երբ նա հարաբերության մեջ է մտնում ուրիշ մարդկանց հետ, այնպես էլ լեզվի զորությունը երևում է, երբ նա բախվում է ուրիշ լեզուների հետ: Ինքնամփոփ ու վայրի ցեղերի լեզուն, որքան և ուժեղ թվա իր վայրի առանձնության մեջ, անզոր է դառնում, երբ բախվում է ավելի կուլտուրական մի ազգի լեզվի հետ»։  

Մեր կյանքն այսօր ֆիզիկական նոր չափումների տիրույթում է՝ իրական և վիրտուալ աշխարհների եզրին, որը ժամ-ժամ լցվում է խելացի իրերով, որոնք խոսում են մեզ հետ և  ոչ ամենևին՝ մեր ոսկեղենիկ մայրենիով: Այսօր արդեն արհեստական ինտելեկտը էլեկտրականության պես հասանելի է դառնում ողջ մարդկությանը և կարող է էթնոսֆերայից ջնջել բոլոր այն լեզուները, որոնք չունեն գիտական կապիտալի իրենց բանկերը: Գիտական ոլորտի ամենացածր ֆինանսավորմամբ տարածաշրջանային չեմպիոն հռչակված Հայաստանը պիտի ժամ առաջ իմանա. առաջինը կմեռնեն այն լեզուները, որոնք չեն հաղորդակցվում կամ թույլ են հաղորդակցվում թվանշային նոր իրականությանը, այսինքն՝ չեն խոսում ժամանակի ռիթմով, չեն շոշափում ժամանակի նյարդը, Տերյանի դիպուկ խոսքով՝ չունեն «ժամանակի ստիլը», «կուլտուրական տվյալները»։ Լեզուն բնական երևույթ չէ: Մի այնպիսի ժառանգություն չէ, ասենք մորուց թուխ աչքերի պես, որ ստանում ես ու  անկախ նրանից, խելացի ես, թե՝ խև, այդ գույնն անբաժան է քեզնից: Խևին խրատը /լեզուն/  ինչ անի: Լեզվի դեպքում անգամ ծնողների լեզվական ինքնությունը գործուն ազդեցություն չունի: Որքան էլ խորը և իմաստալից լինի նրանց կապն ու հողորդությունը, միևնույն է, մարդը մտածում և խոսում է ոչ թե իր ծնողների լեզվով, այլ՝ այն հասարակության, որին պատկանում է: Ասել է թե՝ լեզվի լինելիության  առաջին պայմանը գիտակից միտքն է և այն կրող առողջ հասարակությունը: Լեզուն մեռնում է.

երբ դադարում է ստեղծել նոր իմաստներ, նոր տեքստեր ու բառեր, նոր կապեր ու հաղորդակցական նոր ուղիներ:

երբ  տարածքը հետևողականորեն  դատարկվում է լեզվակիր հասարակությունից: Չկա լեզու առանց հասարակության և չկա անլեզու հասարակություն:

երբ լեզվակիրները  չեն ստեղծում  երեկվանից ավելի առաջանցիկ կրթական, գիտական ու մշակութային տեքստեր: Լեզուն անիմաստ, զուտ իներցիայով երկար բանել չի կարող:

երբ լեզվի հայրենիքը հայտնվում է մի վերնախավի ձեռքում, որն իր մտածողությամբ,  արժեքներով, առավել ցածր է  լեզվակիր  հանրությունից: Ցածրակարգ բնազդների շրջանառության համար մարդկային որևէ լեզու մեծ շռայլություն է. հակառակ դեպքում՝ կենդանական աշխարհում նշանային այլ համակարգեր չէին գործի: Լեզուն մարդու ստեղծագործությունն է:

երբ  զանգվածային հախուռն պնդումները երկրի երեսից ջնջում են մասնագիտական խոսքը, գիտելիքը, ապա և՝ ամբողջական մասնագիտական ընտրախավեր: Բոլոր ձայները չէ, որ վերածվեցին բառերի, ըստ այդմ էլ՝ հայերեն  բառերի ու նախադասությունների արձակած ձայները չեն վերածվելու լեզվի: Լեզուն ապրում է, երբ նյութականացնում է մասնագիտական, փաստարկված, ծանրակշիռ խոսքը: Ճամարտակություններին պատանդ, նույն մտքերի շուրջկալում  հայտնված լեզուն  վաղ թե ուշ դախանում և համրանում է, մեծ գրողի դիպուկ խոսքով՝ «մեռնում է քրջի բազարում»:

Իսկ մենք մեր վարքաբանությունը թողած՝ մեր լեզուն ենք հրապարակ քաշել, ցցի հանել ու խևուխելոքով, մեծուփոքրով փիքր ենք անում, թե՝ էս ինչ է եկել, ընկել մեր բերանը. թրով, թվանքով վեր են կացել լեզվի վրա՝ նրա հաստուբարակը, կարճուերկարը, հերումերը…չոբանահաշիվ են անում, թե քանի բառ ունի հայերենը: Կարծես Մորզեի այբուբենն է, որ կետագծերը հաշվեն ու թիվ հայտարարագրեն: Հայոց լեզուն այնքան բառ ունի, որքան մտքի ու զգացմունքի զորություն ունի հայ ժողովուրդը: Լեզուն քննելի է արմատներով, որոնց թիվը հայերենում հասնում է շուրջ 11 հազարի /Տես Հ.Աճառյան, Արմատական բառարան/։ Այդ 11 հազար խորը, զորավոր արմատներից յուրաքանչյուրը հազարավոր բառեր կարող է ծնել, ճյուղավորել, գոյացնել  նոր բառակազմեր ու տերմիններ: Եվ եթե չենք ուզում, որ լեզվաբանության մեր տիտանները շուռ գան իրենց գերեզմաններում, պետք է մեկընդմիշտ դադարեցնենք կոնկրետ գիտակարգերի շուրջ ծավալվող տնայնագործական զրույցները. ոչ մասնագիտական դիսկուրսն առնվազն այլասերում է նյութը, փոշիացնում թեման: Հիշենք՝ հայոց լեզուն այնքան բառ ունի, որքան երազանք ունի հայ ժողովուրդը: Իսկ երազանքը միշտ ունի լեզու, երազողից անհնար է լեզու խլել:

P.S - Հաջորդիվ կներկայացնենք թվանշային նոր իրականության մեջ հայոց լեզվի ազդեցությունը խթանող շարժեր: Հրաշալի կլինի, որ մասնագիտական շրջանակն իր պլատֆորմով ժամ առաջ արձագանքի թեմային:


ՎԱՐԴուհի Սիմոնյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

12:35 • 22/07

«Արարատ-Արմենիան» ներկայացրել է թիմի նոր դարպասապահին

12:27 • 22/07

ՀՀ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի տեսություն

12:24 • 22/07

«Արսենալը» ցանկանում է գնել Շվեյցարիայի հավաքականի դարպասապահին

11:53 • 22/07

Թրամփը Պուտինի հետ հանդիպմանը պատրաստ էր քաղաքական ռիսկի գնալ․ ԱՄՆ փոխնախագահ

11:20 • 22/07

Եթե չկա «կրակի վրա բենզին լցնելու նպատակ», ապա Փանիկում տեղի ունեցածը հայ-ռուսական հարաբերություններին վնաս չի հասցնի. Էդմոն Մարուքյան

11:17 • 22/07

Թուրքիայում ձերբակալել են Աթաթուրքին վիրավորած էրդողանամետ քաղաքացուհու

11:05 • 22/07

Չեխը պետք է ընտրություն կատարի «Ռոմայի» ու «Չելսիի» միջև

11:00 • 22/07

Դիմակավորված ավազակային հարձակում Երևանում. անհայտ անձը փոխանակման կետից խոշոր չափի գումար է հափշտակել

10:51 • 22/07

Մինչ 500 000 դրամ աշխատավարձ ստացողների համար եկամտահարկի դրույքաչափի ևս մեկ սանդղակ պետք է նախատեսել. տնտեսագետ

10:31 • 22/07

Չիլիում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

10:13 • 22/07

Տ. Աճեմօղլուն գումար չի պահանջել. փոխվարչապետը հերքում է, որ աշխարհահռչակ տնտեսագետը կաջակցի ՀՀ կառավարությանը $300 000-ի դիմաց

10:10 • 22/07

Բռնցքամարտ.Ալեքսանդր Ուսիկը դարձել է աշխարհի բացարձակ չեմպիոն` նվաճելով նաև Մուհամեդ Ալիի մրցանակը (տեսանյութ)

09:41 • 22/07

Ազատի ջրամբարի մոտակա ճահճային հատվածում ավտոմեքենա է արգելափակվել, ներսում՝ քաղաքացիներ

00:51 • 22/07

Ընկերական խաղ. «Ինտեր»-«Զենիթ»՝ 3:3 (տեսանյութ)

23:51 • 21/07

Եթովպիայում «մարգարեին» ձերբակալել են հանգուցյալին վերակենդանացնելու անհաջող փորձի համար

23:49 • 21/07

Fiat-ի ղեկավարը հեռանում է պաշտոնից առողջական վիճակի պատճառով

23:40 • 21/07

Շարունակում ենք ուշադրության կենտրոնում պահել հավաքների ազատության սահմանադրական իրավունքի ապահովման հետ կապված հարցերը. Արցախի ՄԻՊ

23:37 • 21/07

Ճապոնիայում շոգի հետևանքով 30 մարդ է մահացել

23:26 • 21/07

Պենտագոնում հավանություն են տվել Պուտինին ԱՄՆ հրավիրելու Թրամփի որոշմանը

23:08 • 21/07

Խնդիրները ճիշտ են ձևակերպած, բայց դա պետք է զուգորդվի համախմբված գործողություններով. տնտեսագետը՝ Ն. Փաշինյանի հայտարարությունների մասին

22:50 • 21/07

«Սանիթեք»-ն աշխատում է բացառապես պատկան մարմինների կողմից տրամադրված աղբավայրերում. պարզաբանում

22:43 • 21/07

Ադրբեջանցիները կոտրել են Արցախի ԱԺ պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի ֆեյսբուքյան էջը (լուսանկար)

22:41 • 21/07

Instagram-ում նոր գործառույթ կհայտնվի

22:36 • 21/07

Գործակալ. Մինայի ծառայություններով հետաքրքրված են «Զենիթը» և «Էվերթոնը»

22:34 • 21/07

Հայաստանում չենք կարողանում ամերիկյան վարորդական անձնագրերով մեքենա վարել. դժգոհում է լոսանջելեսաբնակ հայը

22:14 • 21/07

Ֆարնբորոյի ավիաշոուի ժամանակ 192 մլրդ դոլարի գործարքներ են կնքվել

22:06 • 21/07

Ընդերքի տեսչական մարմնից արձագանքել են՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանում առաջիկայում լիարժեք ստուգում կսկսեն

21:52 • 21/07

Զովունիում փրկարարները հայտնաբերել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք

21:46 • 21/07

Սիրիական բանակն առաջ է ընթանում Էլ-Քունեյթրա նահանգում

21:38 • 21/07

Ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդելու իշխանությունների մղումը դրական կազդի ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների վրա. Էդուարդ Աբրահամյան (տեսանյութ)

21:25 • 21/07

Դավիթ Տոնոյանն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի, խրախուսական նվերներ է հանձնել աչքի ընկած զինծառայողների

21:09 • 21/07

Ղազախստանում Էքսկավատորի վարորդը հայտնվել է 80 տոննա լեռնային ապարի տակ և ողջ է մնացել

21:08 • 21/07

Պաշտոնական. Բասկետբոլիստ Անդրե Սփայթ Մկրտչյանը կարիերան կշարունակի Եվրոպայում

21:05 • 21/07

Ո՛չ Տիգրան Ավինյանը, ո՛չ նրա գրասենյակի աշխատակիցները անգամ չեն ակնարկել, որ Գեորգի Մուրադյանի մասին նյութը չհրապարակվի. Դանիել Իոաննիսյան

20:52 • 21/07

ԱՄՆ քաղաքականության մեջ միտում է եղել՝ ՀՀ ինքնուրույնությունը չտեսնելն ու չգնահատելը․ Վիգեն Հովսեփյան (տեսանյութ)

20:41 • 21/07

Ավելի քան հազար սկաուտներ քայլեցին Երևանի փողոցներով

20:31 • 21/07

Գերմանիան չի երկարաձգի Թուրքիայի հետ առևտրի համար սահմանված արտահանման երաշխիքների սահմանափակումը

20:20 • 21/07

Պուտին–Փաշինյան հարաբերություններում իրավիճակ չի փոխվել, բայց այլ մակարդակներում դրանք նոր իշխանությունների օրոք չեն վերակառուցվել. Ա. Ենոքյան

20:09 • 21/07

Պաշտոնական. Միլանը նոր նախագահ ունի. Ֆասոնեն նույնպես հեռացել է ակումբից

20:01 • 21/07

ՌԴ-ն պատերազմի վերսկսումը չի կանխարգելի, մեր հույսը մեր ԶՈՒ-ն է. պահեստազորի գնդապետ

20:00 • 21/07

Մերիլ Սթրիփը, Շերը, այլ հայտնի աստղեր և «Աբբա»-ի հիթերը՝ 10 տարի անց նկարահանված Маmma Mia! 2 մյուզիքլում

19:52 • 21/07

Իրանն ԱՄՆ-ի պատճառով սպառնում է արգելափակել Հորմուզի նեղուցը

19:43 • 21/07

Ավելի քան 232 000 փախստական է վերադարձել Սիրիա

19:30 • 21/07

Հրդեհ Գյումրիի «Վանատուր» ռեստորանային համալիրում. Դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

19:23 • 21/07

Սևանա լճում քաղաքացիները հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ

19:20 • 21/07

Սյունիքում այրված Nissan-ի ետևի նստարանին հայտնաբերվել է մոխրացած դի. Shamshyan.com

19:13 • 21/07

«Տոբոլը» «Ռեալի» ու «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստին հայտավորել է «Փյունիկի» դեմ խաղերին

19:12 • 21/07

Արցախի ԱԳՆ աշխատակիցները հանդիպել են պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ

19:10 • 21/07

Բակո Սահակյանը ներկա է գտնվել «Արցախի մարզիկների միություն» ՀԿ–ին հիմնադիր ժողովին

19:06 • 21/07

Նախագահն այցելել է նկարիչներ Հովհաննես Զարդարյանի և Ռոբերտ Էլիբեկյանի արվեստանոցներ (լուսանկարներ)

19:02 • 21/07

Հրապարակվել է արքայազն Ջորջի նոր լուսանկարը՝ նրա 5-րդ տարեդարձին ընդառաջ

18:55 • 21/07

Պատերազմը կանխարգելող, քաղաքագիտության տեսանկյունից բացառիկ. Լևոն Շիրինյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

18:41 • 21/07

Ջանլուկա դի Մարցիո. Բենզեման կտեղափոխվի «Միլան»

18:22 • 21/07

Նախագահն այցելել է Բյուրականի աստղադիտարան (լուսանկարներ)

18:10 • 21/07

ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը 15 տոկոսով կբարձրանան

18:10 • 21/07

Nas Daily-ն հերթական տեսանյութն է հրապարակել Հայաստանից՝ պատմելով պատերազմի հետևանքով մնացած ականների մասին (տեսանյութ)

18:07 • 21/07

«Ակտոբեն» հաղթեց «Ժետիսուին». Մարկոսը` հաղթական գոլի համահեղինակ

17:56 • 21/07

Գերմանիայի կանցլերի գրասենյակը դեռևս չի մեկնաբանում Հայաստան Մերկելի հնարավոր այցի մասին տեղեկությունը

17:42 • 21/07

Թրամփի անվտանգության ծառայությունը ստուգել է պուտինի նվիրած ֆուտբոլի գնդակը

17:25 • 21/07

Դեմ չեմ, եթե այդպիսի որոշում կայացվի, կքննարկենք. Ալեն Սիմոնյանը` Երևանի ավագանու ցուցակը գլխավորելու մասին (տեսանյութ)

17:12 • 21/07

Գևորգ Ղազարյանն իր նորամուտն է նշել «Շավիշի» կազմում

16:59 • 21/07

Նիկոլ Փաշինյանը տալիս է գլխավոր մեսիջը, իսկ իր թիմը պետք է բացի փակագծերը. Ստեփան Գրիգորյան  

16:51 • 21/07

Համաեվրոպական համալսարանական խաղեր. բադմինթոնիստ Լիլիթ Պողոսյանը զբաղեցրեց 5-րդ տեղը

16:38 • 21/07

Արցախում ամփոփվել են 2018–ի բանակային ուստարվա 1-ին կիսամյակի արդյունքները

16:38 • 21/07

Փարիզում երեք ոստիկան է ձերբակալվել Մակրոնի խորհրդականի հետ կապված սկանդալից հետո

16:23 • 21/07

«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի իրավասու անձանց կողմից պատճառված ավելի քան 3 մլն դրամ վնասը վերականգնվել է

16:23 • 21/07

«Գանձասար-Կապանը» ևս պաշտոպանում է Արթուր Վանեցյանի թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում

16:19 • 21/07

Արծրուն Հովհաննիսյանը հայկական դիրքերից երևացող ադրբեջանական տարածքների լուսանկարներ է հրապարակել

16:17 • 21/07

Իրանի արևմուտքում գրոհայինների հարձակման հետևանքով ԻՀՊԿ առնվազն տասը ուժային է զոհվել

15:59 • 21/07

Դավիթ Տոնոյանն այցելել է հանրապետության հարավ-արևամտյան սահմանագոտի

15:56 • 21/07

Ինչպես է Սալահը «Լիվերպուլի» մարզման ընթացքում փորձում բասկետբոլի նետում կատարել (տեսանյութ)

15:52 • 21/07

Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետ Ալբերտ Ղարաքեշիշյանը կձերբակալվի

15:45 • 21/07

Լուծվել է Թայրով գյուղում կամրջակի հարցը, շուտով կլուծվի նաև աղբարկղերի հարցը (տեսանյութ)

15:36 • 21/07

Թրամփն առաջարկել է Մեծ Բրիտանիայի վարչապետին լավ փաստաբաններ խորհուրդ տալ ԵՄ-ին դատի տալու համար

15:17 • 21/07

Կարծիքները, թե սոցցանցերի «փոթորիկները» ֆեյքերի բանակների և մեծ փողերի տիրապետող ինչ-որ ուժեր են հրահրում, առնվազն անհիմն չեն. Նիկոլ Փաշինյան

14:59 • 21/07

«Բավարիան« ռեկորդային գումար է ծախսել 17-ամյա ֆուտբոլիստի համար

14:54 • 21/07

«Բարսելոնայի» մարզումային և «Տոտենհեմի» խաղային մարզաշապիկները միմյանց շատ նման են (լուսանկարներ)

14:49 • 21/07

Էջմիածնում շոգի պատճառով մանկապարտեզները մոտ մեկ ամիս չեն գործի

14:33 • 21/07

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կատարինա Մատերնովայի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկա իրավիճակը

14:29 • 21/07

ԱՄՆ-ում սպանել են Ջորջ Բուշ ավագի սրտաբանին

14:27 • 21/07

«Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի գրասենյակի» շրջանակներում «Շահարտ» ՍՊԸ–ն ավելի քան 43 միլիոն դրամ է յուրացրել (տեսանյութ)

14:24 • 21/07

Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության 2 աշխատակից 9 մլն դրամ են յուրացրել

14:00 • 21/07

Վրաերթ Իջևան-Երևան ճանապարհին. տուժածը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

13:59 • 21/07

Գյումրիի բնակչուհին որոնվում է որպես անհետ կորած 

13:54 • 21/07

Ոստիկանները բերման են ենթարկել «Քոնչո» մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանին (տեսանյութ)

13:50 • 21/07

Երևանի թիվ 46 դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել` պաշտոնավարման ընթացքում 7.6 մլն դրամի յուրացում կատարելու համար

13:48 • 21/07

Շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց

13:19 • 21/07

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ

13:16 • 21/07

«Բարսելոնան» բաց չի թողնի Ուսման Դեմբելեին

13:13 • 21/07

ԱՄՆ-ն և Ուկրաինան մերժել են Դոնբասում հանրաքվեի գաղափարը

13:04 • 21/07

Սևանա լիճը շատ վատ վիճակում է, գնում է ճահճացման. Կարինե Դանիելյան

12:55 • 21/07

«Երևան» ՖԱ-ն կազմակերպում է երեխաների ընդունելություն

12:53 • 21/07

Այն ինչ կկատարվի Հայաստանի հետ, կլինի ժողովրդավարական արժեքների փորձաքննություն աշխարհում. Արարատ Միրզոյան

12:48 • 21/07

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

12:48 • 21/07

Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի 70 ռազմական օբյեկտների ուղղությամբ

12:41 • 21/07

Ռեինան 19 օր «Միլանում» անցկացնելուց հետո հնարավոր է լքի ակումբը

12:36 • 21/07

Բաքուն կրկին հոսանքազրկվել է

12:31 • 21/07

Արտարժույթի փոխարժեքները հայաստանյան բանկերում

12:23 • 21/07

Հակառակորդը կրակել է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ

12:07 • 21/07

Համերգային «ընդմիջում». Բեյոնսեն ու Ջեյ Զին իրենց հանգիստն են անցկացնում Իտալիայում (լուսանկարներ)