ԼՐԱՀՈՍ
-
  16:20 • 11.12.17 Արցախում ամփոփվել են մարդու իրավունքներին նվիրված երկրորդ աշակերտական մրցույթի արդյունքները Դեկտեմբերի 10-ին Ստեփանակերտում ամփոփվել են 20-րդ դարասկզբի ականավոր իրավապաշտպան, գրող և հրապարակախոս Զաբել Եսայանի ժառանգությանը նվիրված և «Ինչու են մարդու իրավունքները կարևոր» խորագիրը կրող...
-
  16:15 • 11.12.17 «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ին 2017-ին շուրջ 382 շահառու է դիմել՝ իր իրավունքը պաշտպանելու համար. Շողինե Սողոմոնյան 2017 թ. ընթացքում «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպությունը շուրջ 382 շահառուից ստացել է դիմում, որպեսզի այս կամ այն ոլորտում իր իրավունքները պաշտպանվեն:
-
  Իրադարձային   15:55 • 11.12.17 Մինչ Սաակաշվիլին իր հարցով դատական լսմանը 2 հիմն է երգել, նրա կողմնակիցների ու ոստիկանների միջև հրմշտոցներ են գրանցվել (տեսանյութեր) «Ես չեմ վախենում: Ես ցույց տվեցի, թե ինչպես կարող է աշխատել նախագահը, և ես ցույց կտամ, թե ինչպես կարող է մահանալ նախագահը: Եթե նրանք ինձ բանտ վերադարձնեն՝ ես կշարունակեմ հացադուլը մինչև վերջ...
-
  15:48 • 11.12.17 Կաշառքով վարորդական իրավունքի վկայական տալու գործով նախաքննությունն ավարտվել է. մեղադրանք է առաջադրվել ՃՈ Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչին Կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն»…
-
Տնտեսություն   15:45 • 11.12.17 Beeline-ն անցնում է էլեկտրոնային ստորագրության օգտագործմանը Beeline-ն առաջինը Հայաստանում անցնում է էլեկտրոնային (թվային) ստորագրության օգտագործմանը և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը։ 2017 թ․ դեկտեմբերի 11-ից բոլոր պայմանագրերը, համաձայնագրերը, հաշիվներն ու ակտերն …
-
    15:34 • 11.12.17 Թուրքիայի ՆԳ նախարարը սպառնացել է «ոչնչացնել» ընդդիմության առաջնորդին, որը բացահայտել է Էրդողանի ընտանիքի կապն օֆշորների հետ «Քեզ չեմ կախելու, քեզ խայտառակելու եմ, բացեիբաց եմ ասում՝ վիճակդ լուրջ է», - ասել է Սոյլուն Քըլըչդարօղլուին՝ հայտարարելով, որ ընդդիմության առաջնորդի «ուղեղը փտած է»:
-
  15:33 • 11.12.17 Հիմա նախադրյալներ չեմ տեսնում. Ս. Բագրատյանը՝ $10 000 մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի հասնելու նախագահի հայտարարության մասին Վերջինս գտնում է, որ եթե իշխանությունները պատրաստ չեն քաղաքականությունն ազատել, այսինքն՝ ազատ ընտրություններ ունենալ և այլն, ապա գոնե տնտեսությունը պետք է ազատականացնել: «Հիմա այս երկուսն էլ կաշկանդված են»,- հավելեց նա:
-
  15:28 • 11.12.17 Դադիվանքում հայտնաբերվածն ամենևին էլ գաղտնարան չէ. այն արհեստական բակ է, խրամատն էլ սարքել են ջրերի հեռացման համար. Համլետ Պետրոսյան Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այս տարվա օգոստոսի վերջին ընդարձակ պեղումներ են արել Դադիվանքում և այն, ինչ հայտնաբերվել է, ամենևին էլ գաղտնարան չէ` ինչպես…
-
Տնտեսություն   15:25 • 11.12.17 ՊԵԿ փոխնախագահը վստահեցնում է` ֆիզիկական անձինք 3-րդ երկրներից մեքենա ներկրելիս արգելքի չեն հանդիպի «Հիմա մամուլում կարծես թե ապատեղեկատվություն է շրջանառվում` կապված երրորդ երկրներից ապրանքների ներմուծման, մասնավորապես, զուգահեռ ներմուծման մասով: Դրանցում ասվում է, որ 2018 թվականից մասնավորապես ֆիզիկական անձինք չեն կարողանա մեքենա ներմուծել երրորդ երկրներից: Ես ...»։
-
  15:13 • 11.12.17 Նախագահի հրապարակած ցուցանիշները ես ընդունում եմ որպես ցուցում` ավելի բարձր տնտեսական աճի հավակնելու. Վարդան Արամյան Սերժ Սարգսյանի կողմից հրապարակված որևէ ցուցանիշ ես միշտ ընդունում եմ որպես հանրապետության նախագահի կողմից տրվող ցուցում է, ինչը նշանակում է, որ պետք է ավելի բարձր ցուցանիշներ ունենանք և ջանքեր գործադրենք դրա համար:
-
Իրադարձային   15:06 • 11.12.17 Վրաերթ` Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում. 33-ամյա քաղաքացին տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ Դեկտեմբերի 10-ին, ժամը 13:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ, տուժածը գնտվում է երթևեկելի գոտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
-
  15:04 • 11.12.17 Մեր ժառանգությունը նետ ու աղեղ չէ, «Սմերչ» չէ, որ դրանով մեկին սպանենք. Համլետ Պետրոսյանը` ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշակութային ժառանգությունը գրանցելու մասին Եթե մենք ինքներս գտնենք, որ եթե նույն երգերը երգում ենք, նույն ճաշերն ուտում ենք, նշանակում է ինչ-որ ընդհանրություն ունենք, դա ի՞նչ է, հակամարդկային մի բա՞ն է, դա ամաչելո՞ւ բան է, մինչդեռ մենք ամաչում ենք, ասում ենք` սա միայն մերն է` դուք տոլմա…
-
Իրադարձային   14:57 • 11.12.17 «Հայկազ Բարսեղյանի մահճակալում պառկած մարդ եմ տեսել, մինչև հիմա չգիտեմ՝ սարքա՞ծ էր, թե ոչ». կուրսանտի սպանության գործով վկա կապիտան Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավարությունը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ։
-
  Իրադարձային   14:53 • 11.12.17 Եթե ահաբեկիչները նորից գլուխ բարձրացնեն՝ աննախադեպ հարված կստանան. Պուտինը՝ Սիրիայում Սիրիայի ռուսական «Հմեյմիմ» ավիաբազա ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զինվորականների առաջ ելույթ ունենալիս ասել է, որ եթե ահաբեկիչները Սիրիայում կրկին գլուխ բարձրացնեն, իրենք...
-
Տնտեսություն   14:52 • 11.12.17 Եթե հարկային տեսուչն անհատական պատասխանատվություն կրի, ապա պատվերով ակտ չի գրի. Սերգեյ Բագրատյան «Երբ տվյալ անձն արդարացի ակտ է ներկայացնում, այսինքն` եթե ակտը ճիշտ չի կայացվել, ինչո՞ւ պետք է խրախուսում ստացողը չփոխհատուցի վնասը: Այսինքն՝ առաջարկում եմ, որ ոչ թե համակարգը վնաս կրի, այլ խրախուսում ստացողը: Եթե ինքը հասկանա, որ անհատական պատասխանատվության է ենթարկվում ...»։
-
  Մշակույթ   14:48 • 11.12.17 Կանադայում ապաստան գտած 109 հայ որբերի պատմությունը՝ որպես այդ երկրում հումանիտար օգնության առաջին փորձ ու օրինակ (լուսանկարներ) 1976 թվականին լույս տեսավ Կանադայի այս առաջին հումանիտար օգնության փորձի մասին պատմող «Ջորջթաունի հայ որբերը» վերնագրով գիրքը, որի հեղինակն էր Ջեք Աբրամյանը՝ Կանադա ժամանած առաջին հայ երեխաներից մեկը:
-
  14:39 • 11.12.17 Երևանի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան և Տիգրան Մեծի պողոտա-Գլինկայի փողոց խաչմերուկներում կրկնող լուսացույցներ կտեղակայվեն Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց և Տիգրան Մեծի պողոտա-Գլինկայի փողոց խաչմերուկներում կտեղակայվեն կրկնող լուսացույցներ։ Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանությունը` հավելելով…
-
  14:37 • 11.12.17 ԱՄՆ-ի հետախուզությունը դեռ 10 տարի առաջ էր իմացել Հս. Կորեայում կենսաբանական զենքի ստեղծման մասին. WP Ամերիկյան կողմի կազմած զեկույցում նշվում էր, որ Հյուսիսային Կորեան հավաքել է մի խումբ գիտնականների, սակայն նրանք, ենթադրաբար, բավականաչափ տեխնիկական հմտությունների չէին տիրապետում:
-
  14:23 • 11.12.17 Նախագահը երբեք հանցագործությունը չի ներել, խոսքն անարդյունավետ կառավարման մասին է. Է. Շարմազանով Պարոն նախագահը հստակ ներկայացրել է իր մտահոգությունները, գնահատականներն ու հանձնարարականները, և նրա խոսքում հանցագործության մասին որևէ հաղորդում չկա: Նա` որպես պետության գլուխ, քաղաքական թիմի առաջնորդ, նոր իրողություններին, նոր…
-
  Իրադարձային   14:20 • 11.12.17 Պուտինը կարգադրել է դուրս բերել ռուսական զորքը Սիրիայից Այսօր առավոտյան Սիրիայի ռուսական «Հմեյմիմ» ավիաբազա ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայից ռուսական զորքը դուրս բերելու հրաման է տվել։ Զինծառայողների առաջ ելույթի ժամանակ Պուտինը, մասնավորապես, ասել է.«ՌԴ պաշտպանության նախարարին, Գլխավոր շտաբի ղեկավարին կարգադրում եմ ...»։