Եվրոպական խորհրդի տվյալներով՝ Հայաստանը մայրական մահացության մեծ ցուցանիշ ունեցող երկրների շարքում է

23:47 • 05.12.17

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցով հանձնակատար Նիլս Մույժնիեկսը ներկայացրել է «Կանանց վերատադրողական առողջությունն ու իրավունքները» խորագրով զեկույցը, որում նշվում է հղիությունն ընդհատելու մասին կանանց որոշում կայանցնելու իրավունքի և նրանց առողջությանն առաջնահերթություն տալու մասին:

Ինչպես նշվում է զեկույցում, որոշ եվրոպական երկրներներում, այդ թվում և Հայաստանում կանայք որոշակի սահմանափակումների առաջ են կանգնում նման ընտրություն անելիս:

«Վերջին տարիներին Հայաստանում, Մակեդոնիայում, Վրաստանում, Ռուսաստանում և Սլովակիայում որոշ օրենքներ և քաղաքականություն է սահմանվել, որոնց համաձայն նոր նախապայմաններ են սահմանվում կանանց առաջ նախքան նրանք կկարողանան օգտվել հղիության արհեստական ընդհատման օրինական ծառայություններից: Անցումային շրջանի սպասողական վիճակն ու պարտադիր խորհրդատվությունները նախքան այդ քայլին դիմելը, կանանց առողջական և այլ իրավունքների խախտման և նրանց առաջ սահմանափակումներ դնելու ամենատարածված միջոցներն են», - ասվում է փաստաթղթում:

Նշվում է նաև, որ Հայաստանը այն երկրների շարքում է, որտեղ հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործման մակարդակն ամենացածրն է:

Մինչդեռ Հայաստանում բարձր է մայրական մահացության դեպքերի գործակիցը: Ըստ զեկույցում նշված տվյալների՝ եվրոպական մի շարք երկրներում այդ ցուցանիշը 25 անգամ ավելի մեծ է: Համեմատաբար բարձր մահացության ցուցանիշ գրանցող երկրների շարքում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ալբանիան, Ռումինիան, Ռուսաստանը և Ուկրաինան: