«Ժամանակ». Հայկազ Բաղմանյանից հետո ո՞վ է լինելու հաջորդը

09:28 • 06.12.17



«Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 5-ին հրամանագիր է ստորագրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից Հայկազ Բաղմանյանին ազատելու մասին:

 

Այս հրամանագիրն, անշուշտ, ինքնին ուշագրավ կլիներ, բայց բազմակի անգամ ավելի հետաքրքիր դարձավ այն բանից հետո, երբ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դրանից առաջ հայտարարեց, որ ինքն է Հայկազ Բաղմանյանին հորդորել գրել զորացրման դիմում: Այլ կերպ ասած՝ Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ ինքն է հեռացրել Հայկազ Բաղմանյանին:

 

Իսկ իրադարձության ամբողջ «հմայքն» այն է, որ Հայկազ Բաղմանյանը թե՛ զինված ուժերի, թե՛ Հայաստանում երկու տասնամյակ իշխող համակարգի այն օդիոզ ներկայացուցիչներից է, որոնք դարձել են իշխող համակարգի խորհրդանիշները՝ այդ բառի, թերևս, ամենաբացասական իմաստով:

 

Եվ եթե Վիգեն Սարգսյանը հեռացնում է այդ խորհրդանիշներից մեկին, այն էլ՝ մի գեներալի, որը աղմկոտ մի շարք պատմություններով «անցնելու» պարագայում թվում էր անձեռնմխելի, ապա, ըստ էության՝ ինքն է այլևս դառնում որոշակի խորհրդանշական ֆիգուր:

 

Վիգեն Սարգսյանը խորհրդանշում է նոր ժամանակը, թեև առայժմ, իհարկե, մեղմ ասած դժվար է ասել, թե ինչպիսին է այդ ժամանակը լինելու իր որակական հատկանիշներով թե՛ ընդհանրապես, թե՛ նախորդ, այսպես ասած, խորհրդանիշների ժամանակի հետ համեմատությամբ:

 

Ավելին՝ նոր ժամանակը համակարգի համար մոտեցող, սակայն դեռևս ամենևին փաստ չհանդիսացող հանգամանք է: Սակայն հատկանշական է այն, որ դրան տանող բավականին ընդգծված, նշանային քայլը տեղի է ունենում Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո:

 

Նախորդ հրապարակումներում կարծիք ենք հայտնել, որ համաձայնագրի ստորագրումով Սերժ Սարգսյանը գործնականում ամփոփում է արտաքին քաղաքական մի լայն շրջափուլ, և դրանից հետո, թերևս, իրադարձությունների զարգացման առանցքը կտեղափոխվի ներքին դաշտ, արտաքին շրջափուլում կուտակած կապիտալը ներքին քաղաքական արդյունքի վերածելու համար:

 

Իսկ կուտակված կապիտալը քիչ չէ, ինչպես ցույց տվեց թե՛ ԵՄ հետ համաձայնագիրը, թե՛ ղարաբաղյան գործընթացի շուրջ ծավալված զարգացումները:

 

Ընդ որում՝ հետաքրքիր է այն, որ զարգացումների առանցքը բեկելով դեպի ներս, Սերժ Սարգսյանը, փաստորեն, կենտրոնանում է ոչ թե տնտեսական հարցերի, սոցիալ-տնտեսական խնդիրների և իրողությունների վրա, որոնք թվում են, իհարկե, հրատապ, այլ իրավապահ-ուժային համակարգի:

 

Սարգսյանն այցելեց Հատուկ քննչական ծառայություն և կոռուպցիան հռչակեց ազգային անվտանգության սպառնալիք, իսկ Հայկազ Բաղմանյանին հեռացնելու նշանային որոշումից առաջ էլ այցելել էր Արցախ, դիտել զորավարժությունը, ծանոթացել պաշտպանական գործողություններին, նաև Հայաստանի ռազմաարդյունաբերության մշակումներին, որոնք ենթակա չեն հրապարակայնացման:

 

Ո՞վ է լինելու հաջորդը Բաղմանյանից հետո: Դա, ի վերջո, Վիգեն Սարգսյա՞նն է որոշում, թե՞ Սերժ Սարգսյանը: Մամուլը գրում է շտաբի պետ Մովսես Հակոբյանի մասին: Համենայնդեպս, Սերժ Սարգսյանը կարծես թե «մաքրում» է նրա, այսպես ասած, մերձակա շրջանակը կամ օղակը՝ տեղակալներին:

 

Մի քանի ամիս առաջ փոխվեց առաջին տեղակալը և նշանակվեց բանակում, այսպես ասած, սպայական և զինվորական կոդեքսի շրջանակում մեծ հեղինակություն ունեցող Օնիկ Գասպարյանը: Այժմ ազատվում է Բաղմանյանի տեղը: Մովսես Հակոբյանի՞ համար է Սերժ Սարգսյանը, այսպես ասած, մաքրում շրջակայքը, թե՞ նրա «ոտքերն է կտրում գետնից»:

 

Հայկական զինուժում տարիներ շարունակ ծավալվում էր, թերևս, բոլորի համար տեսանելի նախարար-շտաբի պետ դիմակայություն, երբ այդ պաշտոններին էին Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը:

 

Ապրիլյան պատերազմից և հուլիսյան ողբերգական դեպքերից հետո կառավարության փոփոխության ժամանակ Սերժ Սարգսյանը հեռացրեց նրանց երկուսին էլ, բայց թե նրանց տարիներ ձգվող, պարբերաբար սրվող և հանդարտվող դիմակայությունը ինչ հետևանք է ունեցել զինուժի կառավարման արդյունավետության մասով, ասելը շատ դժվար է:

 

Միաժամանակ դժվար է ասել, Օհանյանն ու Խաչատուրովը հեռացել են ավելի շատ հուլիսյա՞ն, թե՞ ապրիլյան իրադարձությունների հետևանքով: Բոլոր դեպքերում, բավական նկատելի է, որ անկախ ներիշխանական հարաբերությունների «հաշվեկշռից»՝ զուտ պետական հաշվեկշռի համար շատ թանկ է արժենում, երբ պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետը գտնվում են դիմակայության կամ, այսպես ասած, անհամատեղելիության ռեժիմում»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

16:02 • 12/12

ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է 30.000 եվրո և 28,642.87 ֆունտ ստերլինգ փոխհատուցում վճարել պատերազմի ժամանակ տեղահանված ադրբեջանցիներին

15:54 • 12/12

Չեմպիոնների լիգա. Ռոնալդուն պարտվել է շաբաթվա լավագույն գոլի համար պայքարում

15:54 • 12/12

Այսուհետ անձը եկամտային հարկի վերադարձով հիփոթեքային վարկից միայն 1 անգամ կարող է օգտվել. Դ. Անանյան

15:53 • 12/12

Թուրքիայի ԶՈւ-ն կմտնի Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջան այն ժամանակ, երբ ցանկանա. Չավուշօղլու

15:33 • 12/12

«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների միջև չկան քննարկումներ վարչապետի միասնական թեկնածուով հանդես գալու շուրջ. Իվետա Տոնոյան (տեսանյութ)

15:26 • 12/12

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է 35.000 եվրո փոխհատուցում վճարել պատերազմի ժամանակ տեղահանված հայ ընտանիքին

15:22 • 12/12

Իտալիայում մաֆիայի հետ կապերի համար ձերբակալվել է 48 մարդ

15:14 • 12/12

ԱԺ-ն քննարկում է ԱԶԲ-ի հետ $40 մլն-ի վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցը (ուղիղ)

15:12 • 12/12

Պորտլենդ-Սակրամենտո չվերթն իրականացնող օդանավում ծխել փորձած կինը սպառնացել է սպանել բոլոր ուղևորներին

15:03 • 12/12

Ռայոլան Միլանից խնդրել է դադարեցնել Դոնարումայի նոր պայմանագիրը

14:56 • 12/12

Փաստաբան Վաղինակ Աթոյանը քաղաքացիներին դրդել է իր միջոցով կաշառք տալ, բայց այն չի փոխանցել դատավորներին. քրգործի նախաքննությունն ավարտվել է

14:54 • 12/12

Ամենամեծ խտրականությունն իրենց վրա զգում են ՄԻԱՎ-վարակակիրները. Հովհաննես Մադոյանը՝ ՀՀ-ում առողջապահության մատչելիության մասին

14:49 • 12/12

Վիլյառեալի մարզիչ. Այդպիսի խախտման համար մրցավարը չէր հեռացնի Բարսելոնայի ֆուտբոլիստի

14:49 • 12/12

Ավստրալիայում պրոֆեսորը վերականգնել է պատմական շարժասանդուղքը՝ ստեղծելով հեքիաթային ինստալյացիա (լուսանկարներ)

14:46 • 12/12

Գերմանիան քննադատել է Էրդողանի՝ Իսրայելի մասին հնչեցրած հայտարարությունները

14:45 • 12/12

Ամփոփվեց Grand Chess Tour-ը․ 5 մրցաշարից հետո Լևոն Արոնյանը 3-րդ տեղում է

14:33 • 12/12

Իրանում ծննդյան տոնի հյուրերը պատահաբար հրդեհել են հոբելյարին ու նրա ընկերուհուն (տեսանյութ)

14:31 • 12/12

Ռուսաստանում բանկեր սնանկացնող թոփ մենեջերների խումբ է ձերբակալվել

14:30 • 12/12

Շուկայում պլաստիկ բրնձի առկայության ահազանգով մոնիթորինգ է անցկացվում. գյուղնախարար

14:24 • 12/12

Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռումինիայի դեսպանի հետ

14:22 • 12/12

Երևանում բերման է ենթարկվել 35-ամյա ԱՄՆ քաղաքացի

14:21 • 12/12

Նույն իշխանությունն է, նույն մարդիկ և պետպարտքի նոր կանոններով փաստում ենք, որ նրանք գործել են ապաշնորհ. Մանե Թանդիլյան

14:17 • 12/12

Նյու Յորքի ահաբեկչությունից հետո Թրամփը ցանկանում է ավելի խստացնել միգրացիոն քաղաքականությունը

14:10 • 12/12

Երուսաղեմի հարցում Պուտինի հետ մեր տեսակետները միանման են. Էրդողան

14:07 • 12/12

Մեր գործընկերները փորձել են բացատրել, որ գնաճը հարաբերական է ազդում. Ֆինանսների նախարարը՝ Խ. Հարությունյանի և Հ. Հակոբյանի հայտարարությունների մասին (տեսանյութ)

14:04 • 12/12

Ազնվությամբ կարել է ասել, որ նոր գործիքակազմ եք դնում, որ նոր վարկեր վերցնեք. Է. Մարուքյանը՝ կառավարությանը

14:02 • 12/12

300 երեխա մասնակցեց «Ծրագրավորման ժամ» միջոցառմանը

13:55 • 12/12

Ներքին Պտղնիի գերեզմանոցում հայտնաբերվել է 50-ամյա տղամարդու դի՝ կիսանստած վիճակում

13:53 • 12/12

Շուտով կանցնեմ Facebook-ի, այն Հայաստանում կարծես թե ավելի տարածված է. Ֆրանսիայի դեսպան

13:51 • 12/12

Հնդկաստանում բացվել է արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի բրոնզե արձանը (լուսանկարներ)

13:50 • 12/12

ՊՆ-ն ՏՏ ոլորտում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ է հայտարարում

13:47 • 12/12

Ռոհանին առաջիկա օրերին կայցելի Ադրբեջան. լրատվամիջոցներ

13:45 • 12/12

ՀՀ-ն համարվում է պարտքի լավագույն ցուցանիշներ ունեցող երկիր. ըստ Արամյանի՝ 2018թ-ին պարտք-ՀՆԱ առավելագուն 60% շեմը չեն անցնի (ԱԺ նիստը՝ ուղիղ)

13:45 • 12/12

ՌԴ հատուկ ծառայություններն ամանորյա տոներին ու նախագահական ընտրություններին ծրագրված ահաբեկչություններ են կանխել

13:43 • 12/12

Առողջապահությունը պետք է հասանելի լինի բնակչության բոլոր խմբերի համար և որևէ խտրականություն չպետք է դրվի. Վ. Զոփունյան

13:40 • 12/12

Եղել են քրեական գործ հարուցելու բոլոր անհրաժեշտ հիմքերը, սակայն չի հարուցվել. Նոր Կյանքի համայնքապետը ` իր նախորդի գործունեության վերաբերյալ

13:39 • 12/12

Ավստրիայի խոշոր գազատարի հատվածում պայթյուն է որոտացել. կա 1 զոհ և 60 տուժած (լուսանկարներ, տեսանյութ)

13:37 • 12/12

Աղքատների մասին ոչ մի հայտարարություն չեմ արել, պարզապես մեկնաբանել եմ գործընկերոջս. Խ. Հարությունյանը՝ իր հրաժարականի պահանջի մասին (տեսանյութ)

13:35 • 12/12

Ժամկետային զինծառայող Նարեկ Ադիբեկյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը

13:29 • 12/12

Եթե Հայաստանը գործարար աշխարհի համար ապահով միջավայրի իմիջով հանդես գա, կստանձնի ԵԱՏՄ կամուրջի դերակատարություն. Ժոնաթան Լաքոտ

13:19 • 12/12

ԱՄՆ-ում ամուսինները մեկ տարում ազատվել են ընդհանուր 181 կգ ավելորդ քաշից և ցուցադրել արդյունքը (լուսանկարներ)

13:18 • 12/12

Արցախում  համածառայակցի կողմից սպանված  Նարեկ Ադիբեկյանը ուներ երկրորդ՝ ՌԴ քաղաքացիություն և բանակ էր գնացել կամավոր

13:14 • 12/12

Իրանի արևելքում 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

13:08 • 12/12

NBA. Չիկագոն հաղթել է Բոստոնին, Գոլդեն Սթեյտը՝ Պորտլենդին

13:03 • 12/12

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված չէ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

12:57 • 12/12

«Յուքոմիացում»՝ Ucom-ը հանդես եկավ նոր հեղափոխական առաջարկով

12:54 • 12/12

Ճապոնիայում ընտրել են անցնող տարվա խորհրդանիշը

12:53 • 12/12

Հայտնի է դարձել Գյումրիի այրված տնակներից մեկում մահացած հայտնաբերված քաղաքացու ինքնությունը

12:51 • 12/12

Կառավարությունն առաջարկում է հարկաբյուջետային կանոնները դարձնել ճկուն, որպեսզի վերցրված պետպարտքն ուղղվի կապիտալ ծախսերին և տնտեսությունն աճի. նախարար (ԱԺ նիստը՝ ուղիղ)

12:48 • 12/12

Գնացեք օֆշորներում հարկային գրասենյակներ բացեք, բյուջեի պակասորդը շատ արագ կփակվի. Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին

12:48 • 12/12

Բրազիլացի դարպասապահը կարիճ հարվածով հետ է մղել գնդակը (տեսանյութ)

12:44 • 12/12

Դուեյն Ջոնսոնն ու հղի կինը՝ հայուհի Լորեն Հաշյանը՝ հոլիվուդյան պրեմիերայի կարմիր գորգին (լուսանկարներ, տեսանյութ)

12:41 • 12/12

«Ռուսատոմ սերվիսը» Հայաստան է առաքել ԱԷԿ-ի համար առաջին տուրբագեներատորը

12:40 • 12/12

Որ ամոթ ունենան, չեն թանկացնի, էդքան հարստանալ պետք չի, օլիգարխ չէ, ով ուզում է լինի. Սեյրան Սարոյանը՝ թանկացումների մասին (տեսանյութ)

12:33 • 12/12

Կամ հատուկ մազոխիզմով եք տառապում, կամ չգիտեք՝ որ խաղի կանոնն է արդար. Նաիրա Զոհրաբյանը՝ կառավարությանը

12:23 • 12/12

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

12:22 • 12/12

Ֆաբիանո Կարուանան՝ London Chess Classic-ի հաղթող. Արոնյանը 7-րդն է

12:14 • 12/12

Ուզում եմ, որ Հայաստանում ոչ մի աղքատ մարդ չլինի, դրա համար աշխատատեղ եմ ստեղծում. Սամվել Ալեքսանյան (տեսանյութ)

12:13 • 12/12

Արցախ այցելած կանադացի պատգամավորը Կանադայի խորհրդարանում խոսել է ապրիլյան պատերազմի սարսափների մասին (տեսանյութ)

12:00 • 12/12

ՀՎԿ-ն հերքում է լուրը, որ Արթուր Բաղդասարյանը նշանակվելու է ՍԴ նախագահ

11:55 • 12/12

Ալվարո Արբելոան կատակել է ՉԼ-ի վիճակահանության մասին

11:52 • 12/12

Սիրիայից ռուսական զորքի դուրսբերման որոշումն Անկարայի համար անակնկալ էր. թուրք սյունակագիր

11:51 • 12/12

Հարկային փոփոխված օրենսգիրքը դեռ չի մտել ուժի մեջ, կառավարությունն արմատական փոփոխություններով կրկին այն բերել է. Միքայել Մելքումյան

11:46 • 12/12

Մարիտիմուն հաղթել է. Գևորգ Ղազարյանը խաղաժամանակ չի ստացել

11:45 • 12/12

Դեկտեմբերի վերջին է միայն կառավարությունն իմանում՝ ինչ է պետք փոխել, դրա համար էլ քաղաքացիները շատ վատ կյանք են ունենալու. Էդմոն Մարուքյան (ԱԺ նիստը՝ ուղիղ)

11:44 • 12/12

Ֆիննական ծոցի ափը ծածկվել է սառցե գնդերով (լուսանկարներ)

11:38 • 12/12

Apple-ը գնել է երաժշտություն ճանաչող Shazam հանրահայտ ծառայությունը

11:37 • 12/12

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատվիրակությունն ԻԻՀ-ում մի շարք հանդիպումներ է անցկացրել

11:28 • 12/12

Նյու Յորքի պայթյունի գործով կասկածյալը հայտնել է ահաբեկչական ակտի պատճառների մասին. NYT (լուսանկարներ)

11:15 • 12/12

Վրաստանում Ցեղասպանության հարցը չմտավ լիագումար նիստի օրակարգ

11:05 • 12/12

Թրամփը ցանկանում է տիեզերագնացներին կրկին Լուսին ուղարկել

11:03 • 12/12

ԱԺ արտահերթ նիստը՝ ուղիղ. օրակարգում են նաև «ՀՀ բյուջետային համակարգի» և «Պետպարտքի մասին» օրենքում փոփոխությունները

10:51 • 12/12

Թուրքիայի վարչապետը պնդել է, որ Թրամփը Երուսաղեմի հարցով Էրդողանին չի զանգահարել, քանի որ «համարձակություն չի ունեցել»

10:51 • 12/12

Զիդան. Կարող ենք գոհ լինել նրանից, թե մրցաշրջանն ինչպես է դասավորվում Ռեալի համար

10:50 • 12/12

«Ժամանակ». Էրդողանի հետ Պուտինի երրորդ հանդիպումը «աքլորականչից» հետո

10:41 • 12/12

Նախագահը հրամանագիր է ստորագրել ՀՀ ԶՈւ պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչի և զորացրման մասին

10:38 • 12/12

ՀՀ ՊՆ 19-ամյա զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել. վիճակը ծանր կայուն է

10:36 • 12/12

Արցախում համածառայակցի կրակոցից զինծառայող է զոհվել

10:35 • 12/12

Վան Գալ. Մոուրինյուին չեն քննադատում շատ ավելի ձանձրալի ֆուտբոլի համար, քան իմն էր

10:30 • 12/12

ՀՀ ԱԻՆ-ի և ՀՀ-ում ՌԴ սահմանապահ վարչության միջև համագործակցության պլան է ստորագրվել

10:22 • 12/12

«Հրապարակ». Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը կապիտալ վերանորոգում է քաղաքապետարանի անմխիթար վիճակում գտնվող շենքը

10:21 • 12/12

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի և Հարավային Կովկասի Ավետարանական-Լյութերական եկեղեցու եպիսկոպոսին

10:17 • 12/12

Թուրք քաղաքական գործիչը Մեջլիսում պատռել է Էրդողանի ընտանիքի՝ օֆշորային ընկերությունների հետ կապերը հաստատող փաստաթղթերը

10:09 • 12/12

«Ժողովուրդ». Բանկերը վարկեր տրամադրում են ավելի բարձր տոկոսադրույքով, քան նշված է նրանց գովազդներում

10:09 • 12/12

ԱՄՆ-ն համաձայն է, որ Ասադը մինչ 2021թ. ղեկավարի Սիրիան. լրատվամիջոցներ

10:02 • 12/12

«168 ժամ». Ունենք ՀՀ-ԵՄ ստորագրված համաձայնագիր 2 կողմի խելամտության արդյունքում, սա քաղաքական կամքի ապացույց է. Լ. Կաշչյունաս

10:01 • 12/12

Յակուտիայում մանկապարտեզի դաստիարակն ու դայակն ազատվել են աշխատանքից ճաշի ժամին երեխայի բերանը կպչուն ժապավենով փակելու համար

09:49 • 12/12

Գյումրիի տնակներից մեկում հրդեհ է բռնկվել. հայտնաբերվել է մոխրացած դի

09:41 • 12/12

ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

09:39 • 12/12

«Հայկական ժամանակ». Որքա՞ն գումար է անհրաժեշտ ամանորը նշելու համար

09:36 • 12/12

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը կբողոքարկի Սաակաշվիլիին ազատ արձակելու վճիռը

09:27 • 12/12

Էրդողանը Պուտինին շնորհակալություն է հայտնել ռուսերենով (տեսանյութ)

09:25 • 12/12

«Հրապարակ». Դեկտեմբերի 18- ին Հայաստան են ժամանելու բազմաթիվ քրեական հեղինակություններ, օրենքով գողեր՝ աշխարհի տարբեր երկրներից

09:22 • 12/12

Երևանում և 6 մարզերում էլէներգիայի մատակարարումը մինչև 6 ժամով կդադարեցվի

09:19 • 12/12

Է. Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Հունաստան

09:17 • 12/12

«Հրապարակ». Դ. Դումանյանի որդու հարսանիքին Սերժ Սարգսյանը կարճ է մնացել՝ մոտ մեկ ժամ, պարել է ու անմիջապես հեռացել

09:15 • 12/12

Բայկալում երկրաշարժ է տեղի ունեցել

09:14 • 12/12

«Իրատես». Սեյրան Օհանյանը հայտնվել է ֆինանսական այնպիսի լուրջ կացության մեջ, որ որոշել է վաճառել իրեն պատկանող «Պիրամիդա» սրճարանը  

08:57 • 12/12

«Ժողովուրդ». Խոշորացված Գեղամասարի համայնքապետի թիկունքին Ս. Մելիքյանն է, որը ՌԴ-ից ղեկավարում է նրան՝ մարզի իշխանությունների դեմ հանելով  

08:43 • 12/12

«Ժողովուրդ». Միայն այս տարվա նոյեմբերին ՀՀ-ի պետական պարտքն ավելացել է 108 մլն դոլարով և կազմում է 6 մլրդ 404 մլն 700.000 դոլար