ՀՀ ՊՆ հրամանատարի տեղակալը մեղադրվում է շարքայինի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ. հեռացրել են զինծառայողի փայծաղը

20:41 • 22.12.17

 

ՀՀ ՊՆ Ն զորամասի հրամանատարի տեղակալը մեղադրվում է շարքայինի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Գործն ուղարկվել է Բերդի դատարան և մակագրվել դատավոր Սամվել Մարդանյանին:

ՀՀ ՊՆ Ն զորամասի հրամանատարի տեղակալ Միհրան Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2016թ դեկտեմբերի 16-ին զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ կապված, բռնություն է գործադրել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող շարքային Մ. Տեր-Մինասյանի նկատմամբ:

Նա ձեռքով հարվածել է վերջինիս պարանոցին, պատճառելով ֆիզիկական ցավ, որից հետո դիտավորությամբ բռունցքով հարվածել է նրա ձախ գոտկային շրջանին պատճառելով փայծաղի պատռվածք, ներքին արյունահոսություն ձևով, որից մեկ օր հետո շարքայինին շտապ կարգով վիրահատել են և փայծաղը հեռացրել:

Միհրան Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 112-րդ հոդվածի 1-ին մասի՝ և 356.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

ՀՀ ՊՆ հրամանատարի տեղակալը մեղադրվում է շարքայինի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ. հեռացրել են զինծառայողի փայծաղը