Գյումրիում 27-ամյա երիտասարդը ինքնասպանություն է գործել
Գյումրիում 27-ամյա երիտասարդը ինքնասպանություն է գործել: Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից հայտնեցին, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 8:30-ին այդ մասին ահազանգը ստացվել է շտապօգնությունից ծառայությունից:
ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Հանեսօղլյան փողոցի տներից մեկում մարդ կա կախված:
«Մեկնած խումբը նշված հասցեում հայտնաբերել է 1990 թվականին Լ.Վ.-ի դիակը»,-ասաց Ջանոյանը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:










