Նոյեմբերի 22-ին Սյունիքում ավտովթարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել

16:33 • 08.12.17

Նոյեմբերի 22-ին Սյունիքի մարզում ավտովթարի հետևանքով զինվոր է մահացել:

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ  ավտովթարի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող.« Մահացած զինծառայողը 1993 թվականին ծնված Թաթուլ Թադևոսյանն էր՝ Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղի բնակիչ»:

Զառիթափի համայնքապետ Խաժակ Դավթյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ պայմանագրային զինծառայողը 25 տարեկան էր.«Նրա պես համեստ, խելացի տղա չկար: Ծառայե էր ու անցել պայմանագրային ծառայության: Ամուսնացած էր, առաջնեկն էլ՝ տղա»: