Հայաստանը որակում են որպես ինտեգրացիոն կառույցներ մերձեցնող երկիր. «և-և»-ի քաղաքականությունն այլևս իրականություն է. Կարեն Նազարյան

18:12 • 06.12.17



Որևէ պատճառ չեմ տեսնում Եվրամիության կողմից Հայաստանի և ԵՄ միջև ստորագրված համագործակցության համաձայնագրի վավերացման գործընթացը ձգձգելու համար: Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարի  տեղակալ Կարեն Նազարյանը: Նա նշեց, որ յուրաքանչյուր երկրի ներքին ընթացակարգերից է կախված, թե որքան կտևի վավերացման գործընթացը: Ամեն դեպքում, փոխնախարարի խոսքով, հարցը կլինի ՀՀ ԱԳՆ ուշադրության կենտրոնում: Կարեն Նազարյանն ասաց, որ Եվրամիության հետ ստորագրած համաձայնագրի որոշ դրույթներ կարող են ուժի մեջ մտնել մինչև դրա վավերացումը: Որպեսզի այդ պայմանագրի որոշ դրույթներ ուժի մեջ մտնեն, դրա համար, ըստ փոխնախարարի, հավելյալ բանակցությունների կարիք չկա։

- Հայաստանի և Եվրամիության միջև Բրյուսելում ստորագրվեց ընդլայնված համագործակցության մասին համաձայնագիր: Բանակցություններում Դուք հանդես եք եկել որպես գլխավոր բանակցող։ Ձեզ հետ նախորդ հարցազրույցում մենք մանրամասն խոսել էինք այն ոլորտների մասին, որտեղ Հայաստանն ու Եվրամիությունը պարտավորվում են համատեղ աշխատել, իրականացնել բարեփոխումներ: Քաղաքացիները ե՞րբ կզգան այս համաձայնագրի դրական օգուտները և ի՞նչ տեսքով:

- Համաձայնագրի էֆեկտն ամբողջությամբ, կզգացվի գալիք տարիների ընթացքում՝ կողմերի միջև ստանձնած հանձնառությունների հետևողական իրագործման արդյունքում։ Սա վերաբերում է մի շարք ոլորտներին, ինչպիսիք են ասենք նախատեսվող օրենսդրական դաշտի կատարելագործման արդյունքում, ԵՄ-ում հայկական ապրանքների ծավալների մեծացումը, Հայաստանի և ԵՄ ընկերությունների համար գործարար միջավայրի ու ներդրումների համար  բարենպաստ պայմանների ավելացումը, դրա արդյունքում էլ աշխատատեղերի ստեղծումը, կամ ասենք, փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվելիք աջակցությունը։ Մեր գյուտարարները, արվեստի մշակույթի գործիչները կարող են ապավինել մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության համակարգին և Հայաստանում և ԵՄ տարածքում, սպառողների պաշտպանվածության բարձրացում, Հայաստանում կրթության որակի բարձրացմանն ուղղված քայլեր, բնապահպանական չափանիշների բարելավում և այլն, սա ոչ ամբողջական քայլերի ցանկն է, որոնք ուղղակիորեն կազդեն մեր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման ու բարեկեցության վրա։

-Պարո՛ն Նազարյան, փաստաթղթի ստորագրման օրն անգամ շատ էին կարծիքները, որ գուցե այն չստորագրվի և կրկնվի 2013թ. պատմությունը: Արդյոք եղե՞լ են  անհամաձայնություններ Եվրամիության հետ մինչև փաստաթղթի ստորագրումը, եղե՞լ են խոչընդոտներ համաձայնագրի ստորագրման համար:

- Հիշում եմ, որ փաստաթղթի ստորագրմանը նախորդել էին բուռն քննարկումներ, սակայն, մի քանի առիթներով ինչպես Հանրապետության Նախագահի, այնպես էլ ԱԳ նախարարի և այլ մակարդակներով հստակ նշվել էր, որ մեր կողմից որևիցե խոչընդոտ չկա ստորագրման համար։ Իսկ մնացած խոսակցությունները մեկնաբանելուն իմաստ չեմ տեսնում։

Ինչ վերաբերում է 2013թ., ապա կցանկանայի հիշեցնել, որ հայկական կողմը պատրաստ էր ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, այս հարցին մանրամասն անդրադարձ եղել է։

- Հայաստանն առաջին երկիրն է ԵԱՏՄ պետությունների կազմում, որը Եվրամիության հետ նման պայմանագիր է ստորագրել: Ի՞նչ առավելություն է այն մեզ տալու:

-Ես արդեն նշեցի համաձայնագրով մեր քաղաքացիներին տրվող առավելություններից մի քանիսի մասին: Հավելեմ նաև, որ քաղաքական ու տնտեսական առումներով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը համընդգրկուն փաստաթուղթը է, որն արտացոլում է ՀՀ-ԵՄ երկկողմ փոխգործակցության վերջին շրջանի նշանակալի զարգացումները և սահմանում դրանց խորացման համար անհրաժեշտ ուղենիշները։ Համաձայնագիրը սահմանում է կողմերի միջև համապարփակ գործընկերությունն ու համագործակցության ստեղծումը, ինչպես նաև ժողովրդավարության, քաղաքական, տնտեսական ու ինստիտուցիոնալ կայունության ամրապնդումը։ Համաձայնագիրը նոր ժամանակաշրջան է նշանավորում նաև ԵՄ-ի հետ առևտրային հարաբերություններում:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ անդամ Հայաստանի կողմից նման կարևոր փաստաթղթի ստորագրմանը, ապա ինչպես նշում են ԵՄ մեր գործընկերները, այն օրինակելի է ԵԱՏՄ մյուս անդամների համար։

- Արդյոք Եվրամիության հետ ստորագրած պայմանագիրն ունի՞ այն կշիռը, որ համեմատելով ԵԱՏՄ անդամակցության պայմանագրի հետ կարողանանք հայտարարել, որ «և-և»-ի որդեգրած քաղաքականությունն իրականություն դարձավ:

- Արտաքին հարաբերություններում Հայաստանն առաջնորդվում է բազմավեկտորությամբ։  Դա նշանակում է շահերի հաշտեցում ու համադրում: Այսօր մեր բազմաթիվ միջազգային գործընկերներ Հայաստանը որակում են որպես տարբեր ինտեգրացիոն կառույցներ մերձեցնող երկիր և այո, կարող եմ ասել, որ «և-և»-ի քաղաքականությունը այլևս իրականություն։ 

- Առաջիկայում նախատեսվում է Եվրամիության անդամ բոլոր պետությունների կողմից համաձայնագրի վավերացման փուլ: Կա՞ն արդյոք ԵՄ անդամ-երկրներ, որոնք կարող են չվավերացնել այն կամ ձգձգել վավերացման փուլը: Առավելագույնը որքա՞ն կարող է տևել համաձայնագրի վավերացման փուլը: Կա՞ արդյոք վերջնաժամկետ:

- Այո, առաջիկայում նախատեսվում է որ համաձայնագրի կողմերը կսկսեն վավերացման գործընթացը: Որևէ պատճառ չեմ տեսնում ԵՄ կողմից այդ գործընթացը ձգձգելու համար, իսկ, թե որքան կտևի արդեն կախված է յուրաքանչյուր երկրի ներքին ընթացակարգերից։ Ամեն դեպքում դա կլինի մեր ուշադրության կենտրոնում։

- Դուք հայտարարել էիք, որ համաձայնագրի վերջնական վավերացումից առաջ որոշակի դրույթներ կարող են ուժի մեջ մտնել: Ո՞ր դրույթների մասին է խոսքը: Երբվանի՞ց դրանք պետք է ուժի մեջ մտնեն: Արդյոք բանակցություններ վարվո՞ւմ են Եվրամիության հետ այս հարցով:

- Հավելյալ բանակցությունների կարիք չկա։ Ինչպես միջազգային բոլոր պայմանագրերի, այնպես էլ ԵՄ հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պարագայում, ստորագրումից հետո կողմերը նախ պետք է վավերացնեն այն։ Համաձայնագիրը կհամարվի ուժի մեջ մտած համաձայնագրի վավերացման կամ հաստատման մասին վերջին ծանուցումն ավանդապահին հանձնելուց հետո։ Միաժամանակ, ըստ անհրաժեշտության, համաձայնագրի հնարավորինս արագ կիրառումն ապահովելու նպատակով դրանով նախատեսված է համաձայնագրի ժամանակավոր կիրառման հնարավորության մասին դրույթ, որի համաձայն ՀՀ կողմից վավերացվելուց և ԵՄ կողմից անհրաժեշտ ընթացակարգերը կատարելուց հետո Համաձայնագիրը մասամբ կամ ամբողջությամբ կարող է ժամանակավորապես կիրառվել։

- Ե՞րբ կմեկնարկի վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը:

- Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը կարևոր հարց է, որի մասին խոսվում է համաձայնագրում և այն նաև բարեփոխումներ պարունակող գործընթաց է, և միտված է մեր հասարակությունների առավել մերձեցմանը։ Հուսով ենք, որ եվրոպական կողմը երկխոսությունը սկսելու մանդատ կստանա համաձայն այս հարցում ավելի վաղ ստանձնած հանձնառության։

Տիգրանուհի Մարտիրոսյան





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

01:43 • 11/12

«Բարսելոնան» հաղթեց 10 ֆուտբոլիստներով մնացած «Վիլյառեալին» (տեսանյութ)

23:58 • 10/12

Հնդկաստանում բժիշկները կնոջ պարանոցից 1.5 մետրանոց մետաղյա ձող են դուրս բերել

23:37 • 10/12

Չինաստանում այրվել է աշխարհի ամենաբարձր փայտե կառույցներից մեկը (տեսանյութ)

23:25 • 10/12

ԱՄՆ-ում աճուրդի է հանվել Lexus-ի հազվագյուտ սուպերքարը՝ գրեթե առանց վազքի

23:10 • 10/12

Քաթարը $8 մլրդ-ով Բրիտանիայից 24 կործանիչ կգնի

22:50 • 10/12

Մոսկվայից Ցյուրիխ թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել շամպայն պահանջող ուղևորուհու պատճառով

22:38 • 10/12

Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է Մոուրինյուի հետ քննարկել իր ապագան

22:30 • 10/12

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

22:19 • 10/12

Ալլա Պուգաչովան բոյկոտում է ամանորյա «Գոլուբոյ օգոնյոկը». ԶԼՄ-ներ

22:08 • 10/12

Գիտնականները պարզել են անգլիական գետի ջրի գույնի փոփոխության պատճառը

21:51 • 10/12

Պաուլո Դիբալան մարզչի հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ Բարսելոնա

21:49 • 10/12

Հայտնի է դարձել Թուրքիայի և Հունաստանի միջև փախստականների հարցով նոր պայմանավորվածության մասին

21:36 • 10/12

Սաակաշվիլին դատի է տվել Ուկրաինայի գլխավոր դատախազին

21:19 • 10/12

ՃՏՊ Բերձոր-Գորիս ավտոճանապարհին. կան տուժածներ

21:19 • 10/12

Աթլետիկոն հաղթեց և շրջանցեց Ռեալին (տեսանյութ)

21:00 • 10/12

Ֆրանսահայ Ռաֆֆի Ալաջյանը նոր սերնդի սենսորային իրեր է ստեղծում

20:57 • 10/12

Ֆորմուլա-1-ի հաճախելիությունն աճել է 2017-ին

20:43 • 10/12

6-ամյա տղան 11 մլն դոլար է վաստակել՝ YouTube-ում ընտանեկան ալիք վարելով (տեսանյութ)

20:31 • 10/12

ՀՀ-ում զանգվածաբար ոտնահարվում են տնտեսական և սոցիալական իրավունքները, և այդ խնդիրը  կետային մեթոդով լուծելն անհնար է. Լ. Ալավերդյան

20:08 • 10/12

Ոչ-ոքի լիվերպուլյան դերբիում. Սալահի գեղեցիկ գոլին պատասխանել է Ռունին

20:00 • 10/12

Բիթքոինի փոխարժեքը կտրուկ նվազել է

19:55 • 10/12

Սկզբնական շրջանում ինձ նորմալ չէին վերաբերվում, ապաստարանում էլ մեկուսացնում էին մյուսներից. ՄԻԱՎ վարակակիր կին

19:40 • 10/12

Հարավային Կորեան ևս 20 հյուսիսկորեական կազմակերպություն ներառել է պատժամիջոցային ցուցակում

19:34 • 10/12

Մանչեսթեր Յունայթեդ-Մանչեսթեր Սիթի. մեկնարկային կազմեր

19:25 • 10/12

Էրդողանն Իսրայելն «ահաբեկչական պետություն» է անվանել

19:20 • 10/12

Ծրագրավորողները ստեղծել են Windows-ի բոլոր տարբերակները կոտրող, բայց աննկատ մնացող վիրուս

19:17 • 10/12

Ժոզե Մոուրինյու. ՄՅՈւ-ն չունի Պոգբայի նման այլ կիսապաշտպան

19:16 • 10/12

Երուսաղեմում պաղեստինցի երիտասարդը դանակահարել է իսրայելցի անվտանգության աշխատակցին

19:12 • 10/12

Իջևանում զինծառայողը մոտոցիկլով վրաերթի է ենթարկել քաղաքացու, ով հիվանդանոցում մահացել է. shamshyan.com

18:54 • 10/12

Ֆրանսիայի հյուսիսում 300 ուղևոր տեղափոխող նավը կողաշրջվել է

18:44 • 10/12

Օսլոյում շնորհել են Խաղաղության նոբելյան մրցանակը միջուկային զենքի դեմ պայքարի համար (տեսանյութ)

18:42 • 10/12

Ճապոնացի հոգեբանը բացատրել է հայտնի տեսողական պատրանքի գաղտնիքը

18:30 • 10/12

MEN. Մխիթարյանը բաց կթողնի նաև մանչեսթերյան դերբին

18:30 • 10/12

Գերմանիայում աճուրդում անհայտ անձը 140 հազար եվրոյով 15 բնակիչ ունեցող գյուղ է գնել

18:03 • 10/12

Հովհաննես Համբարձումյանի դուբլի շնորհիվ Վարդարը հաղթել է (տեսանյութ)

17:54 • 10/12

Վրաստանի արևմուտքում բնակիչներին նախազգուշացրել են սողանքների և ձնահյուսերի վտանգի մասին

17:53 • 10/12

Արսենալը վերջին րոպեներին խուսափեց պարտությունից

17:40 • 10/12

Նոլիտո. Ռեալը խայտառակեց Սևիլիային

17:39 • 10/12

Արկածախնդիր ֆրանսիացին Էյֆելյան աշտարակից ճոպանով քայլել է՝ անցնելով Սեն գետի վրայով (լուսանկարներ, տեսանյութ)

17:27 • 10/12

Ժամը 17:00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է դարձել ծանրաքաշ մեքենաների համար

17:20 • 10/12

Ադրբեջանի` ազատ քաղաքականություն վարելու հնարավորությունները սահմանափակվում են. ԼՂ հարցում Թուրքիայի ակտիվացումը փաստում է սա. Ռուբեն Սաֆրաստյան

17:08 • 10/12

Կիևի կենտրոնում Սաակաշվիլիի հազարավոր աջակիցներ հանրահավաք են անցկացնում (լուսանկարներ)

17:04 • 10/12

Թրամփն օրական 12 շիշ Coca Cola է խմում ու մինչև 8 ժամ հեռուստացույց դիտում. The Daily Mail

16:50 • 10/12

Աշխարհում առաջին բիթքոինային միլիարդատիրոջ կանխատեսմամբ՝ բիթքոինը կփոխարինի ոսկուն

16:43 • 10/12

Միանգամայն ապօրինի է. Սաակաշվիլիի մայրը մեկնաբանել է որդու ձերբակալումը

16:34 • 10/12

«Ռեալի» հայտացուցակն Աշխարհի 2018թ. ակումբային առաջնությունում

16:29 • 10/12

Ո՛չ ՌԴ-ն, ո՛չ Արևմուտքը, ո՛չ Եվրոպան չեն կարող ազդեցություն ունենալ ՀՀ իշխանության ձևավորման գործընթացի վրա. Գառնիկ Իսագուլյան

16:01 • 10/12

Բիրմինգհեմի օդանավակայանը տասնյակ չվերթներ է չեղարկել տեղացող առատ ձյան պատճառով

16:00 • 10/12

Հայտնի է «Բանանցի»՝ մրցաշրջանի առաջին կեսի լավագույն ֆուտբոլիստը

15:35 • 10/12

Դեկտեմբերի 10-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի

15:29 • 10/12

Դորտմունդի «Բորուսիան» նոր գլխավոր մարզիչ ունի

15:23 • 10/12

Ախալքալաքում տան բակում կախված են հայտնաբերել ամիսներ առաջ ինքնասպանություն գործած 19-ամյա աղջկա մորը

15:15 • 10/12

Իջևանի Ազատամարտիկների հրապարակում մոտոցիկլը վրաերթի է ենթարկել կին հետիոտնին. վերջինս ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

15:06 • 10/12

Պուերտո Ռիկոյում «Մարիա» փոթորկի զոհերի թիվը հասել է 64-ի

14:41 • 10/12

Հս. Կորեայում միջուկային փորձարկումից հետո նոր հետցնցումներ են գրանցվել

14:39 • 10/12

Սերխիո Ռամոսը հայտնել է իր թիմակիցներին, որ «Ռեալը» ձեռք է բերել դարպասապահի

14:33 • 10/12

Բեյրութում ոստիկանությունը փորձել է ցրել ԱՄՆ դեսպանատան մոտ հավաքված ցույցը (լուսանկարներ, տեսանյութեր)

14:05 • 10/12

Ֆրանսիայի նախագահը, առաջին տիկինն ու ևս 1 մլն ֆրանսիացի վերջին հրաժեշտն են տվել Ջոնի Հոլիդեյին (լուսանկարներ, տեսանյութ)

13:58 • 10/12

Կանադական «Տորոնտոն»` MLS-ի հաղթող (տեսանյութ)

13:47 • 10/12

Թանկացում հնարավոր է, բայց դեռ հստակ չէ. հացի գործարանի տնօրենը և սպառողների հարցերով ՀԿ նախագահը` հունվարի 1-ից հացի թանկացման մասին

13:32 • 10/12

Սերխիո Ագուերո. Մանչեսթերյան դերբին մեզ համար տարվա ամենակարևոր խաղն է

13:18 • 10/12

Գազայի հատվածից արձակված հրթիռն ընկել է Իսրայելի մանկապարտեզներից մեկի վրա

13:05 • 10/12

«Եվրատեսիլ 2017»-ի հաղթողը սրտի փոխպատվաստման վիրահատություն է տարել

12:49 • 10/12

1 տրլն դոլար. ՄԱԿ-ը հաշվել է ամբողջ աշխարհում տարեկան տրվող կաշառքի չափը

12:28 • 10/12

Ֆուտբոլի Հայաստանի ընտրանու հարձակվողը վնասվածք է ստացել

12:18 • 10/12

Շինաշխատանքներն ընթացքի մեջ են` նախ որակով, ապա արագ. Երևանի Կրկեսի գլխավոր ինժեները Կրկեսի բացման նախնական ժամկետ դժվարանում է նշել  

12:10 • 10/12

«Չելսին» պատրաստ է Բատշուայիի տրանսֆերը վարձավճարով տրամադրել այլ ակումբի

11:55 • 10/12

Փորձագետները կազմել են ամենացածր աշխատավարձ ստացող եվրոպական երկրների ցանկը. Հայաստանը 4-րդն է

11:51 • 10/12

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը նշել է, որ թիմի երկու ֆուտբոլիստներ ցանկանում են փոխել ակումբային գրանցումը

11:33 • 10/12

Թրամփի սկանդալային հայտարարությունից հետո Արաբական պետությունները կոչ են արել միջազգային մակարդակով ճանաչել Պաղեստին պետությունը

10:58 • 10/12

Ռոքեր Քրիս Ռին հոսպիտալացվել է բեմի վրա ուշագնաց լինելուց հետո

10:40 • 10/12

«Ռեալի» պաշտպան. Մարադոնան և Պելեն չեն կարող համեմատվել Ռոնալդուի հետ

10:33 • 10/12

Զրոյականին մոտ գնաճը բացասական երևույթ է, խնդիրն այն է, որ պետք է մարդկանց եկամուտներն աճեն՝ գնաճին զուգահեռ. Ատոմ Մարգարյան

10:27 • 10/12

Մասիմիլիանո Ալեգրի. «Յուվենտուսը» խաղաց ավելի լավ, քան ես կարող էի պատկերացնել

10:14 • 10/12

Սիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

23:58 • 09/12

Հնագետները Հին Եգիպտոսի փարավոնների ժամանակաշրջանին պատկանող երկու դամբարան են հայտնաբերել Լուքսորում

23:45 • 09/12

Էրզրումի մոտակայքում ուրարտական բնակավայր և թագավորական դամբարան է հայտնաբերվել

23:38 • 09/12

Պենտագոնում սկսել են խելագարվել. Ալեքսեյ Պուշկով

23:32 • 09/12

«Ռեալի» գլխավոր մարզիչը` «Սևիլիայի» հետ խաղի մասին. Սա մեր լավագույն հանդիպումը չէր

23:25 • 09/12

ԱՄՆ-ում երիտասարդական բասկետբոլային հանդիպման ավարտին կրակ են բացել դպրոցականների ուղղությամբ

23:24 • 09/12

Մի քանի տարի հետո մենք հասնելու ենք 10 հազար դոլարին համարժեք մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի. Սերժ Սարգսյան

23:11 • 09/12

Վտարել հայրենադարձներին, թե նորից կառուցել. ԱՄՆ-ն որոշում է՝ որտեղ տեղակայել դեսպանությունը Երուսաղեմում

23:00 • 09/12

Փաստաբան Գայանե Գալոյանին չեն տեղափոխել հիվանդանոց, պարզապես բավարարվել է բժշկական փորձաքննություն նշանակելու միջնորդությունը. պաշտպան

22:51 • 09/12

Ադրբեջանցիները պահանջել են մոսկովյան խանութի վաճառքից հանել արցախյան դոշաբը

22:47 • 09/12

Երևանում ՌԴ քաղաքացին ընկել է ձորը

22:39 • 09/12

Եթե ներկրվող ապրանքը թանկանում է, ուրեմն տեղական արտադրանքը կզարգանա. Արմեն Պողոսյան (տեսանյութ)

22:37 • 09/12

Բասկետբոլ. «Ուրարտուն» հաղթել է «Արցախին»

22:28 • 09/12

London Chess Classic. Լևոն Արոնյանի հերթական ոչ-ոքին

22:17 • 09/12

Թուրքիայում կալանավորված համշենահայ ամուսիններին ազատ են արձակվել բանտից և վերամիավորվել փոքրիկ դստեր հետ

22:00 • 09/12

Կանադայում բնակվող 2-ամյա տղան հազվադեպ հիվանդության պատճառով դեղձից բացի ուրիշ ոչինչ չի ուտում

21:50 • 09/12

ՀՀ-ում ֆիզիկական անձանց բժշկական և դեղագործական գործունեության մասնագիտական լիցենզավորման գործընթացը դադարեցվել է 2001-ից. ԱՆ

21:49 • 09/12

Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են ահաբեկչություն նախապատրաստող ԻՊ-ի կողմնակիցներից մեկին

21:31 • 09/12

«Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Սևիլիային» (տեսանյութ)

21:30 • 09/12

Փաստաբանները Կիևում կալանավորված Սաակաշվիլիին դեղամիջոցներ և անձնական իրեր են փոխանցել

21:12 • 09/12

Մենք պատրաստ չենք տեսնել, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն, ամո՛թ է. Նախագահը` համայնքապետերին

21:11 • 09/12

Երուսաղեմում ստեղծված իրավիճակը մեզ կարող է անհանգստացնել այնտեղ մեր պատմամշակութային արժեքներին, հայ համայնքին սպառնալու դեպքում․Կարեն Վերանյան

21:11 • 09/12

«Տոտենհեմը» ջախջախեց «Սթոք Սիթիին», այլ արդյունքներ (տեսանյութ)

21:10 • 09/12

Անհրաժեշտ է որդեգրել համայնքների զարգացման նորարարական մոտեցումներ. ՀՀ Նախագահի ելույթը համայնքների խորհրդաժողովում

20:29 • 09/12

Whoscored. Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղին

20:22 • 09/12

Ո՞վ է «սկզբունքային» «Ելք» ավագանու տերը. Մալյանը խնդիր է մատնանշում և արձագանքի սպասում, «Ելքից» շեշտում են՝ կաշկանդված չեն, բայց նա «վրեժ է լուծում Սուքիասյանից»