Իջևանի Ազատամարտիկների հրապարակում մոտոցիկլը վրաերթի է ենթարկել կին հետիոտնին. վերջինս ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

15:15 • 10.12.17

Այսօր` դեկտեմբերի 10-ին, ժամը 13.10-ի սահմաններում Իջևան քաղաքի Ազատամարտիկների հրապարակում մոտոցիկլը վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Իջևանի բժշկական կենտրոնից Tert.am-ին հաղորդեցին, որ իրենց մոտ ծանր վնասվածքներով տեղափոխվել է վրաերթից տուժած կին։

«Ծանր վիճակում տեղափոխվել է, ինչ որ պետք է` անում ենք, հակաշոկային միջոցներ ենք անում , պոլիտրավմա է իր մոտ»,-ասաց Իջանի բժշկական կենտրոնի վիրաբույժ Սերգեյ Սիմոնյանը: