Իրանի հետ տարվող բանակցությունները մի կողմից ուղղված են գազի ներկրման ծավալների մեծացմանը, մյուս կողմից` դրա սակագնի նվազմանը. Վահե Դավթյան

22:51 • 18.12.17



Էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանի խոսքով՝ առաջին անգամ չէ, որ Իրանը հետաքրքրվում է Հայաստանում վերականգնվող՝ արևային և հողմային էներգիայի ոլորտով՝ այստեղ ներդրումներ անելու հեռանկարով:

Նա Tert.am-ի հետ զրույցում մատնանշեց, որ դեռևս 2000-ականների սկզբին Լոռու մարզում, մասնավորապես Պուշկինի լեռնանցքում իրանական դրամաշնորհի միջոցով կառուցվել է Հարավային Կովկասում առաջին և առայժմ միակ հողմային կայանը, որը, ըստ նրա, կարելի է համարել Հայաստանի վերականգնվող համակարգի միակ կայացած նախագիծը:

«Սակայն, այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ երբ խոսում ենք  Իրանի էներգետիկ երկխոսության զարգացումից, պետք է հաշվի առնենք, որ այստեղ նախևառաջ խոսքը պետք է լինի ածխաջրածնային ոլորտի մասին, քանի որ նույն Իրանում վերականգնող էներգետիկան դեռ զարգացում չի ապրում »,- ասաց նա՝ նկատելով, որ Իրանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցությունից խոսելիս պետք է հաշվի առնենք, որ վերականգնվող էներգետիկան ամենավերջին կետը պետք է լինի:

Նշենք, որ դեկտեմբերի 16-17-ը Իրան կատարած աշխատանքային այցի ժամանակ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Իրանի պաշտոնատար անձանց և իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Մասնավորապես, Իրանի գազի ազգային ընկերության միջազգային հարաբերությունների գծով տնօրեն Բեհզաթ Բաբազադեի հետ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ընթացիկ տարում կավելացվեն «Էլեկտրաէներգիա բնական գազի դիմաց» ծրագրի շրջանակներում Հայաստան ներմուծվող բնական գազի ծավալները», - ասված է հաղորդագրությունում: Աշոտ Մանուկյանը հանդիպել է նաև իրանահայ գործարարների հետ, ովքեր հետաքրքրված են վերականգնվող, մասնավորապես՝ հողմային և արևային էներգետիկայի բնագավառում Հայաստանում ներդրումներ կատարելու հեռանկարներով:

Հիմա, այնուամենայնիվ, ըստ Վահե Դավթյանի, երբ Իրանը ինչ-որ չափով ազատվել է պատժամիջոցներից, պատրաստ է ներդրումներ կատարել տարբեր ոլորտներում: Ըստ այդմ՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում Իրանը կարող է լինել ոչ թե նախագծի հեղինակ, այլ՝ պարզապես դոնոր:

Նա, անդրադառնալով արդեն սահմանային էներգետիկ հզորությունների ստեղծմանը, նշեց, որ խոսվել է մի շարք նախագծերի մասին, ինչպես օրինակ, Մեղրիի հիդրոէլեկտրակայանն է, որը նախապես նախագծվել է որպես Հարավային Կովկասի ամենախոշոր հիդրոէլեկտրակայան, սակայն հետո՝ Իրանի դեմ պատժամիջոցների սրման ֆոնին՝ սառեցվել: «Կարծում եմ, որ ավելի նպատակահարմար կլիներ վերադառնալ հենց այդ նախագծին»,- ասաց նա:

Ըստ Վահե Դավթյանի՝ առաջնայինը Իրանի  հետ  գազատրանսպորտային ոլորտում համագործակցությունը պետք է լինի:  «Այստեղ մենք ունենք շատ լուրջ հեռանկարներ: Մասնավորապես, մենք խոսում ենք տեխնիկական հեռանկարների մասին: Ունենք Իրան-Հայաստան գազամուղը, որը 10-15 տոկոսով ենք օգտագործում, ինչը բավական չէ»,- ասաց նա:

Անդրադառնալով արդեն կոմերցիոն հիմնահարցերին՝ Վահե Դավթյանը նշեց, որ Հայաստան ներկրվող գազի ծավալների մեծացումը անհրաժեշտ է նաև գազատրանսպորտային համակարգը դիվերսիֆիկացնելու համար:

«Քանի որ ակնհայտ է, որ ներկրվող գազի շուրջ 90 տոկոսը  մենք գնում ենք Մոզդոկ-Թբիլիսի գազամուղի միջոցով: Բայց գլխավոր խնդիրն այստեղ կայանում է նրանում, որ առաջինն իրանական գազը, նախևառաջ համարվում է ոչ այնքան որակյալ, և հետո նաև իրանական գազն այսօր սահմանին մոտ 30 դոլարով ավելին արժե, քան  ռուսական գազը»,- ասաց նա:

Վահե Դավթյանի խոսքով՝ էներգետիկ քաղաքականության մասին խոսելիս պետք է նկատի ունենալ նաև այն գործիքակազմը, որի կիրառման միջոցով հնարավոր կլինի քաղաքական որոշում կայացնել և գազից ներկրվող գազի գինը իջեցնել:

«Ես կարծում եմ, որ այն բանակցությունները, որոնք վարվում են այսօր իրանական կողմի հետ, մի կողմից՝ ուղղված են ներկրման ծավալների մեծացմանը, մյուս կողմից սակագնի նվազմանը: Ակնհայտ է: Հակառակ դեպքում իրանական գազն այնքան էլ նպատակահարմար չէ մեր գազատրանսպորտային համակարգի և առհասարակ տնտեսության համար»,- ասաց նա:

Խոսելով արդեն Իրանի և Հայաստանի միջև եղած գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց համագործակցության և այս տարի այս համագործակցության հարթակում ներկրվող գազի ծավալների մեծացման մասին՝ էներգետիկայի մասնագետը նշեց, որ «գործարքը» ձեռնտու է, որովհետև մեր էներգահամակարգը ավելացուկային է և անհրաժեշտություն ունի արտաքին շուկաների նվաճման:

«Մասնավորապես մենք գիտենք, որ Իրանի հյուսիսային սահմաններում առկա է էլեկտրաէնեգիայի դեֆիցիտ: Մենք դիտարկում ենք այդ տարածքները որպես մեզ համար լուրջ ներուժ ունեցող շուկաներ՝ էլեկտրաէներգիայի արտահանման համար: Այդ բարտերային ձևաչափը կարող է ակտիվացվել և լուրջ հեռանկարներ ունենալ»,- ասաց նա:

Այս համատեքստում նա նկատեց, որ մենք պետք է, այնուամենայնիվ, չմոռանանք, որ կարևորը ոչ թե գազն է, որի ծագումը, այս դեպքում իրանական է, այլ այն ենթակառուցվածքը, որով գազը հասնում է Հայաստան:

«Այդ իսկ պատճառով քաղաքական առումով գազատրանսպորտային դիվերսիֆիկացիայի հնարավորություն չունենք, որովհետև ենթակառուցվածքները գտնվում են «Գազպրոմի» հաշվեկշռին, և ցանկացած որոշում ընդունելիս՝  կապված Իրանից գազի ավելացման կամ պակասեցման հետ, մենք ևս պետք է հաշվի առնենք «Գազպրոմի» գործոնը: Բայց մյուս կողմից, երբ այս հարցը դիտարկում ենք աշխարհաքաղաքական տեսանկյունից՝ մենք պետք է հաշվի առնենք, որ օրինակ՝ ռուս-վրացական գազատրանսպորտային համագործակցությունը փակուղի է գնալով մտնում: Պետք է հիշել, որ ռուս-վրացական բանակցությունների ամենաթեժ պահին՝ «Գազպրոմի» ներկայացուցիչները  հայտարարեցին, որ եթե Վրաստանը չհամաձայնի «Գազպրոմի» կողմից առաջարկված պահաջներին, ապա «Գազպրոմը» պատրաստ է ապահովել Հայաստանի շուկան բնական գազով՝ իրանական գազամուղով՝ ևս մեկ անգամ մատնանշելով, որ դա հենց իր գազամուղն է: Ստացվում է, որ այդ գազամուղը դիվերսիֆիկացիա է նաև «Գազպրոմի» արտաքին առևտրի համար»,- նշեց նա:

Էներգետիկ ոլորտի մասնագետը մատնանշեց, որ հասկանալ է պետք՝ իրականում Իրանն այսօր Հայաստանի նկատմամբ էներգետիկայի ոլորտում ակտիվություն է ցուցաբերում՝ ոչ թե իր էներգետիկ ազդեցությունը Հարավային Կովկասում մեծացնելու նպատակով, այլ՝ նախևառաջ իր էլեկտրաէներգիայի պակասորդի խնդիրը լուծելու համար:

Հռիփսիմե Հովհաննիսյան





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

14:13 • 23/01

Այնպիսի բացատրություն տվեք, որ հասկանանք` մեղմելու բան ունեք, ոչ թե որ Շվեցարիայում ենք ապրում. Արամ Գ. Սարգսյանը` գնաճի մասին

14:11 • 23/01

Ինչպե՞ս եք պատկերացնում, եթե ուղևորափոխադրողի հարկերն ավելացնում եք, նա պարտավո՞ր է ուղևորին փոխադրել նախկին գնով. Սերգեյ Բագրատյան

14:11 • 23/01

Մերձավոր Արևելքի և Հարավարևելյան Ասիայի մի շարք երկրներ հետաքրքրված են ռուսական С-400-ով. Շոյգու

14:00 • 23/01

Հայտնի է դարձել՝ որքան է Netflix-ը կորցրել Քևին Սփեյսիի հետ պայմանագիրը խզելու հետևանքով

14:00 • 23/01

Եկամտային հարկի դրույքաչափի փոփոխությունն աշխատողների 90%-ի վրա դրական կամ զրոյական է ազդել. ՊԵԿ պաշտոնյա

13:47 • 23/01

Թրամփը մաքսատուրքեր է սահմանել արևային մարտկոցների և լվացքի մեքենաների ներկրման համար

13:43 • 23/01

Չէր կարող լինել նեղացածության կամ վիրավորանքի նշույլ անգամ, որ Վազգենն ու Արմենն իրար նկատմամբ այդպիսի ջերմություն ձևացնեին. Արմեն Սարգսյան

13:42 • 23/01

Facebook-ը խոստացել է «առաջ տանել ժողովրդավարությունը»

13:32 • 23/01

NBA. Օրվա խաղերի արդյունքները

13:32 • 23/01

Սարգիսը մեր ժողովրդի վերջին տասնամյակների խիղճն էր. Հացպանյանի մասին պատմում են ընկերները

13:22 • 23/01

Հրապարակվել է U.S. News & World Report-ի՝ աշխարհի լավագույն երկրների այս տարվա վարկանիշը

13:18 • 23/01

«Եթե Աֆրինում մեր կողմից չեք՝ մի էլ խանգարեք». Չավուշօղլուն՝ Թիլերսոնին

13:14 • 23/01

Պուտինն Ադրբեջանում «Տարվա մարդ» է ճանաչվել

13:10 • 23/01

Բեքհեմի նախկին սիրուհուն 1 մլն ֆունտ ստերլինգ են առաջարկել ֆուտբոլիստի հետ սիրավեպի մասին ֆիլմի համար

13:10 • 23/01

Daily Star-ը հրապարակել է «Արսենալում» Հենրիխ Մխիթարյանի աշխատավարձի չափը

13:07 • 23/01

Ռոբոտ վաճառողին հեռացրել են աշխատանքից՝ վատ կատակների համար

12:58 • 23/01

Ազգերի Լիգա. Հայաստանի հավաքականի հնարավոր մրցակիցները

12:56 • 23/01

Ինդոնեզիայի ափերի մոտ 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել (լուսանկարներ)

12:54 • 23/01

Փաշինյանը մատնացույց արեց գնաճի մեթոդաբանությունը՝ միսը, լոլիկը, կարտոֆիլը թանկացել է, սխտորը, տաքդեղը էժանացել և ստացված թիվը գրանցել որպես գնաճ 

12:45 • 23/01

ՊՍԺ-ում վստահեցնում են, որ Կիլիան Մբապեն կկարողանա խաղալ «Ռեալի» դեմ

12:43 • 23/01

Կանխատեսվում է, որ 2018թ. գնաճն աստիճանաբար կմոտենա 4% նպատակային ցուցանիշին և կկայունանա դրա շուրջ. ԿԲ նախագահ (ԱԺ լսումները՝ ուղիղ)

12:37 • 23/01

Դավոսում մեկնարկում է Համաշխարհային տնտեսական համաժողովը. Թրամփը կմեկնի առանց կնոջ

12:33 • 23/01

Պաղեստինի առաջնորդը կոչ է արել ԵՄ-ին որքան հնարավոր է շուտ ճանաչել Պաղեստինը

12:29 • 23/01

ԱՎԾ պետը ներկայացրեց գնաճի տեմպերը՝ հիմնական գնաճը եղել է 2017թ. վերջին

12:26 • 23/01

Չինաստանում հայրը նորածին դստերը նետել է աղբամանը՝ վախենալով նրա մաշկի գույնից (լուսանկարներ, տեսանյութ)

12:19 • 23/01

Ամերիկացին սպառնացել է գնդակահարել CNN-ի խմբագրությանը

12:11 • 23/01

Նորապատ գյուղում կրպակ է այրվել. ներսում գտնվող 39-ամյա քաղաքացին մահացել է

12:09 • 23/01

Ֆիլիպիններում հրաբուխ է ժայթքել (լուսանկարներ, տեսանյութ)

12:05 • 23/01

Պետական եկամուտների կոմիտեն 2017թ.-ին 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամ հարկա­յին եկամուտ­­ է ապահովել պետական բյուջե

12:00 • 23/01

Լոռու մարզում ակտիվացած սողանքային գոտին բնակելի տարածք չէ, կա ընդամենը 3 տնակ, որոնցից մեկն է գտնվում ակտիվ գոտում. ԱԻՆ

11:55 • 23/01

Անկարան Մոսկվային Աֆրինի հետ կապված երաշխիքներ չի տվել. Թուրքիայի ԱԳՆ

11:44 • 23/01

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել ղազախական Ժետիսու ակումբի հետ

11:43 • 23/01

Ինչի՞ համար է ԱՎԾ պետն այստեղ, որ չենք կարող հարց տալ. Ն. Փաշինյանը՝ գնաճը մեղմելու թեմայով ԱԺ լսումներին

11:34 • 23/01

Երևանյան հյուրանոցային համալիրում տղամարդը դանակահարել է եղբոր կնոջը. shamshyan.com

11:20 • 23/01

Հունվարի 12-18-ը մայրաքաղաքում ծնվել է 402 երեխա

11:19 • 23/01

Բաքուն Արցախում հայկական դիրքերի վրա հարձակվել է Սիրիայում կործանված անօդաչուների նման անօդաչու սարքերով. Վլադիմիր Եվսեև

11:09 • 23/01

Լոռիի ֆուտբոլիստը փորձաշրջան կանցնի ղազախական Ակտոբեում

11:05 • 23/01

Վիետնամում ահռելի կոբրան խցանում է առաջացրել ճանապարհին (տեսանյութ)

11:02 • 23/01

«Դինքին, անկասկած, սպանել է հենց թուրքական պետությունը». Գերմանիայում Դինքի մահվան տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել

11:00 • 23/01

«Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները». լսումներ ԱԺ-ում (ուղիղ) 

10:41 • 23/01

Ներդրումների խթանման համար ամենակարևոր արգելքը կրթական համակարգն է, ուստի պահանջում ենք նախարարի հրաժարականը. Գագիկ Մակարյան

10:40 • 23/01

Սարատովում բնակվող հայուհու մեքենան մի գիշերվա մեջ սառցե բեկորի է վերածվել

10:39 • 23/01

«Ժամանակ». Վարչապետն ակնարկում է, որ կա «սուրբ տեղ», որը ռուսական բիզնեսի կողմից դատարկ թողնելու դեպքում կլրացվի «դավոսյան» բիզնեսով

10:36 • 23/01

Մխիթարյանն Արսենալում. նորություններ (թարմացվում է)

10:27 • 23/01

Պոլսո Հայոց պատրիարքարանն իր աջակցությունն է հայտնել Աֆրինում գործողությանը, հայ համայնքը դատապարտել է արված հայտարարությունը

10:23 • 23/01

«Ժողովուրդ». Ապրիլի 9-ից հետո ո՞ւմ լուսանկարը պետք է փակցվի պաշտոնյաների աշխատասենյակներում

10:20 • 23/01

Թրամփը ստորագրել է ժամանակավոր բյուջեի մասին օրինագիծը՝ վերջ տալով կառավարության «գործադուլին»

10:13 • 23/01

Լոնդոնի կենտրոնի հյուրանոցներից մարդկանց տարհանել են՝ գազի արտահոսքի պատճառով

10:09 • 23/01

«Առավոտ». Արցախի հարցում բանակցային նոր օրակարգ պետք է ձևավորվի. Արման Մելիքյան

10:03 • 23/01

Ճապոնիայում 15 մարդ է տուժել հրաբխի ժայթքման և ձնահյուսի պատճառով

09:55 • 23/01

«Ժողովուրդ»․ ՀՅԴ ներկայացուցիչներն առանձակի ոգևորությամբ են սկսել գովաբանել այս կառավարության գործունեությունը

09:54 • 23/01

Ավստրիայում հարձակման է ենթարկվել Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի շենքը

09:51 • 23/01

Արտարժույթների փոխարժեքները հունվարի 23-ի դրությամբ

09:48 • 23/01

ԱՄՆ-ում 105 տարեկանում մահացել է Հոլիվուդի ամենատարեց դերասանուհին (լուսանկարներ)

09:48 • 23/01

«Հայկական ժամանակ». Վարչապետը Դավոս է մեկնել մասնավոր օդանավով, որի վարձակալության համար, սակայն, պետբյուջեից գումար չի հատկացվել

09:47 • 23/01

Երևանում և 2 մարզում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում

09:46 • 23/01

Թուրքական ԶՈւ-ն առաջին զոհն ունի Աֆրինում

09:35 • 23/01

«Իրատես». Արմեն Սարգսյանը Լոնդոնի ռեստորաններից մեկում հատուկ սեղան ունի, որի միայն «բրոնյան» ամսական 20.000 եվրո է

09:31 • 23/01

Գեղարքունիքի մարզում վթարային ջրանջատում կիրականացվի

09:30 • 23/01

ՃՏՊ Իսակովի պողոտայում. 31-ամյա քաղաքացին անգիտակից վիճակում հոսպիտալացվել է

09:27 • 23/01

«Հրապարակ». Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանն այլ երկրում կնշանակվի Հայաստանի դեսպան

09:26 • 23/01

«Եթե որոշեմ բռնապետ դառնալ, գնդակահարե՛ք ինձ, կատակ չեմ անում». Ֆիլիպինների նախագահ

09:24 • 23/01

Սերժ Սարգսյանն ու Ժերար Լարշեն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ կարևորելով ստորագրված համաձայնագրով ամրագրված մոտեցումները

09:20 • 23/01

«Ժողովուրդ». Այս տարվա ապրիլից ՀՀ վարչապետը լինելու է հենց Սերժ Սարգսյանը. Մոդեստ Կոլերով

09:05 • 23/01

«Ժամանակ». Սերժ Սարգսյանը կկապի՞ Հայաստանի աչքերը, թե՞ ոչ

08:54 • 23/01

«Հրապարակ». Միայն այն դեպքում Վանո Սիրադեղյանին թույլ կտան վերադառնալ, երբ նա անկարող լինի որևէ բան անել. Արամ Մայիլյան

08:48 • 23/01

«Հրապարակ». Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնի համար արդեն գզվռտոց է սկսվել ԱԳՆ-ում. Արմեն Սարգսյանն իր թեկնածուն ունի

08:39 • 23/01

Կիանու Ռիվզն ապացուցում է, որ համեստության հետևում մեծ ու բարի սիրտ է թաքնված. adme.ru (լուսանկարներ)

08:35 • 23/01

«Ժողովուրդ». Գործարար Սերգեյ Մանուկյանի (Շինանյութի Սերոժի) որդին ու զարմիկը, որոնց նոյեմբերից Կիևում պատանդ էին պահում անհայտ անձինք, վնասվածքներ ունեն

08:20 • 23/01

«Ժամանակ». ՀԱԿ-ը խաղաղության շարժում կկազ­մակերպի

00:05 • 23/01

Evening Standard. Արսենալը Մխիթարյանի և Օբամեյանգի տրանսֆերների շնորհիվ կփորձի պահել Օզիլին

23:51 • 22/01

Հանովերի օդանավակայանում թուրքերն ու քրդերը զանգվածային ծեծկռտուք են արել

23:40 • 22/01

Samsung-ը մեղադրվում է հին սմարթֆոնները գաղտնիորեն դանդաղեցնելու համար

23:32 • 22/01

Արսեն Վենգերը հայտնել է, թե որ դիրքում կարող է խաղալ Հենրիխ Մխիթարյանը

23:26 • 22/01

Քարդաշյան-Ջեներ քույրերն ամբողջական կազմով նկարահանվել են Calvin Klein-ի ներքնազգեստի գովազդի համար (լուսանկարներ)

23:17 • 22/01

ՖԻՖԱ-ն հաստատեց. ԱԱ-2018-ում տեսակրկնություններ կլինեն

23:16 • 22/01

Իտալիայում տղամարդը կրակ է բացել պատշգամբից. կա 5 տուժած

23:10 • 22/01

Սննդի անվտանգության կանոները չպահելու հետևանքով որոշ մանկապարտեզների գործունեությունը դադարեցվել է. Վահե Դանիելյան

23:01 • 22/01

Ժոզե Մոուրինյու. Երբեք չենք մոռանա Մխիթարյանին

22:42 • 22/01

Մոսկվայում անհայտ անձը կրակելով սպանել է տղամարդու և փախուստի դիմել դեպքի վայրից

22:23 • 22/01

«Արսենալի» գլխավոր մարզիչը Մխիթարյանի տրանսֆերի մասին. Հենրիխը լիարժեք ֆուտբոլիստ է

22:14 • 22/01

Առայժմ չեմ տեսնում թուրք-ռուսական մերձեցման այն աստիճանը, որ մենք ինչ-որ բան կորցնենք. թուրքագետ

22:11 • 22/01

Հենրիխ Մխիթարյանը` Արսենալի ֆուտբոլիստ (լուսանկարներ)

21:53 • 22/01

RMC Sport. Օբամեյանգը համաձայնության է հասել «Արսենալի» հետ

21:44 • 22/01

Ավստրիայի ալպիական լեռնադահուկային հանգստավայրերը փակվել են

21:25 • 22/01

ՄՅՈւ-ի երկրպագուները քննադատել են ակումբին Մխիթարյանին ծննդյան առիթով չշնորհավորելու համար

21:13 • 22/01

Ադրբեջանն ԱԹՍ-ով ականանետի արկ և ձեռքի նռնակ է կիրառում, որ հայկական կողմը փաստացի ապացույցներ չունենա. Հ. Մելիք-Շահնազարյան

21:00 • 22/01

Տեխասի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

20:48 • 22/01

Աբու Դաբիում կտուգանվեն աղոթելու համար ճանապարհի եզրին կայանած վարորդները

20:24 • 22/01

Չարախնդալը, որ մարդիկ չեն իրացնում իրենց հավաքների ազատության իրավունքը, շատ բացասական հետևանքներով է հղի. Արտակ Զեյնալյան

20:17 • 22/01

Australian Open. Հայտնի են կանանց մրցաշարի 1/4 եզրափակչի բոլոր մասնակիցները

20:12 • 22/01

Եկե՛ք ու բիզնեսով զբաղվեք Հայաստանում, եկե՛ք ու ներդրումներ արեք. Ցյուրիխում Կարեն Կարապետյանը հանդիպել է շվեցարացի գործարարների հետ

20:00 • 22/01

Շակիրան կասկածվում է Իսպանիայում բնակվելու ընթացքում հարկերից խուսափելու համար

19:51 • 22/01

Սերժ Սարգսյանն ընտրեց Արմեն Սարգսյանին` Արևմուտքին ժեստ անելով. Կոլերով

19:44 • 22/01

Նախագահը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ

19:34 • 22/01

Կեպան, որի ծառայություններով հետաքրքրված էր «Ռեալը», երկարաձգել է պայմանագիրն «Աթլետիկի» հետ

19:31 • 22/01

«Սեփական անգործությունը արդարացնելն ամենավատ ճանապարհն է». Մուշեղ Ավետիսյանի խոսքով՝ ՀՀ-ում լուրջ բիզնես հաջողության կարելի է հասնել

19:18 • 22/01

Հսկայական ալիքները ոչնչացրել են Սոչիի խոշորագույն լողափը

19:18 • 22/01

The Sun. Մարիո Բալոտելին կտեղափոխվի «Յուվենտուս»

18:53 • 22/01

Ռոնալդոն ցանկանում է գնել Չեմպիոնշիփի ակումբներից մեկը