Ո՛չ պահանջվող գումարն է նվազում, ոչ էլ շների քանակը. «Ելք»–ը հայտնում է «կոռուպցիոն սկանդալի» մասին, քաղաքապետարանից հորդորում են իրավապահներին դիմել

22:42 • 11.12.17



Երևանի քաղաքապետարանում կայացել է թափառող կենդանիների վնասազերծման մրցույթի հանձնաժողովի հերթական նիստը և մեծ ջանքերի արդյունքում «Յունիգրաֆ Իքս» ընկերության գնային առաջարկի հայտը մերժվել է՝ շների քանակի սխալ հաշվարկի և դրա արդյունքում սխալ գնային առաջարկի ներկայացման հիմնավորմամբ. այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Տիգրան Ավինյանը:

Ավինյանը հայտարարեց «հսկայական կոռուպցիոն սկանդալի» մասին, ըստ որի՝ տարիներ շարունակ «Յունիգրաֆ Իքս» կազմակերպությունը թափառող կենդանիների ստերջացմամբ և վնասազերծմամբ է զբաղվում` որպես մրցույթի հաղթող, բայց պայմանագրերով շների քանակն այդպես էլ չի պակասում, թեև հատկացվող գումարը տարիների ընթացում 220 մլն դրամից դարձել է 110 մլն:   

Տիգրան Ավինյանը, մասնավորապես, նշեց, որ միակ մրցույթի հայտ ներկայացրած «Յունիգրաֆ Իքս» կազմակերպությունը քաղաքապետարանից պահանջել է գումար` մոտ 14 000 թափառող շան ստերջացման և վնասազերծման համար:

«Իրականությունն այն է, որ եթե Երևան քաղաքում առավելագույնը կա 3600 շուն, իսկ մենք պայմանագիր ենք կնքում 14-15 000 շան վնասազերծման համար,  սա հսկայական կոռուպցիոն սկանդալ է: Մեր տվյալներով` Երևան քաղաքում նույնիսկ 3 600 շուն չկա, իսկ այս տվյալները մենք ստացել ենք միջազգային «Worldwide Veterinary Service» կազմակերպության (կազմակերպությունը ժամանել է Pro Paws կենդապաշտպան կազմակերպության հրավերով) կողմից արված հետազոտության արդյունքում: Մենք նախորդ նիստին դեմ էինք քվեարկել հենց այդ հիմնավորմամբ։ Այս նիստին գնահատող հանձնաժողովի անդամներից մեկը տվեց բացասական եզրակացություն գնային առաջարկի վերաբերյալ, քանի որ գնային առաջարկը կառուցված է ոչ իրական թվերի վրա, այսինքն՝ Երևանում մոտ 3600-4000 շան առկայության դեպքում հայտ է ներկայացրել 14 000 շան ստերջացման և վնասազերծման համար: Այսինքն՝ ո՛չ մրցույթի պայմանագիրը, ոչ էլ գնային առաջարկը իրականության հետ որևէ աղերս չունեն»,-ասաց նա՝ շեշտելով, որ հայտ են ներկայացրել շուրջ 110 մլն դրամի:

Ավագանու անդամը մանրամասնեց, թե ստացվում է, որ ամեն տարի ուղիղ այդքան շուն է ստերջացվում և վնասազերծվում, այսինքն՝ այսքան գումար է տրվում, ինչքան հենց սկզբում էլ այդ պայմանագրում նշված է լինում: «Հետևապես դեմ ենք քվեարկել և առաջին փուլում կասեցվել է»,-ասաց նա՝ շեշտելով, որ սա արվել է գնահատող հանձնաժողովի անդամ «Երկիր ծիրանի» խմբակցության ավագանի Սոնա Աղեկյանի միակ դեմ քվեարկության արդյունքում:

Իսկ հարցին`այն, որ կազմակերպությունը միակն է հայտ ներկայացրել, ինչպես է մրցույթն իրականացվելու, արդյոք պետք է ընդամենը թվերը համապատասխանեցվե՞ն, Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ առհասարակ այստեղ քաղաքապետարանի  քաղաքականության հարցն է առաջ գալիս:  

«Շատ միջազգային կազմակերպություններ պատրաստ են իրենց իսկ միջոցներով գալ և կազմակերպել ստերջացման գործընթաց Երևանում, նույնը և՛ «Worldwide peterner service», կազմակերպությունը: «Մենք խոսել են, և իրենք պատրաստ են  գալ և իրականացնել թափառող կենդանիների ստերջացում իրենց իսկ հաշվին: Այստեղ կարևոր փաստ կա՝ բոլոր այս կազմակերպությունների պահանջը հիմնված է «չսպանելու քաղաքականության վրա», այսինքն՝ այդ բոլոր կազմակերպությունները պատրաստ են մեզ աջակցել, և Երևանի քաղաքապետարանից գումար չի պահանջվելու դրա համար, եթե Երևանի քաղաքապետարանի  հրաժարվի շներին կերակրելու, քնեցնելու այս դաժան քաղաքականությունից: Հիմա հուշագիր են մեզ ուղարկել, որը ուսումնասիրում եմ այս պահին, այդ չսպանելու վերաբերյալ է, և «Worldwide peterner service»-ը պարտավորվում է որոշակի գործողություններ իրականացնել իրենց հաշվին: Հիմա, կարծում եմ, այս գործընթացի ժամանակավոր դադարը բոլորին օգտակար կլինի և մենք կհասցնենք այս առաջարկներն աչքի տակով անցկացնել, և միգուցե ամբողջ քաղաքականությունն այս հարցի շուրջ փոխվի»,-ասաց նա: 

Դիտարկմանը, թե ներկայացված փաստերի հիման վրա կարելի՞ է արդյոք ենթադրել, որ ճիշտ են բոլոր այն շահարկումները, որ որոշ պաշտոնյաներ, ուղիղ կապ ունենալով քաղաքապետարանի հետ, այս ձևով գումար են գրպանում, Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ բոլոր այդ կասկածները հիմնավոր են, որովհետև փաստացի այս արդյունքները քանակի վերաբերյալ, որ մի քանի օր առաջ եմ ստացել, դրա մասին են վկայում: Քաղաքապետարանը թափառող շների քանակի հարցով հետազոտություն կա՛մ չի իրականացրել, կա՛մ առհասարակ իրականացրել է և թաքցրել: Սա, իհարկե, միանշանակ չեմ կարող ասել, բայց մեր մոտ տարեցտարի  թիվը չի փոփոխվել և Յունիգրաֆը միշտ ստացել է այն գումարները, որ պայմանագրերով նախատեսված է եղել: Բացի դրանից` ոչ մի անգամ տույժ ու տուգանքի չի ենթարկվել սխալ իրականացրած  գործողությունների համար և սա նույնպես կասկած է հարուցում: Բոլոր այս կասկածները, կարծում եմ, կարող են հիմնավոր լինել։ Մենք չենք կարող վերջնական որևէ բան ասել, մինչև վերջնական  հետազոտության արդյունքներն իմ ձեռքի տակ չլինեն։ Ես սպասում եմ, մոտ մեկ շաբաթից վերջնական արդյունքները կլինեն»,-ասաց նա:

Իսկ թե կոնկրետ քանի տարի է հենց «Յունիգրաֆն» իրականացնում այդ աշխատանքները, Ավինյանը նշեց, որ հստակ չի կարող ասել, բայց տեղյակ է, որ նախկինում պայմանագիրը շուրջ 250 մլն-ի է եղել: «Ժամանակին շների քանակն, այո, ավելին է եղել, քան հիմա է, բայց վնասազերծման,  հիմնականում սպանդի պատճառով պակասել է: Եթե հիմա Երևանում քաղաքում շրջեք առավոտյան ժամերին և հիշեք, թե ինչ էր 7-8 տարի առաջ, միանշանակ տարբերությունն ակնհայտ է, որ շները պակասել են: Բայց ուզում եմ ասել, որ այդ պայմանագրերով քանակը չի պակասել, միշտ մնացել է նույնը, մի ժամանակ ստերջացումն էր շատ  գրվում, վնասազերծումը քիչ, թվերը մի քիչ այստեղից այնտեղ տեղափոխելով, բայց քանակը պայմանագրով նույնն էր»,-ասաց նա:

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ մերկապարանոց հայտարարություն անելու և նման ծանր մեղադրանք հնչեցնելու փոխարեն,  եթե կան հիմքեր, կարող են դիմել իրավապահներին:

«Մեր երկրում կա իրավապահ համակարգ, որն արդյունավետ այդ հարցերը մասնագիտորեն և պատշաճ ձևով  ուսումնասիրելուց հետո կասի` կա՞ չարաշահում, թե՞ չկա»,-ասաց նա:

Իսկ հարցին, թե արդյոք քաղաքապետարանը չի՞ ուսումնասիրել, թե թափառող շների քանակը որքան է կազմում՝ հայտը հաստատելուց առաջ՝ հաշվի առնելով, որ հայտատուն միակն է և կասկած չի՞ ունեցել, թե ինչու շների թիվը չի պակասում, Արթուր Գևորգյանը պատասխանեց. «Հայտարարվում է բաց, թափանցիկ մրցույթ` նմանատիպ ծառայություն ձեռք բերելու համար, որովհետև Երևանի քաղաքապետարանն, այդուամենայնիվ, մասնագիտացված կառույց չէ, որը կզբաղվի շների հաշվարկմամբ, շների քնեցմամբ: Կա օրենքով սահմանված կարգով գնումների ընթացակարգ, և տառին համարժեք մասնագիտացված ընկերություններն էլ կոնկրետ չափորոշիչներով իրականացնում են տվյալ ծառայությունը:  Իսկ մյուսների դեպքում, եթե հայտը չի բավարարում, ուրեմն չափորոշիչները չեն բավարարել»:

Ի դեպ` նշենք, որ դեռ 2014թ-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անբավարար էր համարել թափառող կենդանիների վնասազերծման ուղղությամբ տարվող աշխատանքները, մասնավորապես, նշելով, թե ամեն անգամ զեկուցվում է, թե այսքան թափառող կենդանի է վնասազերծվել, սակայն այդ աշխատանքների արդյունքում կենդանիների քանակն էապես չի նվազում:

 

Նելլի Լազարյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

11:52 • 21/04

Ադրբեջանի նոր վարչապետ կարող է դառնալ Ալիևի օգնական Նովրուզ Մամեդովը

11:49 • 21/04

Բեքհեմ. Հուսով եմ` Վենգերը վերջապես կարժանանա այն հարգանքին, որին արժանի է

11:49 • 21/04

Նիկոլ Փաշինյանի պահանջները հակասահմանադրական են. Մոդեստ Կոլերով

11:49 • 21/04

Մեքսիկայում արգելվել է Ֆրիդա Կալոյի տեսքով «Բարբի» տիկնիկի վաճառքը (լուսանկարներ)

11:31 • 21/04

Լրատվամիջոցները պատմել են նախօրեին կյանքից հեռացած դիջեյ Avicii‍-ի առողջական խնդիրների մասին (լուսանկարներ)

11:24 • 21/04

ՄԱԿ-ը բավարար միջոցներ չունի Դոնբասի բնակիչներին անհրաժեշտ մարդասիրական օգնությունն ապահովելու համար

11:14 • 21/04

Որոշ մարզերում ձյուն է տեղում. Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է

11:06 • 21/04

Ստամբուլում այսօր կանցկացվի «Ապրիլի 24-ից մինչև Հրանտ Դինք. այս ցավը բոլորինս է» խորագրով սեմինար

11:04 • 21/04

Մարիո Բալոտելին հրաժեշտ է տվել «Նիսի» երկրպագուներին

10:57 • 21/04

Հեռո՛ւ մնացեք «գունավոր հեղափոխությունից». Սերժ Թանկյանն իր աջակցությունն է հայտնել ցուցարարներին ու խորհուրդներ տվել նրանց (տեսանյութ)

10:51 • 21/04

Ոստիկանները թույլ չեն տալիս երթ իրականացնել (լուսանկարներ, տեսանյութ, թարմացվում է)

10:48 • 21/04

«Առավոտ». ՀՀ-ում է գտնվում ռուսական ռազմաբազան, և ոչ մեկը չգիտի` ինչպես այն իրեն կպահի, եթե ցույցերի հետևանքով իրավիճակը հասնի ծայրահեղ վիճակի. Ս. Ցինցաձե

10:43 • 21/04

Սփյուռքը դատապարտում է Հայաստանում ցուցարարների ապօրինի ձերբակալությունները. Արթուր Սահակյան

10:42 • 21/04

Մաուրո Գևգեոզյանի միակ գոլի շնորհիվ «Բելգրանոն» հաղթել է արտագնա խաղում

10:32 • 21/04

«Հրապարակ». Պաշտոնի համար կպայքարի մի քանի կին դատավոր

10:27 • 21/04

Ամերիկացի 66 սենատոր նամակ է հղել Էրդողանին

10:20 • 21/04

«Ես կոչ եմ անում ՀՀ իշխանություններին անհապաղ երկխոսություն սկսել ցուցարարների հետ ու լսել նրանց». Սաակաշվիլի

10:13 • 21/04

«168 ժամ». Ամեն սցենար հնարավոր է. հուսով եմ, որ իրադարձությունները կավարտ­վեն բարեհաջող` հօգուտ հայ ժողովրդի. Ն. Մաքֆարլեյն

10:02 • 21/04

Լրագրող Տիրայր Մուրադյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել

09:53 • 21/04

Թուրքիայի նախագահական ընտրություններին առաջադրվել պատրաստվող կին քաղաքական գործիչը «վախկոտ հավեր» է անվանել երկրի իշխող վերնախավին

09:48 • 21/04

«Մեծ առաջընթաց». Կիմ Չեն Ընը հայտարարել է միջուկային ու հրթիռային ծրագրերի դադարեցման մասին, Թրամփն արձագանքել է

09:47 • 21/04

«Ժամանակ». Բողոքի ակցիան խաբված գործիչների համար վրեժխնդիր լինելու լավ հնարավորություն է

09:38 • 21/04

«Ժամանակ». Խաղաքարտերը բացվում են, սկսվում է բաց խաղ

09:18 • 21/04

«Ժամանակ». Պետական հաստատություններում հատուկ ռեժիմ է սահմանվել. սկսել են ապամոնտաժել ինտերնետի լարերը

09:06 • 21/04

«Ժողովուրդ». Բուհերում օրական երեք անգամ ներկա-բացակա են անում, ընդ որում, ոչ միայն ուսանողնե­րին, այլև դասախոսներին

09:01 • 21/04

Չինացի լուսանկարիչը հեքիաթային տեսարաններ է ստեղծում առօրյան պատկերող կադրերից (լուսանկարներ)

08:58 • 21/04

«Ժողովուրդ». Բողոքի ցույցերի նման մասշտաբներն իշխանությունների համար անսպասելի էին. նրանք փորձում են Ն. Փաշինյանի վրա ազդել տարբեր միջոցներով

08:37 • 21/04

«Ժողովուրդ». Երևանի դատարաններում քրգործերով նիստերը չեն կայանում. կալանավորներին նույնիսկ քննչական գործողությունների չեն ներկայացնում

08:20 • 21/04

«Հրապարակ». Երևանի համայնքների ղեկավարներին հրահանգվել է մնալ թաղապետարաններում, քանի դեռ ցույցի մասնակիցները չեն գնացել տուն

01:08 • 21/04

Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում Ամիրյան-Զաքյան խաչմերուկում. Նիկոլ Փաշինյան

00:50 • 21/04

Google-ը ցանկանում է սեփական մեսենջերը ստեղծել

00:37 • 21/04

Ռուսաստանն ու Ուկրաինան դադարեցրել են համագործակցությունը տեղեկատվական ոլորտում

00:31 • 21/04

Մահացել է Դիջեյ Ավիչին

00:24 • 21/04

Ամերիկյան աղբյուրը հայտնել է, թե ինչու է Թրամփը դեռևս ցանկանում հանդիպել Պուտինի հետ

00:07 • 21/04

Facebook-ը և մնացած սոցցանցերը ԿԳՆ-ում աշխատանքային ժամին միշտ էլ փակ են, ոչ միայն ցույցերի օրերին. Ա. Բաղդասարյան

00:01 • 21/04

Հնդիկ տղամարդը յութուբյան տեսանյութի շնորհիվ 40 տարի անց վերամիավորվել է ընտանիքի հետ

23:57 • 20/04

Ժողովրդի ճնշումը պետք է հանգեցնի նրան, որ գործող ԱԺ-ն ընտրի վարչապետի ժողովրդական թեկնածուին՝ անցնցում իշխանափոխության համար. Նիկոլ Փաշինյան

23:49 • 20/04

Ստեղծվել է առաջին էլեկտրական Ferrari-ն, որն արագությամբ գերազանցել է բազային մոդելին

23:38 • 20/04

Գվարդիոլան Ինիեստայի հեռանալու մասին.Դժվար է գտնել ավելի լավ ֆուտբոլիստ

23:23 • 20/04

Սխալվում էինք, հնարավոր եղավ ժողովրդին մոբիլիզացնել. ՀԱԿ փոխնախագահները մասնակցեցին Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին

23:12 • 20/04

Շնորհավորում և աջակցություն ենք հայտնում Սերժ Սարգսյանին ու կողմերին կոչ ենք անում մնալ ողջամտության դաշտում. շախմատիստների հայտարարությունը

23:05 • 20/04

Հայնկես. Իմաստ չկա համեմատել Ռոնալդուին և Լևանդովսկուն

22:51 • 20/04

Խոսքի, հավաքների ազատությունը Հայաստանի ձեռքբերումներից են. Էդվարդ Նալբանդյանը` արտերկրում ՀՀ դեսպանատների մոտ իրականացվող ակցիաների մասին

22:32 • 20/04

Թուրքիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը պետք է փոխվի. ԱՄՆ կոնգրեսական

22:23 • 20/04

ԵՄ ղեկավարները շնորհավորել են Սերժ Սարգսյանին

22:17 • 20/04

Վանես Մարտիրոսյան. Գոլովկինն իսկական ջենթլմեն է

21:55 • 20/04

Սիրիացի զինվորականները Դումեյր քաղաքում գրոհայինների թողած զինանոցում ամերիկյան հրթիռներ են հայտնաբերել

21:44 • 20/04

Գիլյերմո դել Տորոն վերականգնում է համագործակցությունը Dreamworks-ի հետ՝ նոր մուլտֆիլմեր ստեղծելու համար

21:41 • 20/04

Հայաստանի Մ16 հավաքականը 11 մետրանոցներով պարտվեց Սան Մարինոյին

21:36 • 20/04

Երիտասարդական Չեմպիոնների լիգա. «Բարսելոնան» եզրափակչում կմրցի «Չելսիի» հետ (տեսանյութ)

21:30 • 20/04

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը դատի է տվել Ռուսաստանին, Դոնալդ Թրամփի ընտրական շտաբին և WikiLeaks-ին

21:18 • 20/04

2018թ.-ը պետք է ստեղծի հնարավորություններ թոշակների բարձրացման համար. Խ. Հարությունյանը՝ վարչապետի հայտարարության մասին

21:13 • 20/04

Եթե երեխան գնում է ցույցի, այդտեղ իրավունքի խախտում չկա. դրանով պետք է ուրախանալ, ոչ թե տխրել. Միրա Անտոնյան

21:11 • 20/04

Նատալի Պորտմանը տապալել է «հրեական Նոբելյան» մրցանակաբաշխությանը՝ հրաժարվելով մասնակցել

21:09 • 20/04

Թրամփն ՕՊԵԿ-ին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու մեջ

21:05 • 20/04

Չինացի զինվորականներին կարգելեն սնունդ պատվիրել և օնլայն հեռարձակումներ անել

20:54 • 20/04

«Այս հրաժարականի մասին լուրին չէի սպասում այս շաբաթ». «Twitter»-ի արձագանքը Վենգերի հեռանալուն

20:51 • 20/04

«Սինոփսիս Արմենիա» ընկերությունում սկզբունքորեն չէր կարող լինել գործադուլ, քանի որ վերազգային կազմակերպություն է. Հովիկ Մուսայելյան

20:49 • 20/04

Պարտավոր ենք մեր տան մեջ նստել, ռացիոնալ բանակցել և տրամաբանական լուծումներ գտնել այս իրավիճակից դուրս գալու համար. Կ. Կարապետյան (տեսանյութ)

20:43 • 20/04

ՄԻՊ ներկայացուցիչները ողջ օրվա ընթացքում շարունակել են այցելել ոստիկանության բաժիններ

20:36 • 20/04

Խաղաղ ցուցարարներին բերման ենթարկելու ընթացքում դրսևորվում է ոչ իրավաչափ, ակնհայտ բռնի վերաբերմունք. «Ելք» խմբակցության հայտարարությունը

20:31 • 20/04

Դատարան է ուղարկվել ԿԲ–ի դիմաց մահվան ելքով վրաերթի առթիվ հարուցված քրգործը

20:20 • 20/04

«Ջեյմս Բոնդի» դերակատարը հայր է դառնալու

20:19 • 20/04

Կանադացի զբոսաշրջիկին պարտավորեցրել են $17 500 վճարել ավիափոխադրողին՝ ինքնաթիռում կռիվ սարքելու համար

20:10 • 20/04

Խաղաղ հավաքների սկզբունքին հավատարիմ քաղաքացիներին կոչ ենք անում չտրվել սադրանքներին, զերծ մնալ հակաիրավական գործողություններից. Ոստիկանություն

20:05 • 20/04

«Լիվերպուլի» հարձակվող. Չեմպիոնների լիգայում կարող ենք հաղթել ցանկացած մրցակցի

20:02 • 20/04

ՀՀ պետական կառավարման տարբեր մարմինների համակարգչային ցանցերի նկատմամբ կիբեռհարձակման փորձ է եղել, ԱԱԾ–ն կանխել է տեղեկատվության արտահոսքը

19:54 • 20/04

Հայտնի են «Քաղաքացիության որակի ինդեքս-2017» վարկանշային աղյուսակի առաջատարները. Հայաստանը զբաղեցրել է 103-րդ տեղը

19:47 • 20/04

Թուրքիայի խորհրդարանը հաստատել է արտահերթ ընտրությունների անցկացումը հունիսի 24-ին

19:44 • 20/04

Ցուցարարները հարվածներ են հասցրել Վիգեն Սարգսյանին ուղեկցող ավտոմեքենային, իսկ դիմակավորված ցուցարարներից մեկը փորձել է բացել նախարարի ավտոմեքենայի դուռը. ՊՆ

19:41 • 20/04

NBA. Գործող չեմպիոնը Սան Անտոնիոյին հաղթեց 3-րդ անգամ, այլ արդյունքներ (տեսանյութ)

19:35 • 20/04

Գերմանիայում ձերբակալվել է Porsche-ի թոփ-մենեջերը՝ «դիզելային սկանդալի» գործով

19:21 • 20/04

Թուրքիայում ԻՊ–ի հայտնի ահաբեկիչ է ձերբակալվել

19:19 • 20/04

Հունաստանը դարձել է մեր ազգի թշնամիների ապաստանը. Թուրքիայի վարչապետ

19:09 • 20/04

Տղամարդիկ հայր դառնալուց առաջ և հետո՝ անգլիացի լուսանկարչի ֆոտոշարքում (լուսանկարներ)

19:06 • 20/04

Չեխիան պատվավոր հյուպատոսություն կբացի Երուսաղեմում

19:00 • 20/04

Թուրքիայում հնարավոր է անհրաժեշտություն լինի ընտրությունների երկրորդ փուլի անցկացման. հարցում

18:53 • 20/04

Աֆղանստանում պայթյուն է որոտացել. կա 5 զոհ և 10 տուժած

18:51 • 20/04

Արքայազն Չարլզը կփոխարինի Էլիզաբեթ թագուհուն Ազգերի Համագործակցության ղեկավարի պաշտոնում

18:50 • 20/04

«Բարսելոնայում» վստահ են, որ «Սևիլիայի» պաշտպանն ամռանը կմիանա իրենց

18:44 • 20/04

Թուրքիան խավար ժամանակաշրջան է ապրում. ընդդիմության զեկույցը արտակարգ դրության ռեժիմում շարունակվող կյանքի մասին

18:40 • 20/04

«Առաքելություն» կուսակցությունը համերաշխություն է հայտնում խաղաղ ցուցարարներին և իշխանություններին կոչ անում զերծ մնալ ուժի կիրառումից

18:26 • 20/04

Ժամը 18։00-ի դրությամբ ոստիկանություն է բերվել 233 ցուցարար

18:23 • 20/04

Քննարկվել է «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագրի նախագիծը. Սոցապնախ

18:11 • 20/04

Ֆուտբոլային ինչ հանդիպումներ կարելի է դիտել հանգստյան օրերին

18:06 • 20/04

Մանկական սրճարաններն Արտակարգ իրավիճակների նախարարության ուշադրության կենտրոնում են անցկացվել է հերթական հակահրդեհային վարժանքը

17:59 • 20/04

Ձերբակալվել է Մասիս քաղաքում դստերը սպանած տղամարդը

17:55 • 20/04

Ժամը 17։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժվում է հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի. ԱՆ

17:44 • 20/04

Արսենալը բանակցում է Լուիս Էնրիկեի հետ

17:38 • 20/04

Ոստիկանության տարբեր բաժիններ ժամը 17։00-ի դրությամբ բերվել է 217 ցուցարար

17:31 • 20/04

«Կարծես ես այդ ամենը գողացել եմ». Մարգարիտա Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը քննադատությունների ալիք է բարձրացրել

17:30 • 20/04

Հարուցվել է քրգործ՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ. երկու անձ ձերբակալվել է. ՔԿ

17:26 • 20/04

Նադալը չնկատեց Թիմին և դուրս եկավ Մոնտե Կառլոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

17:25 • 20/04

Այս օրերին անձանց ոչ թե բերման են ենթարկում, այլ առևանգում են. փաստաբան

17:21 • 20/04

Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի ցուցահանդեսի բացմանը

17:20 • 20/04

Ֆրանսիայում ՀՀ դեսպանատանը հայաստանցիները ցույց են արել ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման

17:10 • 20/04

Թաիլանդում Գերմանիայի քաղաքացու են ձերբակալել՝ ինքնաթիռի պայթեցման սպառնալիքի համար

17:06 • 20/04

Մայրաքաղաքում շարունակվող հակաօրինական գործողությունները գնալով առավել վտանգավոր բնույթ կրող դրսևորումներ են ստանում. Ոստիկանություն

17:04 • 20/04

Հանրակրթական դպրոցների և երեխաների իրավունքների շուրջ ստեղծված իրավիճակը խիստ մտահոգիչ է. ՄԻՊ

17:01 • 20/04

Քննիչի նկատմամբ կիրառվել է «պաշտոնից ազատում» կարգապահական տույժը. ՔԿ