ԱՄՆ-ում կանայք սկսել են դիմել պլաստիկ վիրահատությունների՝ արքայազն Հարիի հարսնացուին նմանվելու համար
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի և ամերիկուհի Մեգան Մարքլի նշանադրության մասին լուրից հետո ավելի շատ կանայք են սկսել դիմել պլաստիկ վիրաբույժներին՝ խնդրելով իրենց արտաքինը նմանեցնել արքայազնի հարսնացուի արտաքինին:
Ինչպես հայտնում է US Weekly-ն՝ մեջբերելով Նյու Յորքի պլաստի վիրաբույժներից մեկին, այդ ամենն սկսվել է շուրջ 6 ամիս առաջ, երբ կանայք զանգվածաբար սկսել են հետաքրքրվել Մեգան Մարքլին նմանվելու համար պլաստիկ վիրահատություններով:
Բացի այդ, կոսմետոլոգների այցելող կանայք խնդրում են այնպիսի միջոցներ օգտագործել, որոնցից հետո իրենց մաշկն էլ այնպես կփայլի, ինչպես ամերիկացի դերասանուհունը:
Հիշեցնենք, որ Մեգան Մարքլի և արքայազն Հարիի հարսանիքը նախատեսված է 2018-ի մայիսին:










