Կգա մի օր, երբ Արցախը կդառնա ՄԱԿ անդամ. ԱՀ խորհրդարանի փոխխոսնակ

22:34 • 13.12.17



Օրերից մի օր Ադրբեջանը համակերպվելու է, որ Արցախն անկախ է: Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը: Նա նշեց, որ Ադրբեջանը չի կարող պայքարել այն տենդենցի դեմ, որը կա աշխարհում` ճանաչել Արցախը: Ըստ նրա` Ադրբեջանը չունի այն հնարավորությունները պայքարել ամբողջ դեմ, ժողովրդավարական երկրները չեն կարող անտեսել արցախցիների անկախության պահանջը:

- Այսօր Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը ճանաչել է Արցախի Հանրապետությունը: Ձեզ համար սա անակնկա՞լ էր: Ինչի՞ արդյունք է սա:

- Վերջին շրջանում Արցախի Հանրապետության նկատմամբ աշխարհում վերաբերմունքն է փոխվում: Եթե նկատել եք, բանակցային գործընթացի սկզբում խոսվում էր Արցախը Ադրբեջանի կազմում ինքնավար կարգավիճակ տալու մասին, հետո խոսվում էր համատեղ պետության գաղափարի մասին, հետո խոսվում էր Արցախը Հայաստանի կազմում ներգրավվելու մասին, սակայն, վերջին շրջանում ավելի շատ խոսվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, այդ իրավունքի իրացման ու այդ որոշումը հարգելու մասին: Միջազգային տարբեր ատյաններում, տարբեր երկրներում ավելի շատ ներկայումս խոսվում է, որ առանց Արցախի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու սխալ է այս հարցին լուծում տալ: Բոլոր դեպքերում, տենդենց կա, որ աշխարհը մեզ ճանաչելուն է միտված: Դրա արտահայտությունն է ԱՄՆ 7 նահանգների կողմից ճանաչումը, Արցախի Ազգային ժողովի հետ բարեկամական խմբերի թվի մեծացումը և այլն:

Նույնիսկ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը խոսում է նրա մասին, որ հորդորել է Վ. Պուտինին վերադարձնել Ադրբեջանին 5 շրջանները: Նրանք չեն խոսում նրա մասին, որ Արցախը իրենց պետք է միացնեն, խոսում են շրջանների վերադարձի մասին: Խնդիրը նրանում է, որ ամենայն հավանականությամբ մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված երկիրն էլ է հասկանում, ընդունում, որ այս ամենն անշրջելի է և պետք է ճանաչել Արցախի Հանրապետության գոյության հարցը: Այնպես որ մեզ համար, սա անակնկալ չէր և կարծում եմ, որ պետությունների կողմից Արցախը ճանաչելու գործընթացը կշարունակվի:

Ասեմ, որ Արցախի իշխանությունների, քաղաքական ուժերի կողմից այս ուղղությամբ կատարվում է բազմաշերտ աշխատանք. մի մասը երևում է, մի մասը` ոչ, բայց մենք ակտիվ աշխատում ենք, լայնածավալ աշխատանք ենք կատարում, որոնք իրենց պտուղներն են տալիս: Ինչու ոչ, կգա այն ժամանակը, որ Արցախը կդառնա ՄԱԿ-ի անդամ:

- Դուք հիշատակեցիք ԱՄՆ 7 նահանգների կողմից Արցախի ճանաչման փաստը: Երբ գործող նախագահ Դոնալդ Թրամփը նոր էր ընտրվել, շատ էին խոսում այն մասին, որ գուցե Ղարաբաղի հարցում ԱՄՆ քաղաքականությունը փոխվի: Նա տևական ժամանակ է, ինչ նախագահ է: Ի՞նչ եք կարծում` նրա օրոք կշարունակվի Արցախը ճանաչելու ԱՄՆ նահանգների մոտեցումը:

- Չպետք է ժխտենք, որ ԱՄՆ-ն, ԵՄ-ն ժողովրդավարական երկրներ են, որոնք ձգտում են դեպի ժողովրդավարական նորմերով, միջազգային իրավունքի հիման վրա տարվող քաղաքականության, և ես կարծում եմ, որ այո, դա հնարավոր է: ԱՄՆ-ն չի կարող անտեսել մի բուռ ժողովրդի, քրիստոնեադավան ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ժողովուրդն ուզում է անկախ ապրել, աշխարհից միայն սա է պահանջում և մարդու իրավունքների պաշտպանության ակունքներով կանգնած երկրները չեն կարող սա անտեսել: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ԱՄՆ-ն դրական դիրքորոշում ունի մեր նկատմամբ: Իհարկե, նրանց դիրքորոշումը կարող է պահի տակ փոխվել իրենց շահերից ելնելով, քաղաքական զարգացումներից ելնելով, բայց խնդիրը նրանում է, որ ԱՄՆ-ն ՀՀ-ից հետո այն միակ երկիրն է, որը Արցախին դրամաշնորհ է տալիս` զարգացման համար: Ապրիլյան իրադարձություններից հետո, օրինակ, ԱՄՆ կոնգրեսականները կոչ արեցին, որ պետք է սանձել ագրեսորին` Ադրբեջանին: Իրենք իրենց ելույթներով են նաև օգնում են մեզ: Նրանք տեսնում են, որ Արցախի ղեկավարությունը, ժողովուրդը կարող են համագործակցել ժողովրդավարական մյուս երկրների հետ` չսպառնալով նրանց անվտանգությանը: Կարծում եմ, որ մենք շահեկան դիրքերում ենք:

- Դուք ասացիք, որ աշխարհը որդեգրել է, ըստ էության, Արցախը ճանաչելու տենդենցը: Ձեր կարծիքով` սա չի զայրացնի՞ Ադրբեջանին, Ղարաբաղի անվտանգության ապահովման տեսանկյունից չե՞ն ստեղծվի նոր սպառնալիքներ:

- Հակառակը: Ես կարծում եմ, որ Ադրբեջանը, համակերպվի, թե ոչ Արցախի կարգավիճակի հետ, այն երկիրը չէ, որ ունենա ամբողջ աշխարհի դեմ կռվելու հնարավորություններ: Ադրբեջանը չի կարող հաշվի չնստել գերտերությունների` ԱՄՆ, ՌԴ, ԵՄ հետ: Ադրբեջանին զսպող ամենամեծ հանգամանքը հայկական գործոնն է: Մենք, որքան էլ քննադատենք, ասենք, որ մեր բանակում խնդիրներ կան, մեր բանակն Ադրբեջանին զսպող ամենամեծ հանգամանքն է` հատկապես վերջին շրջանի բարեփոխումներից հետո: Մեր զարգացումը դժվար է արգելակել, որովհետև ժողովուրդն ունի տրամադրվածություն` պահել երկիրը, փայփայել, պաշտպանել: Ժողովուրդն այս տարիներին մեծ դժվարություններ հաղթահարեց ու հիմա պատրաստ է ամեն ինչին:

- Դուք կարծում եք, որ Ալիևը կարդալով, հերթական նահանգը կամ պետությունը, որը ճանաչել է Արցախը, չի՞ զայրանալու և ոչինչ չի ձեռնարկելո՞ւ:

- Ադրբեջանը հաշվարկներ է անում` սկսել ռազմական գործողություններ, թե ոչ: Եթե նրանք սկսեն ռազմական գործողություններ, գուցե կորցնեն մեկ կամ երկու շրջան: Նրանք այս ամենը գիտակցում են: Եթե պատերազմելու ուժ ունենային, անպայման կդրսևորեին: Մեր 18 տարեկան տղաների դեմ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ նրանք ընկրկեցին: Պատերազմ սկսելուց առաջ նրանք հաշվի կառնեն նաև Թուրքիայի գործոնը` կհասկանան, թե որքանով է այդ պահին դա Թուրքիային ձեռնտու: Այնպես որ սա Ադրբեջանի ուզենալ-չուզենալու հարցը չէ: Նրանք որոշում կկայացնեն աշխարհաքաղաքական զարգացումներից ելնելով:

- Դուք կարծում եք, որ օրերից մի օր Ադրբեջանը հաշտվելո՞ւ է այս իրողության հետ:

- Ժամանակն է ամեն ինչի սպեղանին: Ժամանակները փոխվում են, իրավիճակները փոխվում են, իրենց ժողովուրդը ժամանակի ընթացքում հասկանում է, որ Արցախը ոչ մի կապ չունի Ադրբեջանի հետ: Իրենք լավ գիտեն, որ այդ տարածքները հայկական են, պատկանում են հայերին:

 

Տիգրանուհի Մարտիրոսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

09:03 • 20/09

«Հրապարակ». Հոկ­տեմբերին Նյու Յորք կմեկնի ՀՀ նախագահը՝ East-West Institute-ի շնորհած «Համաշ­խարհային պետական գործիչ» տիտղոսն ստանալու

08:41 • 20/09

«168 ժամ». Նիկոլ Փաշինյանը գնում է վա-բանկ

08:20 • 20/09

«Ժամանակ». Հայ-վրացական հաղթանակ. Վրաստանը ցա­մաքային ճանապարհով ցորենի ներկրման արգելքի որոշումը հե­տաձգել է մինչև տարեվերջ

07:41 • 20/09

Երևանում և 9 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

07:33 • 20/09

Էմինեմի «Killshot» երգը լսումների քանակով YouTube-ի ռեկորդակիր է դարձել

06:49 • 20/09

Ճապոնիայի արտգործնախարարը մտադիր է Լավրովի հետ քննարկել հաշտության պայմանագիր կնքելու առաջարկը

06:17 • 20/09

Փրկարարները հայտնաբերված օձերին տեղափոխել են անվտանգ տարածք

06:11 • 20/09

Փենսիլվանիայի ծերանոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր

05:43 • 20/09

Թունավոր մեդուզաները ողողել են Իտալիայի ափերը

05:14 • 20/09

ՄԱԿ-ը չի պատրաստվում միջամտել ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի բանակցություններին. Գուտերեշ

04:44 • 20/09

Հարավային Օսիան պատրաստ է ուղիղ երկխոսություն սկսել Վրաստանի հետ

04:17 • 20/09

Ավտովթար Երևանում. բախվել են Tavris, Mercedes և ВАЗ 2121 ավտոմեքենաները. shamshyan.com

03:59 • 20/09

Փոթորկի հետևանքով ԱՄՆ-ի ափերին թունավոր մրջյունների «կղզյակներ» են առաջացել (տեսանյութ)

03:16 • 20/09

Ջորջ Բուշ կրտսերը կոչ է արել մակեդոնացիներին կողմ քվեարկել անվանափոխությանը

02:41 • 20/09

Տեխասում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է ավտոմեքենաների վրա. կան տուժածներ

01:59 • 20/09

ԱՄՆ-ը պատրաստ է փոխել Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների ձևաչափը

01:37 • 20/09

Վատիկանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց

01:25 • 20/09

ՉԼ. «Ռեալը» ոչ մի դժվարություն չունեցավ «Ռոմայի» հետ խաղում (տեսանյութ)

01:14 • 20/09

Ասադը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին՝ Իլ-20 ինքնաթիռի կործանման կապակցությամբ

00:01 • 20/09

Իսրայելական օդուժի հրամանատարը սեպտեմբերի 20-ին կժամանի Մոսկվա՝ տեղեկություններ հաղորդելու Իլ-20-ի կործանման մասին

23:48 • 19/09

Պակիստանի նախկին վարչապետ Շարիֆը դատապարտվելուց երկու ամիս անց ազատ է արձակվել բանտից

23:42 • 19/09

Չստացված նորամուտ. Ռոնալդուն կարմիր քարտ է ստացել Վալենսիա-Յուվենտուս խաղում (տեսանյութ)

23:28 • 19/09

Գիտնականները պարզել են Ջեյմս Կուկի «Ինդեվըր» նավի մնացորդների գտնվելու հավանական վայրը

23:23 • 19/09

Չի կարող Երևանն ունենալ 180 մլն դոլարին համարժեք, Գյումրին՝ 6 միլիոնի բյուջե. Ս. Բալասանյանը՝ Տ. Ավինյանին

23:09 • 19/09

Թրամփը հայտարարել է Կիմ Չեն Ընի հետ նոր հանդիպման մասին

23:01 • 19/09

ՉԼ. «Ռեալ»-«Ռոմա». ուղիղ հեռարձակում

22:56 • 19/09

Տրագիզմն այն կլինի, եթե պատմական հեռանկարում պարզվի՝ Նիկոլ Փաշինյանը հերթական Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին. Ա. Աշոտյան

22:53 • 19/09

85-ամյա իռլանդացին կանխել է զինված կողոպուտը՝ ստիպելով գողերին փախչել (տեսանյութ)

22:47 • 19/09

Բրազիլիայի քացաքացին մոլորվել է Կոտայքի մարզում՝ Ակնալիճ տանող լեռնային հատվածում

22:40 • 19/09

Թրամփը երկարաձգել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո սահմանված պատժամիջոցները

22:33 • 19/09

Զարմանալի է, որ բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաները նման բիրտ լեզու են օգտագործում. գերմանացի մասնագետը՝ Երևանում քարոզարշավի մասին

22:21 • 19/09

Իտալացի դպրոցականներին արգելել են սմարթֆոններ օգտագործել դասերի ժամանակ

22:05 • 19/09

ՀՀ ոստիկանությունն Արցախի գործընկերներին կնվիրաբերի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ

22:00 • 19/09

Վերանայել շենքային պայմանները, նպաստել կրթության իրավունքի արդյունավետ իրացմանը, հիմնել կրթաստեղծարարական կենտրոններ. ավագանու թեկնածուների՝ կրթության ոլորտի առաջնահերթությունները

21:59 • 19/09

ՉԼ. «Ռեալ»-«Ռոմա». մեկնարկային կազմեր

21:43 • 19/09

Ռուսաստանում բնակվող հայ լեյտենանտն օգնել է փրկել այրվող տան 56-ամյա տիրուհու կյանքը

21:31 • 19/09

Ամոթն իր քաղաքական թիմինն է, ամոթն իր դաշինքի ավագանու անդամներինն է. Զոհրաբյանը՝ Փաշինյանին

21:31 • 19/09

Ոստիկանության զորքերի գնդապետը մեղադրվում է ենթականերից պարգևատրված գումարների մի մասը հետ վերցնելու մեջ. գործը դատարանում է

21:22 • 19/09

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին որոշումը կայացրել է ժողովուրդը, ով դրան դեմ գնաց՝ կնքում է իր քաղաքական մահկանացուն. Ն. Փաշինյան

21:19 • 19/09

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Մալխաս Ամոյանը` աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

21:05 • 19/09

Քարոզարշավի ընթացքում գրանցված խախտումները հիմնականում վերաբերում են պաստառների փակցմանը, որն ամենաշատն արվել է «Իմ քայլի» կողմից. Դ. Իոաննիսյան

20:55 • 19/09

Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Բաքվին սանձելու և կառուցողական դաշտ բերելու հրատապ անհրաժեշտության վրա. ԱԳՆ

20:55 • 19/09

Ամերիկացի միլիարդատերը նշել է, թե երբ կարող է նոր ֆինանսական ճգնաժամ տեղի ունենալ

20:47 • 19/09

Մի ուժ կա, որի տեսակետի փոփոխությունից կարող է իրավիճակը փոխվել, և դա ժողովուրդն է. Նիկոլ Փաշինյան

20:36 • 19/09

ԱՄՆ-ն ցանկանում է պայմանագիր կնքել Իրանի հետ միջուկային և բալիստիկ ծրագրերի վերաբերյալ

20:35 • 19/09

Դ. Տոնոյանը Գերմանիայի դեսպանին ներկայացրել է, որ հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող

20:27 • 19/09

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպմանը Ն. Փաշինյանը կարևորել է ժողովրդավարության զարգացման ոլորտում համագործակցությունը

20:19 • 19/09

Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցության արդյունքում Սիրիական հակամարտությունը մոտենում է իր եզրագծին․ արաբագետ

20:15 • 19/09

Հայաստանում հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը կերկարաձգվի մինչև 2021 թվականի հունվարի 1-ը

20:12 • 19/09

Այս քարոզարշավում ընտրական «տասովշիկները» և ողջ վարչական ռեսուրսը դուրս են ընտրական պրոցեսից. Ն. Փաշինյան

20:11 • 19/09

ԱՀԿ-ն հայտնել է՝ որն է ամենամահացու հիմանդությունն աշխարհում

20:03 • 19/09

Մենք ասում ենք, որ պետք է լինի համերաշխություն, հանդուրժողականություն, սա ամենաշահավետ կառավարման ձևն է. Ա. Զեյնալյան

20:02 • 19/09

Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն է նշանակվել Ռուբեն Արևշատյանը

19:50 • 19/09

ՉԼ. Նագելսմանն այսօր ռեկորդ կսահմանի

19:49 • 19/09

Տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցողների համար մշակվել են բրայլյան գրատեսակով և խոշոր տառաչափով ուղեցույցներ

19:49 • 19/09

«Ֆեյքերը» փչացնում են ոչ միայն այս քարոզարշավի մթնոլորտը, այլև Հայաստանում ներքաղաքական անկայունություն են ստեղծում. Ստեփան Գրիգորյան

19:47 • 19/09

Ոստիկանները հայտնաբերել են 17 տարի առաջ երկու անձի սպանության մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)

19:45 • 19/09

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացրել են «Մարտի 1»-ի քրեական գործի ընթացքը

19:36 • 19/09

Նախատեսվում է երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում

19:32 • 19/09

Մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն անկախ քաղաքական հայացքներից. ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը՝ Արա Բաբլոյանին

19:29 • 19/09

Զ. Մնացականյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմի առաջնահերթությունները

19:24 • 19/09

Բազմաթիվ տեղեկատվական աղբ է լցվել սոցցանցերում. այնպիսի բաներ եմ լսում մեր մասին, մտածում եմ՝ կարո՞ղ է մենք ենք արել, որ երկիրն այս վիճակում է հայտնվել. Է. Մարուքյան

19:23 • 19/09

Իռլանդիան 14 մլրդ եվրո է գանձել Apple-ից չվճարված հարկերի համար

19:18 • 19/09

Կոռուպցիան իսկապես խնդիր է, բայց օտարերկրյա ներդրողներին տնտեսական տեսլական պետք է ներկայացնես. Վարդան Արամյան

19:08 • 19/09

ՖԻԴԵ-ն Աշոտ Վարդապետյանին նշանակել է Կարլսեն-Կարուանա մրցախաղի գլխավոր մրցավար

18:51 • 19/09

Երևանն իսկապես վերածվել է սպասարկման ոլորտ ապահովող քաղաքի, աշխատատեղեր են պետք. Արամ Սարգսյան

18:49 • 19/09

Այս քարոզարշավն իր ագրեսիայով, սոցիալական ցանցերում կեղտով առանձնացավ նախկին բոլոր քարոզարշավներից. Ն. Զոհրաբյան

18:49 • 19/09

Պլյուս չափի ամերիկացի մոդելը «հարձակվել» է փոքր չափսի հագուստ պատրաստող բրենդների վրա (լուսանկարներ)

18:39 • 19/09

Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայող Հ. Մաթևոսյանի սպանության դեպքի առթիվ

18:24 • 19/09

Է. Շարմազանովը Ա. Զոհրաբյանի ու Հ. Նահապետյանի հետ քննարկել է ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

18:20 • 19/09

Վիճաբանություն և դանակահարություն Հերացի փողոցում. մեկ անձի մեղադրանք  է առաջադրվել

18:18 • 19/09

Ունենք նոր վերելակը հին «շախտայի» մեջ մտցնելու օրինակ, այնպես որ, Պետրոս Ղազարյանը, միգուցե մտածի ընտրարշավից դուրս գալու մասին. Վ. Կոստանյան 

18:18 • 19/09

Լոս Անջելեսում որոշել են արգելել բնական մորթուց հագուստ կրելը

18:15 • 19/09

Նովակ Ջոկովիչը հոկտեմբերին կարող է դառնալ առաջին ռակետ

18:13 • 19/09

Թուրքական ԶՈւ-ն վերջին մեկուկես ամսում 366 քուրդ զինյալ է սպանել․ Թուրքիայի ՊՆ

18:12 • 19/09

Մասիսի քաղաքապետի լիազորությունները դադարեցված չեն, նա գտնվում է կարճատև արձակուրդում. Տիգրան Աթանեսյան 

18:08 • 19/09

Բրիտանական կղզիները պատուհասել է «Ալի» փոթորիկը

18:08 • 19/09

Վալենսիայի երկրպագուները խաղից առաջ խանգարել են Յուվենտուսի ֆուտբոլիստներին քնել

18:01 • 19/09

«Եթե Իդլիբում ընդդիմադիրների կողմից հարձակում լինի՝ Ռուսաստանը պատասխանատու կհամարի Թուրքիային»․ թուրք փորձագետ

17:58 • 19/09

ԱԱՀ–ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքներից 2018 թվականի ութ ամիսներին 2017-ի համեմատ վերադարձվել է 52%-ով ավելի գումար

17:54 • 19/09

«Լույս» դաշինքի հանրահավաքը՝ Գարեգին Նժդեհի հրապարակում (տեսանյութ)

17:50 • 19/09

Ռուսաստանում Միգ 31 ինքնաթիռ է կործանվել. օդաչուներին հաջողվել է ինքնանետվել

17:48 • 19/09

ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է զոհվել

17:48 • 19/09

Փարիզի երկու ռեստորան անվճար պիցցա է առաջարկում դարպասապահ Բուֆոնի խփած յուրաքանչյուր գոլի համար

17:38 • 19/09

ՀՀ ՊՆ նախարարի և Չեխիայի դեսպանի կողմից կարևորվել է պաշտպանության բնագավառում հայ-չեխական համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը

17:38 • 19/09

Հայաստանում ռուսական ռազմաբազայի ՀՕՊ համալիրներն արտացոլել են պայմանական թշնամու օդային հարվածը

17:32 • 19/09

Քննարկվել է պաշտպանության բնագավառում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հնարավորությունը

17:18 • 19/09

Օրգանիկ յոգուրտների մեծ մասում շաքարն ավելի շատ է, քան քաղցր գազավորված ըմպելիքներում․ ուսումնասիրություն

17:18 • 19/09

Կարմիր քարտեր, լարված պայքար. «Փյունիկը» հաղթում է չեմպիոնին ու դարձյալ 2-րդն է (տեսանյութ)

17:07 • 19/09

Հայաստանի գավաթ. «Արարատն» առաջին խաղում չկարողացավ հաղթել «Լոկոմոտիվին»

17:06 • 19/09

Փաշինյանին շատ են անհանգստացնում իմ նախագահության ժամանակ ձեռքբերված արդյունքները. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Коммерсантъ-ին

17:00 • 19/09

Էջմիածին-Երևան միջմարզային և ներքաղաքային h. 5 երթուղիների խնդիրը. մրցութային կարգ է խախտվել՝ նախարարության իմացությամբ

16:59 • 19/09

Առգրավվել է Yerevan.today–ի միայն այն համակարգիչը, որով տվյալ նյութը դրվել է կայքում, ինչպես նաև 3 համակարգչի հիշողության կրիչ. ՔԿ

16:57 • 19/09

Լվովում արգելվել է ռուսերենի կիրառումը

16:50 • 19/09

«Մեզ մոտ ոչ մի ճգնաժամ էլ չկա, այդ ամենը մանիպուլյացիա է»․ Էրդողան

16:50 • 19/09

Սարդարապատի ճակատամարտում զոհված 21 հերոսների եղբայրական գերեզմանը  վտանգված է, տարածքը սեփականաշնորհված է. Արծրուն Պեպանյան

16:45 • 19/09

Սեքսն Աստծո պարգև է, այլ ոչ թե տաբու. Հռոմի պապ

16:40 • 19/09

Համայնքների խոշորացման ծրագիրը ժամանակավորապես առկախվել է. Սուրեն Պապիկյան

16:39 • 19/09

Մարտի 1-ի 10-ը զոհի պատասխանատվությունը կիսում են իշխանությունն ու ընդդիմությունը. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Коммерсантъ-ին

16:39 • 19/09

Հաջողության համար կարևոր է գործարար կառավարման գործիքների ընտրությունը. Ռալֆ Յիրիկյան