Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումից հետո Ռուսաստանը մեզ հանգիստ չի թողնելու. Արթուր Ղազինյան

22:00 • 01.12.17



Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության մասին համաձայնագիր ստորագրելուց հետո հանրությունը փոփոխությունների հույս ունի: Ռուսական մոդելը, որում մենք 20 և ավելի տարի ապրում ենք, իրեն չի արդարացրել, իսկ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները իրականացնելու պարագայում մարդկանց կյանքը կարող է փոխվել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը: Ըստ նրա՝ ԵՄ հետ փաստաթղթի ստորագրումից հետո Ռուսաստանում տարվում է հակահայկական քարոզչություն, որը կարող է վտանգավոր լինել, որովհետև Ռուսաստանը Ուկրաինայի պարագայում ապացուցեց, որ կարող է թշնամացնել այդ երկու բարեկամական ժողովուրդներին: Արթուր Ղազինյանը նկատեց, որ Եվրամիությունը հարգեց Հայաստանի որոշումը՝ անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, ինչը պարտավորեցրեց Ռուսաստանին հարգել Հայաստանի որոշումը՝ ստորագրել Եվրամիության հետ համագործակցության համաձայնագիր: Ըստ նրա՝ այսպիսով, Հայաստանը դուրս եկավ այն վերահսկելի իրավիճակից, որը կա ԵԱՏՄ երկրների վրա:

- Փորձագիտական որոշ շրջանակներ Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումից հետո պնդում են, որ այն կարող է կյանքի չկոչվել: Հայաստանի իշխանությունները նշում են, որ իրենց չեն պարտադրել ստորագրել այս համաձայնագիրը, և եթե իրենք ցանկանային այն չիրականացնել, ապա չէին էլ ստորագրի: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ իշխանություններն ունեն պատճառ կյանքի չկոչելու այն:

- Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված համաձայնագիրը թե՛ բովանդակային, թե՛ ձևական նշանակություն ունի: Մենք աշխարհին ցույց տվեցինք, որ ի հեճուկս Ռուսաստանի մենք ունենք այնքան ինքնուրույնություն, որ ստորագրենք այն, իսկ բովանդակային տեսանկյունից այն մեր առաջ բացում է լայն հնարավորություններ՝ ժողովրդավարական երկիր կառուցելու համար: Առաջին քայլը կատարել ենք, մենք ապացուցել ենք, որ մենք կանք, մենք ուժեղ ենք, իշխանությունը ձեռք բերեց լեգիտիմության հիմքեր, իսկ բովանդակային առումով մենք ունենալու ենք խնդիրներ, որովհետև այդ ռեֆորմներն ամբողջապես կատարելու պարագայում մենք կվերածվենք եվրոպական պետության: Իսկ սա ենթադրում է, որ այսօր հսկիչ փաթեթի տեր իշխանությունը դառնալու է փոքրամասնություն, այսինքն՝ իշխանության հիմնական մասը հանձնվելու է պետական ինստիտուտներին, պետական մարմինները զբաղվելու են իրենց գործով, կատարելու են օրենքով սահմանված իրենց լիազորությունները, կատարելագործվելու են պետական մարմինները:

Արդյունքումշ` ստացվելու է մի իրավիճակ, որ համաձայնագրի ամբողջական կյանքի կոչման պարագայում մենք կհայտնվենք Վրաստանի կարգավիճակում: Թեև Վրաստանում ռուսական փողերով  օլիգարխն է, բայց կա հստակ սահմանված օրակարգ, գործում են ինստիտուտները, ոչ թե մարդիկ, դրա համար չեն կարողանում փոխել Վրաստանի արտաքին քաղաքականությունը: Ռուսաստանը դժվար թույլ տա, որ մենք նման փոփոխություն անենք, ուստի ներսում մենք ունենալու ենք ակտիվացող հինգերորդ շարասյունը, որը խոսելու է Հայաստանում եվրոպական արժեքների անհարիրության մասին, ընտանեկան արժեքների գերակայության, հայու գենի և այլնի մասին: Սկսվելու է սպեկուլյացիաների շրջան:

- Նկատի ունեք, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացման արդյունքում մենք կանգնելու ենք ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդրի առա՞ջ, կամ գուցե մե՞զ են հանելու այդ միությունից:

- Եթե մենք ներքին բարեփոխումների արդյունքում կարողանանք ձևավորել Եվրոպական միության անդամ-պետությունների Սահմանադրությունների ավանդույթներին համապատասխանող պետություն, մենք պարզապես անելիք չենք ունենա ԵԱՏՄ-ում և հիմա էլ այդտեղ անելիք չունենք:

- Հայաստանի իշխանություններն ասում են, որ դա տնտեսական միություն է և ժողովրդավարության հաստատման հետ կապ չունի:

- Հայաստանի աշխարհագրական դիրքը հուշում է, որ մենք դեպի Իրան-Վրաստան շղթայում ենք, որը եվրոպական շուկա ապրանքների տարանցման ճանապարհ է: Մենք այս պահին այդ հնարավորությունն ունենք, բայց, չգիտես ինչու, ընտրել ենք քարանձավի միջոցով Ռուսաստանի հետ կապվելու հնարավորությունը ու հրաժարվել ենք դեպի եվրոպական շուկա ծովային ելքից: Բոլոր ռացիոնալ հաշվարկներով՝ աշխարհագրական, տնտեսական, աշխարհաքաղաքական, մեզ տանում են դեպի եվրոասոցացում, բայց մենք գնում ենք քարանձավով Ռուսաստանի հետ կապվելու ճանապարհով, որը տարին տասը անգամ օրերով փակվում է, հերթեր են գոյանում, արտահանվող ապրանքը փչանում է և այլն:

- Պարո՛ն Ղազինյան, ամեն դեպքում, Հայաստան-Եվրամիություն համաձայնագրով առաջարկված բարեփոխումները մեկ կամ երկու օրում իրականացվել չեն կարող, դրանք տարիներ են պահանջում: Մենք ե՞րբ ենք կանգնելու հակասությունների առաջ:

- Հակասությունը միանգամից չի երևա: Մենք կտեսնենք, թե ինչպես են ձևավորվելու, կայանալու ժողովրդավարական ինստիտուտները, կտեսնենք, թե ընտրությունների արդյունքում ինչպես է իրադրություն փոխվելու հանրապետությունում, կտեսնենք, թե ինչպես է քաղաքացիական հասարակությունը ստանձնում պատասխանատվությունը, մարդիկ ինչպես են գիտակցում, որ քաղաքական գործընթացներում գործիք չեն, գործոն են: Այս ամենն, ի վերջո, կհանգեցնի նրան, որ ժամանակի ընթացում ներքին իրավիճակը կփոխվի: Թե երբ կլինի, ես չգիտեմ: Կարևորն այն է, որ մենք պարզապես դուրս եկանք այն վերահսկելի իրավիճակից, որը կա Եվրասիական տնտեսական միության անդամակցության երկրների վրա:

- Բայց իրականում մենք կարո՞ղ ենք ազատվել այն կախվածությունից, որ ունենք Ռուսաստանից:

- Կախվածությունը միայն տնտեսական, քաղաքական ու անվտանգային չէ: Մենք ունենք Ռուսաստանում աշխատող պատկառելի թվով հայրենակիցներ, ովքեր ինձ հիշեցնում են հայկական ներքին քաղաքականության առումով պատանդներ: Այնտեղ գտնվող հայերի հարցը հարկի ու անհարկի շահարկում են, երբ Հայաստանն ընտրի այնպիսի քաղաքական կուրս, որը հաճելի չլինի Ռուսաստանի համար, այնտեղ ապրող հայրենակիցներին կհիշեն, կբարձրաձայնվեն նրանց խնդիրները, ինչպես դա եղավ վերջերս՝ Ռուսաստանում բնակվող հայերի վարորդական իրավունքների հետ կապված: Դա մի փոքր առիթ էր՝ ցույց տալու, թե ինչ վտանգներ կարող են լինել Հայաստանի համար: Ռուսաստանը իրավական պետություն չէ, որ ստորագրված պայմանագիրը երաշխավորի, որ այնտեղ ամեն ինչ նորմալ կընթանա, որ դատարանը կպաշտպանի մեր հայրենակիցների իրավունքները:

- Վստահ եմ, որ լսել եք ռուսական փորձագիտական շրջանակներից հնչող կարծիքները, որ Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրմամբ հայերը դարձան ռուսների թշնամիները, որ դաշնակից Հայաստանը չպետք է եվրոպական համագործակցության փաստաթուղթը ստորագրեր: Ձեր գնահատմամբ՝ այս տեսակետները որոշ չափով արտահայտո՞ւմ են ՌԴ իշխանությունները դիրքորոշումը:

- Այդ տեսակետները հնչել են ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող «Звезда» հեռուստաալիքով, Հանրային հեռուստաընկերությամբ, որն ամբողջությամբ պետական հսկողության տակ է, НТВ հեռուստաընկերությամբ, որը «Գազպրոմ»-ի մասն է: Մեկը չէ, երկուսը չեն: Եթե մի հատ լիներ, կարող էինք պատահական համարել, երկրորդը, երրորդը երան ապացուցելու, որ սա ձեռագիր է, հստակ միջոցառում է: Ռուսաստանը պաշտոնապես այլ բան չէր կարող ասել, որ խնդիր չի տեսնում Հայաստանի և Եվրամիության համագործակցության մեջ, բայց ես հակված եմ մտածել, որ դա այդպես չէ: Եվրամիությունը հարգեց Հայաստանի որոշումը՝ անդամակցել ԵԱՏՄ-ին, ինչը պարտավորեցնում է Ռուսաստանին հարգել Հայաստանի որոշումը՝ Եվրամիության հետ համագործակցության համաձայնագիր ստորագրել:

- Կարծում եք, որ Ռուսաստանը մեզ հանգիստ չի՞ թողնի:

- Իհարկե, իհարկե հանգիստ չի թողնի: Իրենք հասկանում են, թե ինչ կլինի, եթե Հայաստանը իրականացնի այս համաձայնագիրը: Այն լրջագույն խնդիրներ է առաջացնելու: ՌԴ-ն աշխատանքի յուրահատկություն ունի, հանրային գիտակցության վրա ազդելու քարոզչական գործիքները բավական արդյունավետ են աշխատում, ինչը ապացուցվեց Ուկրաինայի պարագայում, նրանց հաջողվեց ռուս-ուկրաինական թշնամություն սերմանել: Վտանգ կա, որ նման թոք-շոուների կազմակերպմամբ հնարավոր է ռուս ժողովրդին տրամադրել մեր դեմ:

- Կարելի՞ է համարել սա հակահայկական:

- Այո, սա ակնհայտ հակահայկական քարոզչություն է: Սադրանք է, պրովոկացիա: Չգիտեմ՝ ուր կտանի այս գործընթացը, ի՞նչ նպատակ է հետապնդում այն, բայց միանգամայն վտանգավոր է մեր երկու բարեկամական ժողովուրդների համար:

- Իսկ Ձեր կարծիքով` Ռուսաստանն է՞լ ինչ նպատակ է հետապնդում, երբ համաձայնագիրն արդեն ստորագրված է: Այն չեղարկել հնարավոր չէ՞:

- Նրանք ուզում են ցույց տալ, որ Ռուսաստանում առարկողներ կան: Նրանք իրավական տեսանկյունից առարկել չեն կարող: Եվրասիական տնտեսական միության իրավասությունն է երրորդ պետությունների հետ իր անդամ-երկրների համագործակցության վերաբերյալ կարծիք հայտնել: Հիմա Վրաստանը, Թուրքիան, Իրանը կամ այլ պետություններ, որ կարծիք հայտնեն, թե համաձայն են ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը, մենք չե՞նք ասի, թե դուք ի՞նչ կապ ունեք, ո՞վ եք, որ դեմ լինեք կամ համաձայն, դուք սովորական գործընկերներ եք: ԵԱՏՄ-ում կան այլ պետություններ ևս, ինչո՞ւ է միայն Ռուսաստանը կարծիք հայտնում: Սա է հարցը, որ ԵԱՏՄ չկա, կա՝ Ռուսաստան: Որքան շուտ դուրս գանք ինձ համար վտանգավոր այս կառույցից՝ ԵԱՏՄ-ից, այնքան շուտ կկարողանանք համագործակցել Իրանի հետ, Վրաստանի հետ: Հակառակ դեպքում` դառնում ես ճորտ, գաղութ:

- Պարո՛ն Ղազինյան, Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի իրականացման համատեքստում կարևորվում է քաղաքական ուժերի ու հասարակության վերահսկողությունը: Կա՞ն արդյոք համապատասխան թվով արևմտամետ քաղաքական ուժեր, հետաքրքրված մարդիկ, որ վերահսկեն կյանքի կոչման փուլը:

- Երբ 15թ.-ին դարձանք ԵԱՏՄ անդամ, հանրությունը ուրախացա՞վ, կարծես, ոչինչ տեղի չէր ունեցել: 2013թ.-ին, երբ հայտարարվեց, որ գնում ենք Մաքսային միություն, ոգևորություն տեսա՞ք: Դրանք սովորական իրադարձություններ էին: Իսկ Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումից առաջ մեծ ոգևորություն կար, անգամ այդ օրը բոլորը նստած ուշի ուշով հետևում էին, կստորագրվի, չի ստորագրվի: Սա սպասված իրադարձություն էր, որովհետև հանրությունը դրական սպասումներ ունի: Մարդիկ փոփոխություն են ուզում: 20 տարի ռուսական մոդելով ապրել ենք, հնարավոր չէ այս պայմաններում առաջընթաց ունենալ, հույսը Եվրամիությունն է, որ մենք կատարենք այս ծավալով պարտավորությունները և փոխենք մեր կյանքը:

Տիգրանուհի Մարտիրոսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

09:24 • 19/09

ԱՄՆ մեկ դոլարը վաճառվում է 486.50 դրամ առավելագույն փոխարժեքով

09:18 • 19/09

«Հրապարակ». Նախորդ ընտրությունների ընտրակեղծարարները, ձայն բերողները, թաղային հեղինակություններն այս անգամ մնացել են «անտեր»

09:01 • 19/09

«Ժողովուրդ». Դաշնակիցներ կորցնելու ծանր հետևանքները. Նիկոլ Փաշինյանը հայտնվել է փաստի առաջ

08:38 • 19/09

«Ժողովուրդ». ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված անձանց ԱՄՆ մուտքի վիզաները

08:20 • 19/09

«Ժամանակ». ՔՊ-ն Էջմիածնում ուժեղ քաղաքապե­տի թեկնածուի փնտրտուքների մեջ է

07:54 • 19/09

Երևանում և 8 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

07:44 • 19/09

Ավարտվել է 3-րդ միջկորեական գագաթնաժողովը. ԿԺԴՀ-ն ու Հրվ. Կորեան ռազմական ոլորտում համաձայնագիր են կնքել

07:26 • 19/09

ՌԴ-ն ու Չինաստանը դասվել են ԱՄՆ-ի կիբերանվտանգությանը սպառնացող հիմնական վտանգների շարքին

06:43 • 19/09

Կոտայքի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կան վիրավորներ. shamshyan.com

06:33 • 19/09

Երգչուհի Ջեսիկա Սիմփսոնը պատրաստվում է երրորդ անգամ մայր դառնալ

05:57 • 19/09

Փհենյանում մեկնարկել է միջկորեական բանակցությունների երկրորդ փուլը

05:26 • 19/09

Մեքենայում արգելափակված արջի «փախուստի» տեսանյութը համացանցում է հայտնվել

04:42 • 19/09

Թրամփն առաջարկել է պատ կառուցել Սահարա անապատում

04:18 • 19/09

Ավտովթար Երևանի Սարալանջի փողոցում. կա վիրավոր. shamshyan.com

03:54 • 19/09

Պենտագոնի ղեկավարը հերքել է պաշտոնը լքելու մասին լուրը

03:18 • 19/09

Վենեսուելան հիանում է Պուտինի առաջնորդական հատկություններով. Մադուրո

02:52 • 19/09

ՀՀ ԶՈՒ-ի և ՊԲ-ի կողմից իրավիճակը լիովին վերահսկվում է. Նիկոլ Փաշինյան

02:31 • 19/09

Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը տեղափոխվում են Չիկագո

02:03 • 19/09

Պոմպեոն Հյուսիսային Կորեայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կանցկացնի

01:26 • 19/09

Վորոնեժի մարզում ուղևորատար ավտոբուսների բախման հետևանքով զոհվել է 5 մարդ

00:54 • 19/09

ՉԼ. «Աթլետիկոն» հյուրընկալվելիս հաղթեց «Մոնակոյին», այլ արդյունքներ (տեսանյութ)

00:50 • 19/09

ԱՄՆ-ը մտադիր չէ պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ. Թրամփ

23:55 • 18/09

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը կշարունակեն բանակցություններն Իդլիբի հարցով

23:53 • 18/09

Իսրայելի օդուժի գործողությունները խախտում են Սիրիայի ինքնիշխանությունը. Պուտին

23:50 • 18/09

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Yerevan.Today-ի խմբագրությունում իրականացված խուզարկությունը

23:46 • 18/09

Իկեր Կասիլյասը յուրահատուկ արդյունքով դարձավ պատմության միակ ֆուտբոլիստը

23:24 • 18/09

Փարիզի կենտրոնում ամիսը մեկ անգամ կարգելվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

23:11 • 18/09

Իլոն Մասկի ընկերությունը պատրաստ է ամերիկյան զենք ուղարկել տիեզերք

22:53 • 18/09

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնան» մեկնարկում է վստահ հաղթանակով (տեսանյութ)

22:50 • 18/09

«Ինտերը» կամային հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ (տեսանյութ)

22:48 • 18/09

Թող հավատի ջահը լուսավորի հայ ժողովրդի ուղին. Հռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանությանը

22:32 • 18/09

Այս ընտրությունները միայն ավագանու ընտրություններ չեն, հենց այդ պատճառով շատ դեպքերում ծրագրային կետերի շուրջ բանավեճ տեղի չի ունենում. Էդգար Վարդանյան

22:28 • 18/09

Արցախում արջերը փակել են Նիկոլ Փաշինյանի մեքենայի ճանապարհը (տեսանյութ)

22:25 • 18/09

Չեմպիոնների լիգա. «Լիվերպուլ»-ՊՍԺ. մեկնարկային կազմեր

22:21 • 18/09

Բլոգերը ցուցադրել է իր պատվիրած նոր ոսկեգույն iPhone XS և XS Max սմարթֆոնները (տեսանյութ)

22:06 • 18/09

Լևոն Արոնյանի կինը հեծանվով 1800 կմ տարածություն կանցնի Թուրքիայով և Իրանով դեպի Հայաստան

21:57 • 18/09

Մետրոյի նոր կայարան, միասնական տոմսային համակարգ, վերջ «գծատեր» երևույթին․ 3 ուժի ծրագրային դրույթներում տրասնպորտային խնդիրների լուծման ճանապարհը

21:44 • 18/09

«Իզվեստիայի» գլխավոր խմբագիր Արսենի Հովհաննիսյանը զբաղեցրել է Life.ru-ի գլխավոր խմբագրի պաշտոնը

21:25 • 18/09

Հայտնի է, թե ինչ տեսք կունենա «Բարսելոնայի» խաղաշապիկը գալիք մրցաշրջանում (լուսանկար)

21:24 • 18/09

Քանի դեռ իշխանությունները Արցախի հարցում հեղհեղուկ մոտեցումներ են ցուցաբերում, ունենալու ենք սահմանային լարվածություն. քաղաքագետ (տեսանյութ)

21:22 • 18/09

Համացանցում հայտնվել է «Կապիտան Մարվել» ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)

21:10 • 18/09

Արտակ Զեյնալյանի՝ քաղաքապետ ընտրվելով Նիկոլ Փաշինյանի դիրքերը չեն թուլանում, ընդհակառակը․ Արամ Սարգսյան

21:10 • 18/09

Սիրիայում Իլ-20 ռուսական օդանավի կործանումից հետո Նեթանյահուն զանգահարել է Պուտինին

20:50 • 18/09

Անհատ տաքսու վարորդներին կազատենք հարկային բոլոր պարտավորություններից․ Նիկոլ Փաշինյան

20:50 • 18/09

Եվրահանձնաժողովն ընդլայնում է հետաքննությունը գերմանական մեքենաշինական հսկաների դեմ 

20:28 • 18/09

Գերմանիայում գործարկվել է ապագայի գնացքը

20:24 • 18/09

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

20:23 • 18/09

Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց մենք պատրաստ ենք նաև պատերազմի․ Նիկոլ Փաշինյանն այցելել է առաջնագիծ (տեսանյութ)

20:12 • 18/09

ՉԼ. «Բարսելոնա»-ՊՍՎ հանդիպման մեկնարկային կազմերը

20:02 • 18/09

Հրապարակվել է զբոսաշրջիկների ներհոսքից ամենաշատը «տառապող» երկրների վարկանիշը

20:01 • 18/09

Ն. Փաշինյանը և Բ. Սահակյանը այցելել են հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին (լուսանկարներ)

19:50 • 18/09

Samsung-ը մտադիր է հրաժարվել Galaxy J-ից. ET News

19:49 • 18/09

Առանց կանխավճարի հիփոթեքով բնակարաններ, աղբահանության խնդրի լուծում, կոմունալ ծախսերի նվազեցում. ՕԵԿ–ը քայլերթ անցկացրեց Զեյթունում

19:44 • 18/09

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ-ում Կոնգոյի Հանրապետության դեսպան Դավիդ Մադուկան

19:40 • 18/09

«Լույս» դաշինքը քննարկում է անցկացնում Երևանի ավագանու ընտրություններում իր նախընտրական ծրագրի շուրջ (տեսանյութ)

19:37 • 18/09

Լաթաքիայի մոտակայքում Թուրքիա ուղևորվող բրիտանական կործանիչ է նկատվել Իլ-20-ի կործանումից առաջ

19:32 • 18/09

Պաշտոնական. Ալվարո Նեգրեդոն նոր ակումբ ունի

19:31 • 18/09

Իսրայելից հայտնել են Նեթանյահուի՝ Պուտինի հետ հեռախոսազրույց անցկացնելու մտադրության մասին

19:30 • 18/09

Հասկանում եմ վարչապետի հոգեվիճակը. նա շրջապատված է այնպիսի դիլետանտ կադրերով, որ ամբողջ ծանրաբեռնվածությունը վերցնում է իր վրա. Նաիրա Զոհրաբյան

19:30 • 18/09

«Մարտի 1-ի» գործով քննության վերջնական արդյունքները ցույց կտան՝ ինչ է տեղի ունեցել. Ա. Եղոյանը՝ ԳՇ պետի՝ սահմանը նոսրացած չլինելու հայտարարության մասին

19:20 • 18/09

Դրանք կլինեն քայլեր, որոնք բոլորը կնկատեն. Պուտինը պատմել է Իլ-20-ի կործանմանն ի պատասխան քայլերի մասին

19:13 • 18/09

Մենք ունենք առողջապահության ոլորտի տապալում. միայն ժողովրդահաճո որոշումներ կայացնելով, «Ֆեյսբուքում» հայտնի մարդկանց նշանակումով խնդիրները չեն լուծվում. Գևորգ Գրիգորյան

19:05 • 18/09

Իտալիայի Բ Սերիայի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է

18:51 • 18/09

ԱՄՆ դեսպանությունը Ծիածանի և Ամբերդի դպրոցներին նվիրաբերում է 80.000 ԱՄՆ դոլարի գույք

18:50 • 18/09

Սերժ Թանկյանը հրապարակել է «Սպիտակ» ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)

18:47 • 18/09

Տոտին պատմել է՝ ինչպես է մերժել «Ռեալին»

18:37 • 18/09

ԱՄՆ-ում որսորդը փախչել է արջից՝ գիշատիչի թաթերում թողնելով իր ընկերոջը

18:34 • 18/09

Իդլիբ կուղարկվեն նաև թուրք զինվորականներ․ Չավուշօղլու

18:26 • 18/09

Արարատ Զուրաբյանը կարևորում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հստակ տարաբաժանումը

18:25 • 18/09

Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ պարագլուխներից «Սինջարի ամիր»-ն ու նրա որդին

18:12 • 18/09

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը մասնակցել է ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 13-րդ նիստին

18:10 • 18/09

Կարող է անգրագետ խոսվի, բայց եթե ճառը համոզում է, ուրեմն լավն է․ Վազրիկ Բազիլը դասախոսություն կարդաց ԵՊՀ-ում

18:08 • 18/09

Գործադիրը պետք է ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման գործընթացի ինտենսիվացումը պահի ուշադրության կենտրոնում. Ա. Աշոտյան

18:00 • 18/09

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալի այցելուի հանձնուքում հայտնաբերվել են կաթոցիկներ և այլ իրեր

17:57 • 18/09

Ինձ համար Ռոնալդուի տեղափոխությունը ցավալի փաստ է. Բարտոմեու

17:56 • 18/09

Apple-ը թողարկել է նոր iOS12-ը

17:52 • 18/09

«Ինչպես ես հայացա»․ Սևան Նշանյանը պատմել է Հայոց ցեղասպանությունը «բացահայտելու» իր պատմությունը

17:39 • 18/09

Թուրքիայում հետախուզական ծառայության 15 ենթասպա է ձերբակալվել

17:33 • 18/09

Հայաստան կժամանեն Էրիկ Էսրաիլյանը և Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքը

17:31 • 18/09

Գրիզմանը շատ ինքնավստահ է. Ռամոս

17:31 • 18/09

«Ռոսկոմնադզոր»-ը հայտարարել է Twitter-ի և Facebook-ի ստուգումների մասին

17:26 • 18/09

Թուրքիայում կալանավորված ամերիկացի քահանայի հայազգի փաստաբանը պատրաստվում է դիմել սահմանադրական դատարան

17:20 • 18/09

Համացանցում հրապարակվել է «Մերի Փոփինսը վերադառնում է» ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)

17:11 • 18/09

Cnet-ը նոր iPhone XS-ը համեմատել է iPhone X-ի հետ՝ նշելով դրա առավելություններն ու թերությունները

16:57 • 18/09

Հայաստանի Մ-17 հավաքականը ժամանել է Բելառուս

16:56 • 18/09

Արտահերթ ընտրության հարցը հանրային պահանջ է, ոչ թե վարչապետի ցանկությունը. Լենա Նազարյան

16:54 • 18/09

ՀՀ ԱԻ նախարարի հրամանով համակարգի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են մեդալներով

16:52 • 18/09

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

16:49 • 18/09

Ստամբուլի 3-րդ օդանավակայանի կառուցման ժամանակ 37 բանվոր է զոհվել. լրատվամիջոցներ

16:47 • 18/09

Երևանում 28-ամյա քաղաքացին ինքնասպանության փորձ է արել

16:40 • 18/09

Երևանի ավագանու ընտրությունների շրջանակում արձանագրվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգման 18 դեպք. Դատախազություն

16:36 • 18/09

ԵՊՀ մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են Հանրապետության նախագահի նստավայրում

16:26 • 18/09

Ադրբեջանցի միլիարդատիրոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ավրաամ Ռուսոյի առևանգման փորձի համար

16:19 • 18/09

Սիրիան ողջունել է Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ Իդլիբի հարցով կայացված որոշումը․ «ՍԱՆԱ»

16:18 • 18/09

Պատվաստված և ոչ մի աղջկա մոտ որևէ բարդություն չի գրանցվել. ԱՀԿ-ի գնահատականը՝ ՀՀ-ում պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներին

16:13 • 18/09

ԵՄ երկրները «Սկրիպալների գործով» նոր պատժամիջոցներ չեն սահմանի Ռուսաստանի նկատմամբ

16:08 • 18/09

Մեր տպավորությամբ՝ սա փորձ է՝ լռեցնելու լրատվամիջոցին, որը հանդես է գալիս մեր երկրում առկա մերժելի երևույթների քննադատությամբ. Yerevan.Today կայքի խմբագիր

16:07 • 18/09

Իսրայելը ռուսական ինքնաթիռի կործանման համար մեղադրել է Դամասկոսին, Իրանին և «Հեզբոլլահ»-ին

16:04 • 18/09

«Սանիթեքն» ապաքաղաքական է, իսկ ամբողջ գույքը պատկանում է միայն ընկերությանը. պարզաբանում

16:01 • 18/09

ՀՀ ՊՆ 4-րդ զորամիավորումում անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն