ԼՐԱՀՈՍ
-
  23:11 • 11.12.17 Շատ նման է Գյումրու «Սև բերդ» ամրոցին, որը քաղաքապետի սեփականությունն է. Լևոն Բարսեղյանը` Գյումրու ներկայացված բրենդի մասին «Բրենդավորման նշանակությունը հանրային ընկալումների մեջ գերագնահատված է: Մի կողմից դա գովազդի հետևանք է, մյուս կողմից քաղաքապետի սխալ մոտեցման հետևանքն է, երբ նա ամիսներ շարունակ հայտարարում է, որ Գյումրին շուտով բրենդ է ունենալու, կարծեք թե իրավական ...»։
-
  22:47 • 11.12.17 Կիևի դատարանն ազատ է արձակել Միխեիլ Սաակաշվիլիին Կիևի դատարանն ազատ է արձակել Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին: Այս կերպ դատավոր Լարիսա Ցոկոլը մերժել է դատախազության՝ տնային կալանքի մասին միջնորդությունը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
-
  22:42 • 11.12.17 Ո՛չ պահանջվող գումարն է նվազում, ոչ էլ շների քանակը. «Ելք»–ը հայտնում է «կոռուպցիոն սկանդալի» մասին, քաղաքապետարանից հորդորում են իրավապահներին դիմել Երևանի քաղաքապետարանում կայացել է թափառող կենդանիների վնասազերծման մրցույթի հանձնաժողովի հերթական նիստը և մեծ ջանքերի արդյունքում «Յունիգրաֆ Իքս» ընկերության գնային առաջարկի հայտը մերժվել է՝ շների քանակի սխալ …
-
  22:24 • 11.12.17 Նյու Յորքի պայթյունն ահաբեկչական ակտ էր. քաղաքապետ Պայթյունը կազմակերպելու կասկածյալն իր հերթին քննիչներին ասել է, որ հարձակում է իրականացրել վրեժից դրդված: «Նրանք ռմբակոծել են իմ երկիրը, և ես ցանկացել եմ վնաս հասցնել այստեղ», - կասկածյալի խոսքը մեջբերում է New York Post-ը կասկածյալի խոսքը:
-
  22:23 • 11.12.17 Թուրքիայի նպատակը հարևանների հետ ոչ թե խնդիրների լուծումն է, այլ կոնֆլիկտային իրավիճակներ հրահրելը և դիվիդենտներ շահելը. թուրքագետ Էրդողանի այցը Հունաստան ամենևին էլ չի նշանակում թուրք-հունական հարաբերությունների բարելավում և այդ այցը ոչ թե թուլացրեց երկու երկրների լարվածությունը, այլ նոր շեշտադրումներ ավելացրեց:
-
  21:41 • 11.12.17 Կարեն Կարապետյանին են ներկայացվել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի բարեփոխումների ընթացքն ու իրականացված աշխատանքները Նշվել է, որ «Սևան» ազգային պարկի կողմից ՀՀ առաջին ատյանի դատարաններ է ներկայացվել 82 հայց՝ անբարեխիղճ հողօգտագործողների պայմանագրերով նախատեսված 65 միլիոն դրամի վարձավճարներ գանձելու պահանջով, որից 42-ում ներառվել են նաև պայմանագրի լուծման պահանջներ։
-
  21:15 • 11.12.17 Երևանում 3 անձ բնակարաններ է վարձակալել, կեղծ նվիրատվության պայմանագիր ձեռք բերել և վաճառել $120-200 հազարով. գործը դատարանում է Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
-
  20:44 • 11.12.17 ԱԺ նախատեսածից ավել ծախսված ցանկացած դրամ պետք է վերադարձվի ԱԺ բյուջե. պատգամավորները` ԱԺ բյուջեի հաշվին իրենց հեռախոսավճարների մասին Բյուջեի հաշվին հեռախոսային խոսակցությունների վճարի արտոնությունից օգտվող պատգամավորների ցանկում է նաև ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ում հեռախոսավճարը կազմել է 0 դրամ: Ինչպես Tert.am-ին հաղորդեց Արփինե Հովհաննիսյանը…
-
Սպորտ   20:38 • 11.12.17 Օլիվյե Ժիրուն հունվարին պատրաստ է փոխել ակումբային գրանցումը Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն երազում է մասնակցել Աշխարհի 2018թ. առաջնությանը Ֆրանսիայի կազմում, այդ իսկ պատճառով չի բացառում, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը:
-
  20:18 • 11.12.17 Բռնության դեմ պայքարի գերմանական մոդելները և կանանց ու երեխաների դեմ բռնության քրեաիրավական-քաղաքացիական պաշտպանության համակարգը ԳԴՀ-ում Գերմանիայում անձանց բռնությունից պաշտպանելու մասին օրենքն ընդունվել է 2002-ին: Չնայած սրան, ինչպես պնդում են պատկան մարմինները՝ ընտանեկան բռնությունը դեռ շատ բարձր մակարդակի վրա է: Այսպես՝ այստեղ ամեն 4-րդ կինը զուգընկերոջ կամ ամուսնու կողմից...
-
  19:40 • 11.12.17 Ասել, որ կա պլաստիկե բրինձ օբյեկտիվ չէ, բայց գործ ունենք կեղծ և խնդրահարույց նմուշների հետ. Դ. Պիպոյան (տեսանյութ) Հայաստանի շուկայում հայտնվել է անհայտ բաղադրությամբ բրինձ, որը դժվար է եփվում, գարշահոտ է ու տարօրինակ համ ունի։ Այս մասին ահազանգում է լրագրող Նարինե Կիրակոսյանը, ով մի քանի օր առաջ Երևանի խանութներից մեկից գնել է բրինձը:
-
Սպորտ   19:36 • 11.12.17 FA-ն հետաքննություն է սկսել մանչեսթերյան դերբիից հետո տեղի ունեցած բախման վերաբերյալ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան (FA) հետաքննությունն է սկսել Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի` «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» (1:2) հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի առիթով,- տեղեկացնում է «The Telegraph»-ը:
-
  19:30 • 11.12.17 Կարտոֆիլներ և կանաչի` ՀՀԿ շենքի դիմաց. «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները պատգամավորների հրաժարականը պահանջեցին Բողոքի ակցիայի ներկայացուցիչները նշեցին, որ նախատեսել էին մտնել գրասենյակ և նոր տալ ՀՀԿ ներկայացուցիչներով փակցված կարտոֆիլը, սակայն ոստիկանական պատնեշը թույլ չտվեց:Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի...
-
  19:10 • 11.12.17 Արաբական երկրները բողոքում են Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ–ի որոշման դեմ, բայց ազդելու լծակներ չունեն, իսկ Իրանը հնարավոր է էլ ավելի խստացնի դիրքորոշումը. փորձագետներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ամբողջ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու փաստը դժգոհություն է առաջացրել արաբական և մուսուլմանական երկրներում, բայց նրանք չունեն լուրջ լծակներ պատասխանելու