ՄՅՈւ-ն կասկածում է Մոուրինյուի հետ պայմանագիրը երկարաձգելու նպատակահարմարությանը

18:09 • 24.12.17

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը գոհ չէ թիմի` վերջին շրջանում ցուցադրած խաղից:

 

Այդ իսկ պատճառով ակումբը կարող է հրաժարվել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ պայմանագիրը երկարաձգելու մտքից, հայտնում է «Mirror»-ը:

 

Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր  Յունայթեդը» զբաղեցնում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը` իր ակտիվում ունենալով 42 միավոր:

 

Մոուրինյուի սաները առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջում են 13 միավորով:

 

Նշենք` Մոուրինյուն անցած տարի է գլխավորել անգլիական թիմը: Նրա գլխավորությամբ ՄՅՈւ-ն նվաճել է Անգլիայի Սուպերգավաթը, լիգայի Գավաթը և Եվրոպա լիգայի Գավաթը: