Թագուհին տվել է իր համաձայնությունը. արքայազն Հարին ու դերասանուհի Մեգան Մարքլը կամուսնանան

14:44 • 27.11.17

Բրիտանական թագավորական ընտանիքի անդամ արքայազն Հարին, որը գահի ժառանգորդների թվում 5-րդն է, պատրաստվում է գարնանը հրաժեշտ տալ չամուսնացած տղամարդու կարգավիճակին ու կյանքը կապել ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլի հետ:

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, զույգը հայտարարել է, որ արդեն ստացել է թագուհի Էլիզաբեթ 2-րդի օրհնությունն ու նշանադրվել է: Նշվում է, որ 93-ամյա միապետը թոռանն ամուսնանալու թույլտվությունը տվել է իր պսակադրության 70-րդ տարեդարձը նշելուց մեկ շաբաթ հետո:

Աղբյուրը մանրամասնում է, որ արքայազն Հարին հարսնացուի ծնողներից պաշտոնապես խնդրել է Մարքլի ձեռքը:

Հայտնի է, որ 33-ամյա Հարին ու 36-ամյա Մարքլը հանդիպում են մեկուկես տարի: Նրանք շուտով պատրաստվում են հանդես գալ հեռուստատեսությամբ ու պատմել կայացած նշանադրության և սպասվելիք ամուսնության մասին:

Նշվում է, որ զույգն ապրիլից շուտ չի ամուսնանա՝ սպասելով Հարիի ավագ եղբոր՝ արքայազն Ուիլյամի 3-րդ երեխայի լույս աշխարհ գալուն:

Հայտնի է նաև, որ պսակադրությունից հետո նրանք ապրելու են Քենսինգթոնյան պալատում:

 

Prince Harry and Meghan Markle have today revealed they are engaged after the Queen gave her grandson permission to marry the star in the week after she celebrated her 70th wedding anniversary. Above, their first public appearance together at a tennis match during the Invictus Games in Toronto in September

Թագուհին տվել է իր համաձայնությունը. արքայազն Հարին ու դերասանուհի Մեգան Մարքլը կամուսնանան