Սկսում ենք ակցիա և պահանջում ենք, որ ՀՀԿ ֆրակցիայի պատգամավոր Հակոբ Հակոբյանը վայր դնի մանդատը. Կարեն Քոչարյան

11:16 • 08.12.17

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀԿ–ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի` աղքատության մասին հայտարարություններին, առաջարկելով ակցիա սկսել` պահանջելով, որ պատգամավորը վայր դնի մանդատը։

Կարեն Քոչարյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Մի հատ էքսպերիմենտ եմ ուզում անել: Ուզում եմ հասկանալ Ֆեյսբուքի ռեակցիան զուտ ֆուֆլո է և գոլորշի թողնելու միջոց, թե իրական կյանքի վրա որևէ ազդեցություն, այնուամենայնիվ, ունի: 
Սկսում ենք ակցիա, որով պահանջում ենք, որ ՀՀԿ ֆրակցիայի պատգամավոր Հակոբ Հակոբյանը վայր դնի մանդատը: Կարծում եմ ակցիան բացատրության կարիք չունի: Ոչ ադեկվատ մարդիկ, որոնք հոգեբույժի կարիք ունեն, իրավունք չունեն ձևավորել մեր օրենսդրական դաշտը: 
Համարեք այս գրառումը ակցիայի ստարտ»:

Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը օրերս հայտարարել էր, թե աղքատներին թանկացումը չի վնասում, նրանք գումար չունեն և առևտուր չեն անում, ի՞նչ կապ ունի՝ կարագն ու միսը թանկ են, թե էժան։

Սկսում ենք ակցիա և պահանջում ենք, որ ՀՀԿ ֆրակցիայի պատգամավոր Հակոբ Հակոբյանը վայր դնի մանդատը. Կարեն Քոչարյան