Իտալացի գիտնականները բացահայտել են երկարակեցության գաղտնիքներից մեկը
Իտալացի գիտնականները արտասովոր ընդհանուր գծեր են հայտնաբերել երկրի Չիլենտո շրջանի («երկարակեցության օջախի») բնակիչների ամենատարեց ներկայացուցիչների հոգեբանության մեջ:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն, երկրի հարավում տղամարդկանց կյանքի միջին տևողությունը կազմում է 85 տարի, իսկ կանանց կյանքի միջին տևողությունը՝ 92 տարի:
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնական Դիլիպ Ջեստեի խոսքով՝ երկարակյացների այդ խմբի մոտ եզակի, ընդհանուր հոգեբանական գծեր կան, որոնք են համառությունը, դրական վերաբերմունքը կյանքի նկատմամբ և ընտանիքի, հողի ու ջրի հետ ամուր կապը:
Նա ընդգծել է, որ նախկինում երկարակեցության վերաբերյալ կատարված բոլոր ուսումնասիրությունները վերաբերում էին գենետիկային:
Հարցման համաձայն՝ այս շրջանում բնակվող մարդիկ անգամ լուրջ հիվանդության պարագայում հազվադեպ են ընկճախտի կամ խուճապի մատնվում, առանձնանում են լավատեսության բարձր մակարդակով:










