Թրամփը Հորդանանի արքայի հետ զրույցում հայտնել է ԱՄՆ դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու ցանկության մասին

23:34 • 05.12.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկորդի հետ,որի ընթացքում գործընկերոջը հայտնել է, որ մտադիր է Իսրայելում ԱՄՆ դեսպանությունը տեղափոխել Երուսաղեմ: Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը վկայակոչելով Հորդանանի թագավորական պալատի մամուլի հաղորդագրությունը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հորդանանցի արքան ամերիկացի պաշտոնակցին հիշեցրել է նման որոշում կայացնելու «վտանգավոր հետևանքների մասին տարածաշրջանում կայունության և անվտանգության հարցում»:

Թագավորի խոսքով՝ դա կբորբոքի մահմեդականների և քրիստոնյաների զգացմունքները:

Օրեր առաջ հաղորդվում էր, որ Թրամփը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հարցով որոշման մասին կհայտարարի չորեքշաբթի:
 

 

Թրամփը Հորդանանի արքայի հետ զրույցում հայտնել է ԱՄՆ դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու ցանկության մասին