Ինչը նպաստեց Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությանը «Ինտեր»
2017 թվական. Նոյեմբերի 25. «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Բրայթոնի» հետ: Խաղի ավարտից 20 րոպե առաջ «կարմիր սատանաների» կազմում դաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա մասնակցեց հանդիպման վերջնամասին, ոչնչով աչքի չընկավ, հանդիպումն էլ ավարտվեց ՄՅՈւ-ի հաղթանակով՝ 1:0 հաշվով: Այս հանդիպումը Մխիթարյանի հիշողություններում պետք է լավ մնա, ըստ ամենայնի, սա վերջին անգամն էր, երբ հայ կիսապաշպանը իր կարիերայի ընթացքում կրեց «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկը:
Մրցաշրջանի անթերի մեկնարկ
2016/17 թվականների մրցաշրջանը Մխիթարյանի համար ծանր դասավորվեց: Մրցաշրջանի առաջին մասը հայ ֆուտբոլիստը վատ անցկացրեց: Չուներ տեղ թիմի մեկնարկային կազմում, գրեթե միշտ բացակայում էր հայտացուցակից և հրապարակայնորեն արժանանում էր թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի քննադատություններին:
Այս ամենը վիրավոր Հենրիխին ավելի ուժեղ դարձրեց: Նա հասկացավ, որ խնդիրն իր մեջ է: Պայքարեց, մարզվեց ու արդեն մրցաշրջանի երկրորդ կեսում մանչեսթերյան ակումբն առանց նրա պատկերացնելն անհնար էր: Եվրոպա լիգայի եզրափակչում խփած գոլն էլ ստիպեց «կարմիր սատանաների» երկրպագուներին երգեր գրել նրա մասին:
2017/18 թվականների մրցաշրջանը Հենրիխը սկսեց ավելի լավ, քան ավարտել էր նախորդ տարին: 7 խաղում 3 գոլ և 3 գոլային փոխանցում. այսպիսն էր նրա ցուցադրած արդյունքը մինչմրցաշրջանային խաղերում: Բոլորն էին հասկանում, որ սա լինելու է հենց նրա տարին: Առաջնության մեկնարկը ավելի քան տպավորիչ էր՝ 5 գոլային փոխանցում մեկնարկային երեք խաղերում: Ավելի լավ լինել չէր կարող: Մխիթարյանը շարունակում էր խաղալ, հիացնել երկրպագուներին ու հաճույք ստանալ իր ցուցադրած ֆուտբոլից, սակայն…
Պոգբան վնասվածք ստացավ, տուժեց Մխիթարյանը
Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում՝ «Բազելի» հետ կայացած խաղում մանկունիանցիների կիսապաշտպան Պոլ Պոգբան վնասվածք ստացավ ու ստիպված եղավ երկար ժամանակ բացակայել թիմից: Ֆրանսիացու վնասվածքից ամենաշատը տուժեց Մխիթարյանը:
28-ամյա կիսապաշտպանը այն խաղացողներից չէ, որ իր ձեռքն է վերցնում թիմի խաղը ու թիմակիցներին տանում իր հետևից: Նա չի սիրում լինել առաջնային պլանում, երկրորդական կամ երրորդական դերերը հենց նրա համար են ստեղծված: Այդպես եղել է «Շախտյորում», «Բոորուսիայում», իսկ հիմա էլ «Մանչեսթեր Յունայթեդում»: Պոգբան այն ֆուտբոլիստն էր, որ իր վրա էր վերցնում այդ մեծ պատասխանատվությունը՝ թիմակիցներին առաջ տանելը, նրանց վրա բղավելը, վատ դասավորվող խաղում բեկում մտցնելը:
Պոգբայի բացակայության դեպքում այդ դերը ստանձնեց Մխիթարյանը և տապալեց այն ամբողջ ուժով: Հենրիխի մոտ նկատվում էր ավելորդ կաշկանդվածություն, կարծես չէր հավատում, որ մի ամբողջ հզոր պատմություն ունեցող ակումբի առաջատարը նա է ու նրանից է կախված «Օլդ Թրաֆորդի» ճակատագիրը: Նա ամենաքիչն էր վազում խաղադաշտում, խաղերում օգտակար գործողության գործակիցը շատ քիչ էր, կատարված փոխանցումների ճշգրտությունը նույնպես:
Այս ամենը ստիպեց պորտուգալացի մարզչին քիչ վստահել հայ ֆուտբոլիստին: Հենրիխն ավելի քիչ խաղաժամանակ էր ստանում, քան նախկինում: «Բենֆիկայի» հետ խաղում նա ոչինչ չարեց՝ անցկացնելով մեկ խաղակես: Հաջորդ հանդիպումը «Չելսիի» հետ էր, որտեղ նա դաշտում պարզապես քայլեց մեկ ժամ, իսկ «Բրայթոնի» հետ դիմակայությունում դուրս եկավ փոխարինման, խաղաց 20 րոպե ու հեռացավ՝ մեկնարկային կազմ վերադառնալու հույս չթողնելով: Այդ խաղից հետո Հենոն անգամ պահեստայինների նստարանից չի դիտում իր թիմի խաղերը:
Ախ, այդ ՖԻՖԱ-ի քվեարկությունը
Ժոզե Մոուրինյու… մարդ ում ականջները վառվում են իր մասին խոսակցություններից ամեն շաբաթ կամ կիրակի, երբ հայ երկրպագուները հերթական անգամ իմանում են, որ նա Մխիթարյանին չի ընդգրկել թիմի մեկնարկային կազմում: Մարդ, ում մասին խասակցություններով հայ ազգն այնքան շատ է տարված, որ մոռանում է երկրի քննարկելիք թեմաների մասին:
Որքան էլ հայ երկրպագուները քննադատեն ու անեծքներ հղեն Մոուրինյուին, միևնույնն է, այդ փաստից ոչինչ չի փոխվելու: «Յուրահատուկի» համար չկան հեղինակություններ. ֆուտբոլասերները դա լավ գիտեն: Եղիր Իկեր Կասիլյաս, Կակա, Խուան Մատա… եթե դու Մոուրինյուի դուրը չես գալիս, ապա նա թքած կունենա քո ֆուտբոլային պրոֆեսիոնալ կարիերայի վրա: Դու կամ պետք է ամբողջ կյանքդ անցկացնես թիմի հայտացուցակից դուրս, կամ սպասես մինչև իր հրաժարականը: Կարևոր չէ դու Մխիթարյանն ես, Մարսիալը թե Լինգարդը, եթե դու չես ցանկանում խաղալ ու նվիրվել ակումբին, ապա քո փոխարեն դա կանի ցանկացած մեկը և գուցե ավելի լավ:
54-ամյա մասնագետը սիրում է, երբ իր ֆուտբոլիստները կռիվ են տալիս խաղադաշտում իր համար, պայքարում են ամեն մի անկյունում, նույնիսկ երբ հարվածում են մրցակցին ու դրա համար որակազրկվում մի քանի խաղով: Նա իր ֆուտբոլիստներից քամում է առավելագույնը: Եթե դու ֆուտբոլիստ ես ու հանուն Մոուրինյուի և նրա ֆուտբոլային գաղափարախոսության պատրաստ ես մահանալ խաղադաշտում, ապա նույնիսկ մեկ ոտքով լինելու դեպքում կընդգրկի թիմի մեկնարկային կազմում:
Արդեն այսօր կարող ենք ասել, որ Մխիթարյանն իր խաղով ու խաղադաշտից դուրս կատարած արարքներով արժանանում է Կակայի, Կասիլյասի ու մարզչին զոհ դարձած այլ ֆուտբոլիստների ճակատագրին: Եթե ինչ-որ տեղ խաղերին չնվիրվելը Մոուրինյուն կարող էր կուլ տալ և սպասել, թե երբ խաղացողը լավ մարզավիճակ կհավաքի, ապա նրա ամբողջ ատելությունը Մխիթարյանի հանդեպ արտահայտվեց այն ժամանակ, երբ Մոուրինյուն տեսավ, թե ինչպես է քվեարկել հայ ֆուտբոլիստը տարվա լավագույն մարզչի համար ընթացող պայքարում:
«Ինչպես թե, Զինեդին Զիդանն ավելի լավն է քան ես: Ուրեմն հենց նա էլ թող խաղացնի քեզ». միգուցե հենց այսպես է մտածել մասնագետը, ու այդ օրվանից է սկսվել Մոուրինյու-Մխիթարյան հակամարտությունը:
Հայ կիսապաշտպանին պետք է մարզիչ, ով ծանր պահին ֆուտբոլիստին ոչ թե կքննադատի, այլ կքաջալերի ու մի քանի կարևոր խորհուրդ կտա: Ամենավառ օրինակը «Բորուսիայում» էր, երբ լիովին ձախողված մրցաշրջանից հետո թիմ եկավ Թոմաս Տուխելը: Մխիթարյանին վատաբանելու փոխարեն նա օգնեց ֆուտբոլիստին, ավելի լավը դարձրեց և արդյունքում՝ 23 գոլ ու 24 գոլային փոխանցում մրցաշրջանի վերջում:
Փրկությունն «Ինտերում» է
Ժոզե Մոուրինյուն ֆանտաստիկ մարզիչ է: Այո՛, նրա գլխավորած թիմերը հասել են խելահեղ արդյունքների: Նրա «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճում է տիտղոսներ և կապ չունի դա Եվրոպա Լիգա է թե Չեմպիոնների լիգա: Նա արդյունք է գրանցում, ինչը գոհացնում է ակումբի ղեկավարներին: Կանես դա Մխիթարյանով, Դարմիանով թե Սմոլինգով այնքան էլ նշանակություն չունի: Կանես դա պաշտպանվելով, թե հարձակվելով նույնպես ոչ մի տարբերություն: Բեր տիտղոսներ և կմնաս թիմի ղեկին:
Արդյունքում, Մխիթարյանը փչացնում է կարիերան՝ մնալով «Մանչեսթեր Յունայթեդում»: Եթե մի պահ պատկերացնենք, որ նրա ու գլխավոր մարզչի հարաբերությունները իդեալական են, ապա նույնիսկ այդ դեպքում Հենրիխը պետք է որքան հնարավոր է շուտ հեռանար Մոուրինյուի գլխավորած թիմից:
Պորտուգալացի մարզչի ստեղծած ավոտբուսի մասին նովելներ ու վեպեր կարելի է գրել: Նրա այս մարտավարությունը քանդում է ֆուտբոլային գեղեկցության մասին պատկերացումները, իհարկե՝ հիմնականում թիմին դրական արդյունք բերելով: Մխիթարյանի պես ստեղծագործ ու աշխատասեր ֆուտբոլիստը տեղ չունի նման մարտավարություն ունեցող թիմում: Հենրիխին պետք է թիմ, որը կվազի, տարածություն կունենա, կվերահսկի գնդակը և ամենակարևորը՝ գոլեր կխփի:
«Բրայթոնի» հետ մրցավեճը շատ հիշեցինք: Այդ օրը Հենրիխի կարիերայում շատ բան է փոխել: Լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ այդ խաղից հետո տեղի է ունեցել լուրջ վիճաբանություն ֆուտբոլիստի ու մարզչի միջև: Կիսապաշտպանի՝ մանչեսթերյան ակումբը լքելու որոշումը կարծես թե կայացել է հենց այդ օրը:
Գործին արդեն միջամտել է տրանսֆերների արքան՝ Մինո Ռայոլան: Գործակալի համար սա վերջին հնարավորությունն է, որ կկարողանա յուղոտ գնով վաճառել Մխիթարյանի տրանսֆերը: Հենրիխի ծառայություններով ամենալուրջը հետաքրքրված է Միլանի «Ինտերը»: Արդեն տեղեկություն կա, որ հայ ֆուտբոլիստը տվել է Իտալիա տեղափոխվելու իր համաձայնությունը:
Լուչիանո Սպալետիի թիմը խաղում է հենց այն ֆուտբոլը, որը սիրում է Մխիթարյանը: Բաց, հարձակվողական, գնդակ պահելով և գոլեր խփելով: Սա այլևս այն «Ինտերը» չէ, որ դեգերում էր Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի միջնամասում ու երազում Չեմպիոնների լիգայում խաղալու մասին: Միլանում ստեղծել են թիմ, որն առաջիկա 1-2 տարում լուրջ պայքար է մղելու ոչ միայն Իտալիայի առաջնությունում, այլ ամբողջ Եվրոպայում:
«Ինտերում» բոլոր խաղային դիրքերը զբաղեցրած են, բոլոր գոտիներում Սպալետին ունի հուսալի և որակյալ ֆուտբոլիստներ, բացի մի դիրքից՝ ամենակարևորից՝ 10 համարի գոտուց: Այս դիրքում խաղացող Ժոաո Մարիուն և Մարսելո Բրոզովիչը, կարծես թե Մխիթարյանի պատվերով, անչափ վատ մրցաշրջան են անցկացնում:
Մարիուն մասնակցել է 11 հանդիպումների և ոչնչով չի տպավորել թիմի գլխավոր մարզչին: Պորտուգալացին հիմնականում դուրս է գալիս փոխարինման ու ակնհայտ երևում է, որ Սպալետին ցանկանում է որքան հնարավոր է շուտ ազատվի նրա ծառայություններից:
Իհարկե, լավ օրից չէ, որ «ներաձուրիների» 10 համարի դիրքում խաղում է Մարսելո Բրոզովիչը: Խորվաթ կիսապաշտպանը լավ ֆուտբոլիստ է, ֆիզիկապես ամուր, տեխնիկապես լավ զարգացած, սակայն «Սկուդետո» նվաճող թիմի մեկնարկային կազմում նրա խաղամակարդակի ֆուտբոլիստ չպետք է լինի: 25-ամյա խաղացողի մոտ բացակայում է վերջին փոխանցում կատարելու ունակությունը: Խորվաթի մոտ մեծ է կարևոր պահին թիմի խաղն իր վրա վերցնելու ցանկությունը, սակայն գրեթե բոլոր դեպքերում նրա մոտ դա չի ստացվում:
Այս դիրքում Սպալետին նույնիսկ օգտագործեց Բորխա Վալերոյին, սակայն մեկ երկու խաղ հետո հասկացավ, որ նա դաշտի կենտրոնում ավելի օգտակար է:
«Ինտերի» գոլահարը ու առաջատարը Մաուրո Իկարդին է, ով կարող է ոչնչից գոլ ստեղծել թիմի համար: Իկարդին փայլուն է իրացնում եզրից կատարված փոխանցումները: Եզրում ունենալով Կանդրևայի ու Պերիշիչի պես թիմակիցներ, արգենտինացին շատ հանգիստ կարող է նվաճել Ա Սերիայի լավագույն ռմբարկուի կոչումը: Սակայն այս եռյակին հարձակման գծում պետք է ևս մեկը՝ կատարյալ լինելու համար: Նրանց պետք է մի ֆուտբոլիստ, ով կհամակարգի երեքի խաղը, կապող օղակ կլինի կիսապաշտպանների ու Իկարդիի միջև: Կսկսի թիմի գրոհները, հաճախ կեզրափակի այն և վերջապես կկատարի 10 համարին պատկանող բոլոր պարտականությունները: Այս հանգամանքները թվարկելուց պարզ է դառնում, որ «Ինտերն» ավելի լավ տարբերակ, քան Մխիթարյանը չի կարող գտնել:
Ժամանակն է…
Մխիթարայնի պես որկաներ ունեցող ֆուտբոլիստը պետք է փախնի Մոուրինյուի ստեղծած ավտոբուսից: Որքան էլ «Մանչեսթեր Յունայթեդում» տիտղոսներ նվաճելն ավելի հեշտ լինի, որքան էլ այս ակումբն ավելի մեծ անուն ու հեղինակություն ունենա, Մխիթարյանի համար ֆուտբոլ խաղալուց ավելի կարևոր բան չպետք է լինի:
Նա մեկ անգամ արդեն հաղթել է Մոուրինյուին. ևս մեկ անգամ դրա անհրաժեշտությունը չկա:
Բոլորը գիտեն, որ Հենրիխը ֆուտբոլ է խաղում, որովհետև սիրում է այն, որովհետև բոլորին ապացուցելու բան ունի, որովհետև նա Մխիթարյանն է, ով երբեք չի վազել փողի և փառքի հետևից: Հակառակը լինելու դեպքում նա շատ հանգիստ երիտասարդ տարիքում կընդուներ «Անժիի» կամ «Սպարտակի» հրավերը՝ աշխատելով շատ գումար, բայց խորտակելով կարիերան: Հենրիխը չգնաց այդ ճանապարհով: Նա ունի իր հստակ ֆուտբոլային ուղին և այս փառահեղ կարիերան պետք շարունակվի ոչ թե Մոուրինյուի վարած ավտոբուսում, այլ մի թիմում, որտեղ կխաղա ֆուտբոլ, հաճույք կստանա իր խաղից և կրկին իր մասին ֆիլմեր նկարել կտա:
Սա կարիերայի հետընթաց չէ. ամենևին: «Ինտերում» լուրջ ներդրումներ են արվում, թիմը գլխավորում է Իտալիայի լավագույն մարզիչներից մեկը, միլանցիներն իրենց կազմով իսկական կռիվ են տալիս Ա Սերիայի վերջին տարիների բացահայտ առաջատար «Յուվենտուսի» հետ: Ակումբը կարողացել է պահել առաջատարներին՝ Իկարդիին ու Պերիշիչին, որոնց հետ «ներաձուրիների» պատմության մեջ նոր էջ պետք է բացվի և Մխիթարյանը այս ռոմանտիկ պատմության մեջ իր ուրույն տեղը կարող է ունենալ: Սպալետիի ստեղծած մեխանիզմին պակասում է միայն Հենրիխի կարգի ֆուտբոլիստ: Մխիթարյանի համար սա մարտահրավեր է, որը հայ ֆուտբոլիստը ստիպված ու սիրով պետք է ընդունի:
Հենոյի կարիերան Անգլիայում հակասական էր: Նա պարտվեց ու հաղթեց, դարձավ հերոս ու բոլորի քննադատության առարկան, ապացուցեց, որ երազանքին հասնելու ճանապարհին ոչ մի Մոուրինյու, Ռեշֆորդ կամ Լինգարդ նրան չեն կարող խանգարել: Պայքարեց ու հաղթեց բոլորին, նույնիսկ ինք իրեն և այժմ ժամանակն է, երբ նա Մոուրինյուի վարած ավտոբուսի ամենավերջից պետք է ձայն տա և ասի՝ «Վարպետ կանգնիր՛, Միլանում իջնող կա»...
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 12:36 • 30/04 Իշխանությունը, հայտարարել է, որ չի կարող երաշխավորել սահմանազատման ենթարկված տարածքի «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը. հայտարարություն Իշխանությունը սպառեց Տավուշի մարզի Կիրանց գյուղի, հետևաբար նաև՝ ՀՀ սահմանազատման ենթակա մնացած մարզերի այլ համայնքների բնակիչներին պետական անվտանգային երաշխիքներ տրամադրելու վերջին հնարավորությունը:
-
Տնտեսություն 09:33 • 30/04 Մասկի կարողությունը 5 օրում աճել է 37 մլրդ դոլարով՝ Baidu-ի հետ համագործակցության ֆոնին Նախօրեին Tesla-ի արժեթղթերը թանկացել էին չինական Baidu տեխնոլոգիական ընկերության հետ հնարավոր համագործակցության մասին լուրերի ֆոնին:Միայն ապրիլի 29-ին Իլոն Մասկի կարողությունն աճել է 18,5 մլրդ դոլարով և կազմել 201,5 մլրդ դոլար։ Միաժամանակ Tesla-ի արժեթղթերը նույն օրն աճել են 17,76%-ով։
-
Իրադարձային 13:30 • 30/04 Նիկոլ Փաշինյանը ջուրը թափեց սեղանին՝ բացատրելով, թե ինչպես կարող են լղոզվել իրավունքներն ու պարտականությունները «Երբ այդ իրավունքներն ու պարտականությունները տեղավորված են կոնկրետ ձևի ու կոնկրետության մեջ, այդ իրավունքները ու պարտականություններրը կիրառելի, իրագործելի ու կենսունակ են, մենք կարող ենք այն օգտագործել մեր կենսական կարիքները ապահովելու համար։
-
Քաղաքականություն 14:53 • 30/04 Նախագահ Զուրաբիշվիլին երկրի դավաճան է. Վրաստանի վարչապետ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի դավաճան է, որն ուղղակիորեն դավաճանում է Վրաստանի ազգային շահերը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։«Ամենատխուրն այն է, որ այն անձը, որը դեռ օրինականորեն կոչ
-
Իրադարձային 10:14 • 30/04 Դու շnւն ես, հայրենասեր չես, որովհետև հայրենասերից մինչև շnւն մի քայլ է․ Հովհաննես Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին Նրա խոսքով՝ ներկայացման ժամանակ իր հետ բեմ է դուրս եկել մի երիտասարդ, որը հանել է պաստառն ու կանգնել հանդիսատեսի առաջ, մինչդեռ ինքն իրեն նորմալ է պահել ու չի հուզվել, իսկ երիտասարդը վայրկյաններ անց հեռացել է։
-
Քաղաքականություն 13:56 • 30/04 Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցել 2 կողմից անհայտ կորածների որոնման գործում «Ադրբեջանը ևս մեկ անգամ հայտարարում է իր պատրաստակամությունը համագործակցելու Հայաստանի համապատասխան կառույցների հետ երկու կողմից անհայտ կորածների որոնման գործում՝ փոխվստահության մթնոլորտում պահպանելով ճշգրտության, թափանցիկության սկզբունքները»,- ասել է Ախունդովը։
-
Քաղաքականություն 18:27 • 29/04 Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Պետք է հստակորեն հասկանալ, որ այս գործընթացը որևէ լավ բանի չի հանգեցնելու, քանզի ազգային արժեքների, ցանկացած հայկականի ու ազգայինի դեմ պայքարը դատապարտված է անհաջողության:
-
Քաղաքականություն 16:17 • 30/04 Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի տրամադրումը Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։ Ինչպես հաղորդում են «Ազատության» դիվան
-
Քաղաքականություն 11:06 • 30/04 Վրաստանը 2030-ին կդառնա ԵՄ անդամ. Բիձինա Իվանիշվիլի Վրաստանը Եվրամիությանն անդամակցելու է 2030 թվականին, հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին։ Այդ մասին նա ասել է՝ դիմելով Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ հավաքված քաղաքացիներին։
-
Գիտություն/տեխնիկա 12:33 • 30/04 Գիտնականները հնագույն մագաղաթի միջոցով բացահայտել են Պլատոնի կյանքի վերջին ժամերը Հին մագաղաթը պարունակում է նախկինում անհայտ պատմություն, որը մանրամասնում է, թե ինչպես է հույն փիլիսոփան անցկացրել իր կյանքի վերջին երեկոն՝ նա է լսել երաժշտություն, որը ֆլեյտայով նվագել է թրակիացի ստրկուհին:
-
Իրադարձային 10:08 • 30/04 ԱՄՆ-ն Գազայի ափերի մոտ 320 մլն դոլար արժողությամբ լողացող նավամատույց է կառուցում (լուսանկարներ) Ծովում ժամանակավոր նավամատույցի շինարարությունը սկսվել է անցյալ շաբաթ, և հրապարակված պատկերները ցույց են տալիս, որ մի քանի ռազմական նավերի անձնակազմը կառուցում է հարթակը: Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալը հայտնել է, որ նավամատույցը ԱՄՆ-ին կարժենա մոտ 320 միլիոն դոլար:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Իրավունք 13:32 • 29/04 Մարտի 1-ի գործով դիմել ենք ՍԴ երեք նախկին պաշտոնատար անձի արարքը վերաորակել պաշտոնական հանցագործության, Հոկտեմբերի 27-ի գործն էլ վերաբացված է․ գլխավոր դատախազ Վարդապետյանը նշեց՝ սպասում են, թե ինչ դիրքորոշում կհայտնի ՍԴ-ն, որ հասկանան՝ կարո՞ղ են արդյոք երեք նախկին պաշտոնատար անձի հետ կապված արարքը վերաորակել, սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները բերել պաշտոնական հանցագործությունների տիրույթ։
-
Քաղաքականություն 11:18 • 29/04 Միայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպան Հայաստանը, աշխարհագրական դիրքով պայմանավորված, պատմական և գործնականում այնքան շատ կապեր ունի Ռուսաստանի հետ, որ միայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռո
-
Իրադարձային 13:59 • 29/04 Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիները ծառեր են կտրել, աշխատանքներ իրականացրել․ Գառնիկ Դանիելյան Դանիելյանը նշեց, որ Տավուշում մարդկանց անհանգստությունը նաև այն է, որ ադրբեջանական սահմանապահ զորքերը ընդամենը անունով են սահմանապահ, և որ այնտեղ կանգնելու է ադրբեջանական բանակը։
-
Իրավունք 11:28 • 29/04 Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաշվետվությունը ներակայցնելիս այս մասին հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
-
Իրադարձային 12:39 • 29/04 Դատախազություն ճշտող հարցում ենք ուղարկում, ասում եք՝ պատասխանել ենք, տպավորություն է՝ կամ մենք հիմար ենք, կամ մեզ այդպիսինի տեղ եք դնում․ Թորոսյանը՝ գլխավոր դատախազին Թորոսյանը նաև նշեց, որ ձերբակալությունների ցուցանիշը 2017-2018 թվականների նկատմամբ աճել է 8-9 անգամ։ «Արդյո՞ք ողջամիտ կասկած չի առաջանում, որ դրանք օգտագործվել են խոստովանական ցուցմունք կորզելու համար և դրանից հետո են բաց թողնվել մարդիկ»,- հարցրեց Թորոսյանը։
-
Իրավունք 16:31 • 29/04 Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբ Այն ինչ տեղի ունեցավ ուրբաթ օրը, ոստիկանապետության ամենացցուն դրսևորումն էր։ Փաստորեն, Հայաստանում ոստիկանն իրեն օրենքից վեր է դասում, իրեն իրավունք է տալիս խախտել երկրի Սահմանադրությունը։ Հույս ունեմ, որ հանցագործությունն անպատիժ չի մնա։
-
Քաղաքականություն 10:31 • 29/04 ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն ԱՄՆն շարունակում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Հայաստանի բարգավաճ, ժողովրդավարական և անկախ ապագայի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսլականին աջակցելու ջանքերը այս մա
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
Իրավունք
-
10:50 • 30.04.24 Ժերար Դեպարդյոն ազատ է արձակվել. փաստաբան
-
20:34 • 29.04.24 Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում
Սպորտ
-
10:49 • 30.04.24 Մբապեն 25 տարեկանում կարիերայի 17-րդ տիտղոսն է նվաճել
-
09:30 • 30.04.24 Լեսթերը դարձավ Չեմպիոնշիփի հաղթող
Մամուլի տեսություն
-
09:13 • 30.04.24 Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել․ «Հրապարակ»
Մշակույթ
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
09:46 • 30.04.24 Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի բացառել TikTok-ի արգելափակումը ԵՄ-ում