Կարծում եմ՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կյանքի կկոչվի բարեխղճորեն և համագործակցության ոգուն համահունչ, այնպես, ինչպես դրա շուրջ բանակցությունները. Պ. Սվիտալսկի

13:10 • 04.12.17



Սա տոն է, որ պետք է միասին նշել, սա իսկապես շատ կարևոր է հայաստանցիների համար, կարևոր է նաև Եվրամիության համար, և այս հաջողությունը երկկողմ ջանքերի շնորհիվ դարձավ իրագործելի: Այս մասին Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ասել է «Ազատություն» ռադիոկայանի եթերում՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին:

«Սա մեր միացյալ հաջողություն է: Ես հույս ունեմ, որ հնարավոր կլինի այս փաստաթուղթը կյանքի կոչել իրական քայլերով, որպեսզի հայաստանցիները զգան սրա օգուտները: Սկսենք տնտեսությունից: Ես կարծում եմ, որ հայաստանցիների մեծամասնությանը մտահոգում են երկրի տնտեսական աճի հեռանկարները: Նրանք կցանկանային, որ երկրում ավելի շատ աշխատատեղեր ստեղծվեին և ավելի շատ հնարավորություններ ստեղծվեին բիզնեսի համար: Այս համաձայնագիրը կարող է շոշափելի արդյունքների հանգեցնել տնտեսական աճի տեսանկյունից»,-վստահեցրել է Պյոտր Սվիտալսկին:

Նրա խոսքով՝ նախևառաջ, այս համաձայնագիրը Հայաստանին հնարավորություն է տալիս որդեգրել Եվրոպական միության նորմատիվ իրավական դաշտը, որը տարածվում է այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են սպառողների իրավունքների պաշտպանությունը, մրցակցությունը, պետական գնումները: Այս նորմատիվ իրավական դաշտը, անկասկած, կբավարարի սպառողների իրավունքների պաշտպանության իրավիճակը: Այն կարող է նաև հանգեցնել ավելի արդար մրցակցության, որն իր հերթին կարող է ավելի ազատականացնել շուկան և հանգեցնել սպառողական գների նվազմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը:

«Երկրորդ. ես կարծում եմ, որ այս համաձայնագիրը, որ նախատեսում է շատ կոնկրետ պարտավորություններ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկայի, տրանսպորտի ոլորտները, կօգնի այս շուկաների ազատականացմանը, որը կրկին կհանգեցնի գների նվազմանը: Եվ երրորդ. ես մեծ հույսեր ունեմ, որ այս համաձայնագիրը կխրախուսի եվրոպական գործարարների մուտքը Հայաստան, և որ ավելի շատ եվրոպական ընկերություններ կցանկանան առևտրային կապեր հաստատել Հայաստանի հետ, միևնույն ժամանակ ավելի շատ հայկական ընկերություններ շահավետ գործարար կապեր կհաստատեն Եվրոպայի հետ»,-ասել է նա։

Հայաստանում ԵՄ դեսպանն անկեղծացել է, նշել է, որ ակնհայտ է՝ դրական արդյունքները մեկ-երկու օրում տեղի չեն ունենա, բայց համաձայնագրի նպատակային փաստաթղթով նախատեսված բարեփոխումների շարունակական իրականացման արդյունքում, ժամանակի հետ հասարակ հայաստանցիները կզգան այս տիպի տնտեսական արդյունքները:

«Նշեմ, որ համաձայնագրում ներառված այլ ոլորտները նույնպես շատ կարևոր են։ Օրինակ՝ մարդու իրավունքների, օրենքի գերակայության, արդարադատության և ժողովրդավարության կարևորագույն ոլորտը: Այս փաստաթուղթը ծառայում է որպես բարեփոխումների խորացման շարժիչ: Եվ ես կարծում եմ, որ Հայաստանի ցանկացած քաղաքացու համար ժողովրդավարության ավելի բարձր մակարդակ, ավելի անկախ արդարադատության համակարգ, օրենքի գերակայություն ու կոռուպցիայի ցածր մակարդակը և այս բարեփոխումների իրականացման հետ կապված այլ դրական արդյունքները կարող են միայն օգտակար լինել: Այնպես որ, ես չեմ ուզում չափից ավելի լավատես երևալ, բայց ես մեծ հնարավորություններ եմ տեսնում, որոնք, վստահ եմ, հասարակ հայաստանցիները բարձր կգնահատեն»,-ասել է նա։

Անդրադառնալով այն հարցին, թե նախատեսվա՞ծ են արդյոք լծակներ, որոնք կիրականացնեն բարեփոխումներ, պյոտր Սվիտալսկին ասել է, որ համաձայնագիրը ենթակա է պարբերական վերանայման: Եվրոպական միությունը հայաստանյան գործընկերների հետ հնարավորություն կունենա քննարկելու համաձայնագրի իրականացումը: Այդ քննարկումների, երկխոսության համար նախատեսված մեխանիզմ կա, որը ներառված է համաձայնագրում:

«Ավելին՝ մենք կունենանք առանձին ձևաչափ քաղաքացիական հասարակությանը՝ այդ թվում լրատվամիջոցներին, ներգրավելու այս համաձայնագրի իրականացման մասին քննարկումներում: Սա շատ կարևոր է: Մենք պետք է լավ բանաձև մշակենք քաղաքացիական հասարակությանը ներգրավելու համար: Վստահ եմ, որ երկար տարիներ այս համաձայնագիրը հիմք է ծառայելու մեր երկկողմ հարաբերությունների համար, և մենք կունենանք արդյունավետ գործընթաց, որը թույլ կտա դրա իրականացման յուրաքանչյուր հանգրվանի վերանայել դրա ընթացքը և գնահատել իրական արդյունքները»,-հավաստիացրել է Հայաստանում ԵՄ դեսպանը:

Նրա գնահատմամբ՝ այս համագործակցությունը գործընկերային բնույթ ունի, իրենք կկարողանան արտահայտել իրենց գնահատականն ու խրախուսել դրա իրականացումը, սակայն նույնիսկ իրավական տեսանկյունից չունեն լծակներ և չեն դիտարկում տարբերակներ, երբ ինչ-որ բան այնպես չի ընթանում:

«Ես կարծում եմ, որ այս համաձայնագիրը կյանքի կկոչվի բարեխղճորեն և համագործակցության ոգուն համահունչ, ճիշտ այնպես, ինչպես անցկացվեցին դրա շուրջ բանակցությունները: Մենք կարող ենք ցույց տալ, որ այս համաձայնագիրն իրական, գործուն փաստաթուղթ է, որը մեր ամենօրյա գործունեության հենասյունը կդառնա»,-ասել է նա։

 

Զանի Հարոյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

00:13 • 20/07

«Բանանցը» խոշոր հաշվով պարտվեց «Սարաևոյին» ու դուրս մնաց Եվրոպա լիգայից (տեսանյութ)

23:54 • 19/07

Երևանի Փափազյան փողոցի բնակիչներից մեկը թունավորվել է շմոլ գազից

23:54 • 19/07

ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել օտարերկրյա իշխանությունների հարցաքննությունից ԱՄՆ քաղաքացիներին պաշտպանելու մասին

23:47 • 19/07

ՌԴ ՊՆ-ն փորձարկել է «Կինժալ» նորագույն գերձայնային հրթիռային համակարգը (տեսանյութ)

23:44 • 19/07

Burberry-ն միլիոնավոր դոլարներ արժողությամբ հագուստ և օծանելիք է ոչնչացրել՝ էժան չվաճառելու համար

23:39 • 19/07

Լոռու մարզում փրկարարները հայտնաբերել են Իսրայելի կորած քաղաքացուն

23:19 • 19/07

Անհրաժեշտ է, որ Հայաստանն ու Արցախը ստորագրեն ռազմաքաղաքական համագործակցության մասին պայմանագիր. Լարիսա Ալավերդյան

23:17 • 19/07

Հայաստանը կմասնակցի Վրաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին

23:11 • 19/07

«Փյունիկը» դարձյալ հաղթեց «Վարդարին» և դուրս եկավ Եվրոպա լիգայի 2-րդ փուլ (տեսանյութ)

23:02 • 19/07

Զոհրապ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

22:58 • 19/07

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուստրերի հետ այցելել է «Զանգակ» գրատների ցանցի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղ

22:43 • 19/07

ՀՀ-ն ՄԱԿ-ում պետք է բարձրացնի «կողպված երկրի» կարգավիճակի և այդ կարգավիճակից բխող խնդիրների արծարծման հարցը. Արա Մարջանյան

22:27 • 19/07

Վրաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ նպաստում է տարածաշրջանի անվտանգությանը. Գեորգի Մարգվելաշվիլի

22:17 • 19/07

Վերին Գետաշենի ամբուլատորիայի տնօրենը շտապօգնության կանչեր իրականացնելու փոխարեն յուրացրել է 1 մլն դրամից ավելի գումարի բենզին

22:04 • 19/07

Renault-ն ներկայացրել է Megane-ի ամենահզոր տարբերակը (լուսանկարներ)

21:46 • 19/07

Հայ-ադրբեջանական պատերազմի վտանգը նվազել է, բայց չի չեզոքացել. փորձագետներ

21:25 • 19/07

Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է ևս մեկ հանդիպում անցկացնել Պուտինի հետ

21:22 • 19/07

Շատ արժանավորներ կան, ովքեր կարող են գլխավորել Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակը և քննարկվում են տարբեր թեկնածուների անուններ. Նաիրա Զոհրաբյան

21:04 • 19/07

Նախատեսվում է դպրոցական զինղեկների համար տարիքային շեմ սահմանել. ԿԳՆ պաշտոնյա

21:01 • 19/07

Հրապարակվել է Fortune ամսագրի՝ ամենաազդեցիկ երիտասարդների վարկանշային աղյուսակը

20:59 • 19/07

«Գանձասար-Կապանը» հաղթեց, բայց դուրս մնաց պայքարից

20:45 • 19/07

Ընտրվել են աստղագիտական լուսանկարչական մրցույթի մասնակից ամենադիտարժան կադրերը

20:41 • 19/07

Փյունիկի մեկնարկային կազմը Վարդարի հետ խաղում

20:32 • 19/07

Գանձասար-Կապանը երկու ֆանտաստիկ գոլ խփեց Լեխին

20:26 • 19/07

Մադրիդը չեղարկել է Կառլես Պուչդեմոնի ձերբակալման միջազգային հրամանը

20:19 • 19/07

Ձերբակալվել է Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության 4 աշխատակից. նրանք կասկածվում են նպաստի գումարները խարդախությամբ հափշտակելու մեջ

20:14 • 19/07

Տևես. Մեսսին Արգենտինայի հոգին և խորհրդանիշն է

20:12 • 19/07

Ինչպե՞ս կարելի էր գյուղական բնակավայրը ներառել զորավարժանքի տարածքում. Սաֆարյանը՝ 102-րդ ռազմաբազայի զորավարանքի մասին

20:11 • 19/07

Մեքսիկայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

19:57 • 19/07

ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչը վարչապետի հետ հանդիպմանը ողջունել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ իշխանությունների ձեռնարկած քայլերը

19:46 • 19/07

Airbus-ի «կետ-ինքնաթիռն» առաջին անգամ օդ է բարձրացել

19:40 • 19/07

Վտանգ միշտ էլ կա, բայց Արցախի նախագահի՝ բանակի հրամանատարական կազմի հետ խորհրդակցությունն առօրյայի մի մաս է. Դավիթ Բաբայան

19:28 • 19/07

«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի» տնօրենն ու փոխտնօրենը վաճառել են ՊՈԱԿ-ին հատկացված 1260 կգ միսն ու 3569 լիտր կաթը՝ պատճառելով մոտ 3 մլն դրամի վնաս

19:25 • 19/07

Գանձասար-Կապան-Լեխ. ուղիղ հեռարձակում

19:10 • 19/07

Time ամսագրի նոր համարի շապիկը զարդարում է Պուտինի և Թրամփի «համատեղ դիմանկարը» (լուսանկար)

19:02 • 19/07

Իվանովիչ. ԱԱ-2018-ի լավագույն ռմբարկուն տեսակրկնություններն էին

18:56 • 19/07

Warner Bros. ստուդիան հայտնել է Ջոկերի մասին նոր ֆիլմի թողարկման ամսաթիվը

18:49 • 19/07

Աշխատում ենք 24-ժամվա ռեժիմով, արդեն երկուշաբթի կվերադառնանք բնականոն աշխատանքի. «Սանիտեքի» ներկայացուցիչ

18:37 • 19/07

Գանձասար-Կապանի մեկնարկային կազմը Լեխի հետ խաղում

18:36 • 19/07

Բելառուսի իշխանությունների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքն անընդունելի է. Նիկոլ Փաշինյան

18:32 • 19/07

Հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը  և Ազատ Դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը 

18:15 • 19/07

Տաշքենդի օդանավակայանում ձերբակալել են ստամոքսում 100 գրամ ոսկի տեղափոխել ցանկացող ուղևորին

18:05 • 19/07

Ռուս բլոգերը երկնաքերի բարձունքում արված լուսանկարով զարմացրել է համացանցի օգտատերերին (լուսանկարներ)

18:01 • 19/07

Թուրքիայում ձերբակալել են 21 խոշոր գործարարի

17:58 • 19/07

Էկվադորում տեսահոլովակի նկարահանման ժամանակ զբոսաշրջիկը ցատկել է ջրվեժի բարձունքից ու մահացել (տեսանյութ)

17:53 • 19/07

Կոբզոնը պատմել է՝ ռուսական շոու բիզնեսում ով է հիվանդ քաղցկեղով

17:49 • 19/07

Արդարադատության նախարարն ընդունել է ԵԱՀԿ գրասենյակի գործող ղեկավարի կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցչին

17:48 • 19/07

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի դիմացի տարածքում ավտոկայանատեղի ու սուպերմարկետ չի կառուցվի. Ալեն Սիմոնյան

17:46 • 19/07

Բավարարվել է 22 տարվա վաղեմությամբ կատարված չարաշահումներով պետությանը պատճառված վնասը վերականգնելուն ուղղված դատախազության հայցը

17:43 • 19/07

Բակո Սահակյանը հանդիպումներ է ունեցել մշակույթի ոլորտի և Արցախի գրողների միության մի խումբ ներկայացուցիչների հետ

17:41 • 19/07

«Նապոլին» նույնպես պաշտոնապես ներկայացրեց նոր մարզահագուստները

17:35 • 19/07

Ռուսաստանը կուժեղացնի Վրաստանից ներկրվող ալկոհոլային արտադրանքի վերահսկողությունը

17:28 • 19/07

Վենեսուելան իր ոսկու պաշարները տեղափոխում է Թուրքիա

17:23 • 19/07

160 000 ձերբակալված, 150 ցմահ ազատազրկում, ավելի քան 100 000 արգելափակված կայք․ ինչպես է անցել Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմի 2 տարին

17:16 • 19/07

Միքայել Մելքումյանն հանդիպել է Սլովակիայի Հանրապետությունից ժամանած գործարարների

17:12 • 19/07

Փոքր ու միջին բիզնեսին աջակցելու ենք հնարավոր բոլոր միջոցներով. ՍԱՊԾ ղեկավար

17:07 • 19/07

Հնդկաստանում մարդկանց տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը. կա 14 զոհ

17:07 • 19/07

ԱԳԼՃԿ-ների հիմնական խախտումները Երևանում, որպես կանոն, վերաբերում են հակահրդեհային միջտարածություններին

17:02 • 19/07

Ռուբեն Վարդանյանը գնել է «Ատլանտի» բիզնես ֆորումի բաժնետոմսերի 50 տոկոսը

16:45 • 19/07

Մտածեք հետևանքների մասին. Պուտինը նախազգուշացրել է Ուկրաինային և Վրաստանին՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մտադրության առնչությամբ

16:27 • 19/07

Հեմիլթոնը երկարաձգել է «Մերսեդեսի» հետ պայմանագիրը

16:27 • 19/07

Հուլիսի 22-ին Երևանում կանցկացվի ձմերուկի 6-րդ փառատոնը

16:13 • 19/07

Եղվարդում կասեցվել է նավթավերամշակման գործարանի շինարարությունը

16:07 • 19/07

Իսրայելում պետության հրեական բնույթի մասին օրենք է ընդունվել

15:58 • 19/07

Թուրքիան օրենքի երկիր է. Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է Թրամփին՝ ձերբակալված ամերիկացի քահանայի հարցով

15:58 • 19/07

«Փյունիկը» կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը

15:54 • 19/07

Թեհրանում կայացել է Հայաստանի և Իրանի ԱԳՆ-ների միջև հյուպատոսական 12-րդ համատեղ նիստը

15:52 • 19/07

Կեղծ լրատվամիջոցները Ռուսաստանի հետ պատերազմ են ուզում. Թրամփ

15:42 • 19/07

Beeline-ը հայտարարում է «Բի Ին Ռոումինգ» խաղարկության մեկնարկի մասին

15:36 • 19/07

Օբաման պարել է «Մանդելայի պարը», ՀԱՀ նախագահը «դժգոհ» է մնացել (տեսանյութ)

15:22 • 19/07

Օգոստոսի 1-ին ատոմակայանը կվերագործարկվի. Նիկոլ Փաշինյան

15:16 • 19/07

ԱԺ նախագահը, մարդու իրավունքների պաշտպանն ու սոցապ նախարարն այցելել են թիվ 92 ներառական մանկապարտեզ

15:13 • 19/07

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում պարտվել է ռուսական «Չայկային»

15:12 • 19/07

Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 6 անձի. ՔԿ

15:06 • 19/07

ԱՄՆ-ում 400.000 դոլարանոց Lamborghini-ն մոխրացել է բենզալցակայանում (տեսանյութ)

15:06 • 19/07

Մեկ, երկու, երեք տարում կհամոզեմ, որ 12-ամյա կրթությունը լավ համակարգ է. Արայիկ Հարությունյան

15:00 • 19/07

Պաշտպանի աշխատակազմը կզբաղվի աղբահանության վերաբերյալ դժգոհությունների հարցով. ստացվել են բազմաթիվ բողոքներ

14:52 • 19/07

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը պարզել է Սկրիպալների թունավորման համար կասկածվողների ինքնությունը, նրանք ՌԴ քաղաքացիներ են

14:49 • 19/07

Թեղուտ գյուղում մոտ 30 հոգի ծեծի է ենթարկել «Դիլիջան ազգային պարկը» հսկող կամավորներից 3-ին. «Բնապահպանի տուն» նախաձեռնություն

14:46 • 19/07

Պարոն Քոչարյանի հարցաքննությունը նախատեսված է անցկացնել հուլիսի 26-ին. ՀՔԾ պետ

14:38 • 19/07

Մեծ Բրիտանիայում Թերեզա Մեյի դեմ հարձակում է կանխվել

14:37 • 19/07

Ատոմակայանի աշխատակիցների վերապատրաստման խնդիր կա՝ հատկապես մոդեռնիզացիայից հետո. Ս. Ազատյան (տեսանյութ)

14:27 • 19/07

Բրիտանացու ստեղծած մեկը մյուսից գեղեցիկ նկարները կարելի է տեսնել միայն գրքի էջերը որոշակի անկյան տակ թեքելու դեպքում (լուսանկարներ, տեսանյութ)

14:16 • 19/07

Նիկոլ Փաշինյանը պետք է զգուշորեն արտահայտվի նման հարցերի շուրջ. ռուս քաղաքագետը՝ Փանիկի դեպքերի շուրջ վարչապետի արձագանքի մասին

14:14 • 19/07

Հրահանգ կա՝ ՓՄՁ-ներին հարկային վարչարարությամբ ավելորդ ծանրաբեռնել չի կարելի. ՊեԿ նախագահ

14:12 • 19/07

Հայաստանցիները ցանկանում են ունենալ 3-ից ոչ պակաս երեխա, թեպետ, որպես կանոն, ունենում են 2 երեխա. ժողվրդագրական թեմայով քննարկում

14:09 • 19/07

Մոուրինյուին ցանկանում եմ ապացուցել, որ արժանի եմ խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում». Լյուկ Շոու

14:03 • 19/07

Բրյուսելյան ձախողում. Նիկոլ Փաշինյանը որոշել է գնալ Պորոշենկոյի հետքերով. Lenta.ru

13:55 • 19/07

Կարևորն այն չէ, թե մենք ինչ որոշումներ ենք ընդունում, կարևորն այն է, թե մենք մեր որոշումների գերի՞ն ենք մնում, թե ոչ. ՊԵԿ նախագահ (տեսանյութ)

13:53 • 19/07

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Կիևյան կամրջից

13:51 • 19/07

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով

13:51 • 19/07

Daily Mail-ը բացահայտել է բրիտանական թագավորական ընտանիքի անդամների մականունները

13:44 • 19/07

Հաստատվել է ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը (տեսանյութ)

13:40 • 19/07

Իսպանիայում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց

13:37 • 19/07

Կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը (տեսանյութ)

13:32 • 19/07

Ուկրաինայի տարածքից առևանգված թուրք գործարարը կալանավորվել է Թուրքիայում

13:16 • 19/07

«Շիրակը» վերադառնում է Հայաստանի բարձրագույն խումբ

12:54 • 19/07

Քիմ Քարդաշյանը 5 րոպեում 5 մլն դոլար է վաստակել իր նոր օծանելիքի վաճառքից (լուսանկարներ)

12:51 • 19/07

Ում է ուղղված եղել «էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք» արտահայտությունը. Արփինե Հովհաննիսյանի պարզաբանումը 

12:49 • 19/07

Թուրք ընդդիմադիր պատգամավորը հանրության առաջ սափրել է երկու տարվա մորուքը, որն աճեցրել էր ի նշան արտակարգ դրության ռեժիմի դեմ բողոքի (տեսանյութ)