ՎՊ վերափոխումը Հաշվեքննիչ պալատի` կոռուպցիայի օրինակ է, որոշում կայացնողները նվազեցնում իրենց վերահսկողների լիազորությունները. կառավարման մասնագետ

22:11 • 07.12.17



Վերահսկիչ պալատի վերափոխումը Հաշվեքննիչ պալատի թուլացնելու է մարմնի վերահսկողական լիազորությունները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, տնտեսագետ, կառավարման մասնագետ Մովսես Արիստակեսյանը: Ըստ նրա՝ Հաշվեքննիչ պալատը դառնալու է ոչ թե վերահսկող, այլ վերլուծական, խորհրդատվական մի կազմակերպություն և դա, նրա խոսքով կոռուպցիայի մի օրինակ է, թե ինչպես են որոշում կայացնողները իրենց վերահսկող մարմինների լիազորությունները նվազեցնում: Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստում Վերահսկիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան ծրագրի նախագիծը ներկայացնելիս ՎՊ նախագահ Լևոն Յոլյանը հայտարարել է, որ 2018 թվականի ապրիլից Հայաստանի Վերահսկիչ պալատը կվերանվանվի և կդառնա Հաշվեքննիչ պալատ: Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի նախագիծը վերջին անգամ է ներկայացվում Ազգային ժողովի դատին, քանի որ 2018-ի ապրիլից հետո այլևս ՎՊ-ն ինքն է հաստատելու հաշվեքննության թեմաները:

-Պարոն Արիստակեսյան, Վերահսկիչ պալատի Հաշվեքննիչ պալատ դառնալու փոփոխությանն ինչպե՞ս եք վերաբերում: Կառավարման տեսանկյունից սա որքանո՞վ է արդյունավետ:

-Սահմանադրության նախագծի քննարկման ժամանակ մենք այս խնդրի մասին ահազանգել ենք: Փոխանակ Վերահսկիչ պալատի լիազորություններն էլ ավելի ուժեղանան, ընդլայնվեն, որպեսզի երկրում լինի իսկապես վերահսկողական այնպիսի մի մարմին, որը կկանխի կոռուպցիայի զարգացումը, տարածումը երկրում: Բայց Հակառակ արդյունքը տվեց, այն վերափոխվեց և դարձավ Հաշվեքննիչ պալատ, իսկ նոր մարմինը լինելու է միայն լսող, որը ոչ թե կվերահսկի պետական մարմիններին, այլ պարզապես կլսի, թե ինչ են ուզում անել: Ես մասնակցել եմ Հաշվեքննիչ պալատի ձևավորման բազմաթիվ նախնական քննարկումներին: Անգամ միջազգային փորձը ցույց է տալիս, որ հաշվեքննիչ պալատներն ունեն իսկապես լուրջ վերահսկիչ գործիքներ, լծակներ, և կարող են վերահսկել պետական բյուջեների և վարկային միջոցների օգտագործումը: Չգիտես ինչու մեզ մոտ Հաշվեքննիչ պալատի մասով օրենսդրությունը մեջ բավականին շատ լծակներ ու գործիքներ չկան: Ինչպես Ազգային ժողովում ստեղծեցին բյուջետային գրասենյակ, որն ընդամենը խորհրդատվական գործիք է, Հաշվեքննիչ պալատն էլ դառնում է դրա նման մի կազմակերպություն:

-Այսինքն, սա միայն անվանական փոփոխություն չէ, ինչպես Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո արվեց տարբեր նախարարությունների դեպքում: Ձեր կարծիքով՝ պալատի լիազորությունները ավելի՞ են թուլանալու:

-Այն դառնում է վերլուծական, խորհրդատվական մի կազմակերպություն և ոչ թե վերահսկող: Իսկ վերահսկողությունը մեզ համար շատ կարևոր է և անհրաժեշտ այս կոռումպացված երկրում: Ստվերը մեր երկրում հասնում է 50 տոկոսի, որտեղ ամեն տարի բյուջեի պակասորդը լրացնելու համար սրանից նրանից վարկ ենք խնդրում, որտեղից 2004-2013 թթ.-ի ընթացքում ապօրինի ֆինանսական հոսքերը կազմել են 9.8 մլրդ ԱՄՆ դոլար:

-Կարծում եք, որ Հաշվեքննիչ պալատի գործունեության ընթացքում պետական կառավարման համակարգում կոռուպցիայի դեպքերն ավելի՞ կշատանան:

-Չի շատանա, պարզապես մեկ ավել հետևող աչք չի լինի: Ես չէի ասի, որ Վերահսկիչ պալատը մինչև հիմա գերգերազանց էր աշխատում, բայց շատ լուրջ բաներ էր բացահայտում, հետո դա տալիս են իրավապահ մարմիններին, որ քննություն անեն: Հիմա այդ հայտնաբերելու գործիքը, որ ունեին, այդ գործիքը ընդամենը վերանում է և այն դառնում է խորհրդատվական մարմին: Փոխարենը, Վերահսկիչ պալատի իրավասությունները պետք է մեծացնեին, դարձնեին հետաքննական մարմին, որի որոշումները լինեն արդեն իրավական դաշտում, որ անմիջապես վերացվեն կոռուպցիայի դեպքերը, ոչ թե միջնորդավորված ուղարկեն դատախազություն, դատարան և այլն: Ամեն մի աստիճան գնալուց մի բան կորում է: Իսկ հիմա ավելի թուլացրեցին կարգավիճակը, այն դարձրին խորհրդատվական հետազոտական մի կենտրոն:

-Կառավարությունը մի կողմից կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով է ստեղծում է, կոռուպցիայի դեմ պայքարի մարմին պետք է ստեղծվի և սրան զուգահեռ Վերահսկիչ պալատի լիազորությունները թուլացնում է: Սա ինչպե՞ս կարելի հասկանալ:

-Այդ հանձնաժողովի անդամների մեծ մասը այն մարդիկ են, որոնք օրենքով իրավունք ունեն կոռուպցիա իրականացնել: Հետևաբար, այդ մարդիկ չեն կարող մշակել այնպիսի ռազմավարություն կոռուպցիայի դեմ պայքարում, և չեն կարող իրենք իրենց դեմ պայքարել անգամ եթե այդ ռազմավարությունը լավը լինի։ Վերահսկիչ պալատի վերափոխումը Հաշվեքննիչ պալատի կոռուպցիայի մի օրինակ է, թե ինչպես որոշում կայացնողները, իրենց վերահսկող մարմիններն ավելի քիչ լինելու համար նվազեցնում են նրա լիազորությունները:

-Իսկ Վերահսկիչ պալատի իրավասություններն ավելացնելն ինչպե՞ս եք պատկերացնում, ի՞նչ առաջարկներ ունեք:

-Ես կարծում եմ՝ պետք է միավորվեն Վերահսկիչ պալատը, նախագահին առընթեր վերահսկողական ծառայությունը, վարչապետին առընթեր վերահսկողական ծառայությունը և դառնան մեկ ուժեղ, լուրջ լիազորություններով վերահսկողական ծառայություն:  Ավելին, բոլոր նախարարությունների վերահսկողական ծառայությունները պետք է վերացվեն, մենք դրանով մեծ օգուտ կունենայինք, բյուջետային միջոցների կրճատում կլիներ: Դա դեռ 90-ականների վերջին ներկայացրել եմ նախագահի աշխատակազմին, բայց, իհարկե, գաղափարը չեղարկվեց: Համոզված եմ՝ այսպիսի լիազորություններով մարմնի առկայության պարագայում մենք չէինք ունենա բանանային, օֆշորային պատգամավորներ։

Հակոբ Ասլանյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

08:20 • 20/07

«Հրապարակ». Երևանի ավագանու ընտրություններին ցուցակը կգլխավորի Մանե Թանդիլյանը  

00:13 • 20/07

«Բանանցը» խոշոր հաշվով պարտվեց «Սարաևոյին» ու դուրս մնաց Եվրոպա լիգայից (տեսանյութ)

23:54 • 19/07

Երևանի Փափազյան փողոցի բնակիչներից մեկը թունավորվել է շմոլ գազից

23:54 • 19/07

ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել օտարերկրյա իշխանությունների հարցաքննությունից ԱՄՆ քաղաքացիներին պաշտպանելու մասին

23:47 • 19/07

ՌԴ ՊՆ-ն փորձարկել է «Կինժալ» նորագույն գերձայնային հրթիռային համակարգը (տեսանյութ)

23:44 • 19/07

Burberry-ն միլիոնավոր դոլարներ արժողությամբ հագուստ և օծանելիք է ոչնչացրել՝ էժան չվաճառելու համար

23:39 • 19/07

Լոռու մարզում փրկարարները հայտնաբերել են Իսրայելի կորած քաղաքացուն

23:19 • 19/07

Անհրաժեշտ է, որ Հայաստանն ու Արցախը ստորագրեն ռազմաքաղաքական համագործակցության մասին պայմանագիր. Լարիսա Ալավերդյան

23:17 • 19/07

Հայաստանը կմասնակցի Վրաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին

23:11 • 19/07

«Փյունիկը» դարձյալ հաղթեց «Վարդարին» և դուրս եկավ Եվրոպա լիգայի 2-րդ փուլ (տեսանյութ)

23:02 • 19/07

Զոհրապ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

22:58 • 19/07

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուստրերի հետ այցելել է «Զանգակ» գրատների ցանցի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղ

22:43 • 19/07

ՀՀ-ն ՄԱԿ-ում պետք է բարձրացնի «կողպված երկրի» կարգավիճակի և այդ կարգավիճակից բխող խնդիրների արծարծման հարցը. Արա Մարջանյան

22:27 • 19/07

Վրաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ նպաստում է տարածաշրջանի անվտանգությանը. Գեորգի Մարգվելաշվիլի

22:17 • 19/07

Վերին Գետաշենի ամբուլատորիայի տնօրենը շտապօգնության կանչեր իրականացնելու փոխարեն յուրացրել է 1 մլն դրամից ավելի գումարի բենզին

22:04 • 19/07

Renault-ն ներկայացրել է Megane-ի ամենահզոր տարբերակը (լուսանկարներ)

21:46 • 19/07

Հայ-ադրբեջանական պատերազմի վտանգը նվազել է, բայց չի չեզոքացել. փորձագետներ

21:25 • 19/07

Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է ևս մեկ հանդիպում անցկացնել Պուտինի հետ

21:22 • 19/07

Շատ արժանավորներ կան, ովքեր կարող են գլխավորել Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակը և քննարկվում են տարբեր թեկնածուների անուններ. Նաիրա Զոհրաբյան

21:04 • 19/07

Նախատեսվում է դպրոցական զինղեկների համար տարիքային շեմ սահմանել. ԿԳՆ պաշտոնյա

21:01 • 19/07

Հրապարակվել է Fortune ամսագրի՝ ամենաազդեցիկ երիտասարդների վարկանշային աղյուսակը

20:59 • 19/07

«Գանձասար-Կապանը» հաղթեց, բայց դուրս մնաց պայքարից

20:45 • 19/07

Ընտրվել են աստղագիտական լուսանկարչական մրցույթի մասնակից ամենադիտարժան կադրերը

20:41 • 19/07

Փյունիկի մեկնարկային կազմը Վարդարի հետ խաղում

20:32 • 19/07

Գանձասար-Կապանը երկու ֆանտաստիկ գոլ խփեց Լեխին

20:26 • 19/07

Մադրիդը չեղարկել է Կառլես Պուչդեմոնի ձերբակալման միջազգային հրամանը

20:19 • 19/07

Ձերբակալվել է Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության 4 աշխատակից. նրանք կասկածվում են նպաստի գումարները խարդախությամբ հափշտակելու մեջ

20:14 • 19/07

Տևես. Մեսսին Արգենտինայի հոգին և խորհրդանիշն է

20:12 • 19/07

Ինչպե՞ս կարելի էր գյուղական բնակավայրը ներառել զորավարժանքի տարածքում. Սաֆարյանը՝ 102-րդ ռազմաբազայի զորավարանքի մասին

20:11 • 19/07

Մեքսիկայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

19:57 • 19/07

ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչը վարչապետի հետ հանդիպմանը ողջունել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ իշխանությունների ձեռնարկած քայլերը

19:46 • 19/07

Airbus-ի «կետ-ինքնաթիռն» առաջին անգամ օդ է բարձրացել

19:40 • 19/07

Վտանգ միշտ էլ կա, բայց Արցախի նախագահի՝ բանակի հրամանատարական կազմի հետ խորհրդակցությունն առօրյայի մի մաս է. Դավիթ Բաբայան

19:28 • 19/07

«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի» տնօրենն ու փոխտնօրենը վաճառել են ՊՈԱԿ-ին հատկացված 1260 կգ միսն ու 3569 լիտր կաթը՝ պատճառելով մոտ 3 մլն դրամի վնաս

19:25 • 19/07

Գանձասար-Կապան-Լեխ. ուղիղ հեռարձակում

19:10 • 19/07

Time ամսագրի նոր համարի շապիկը զարդարում է Պուտինի և Թրամփի «համատեղ դիմանկարը» (լուսանկար)

19:02 • 19/07

Իվանովիչ. ԱԱ-2018-ի լավագույն ռմբարկուն տեսակրկնություններն էին

18:56 • 19/07

Warner Bros. ստուդիան հայտնել է Ջոկերի մասին նոր ֆիլմի թողարկման ամսաթիվը

18:49 • 19/07

Աշխատում ենք 24-ժամվա ռեժիմով, արդեն երկուշաբթի կվերադառնանք բնականոն աշխատանքի. «Սանիտեքի» ներկայացուցիչ

18:37 • 19/07

Գանձասար-Կապանի մեկնարկային կազմը Լեխի հետ խաղում

18:36 • 19/07

Բելառուսի իշխանությունների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքն անընդունելի է. Նիկոլ Փաշինյան

18:32 • 19/07

Հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը  և Ազատ Դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը 

18:15 • 19/07

Տաշքենդի օդանավակայանում ձերբակալել են ստամոքսում 100 գրամ ոսկի տեղափոխել ցանկացող ուղևորին

18:05 • 19/07

Ռուս բլոգերը երկնաքերի բարձունքում արված լուսանկարով զարմացրել է համացանցի օգտատերերին (լուսանկարներ)

18:01 • 19/07

Թուրքիայում ձերբակալել են 21 խոշոր գործարարի

17:58 • 19/07

Էկվադորում տեսահոլովակի նկարահանման ժամանակ զբոսաշրջիկը ցատկել է ջրվեժի բարձունքից ու մահացել (տեսանյութ)

17:53 • 19/07

Կոբզոնը պատմել է՝ ռուսական շոու բիզնեսում ով է հիվանդ քաղցկեղով

17:49 • 19/07

Արդարադատության նախարարն ընդունել է ԵԱՀԿ գրասենյակի գործող ղեկավարի կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցչին

17:48 • 19/07

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի դիմացի տարածքում ավտոկայանատեղի ու սուպերմարկետ չի կառուցվի. Ալեն Սիմոնյան

17:46 • 19/07

Բավարարվել է 22 տարվա վաղեմությամբ կատարված չարաշահումներով պետությանը պատճառված վնասը վերականգնելուն ուղղված դատախազության հայցը

17:43 • 19/07

Բակո Սահակյանը հանդիպումներ է ունեցել մշակույթի ոլորտի և Արցախի գրողների միության մի խումբ ներկայացուցիչների հետ

17:41 • 19/07

«Նապոլին» նույնպես պաշտոնապես ներկայացրեց նոր մարզահագուստները

17:35 • 19/07

Ռուսաստանը կուժեղացնի Վրաստանից ներկրվող ալկոհոլային արտադրանքի վերահսկողությունը

17:28 • 19/07

Վենեսուելան իր ոսկու պաշարները տեղափոխում է Թուրքիա

17:23 • 19/07

160 000 ձերբակալված, 150 ցմահ ազատազրկում, ավելի քան 100 000 արգելափակված կայք․ ինչպես է անցել Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմի 2 տարին

17:16 • 19/07

Միքայել Մելքումյանն հանդիպել է Սլովակիայի Հանրապետությունից ժամանած գործարարների

17:12 • 19/07

Փոքր ու միջին բիզնեսին աջակցելու ենք հնարավոր բոլոր միջոցներով. ՍԱՊԾ ղեկավար

17:07 • 19/07

Հնդկաստանում մարդկանց տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը. կա 14 զոհ

17:07 • 19/07

ԱԳԼՃԿ-ների հիմնական խախտումները Երևանում, որպես կանոն, վերաբերում են հակահրդեհային միջտարածություններին

17:02 • 19/07

Ռուբեն Վարդանյանը գնել է «Ատլանտի» բիզնես ֆորումի բաժնետոմսերի 50 տոկոսը

16:45 • 19/07

Մտածեք հետևանքների մասին. Պուտինը նախազգուշացրել է Ուկրաինային և Վրաստանին՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մտադրության առնչությամբ

16:27 • 19/07

Հեմիլթոնը երկարաձգել է «Մերսեդեսի» հետ պայմանագիրը

16:27 • 19/07

Հուլիսի 22-ին Երևանում կանցկացվի ձմերուկի 6-րդ փառատոնը

16:13 • 19/07

Եղվարդում կասեցվել է նավթավերամշակման գործարանի շինարարությունը

16:07 • 19/07

Իսրայելում պետության հրեական բնույթի մասին օրենք է ընդունվել

15:58 • 19/07

Թուրքիան օրենքի երկիր է. Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է Թրամփին՝ ձերբակալված ամերիկացի քահանայի հարցով

15:58 • 19/07

«Փյունիկը» կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը

15:54 • 19/07

Թեհրանում կայացել է Հայաստանի և Իրանի ԱԳՆ-ների միջև հյուպատոսական 12-րդ համատեղ նիստը

15:52 • 19/07

Կեղծ լրատվամիջոցները Ռուսաստանի հետ պատերազմ են ուզում. Թրամփ

15:42 • 19/07

Beeline-ը հայտարարում է «Բի Ին Ռոումինգ» խաղարկության մեկնարկի մասին

15:36 • 19/07

Օբաման պարել է «Մանդելայի պարը», ՀԱՀ նախագահը «դժգոհ» է մնացել (տեսանյութ)

15:22 • 19/07

Օգոստոսի 1-ին ատոմակայանը կվերագործարկվի. Նիկոլ Փաշինյան

15:16 • 19/07

ԱԺ նախագահը, մարդու իրավունքների պաշտպանն ու սոցապ նախարարն այցելել են թիվ 92 ներառական մանկապարտեզ

15:13 • 19/07

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում պարտվել է ռուսական «Չայկային»

15:12 • 19/07

Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 6 անձի. ՔԿ

15:06 • 19/07

ԱՄՆ-ում 400.000 դոլարանոց Lamborghini-ն մոխրացել է բենզալցակայանում (տեսանյութ)

15:06 • 19/07

Մեկ, երկու, երեք տարում կհամոզեմ, որ 12-ամյա կրթությունը լավ համակարգ է. Արայիկ Հարությունյան

15:00 • 19/07

Պաշտպանի աշխատակազմը կզբաղվի աղբահանության վերաբերյալ դժգոհությունների հարցով. ստացվել են բազմաթիվ բողոքներ

14:52 • 19/07

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը պարզել է Սկրիպալների թունավորման համար կասկածվողների ինքնությունը, նրանք ՌԴ քաղաքացիներ են

14:49 • 19/07

Թեղուտ գյուղում մոտ 30 հոգի ծեծի է ենթարկել «Դիլիջան ազգային պարկը» հսկող կամավորներից 3-ին. «Բնապահպանի տուն» նախաձեռնություն

14:46 • 19/07

Պարոն Քոչարյանի հարցաքննությունը նախատեսված է անցկացնել հուլիսի 26-ին. ՀՔԾ պետ

14:38 • 19/07

Մեծ Բրիտանիայում Թերեզա Մեյի դեմ հարձակում է կանխվել

14:37 • 19/07

Ատոմակայանի աշխատակիցների վերապատրաստման խնդիր կա՝ հատկապես մոդեռնիզացիայից հետո. Ս. Ազատյան (տեսանյութ)

14:27 • 19/07

Բրիտանացու ստեղծած մեկը մյուսից գեղեցիկ նկարները կարելի է տեսնել միայն գրքի էջերը որոշակի անկյան տակ թեքելու դեպքում (լուսանկարներ, տեսանյութ)

14:16 • 19/07

Նիկոլ Փաշինյանը պետք է զգուշորեն արտահայտվի նման հարցերի շուրջ. ռուս քաղաքագետը՝ Փանիկի դեպքերի շուրջ վարչապետի արձագանքի մասին

14:14 • 19/07

Հրահանգ կա՝ ՓՄՁ-ներին հարկային վարչարարությամբ ավելորդ ծանրաբեռնել չի կարելի. ՊեԿ նախագահ

14:12 • 19/07

Հայաստանցիները ցանկանում են ունենալ 3-ից ոչ պակաս երեխա, թեպետ, որպես կանոն, ունենում են 2 երեխա. ժողվրդագրական թեմայով քննարկում

14:09 • 19/07

Մոուրինյուին ցանկանում եմ ապացուցել, որ արժանի եմ խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում». Լյուկ Շոու

14:03 • 19/07

Բրյուսելյան ձախողում. Նիկոլ Փաշինյանը որոշել է գնալ Պորոշենկոյի հետքերով. Lenta.ru

13:55 • 19/07

Կարևորն այն չէ, թե մենք ինչ որոշումներ ենք ընդունում, կարևորն այն է, թե մենք մեր որոշումների գերի՞ն ենք մնում, թե ոչ. ՊԵԿ նախագահ (տեսանյութ)

13:53 • 19/07

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Կիևյան կամրջից

13:51 • 19/07

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով

13:51 • 19/07

Daily Mail-ը բացահայտել է բրիտանական թագավորական ընտանիքի անդամների մականունները

13:44 • 19/07

Հաստատվել է ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը (տեսանյութ)

13:40 • 19/07

Իսպանիայում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց

13:37 • 19/07

Կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը (տեսանյութ)

13:32 • 19/07

Ուկրաինայի տարածքից առևանգված թուրք գործարարը կալանավորվել է Թուրքիայում

13:16 • 19/07

«Շիրակը» վերադառնում է Հայաստանի բարձրագույն խումբ

12:54 • 19/07

Քիմ Քարդաշյանը 5 րոպեում 5 մլն դոլար է վաստակել իր նոր օծանելիքի վաճառքից (լուսանկարներ)

12:51 • 19/07

Ում է ուղղված եղել «էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք» արտահայտությունը. Արփինե Հովհաննիսյանի պարզաբանումը