Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 13 000 դոլարի սահմանը
Դեկտեմբերի 6-ին բիթքոինի արժեքը թվային արժույթի բորսաներից շատերում հաղթահարել է 13 000 դոլարի սահմանը: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում են Coinmarketcap աճուրդի տվյալները:
Ինչպես նշվում է, բիթքոինի ընթացիկ շուկայական կապիտալիզացումը կազմում է 218 մլրդ դոլար: Այս ցուցանիշով թվային արժույթն առաջ է անցել Intel ($210 մլրդ), Oracle ($203 մլրդ) և Coca-Cola ($195 մլրդ) ընկերություններին:
Բիթքոինը դեռևս ամենատարածվածն է, քան մյուս բոլոր թվային արժույթները միասին: Գերիշխանության ինդեքսը կազմում է 57.8 տոկոս:
Հիշեցնենք, որ նախօրեին թվային արժույթը ևս ռեկորդ էր գրանցել՝ հասնելով 12 000 դոլարի:










