Հղի բրիտանուհին հրդեհել է Սուրբ Վալենտինի օրն իրեն լքած ընկերոջ բնակարանը
Մեծ Բրիտանիայում բնակվող հղի կինը հրդեհել է իր նախկին ընկերոջ տունը, երբ վերջինս լքել էր նրան Սուրբ Վալենտինի օրը:
Ինչպես հայտնում է Life.ru-ն՝ վկայակոչելով բրիտանական աղբյուրը, 21-ամյա Քեյսի Լի Շեմբրին հղիության 4-րդ ամսում է գտնվել, երբ երիտասարդը մեկ տարվա հարաբերություններից հետո հայտնել է, որ չի ցանկանում որևէ կապ ունենալ նրա և իրենց ընդհանուր երեխայի հետ:
Այդ ժամանակ Քեյսին վերցրել է ողջ մանկական հագուստը, որը ապագա հայրը դուրս էր նետել բնակարանից, դրել է նրա փոստարկղում և այրել: Ձերբակալված բրիտանուհու խոսքով՝ ինքը ցանկություն չի ունեցել այրել նախկին ընկերոջ տունը, թեև խոստովանել է իր արարքը:
Քեյսին, ով պայմանական ազատության մեջ է գտնվելիս եղել, երկու տարվա ազատազրկման են դատապարտել հրդեհ կազմակերպելու համար: Սակայն բողոքարկիչ դատարանում նրա պատիժը մեղմացրել են՝ հասցնելով 20 ամսվա:
Բրիտանուհին ծննդաբերել է բանտում, սակայն դեկտեմբերին դուրս է գալու և հնարավորություն կունենա զբաղվել երեխայի դաստիարակությամբ:










