Կորեական ռոբոտը մասնակցել է Օլիմպիական կրակի փոխանցման արարողությանը (տեսանյութ)

23:21 • 13.12.17

Կորեական Փհյոնչհան քաղաքում HUBO անունով ռոբոտը փոխանցել է ջահը 2018-ի Օլիմպիական խաղերի կրակի էստաֆետի ընթացքում:

Ինչպես ներկայացնում է Gazeta.ru-ն, ռոբոտը նստել է մեքենայի ղեկին և տարել ջահը, որից հետո այն ցուցադրել է` քայլելով անցնելով Գիտությունների և տեխնիկայի կորեական ինստիտուտի տարածքում:

Հասնելով ստվարաթղթե պատին՝ ռոբոտը անցք է բացել դրա միջով, որով էլ ջահը փոխանցել է համալսարանի պորֆեսորին, որը ռոբոտի ստեղծողն է:

HUBO-ի հիմնական նպատակը փրկարարական գործողությունների իրականացումն է: Ռոբոտի հասակը կազմում է 1.5 մետր, տեղաշարժման արագությունը՝ 65 քայլ մեկ րոպեում:

2018-ի Ձմեռային օլիմպիադայում, որն անցկացվելու է փետրվարի 9-25-ը, ռոբոտն օգնելու է մարզիկներին օլիմպիական ավանում, աջակցելու է մրցումների մասնակիցներին մարզադաշտում, ինչպես նաև դիմավորելու է հյուրերին օդանավակայանում:

 

Կորեական ռոբոտը մասնակցել է Օլիմպիական կրակի փոխանցման արարողությանը (տեսանյութ)