Gucci-ի գրասենյակներում խուզարկումներ են անցկացվել. ԶԼՄ-ներ

18:22 • 04.12.17

Իտալիայում ոստիկանությունը խուզարկումներ է անցկացրել Միլանում և Ֆլորենցիայում Gucci նորաձևության տան գրասենյակներում: Ընկերությունը կասկածվում է հարկերից խուսափելու համար, գրում է La Stampa թերթը:


Պարզվել է, որ ֆրանսիական Kering հոլդինգային ընկերության մեջ մտնող Gucci-ն մի քանի տարի շարունակ Իտալիայում իր վաճառքները ներկայացնում էր շվեյցարական ստորաբաժանման հաշվետվությունում, ինչի պատճառով իտալական բյուջե չի վճարվել 1,3 միլիարդ եվրոյի հարկ:


Gucci-ի ներկայացուցիչները հաստատել են խուզարկությունների փաստը և խոստացել են լիարժեք համագործակցել իշխանությունների հետ: Նրանք հայտարարել են, որ վստահ են ընկերության բոլոր գործարքների թափանցիկության և օրինականության հարցում: