Ստեղծագործական Հայաստան-2017. Հասարակությունն ունի այնքան իշխանություն, որքան կարողանում է վերցնել /Զ գլուխ/
Այսօր Ստեղծագործական Հայաստան-2017-ի հարթակում է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը: Նրա դիտարկմամբ` «Մեր երկրի յուրաքանչյուր ոլորտում կան բարձրակարգ մասնագետներ, մտավորականներ, արվեստագետներ, որոնք մեկուսացել են միմյանցից և պետականաշինությունից: Պետք է սովորենք աշխատեցնել կառավարությանը, ոչ թե՝ անընդհատ դժգոհենք: Պետք է օգնել և պահանջել, որ իշխանությունը ձևավորի ազգային օրակարգ»: Այս մեդիապլատֆորմի մյուս բանախոսը ճարտարագետ, ԵրՊԻ նախկին դասախոս Արտաշես Փափազյանն է, որը Հայաստանի զարգացումը քննում է քաղաքակրթական, արժեքաբանական համատեքստում. «Մարդու գործունեության ցանկացած ոլորտում առաջընթաց արձանագրելու մեկ ուղի է ինձ հայտնի: Այն Մարդու ներսում է: Այսօր մեզ ներկայացված արժեքային համակարգում նենգափոխված են մարդուն Մարդ պահող բոլոր ճշմարիտ գաղափարներն ու հասկացությունները: Չարի ու բարու պատերազմի ճակատային գիծն այսօր անցնում է յուրաքանչյուրիս ներսով»: Մեր մեդիանախագծին իր մասնագիտական, հեղինակավոր կարծիքով միացավ նաև ճարտարապետ, քաղաքաշինարար, ուրբանլաբի տնօրեն Սարհատ Պետրոսյանը, որը նույնպես շեշտադրեց մեր հասարակական և քաղաքական համակարգի ոչ ներառական լինելը. «Ինչ լավ կլիներ` այնպիսի Հայաստան ունենայինք, որ բոլոր հայերը կարողանային մաս կազմել մեր երկրի մշակութային, կրթական, գիտական կյանքին»: Իհարկե, արտառոց է, որ մենք շարունակում ենք երազել այն արժեքների մասին, որոնք որպես պետություն արդեն ամրագրել ենք մեր սահմանադրության մեջ, բայց ճշմարիտ է՝ ցանկացած հասարակություն ունի այնքան իշխանություն, որքան կարողանում է վերցնել և տանել:
1.Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մասնագիտական ոլորտում տարվող պետական քաղաքականությունը (արդյունավետությունը գնահատել 10-ը բալանոց համակարգով):
Թաթուլ Մանասերյան-Մասնագիտական ասելով երկու ոլորտի առումով կարելի է դիտարկել պետական քաղաքականությունը և երկու հարթություններում: Առաջինը՝ գիտությունն է, որը, թերևս, հայոց ողջ պատմության ընթացքում իր ամենաամոթալի վիճակում է: Խոսքը միայն պետական բյուջեից տրված ընդամենը կես տոկոս ֆինանսավորման մասին էլ չէ: Ավելի լավ կլիներ, որ ընդհանրապես ոչինչ չտրվեր: Երբ ասում են փող չկա գիտության համար, բայց ավելացնում են, ասենք, ոստիկանության ծախսերը, դա հստակ հաղորդագրություն է հանրությանն առ այն, թե որն է պետության առաջնահերթությունը: Խոսքը վերաբերմունքի մասին է: Գիտությամբ զբաղվելն այլևս պատվաբեր չէ մեր երկրում: Իսկ թե ինչն է պատվաբեր՝ ինքներդ գիտեք: Կարելի է անգամ առանց մեկ դրամ ֆինանսավորման այնպես կազմակերպել գիտության համակարգը, որ գիտելիք ստանալը և այն իրացնելը երկրում լինի ամենանվիրական գործը: Եթե Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի ժամանակներում ևս նույն վերաբերմունքը լիներ, հայտնի չէր, թե հայերս այսօր ինչով պիտի հպարտանայինք:
Երկրորդ ոլորտը, բնականաբար, տնտեսությունն է և տնտեսագիտությունը, որը պետք է սնուցի առաջընթացը: Այստեղ ևս ուրախանալու քիչ բան կա: Տնտեսագիտական միտքն իրականում անգամ պահանջարկված չէ, ուր մնաց թե իրացվի: Հրաշալի երիտասարդներ ունենք, որոնք կարող են ոչ միայն Հայաստանը, այլև ուզածդ երկիրը ղեկավարել: Նրանց փոխարեն, չգիտես թե ինչ սկզբունքով տնտեսության հարցերով զբաղվում են պատեհապաշտներն ու Հայաստանը բացարձակ չճանաչող մարդիկ: Իսկ լուծումներ՝ ինչքան ուզես: Ծրագրի և գաղափարների դեֆիցիտ չունենք: Ունենք նախաձեռնողականության, բարձր ինտելեկտի և պարկեշտության դեֆիցիտ: Եթե Հայաստանում հիշյալ ոլորտներում խորը հիասթափություն է, ապա Արցախում ճիշտ հակառակը: Հիացած եմ Արցախի առաջընթացով, հատկապես տնտեսական ոլորտում: Ոմանց պետք է հաճախակի լինել Արցախում՝ դասեր առնելու համար: Միայն այս տարի տնտեսական աճը երկնիշ թիվ է կազմում: Իսկ Հայաստանում ասում են՝ հինգ տոկոսանոց աճ ապահովենք՝ մեծ նվաճում կլինի: Այնպես որ՝ ինքներդ գնահատեք Ձեր սանդղակով, միայն թե՝ բացասական թվերով…
Արտաշես Փափազյան- Հայաստանն այսօր հայտնվել է խորը ճգնաժամում: Այն համակարգային է, եթե կուզեք՝ արժեհամակարգային, քաղաքակրթական: Այսպիսի ճգնաժամի հաղթահարման մեխանիզմերը երկրի զարգացման ընտրված մոդելի սահմաններում, գոյություն ունեցող համակարգի ներսում, նրա առանձին ոլորտներում որոնելը, ինչը տարիներ շարունակ անում են մեր կառավարիչները, (համարենք, որ անում են) հավատացեք, ժամանակի անօգուտ վատնում է: Որևէ գործունեություն ծավալելուց առաջ, անհրաժեշտ է գտնել ճգնաժամում հայտնվելու գլխավոր շարժառիթները, հետազոտել հասարակության հոգևոր-բարոյական անկման խորքային պատճառները, և եթե հասարակագիտության մեջ թույլատրված է խոսել բժշկագիտական տերմիններով, ապա բուժումներն սկսելուց առաջ անհրաժեշտ է ճշգրիտ ախտորոշել հիվանդությունը: Եթե այն աչքաթող արված, չբժշկված քաղցկեղ է և արդեն խոցված են բոլոր օրգանները (մեր դեպքում հենց այս ախտորոշումն է ամենահավանականը), ապա այս պարագայում խոսել առանձին օրգանի բժշկման (մասնագիտական առանձին ոլորտի առաջխաղացման) մասին, կարծում եմ, անիմաստ է և ապարդյուն: Այսօրվա մեր երկրի կառավարման համակարգերը, ի վիճակի չլինելով որևէ ռացիոնալ գործունեության, զբաղված են միայն կոշտ ու կոպիտ միջոցներով ինքնապահպանման, ինքնավերարտադրման խնդիրներ լուծելով:
Ըստ այդմ, վերջապես պատասխանելով ձեր հարցին, ոչ միայն իմ, այլ որևէ մասնագիտության ոլորտում տարվող պետական քաղաքականությունը գնահատում եմ անարդյունավետ՝ 1:
Սարհատ Պետրոսյան- Ցավոք, այդպես մեզ չհաջողվեց ունենալ քաղաքաշինական քաղականություն, և սկսած 2000-ականներից 10-ը բալանոց համակարգով կնշանակեի՝ 2։ Այդ երկու բալն էլ միայն ստանում ենք նրա համար, որ կարողացել ենք հանրային քննարկման դաշտ բերել քաղաքային խնդիրները, որը, նախ և առաջ, հանրության ու մամուլի ձեռքբերումն է և ոչ մեր ճարտարապետների ու առավել ևս՝ պետության։
2. Որո՞նք են Ձեր մասնագիտական դաշտի ամենակենսական խնդիրները, որ խոչընդոտում են ստեղծարարությանը, և դրանց հրատապ լուծումը կարող է բեկումնային դառնալ ոլորտի առաջխաղացման համար:
Թաթուլ Մանասերյան -Առաջին՝ կրթել գիտելիք տվողներին և հետո թույլ տալ լսարան մտնել: Երկրորդ՝ ազատվել պորտաբույծներից, գոնե պետության հաշվին ոչինչ չանողներից, իսկ երբեմն էլ պետական բյուջեն փոշիացնողներից: Երրորդ՝ շենացնել հայկական գյուղը: Բռնի խոշորացման և գյուղերի ամայացման ու արտագաղթի շարքերը «համալրելու» փոխարեն, կարևոր է օրինակելի համայնքներ ձևավորել և հզորացնել գյուղերը: Այլապես՝ երկրին հաց տվող գյուղացին ավելի խոցելի կդառնա, ինչը խոցելի կդարձնի նաև երկիրը: Չորրորդ՝ չխանգարել երիտասարդներին իրենց ինքնաիրացման ճանապարհին: Երիտասարդների զբաղվածության, ավելի ճիշտ՝ ինքնազբաղվածության խնդիրը պետք է դասվի առաջնահերթություն: Հինգերորդ՝ պետության կադրային քաղաքականությունը պետք է լինի թափանցիկ: Պատասխանատու աշխատանքում նշանակումները պետք է լինեն բացառապես մրցույթներով: Ոլորտի առաջընթացը ձախողողներին պետք է խստագույնս պատժել և ոչ՝ տեղափոխել այլ աշխատանքի:
Արտաշես Փափազյան- Եթե մարդն իր գործի իսկական Վարպետն է կամ ձգտում է այդպիսին դառնալ, ապա, մեծ հաշվով, ոչինչ չի կարող խոչընդոտել նրա ստեղծարարությանը: Գուցե վիճելի է իմ այս միտքը, սակայն ստեղծարարությունը, առաջին հերթին, մտքում կատարվող գործողություն է, անկախ նրանից՝ դու արվեստագետ կամ գիտության մա՞րդ ես, թե՞ ոսկերիչ, խոհարար կամ հավաքարար:
Կարևորագույն հարցն այսօր մասնագիտական, մարդկային գործունեության նպատակայնության մեջ է: Եթե մարդն իր գործի նվիրյալն է, եթե մարդն իր գործը որպես ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ է ընկալում, ապա նրա համար դժվարություններն ու արտաքին անկատարությունները, կատարած աշխատանքի դիմաց ստացվածի սակավությունն ու կենցաղային պակասությունները խոչընդոտ չեն կարող հանդիսանալ: Այս կարգի մարդկանց, իրենց գործի նվիրյալների շնորհիվ է, որ գալու է ազգիս փրկությունը…
Եվ հակառակը, եթե մարդու գործը վերածված է զուտ աշխատանքի, առավել ևս՝ բիզնեսի, որտեղ գլխավոր նպատակը շատ փող աշխատելն ու հարստանալն է, որտեղ դեռ «չցանած» արդեն ստացվելիք «բերքի» եկամուտներն են հաշվարկվում, որտեղ ավելի շատ մտածում են վերցնելու և ոչ՝ տալու, սեփական անձի, իր ընտանիքի բարգավաճման և քավ լիցի երկրի առաջընթացի ու հայրենիքի զարգացման մասին, ապա հավատացեք՝ «մասնագիտական դաշտի ամենակենսական խնդիրների» լավագույնս լուծված լինելու պարագայում անգամ, միշտ անսպասելի տեղալու է կարկուտը, երաշտ է լինելու և որևէ բերք չի ստացվելու:
Դատեցեք ինքներդ. երկու ոլորտ կա, որտեղ լուծված են մասնագիտական «ամենակենսական» խնդիրները՝ կառավարման և դատական ոլորտները: Բարձր աշխատավարձ, բարձր կենսաթոշակ, ծառայողական մեքենաներ, ընդարձակ կաբինետներ և այլն, և այլն… Այս ոլորտների աշխատանքի գնահատականները հայտնի են բոլորին:
Սարհատ Պետրոսյան- Դրանք բազմաթիվ են և դժվար կլինի այս ձևաչափով ներկայացնել։ Ուղղակի, դրա ընդգրկումը ներկայացնելու համար փորձեմ ներկայացնել ամենագլոբալ խնդրից մինչև մեկ կամ երկու ամենափոքրիկ օրինակներ։
Մենք այդպես էլ չկարողացանք թոթափել խորհրդային մտայնությունը քաղաքաշինության վերաբերյալ ու չկարողացանք ձևակերպել` քաղաքաշինություն ասելով ի՞նչ ենք հասկանում, ովքե՞ր են դրա կրողներն ու այդ քաղաքաշինության մեջ որտե՞ղ են ճարտարապետները։ Դա արտացոլված չէ ո՛չ պետական ու տեղական կառավարման համակարգում, ո՛չ օրենքներում ու տարբեր իրավական ակտերում, ո՛չ կրթական ֆորմալ ու ոչ ֆորմալ հարթակներում, ո՛չ մեր ճարտարապետական հանրույթի շրջանակում։
Իսկ մանր խնդիրներից կնշեի, օրինակ, այս մեկը. այդպես էլ չորոշեցինք ու չնորմավորեցինք, թե ինչ տեսք պետք է ունենա քաղաքային աղբամանը (կափարիչով, ծխախոտի համար հանգցնելու հարմարանքով, տոպրակով և այլ) կամ, ասենք, որ դեպքում շենքի առաջին հարկում կարող թույլատրվել խանութ, գիշերային ակումբ, սրճարան ու «մանղալով» խորովածանոց։ Ու այսպես հազարավոր մանրուքներ, որոնք ձևավորում են մեր անմիջական միջավայրն ու ազդում մեր կյանքի որակի վրա։
3. Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ մասնագիտական ցանկացած համայնք պատասխանատու է իր դաշտում կատարվածի համար: Ձեր կարծիքով մեզանում ինչո՞ւ չեն ձևավորվում մասնագիտական պատասխանատու և գործուն ընտրախավեր (էլիտաներ), և ինչո՞ւ են մասնագիտական խնդիրները հիմնականում փոշիանում և այլասերվում սիրողական քննարկումներում:
Թաթուլ Մանասերյան-Միանգամայն համամիտ եմ: Իրականում յուրաքանչյուր ոլորտում կան բարձրակարգ մասնագետներ, մտավորականներ, արվեստագետներ, որոնք մեկուսացել են միմյանցից և պետականաշինությունից: Նրանց թևաթափ է անում այն, որ, բացառությամբ առանձին դեպքերի, միջակներին և քծնողներին այնպիսի ասպարեզ են տալիս, անգամ՝ պարգևատրում չարած գործի համար, որ արժանիներն այլևս չեն հավատում խոստումների և կոչերի: Այլ խոսքով՝ ազգային վերնախավի ձևավորմանը լրջորեն խոչընդոտում է սոցիալական անարդարությունը: Հետո էլ ասում են՝ եկեք հակակոռուպցիոն ռազմավարություն մշակենք…
Արտաշես Փափազյան- Այո, իհարկե: Ավելին ասեմ: Այսօր իրավիճակն այնպիսին է, որ յուրաքանչյուր մարդ պատասխանատու պիտի լինի ոչ միայն իր մասնագիտական ոլորտում, ինչպես Դուք եք ասում, «իր դաշտում» կատարվածի համար, այլ երկրում և անգամ աշխարհում կատարվածի համար: Գիտեք, իրականում այդպես էլ կա, սակայն, ամեն բան դարձյալ պայմանավորված է գոյություն ունեցող արժեհամակարգով, և քանի որ երկրում գլխավոր արժեք է հայտարարված անհատի նյութական բարեկեցությունն ու մարմնավոր բարգավաճումը, և երկրորդայնացված կամ մոռացության են մատնված մարդուն Մարդ պահող հոգևոր- բարոյական արժեքները, ապա «պատասխանատու» հասկացությունն էլ ոտքերից գլխի վրա է շուռ եկած: Առաջացել է, այսպես կոչված, «կորպորատիվ շահ» հասկացությունը, որը շատ անգամ հակասում է երկրի շահերին: Այսօր բոլորը՝ ակադեմիկոս, թե վարսավիր, պետական գործիչ, թե «ֆայլաբազարում» կանգնած բանվոր, նույնն են… Երկրին ծառայելու, երկրին բան տալու փոխարեն, բոլորը նայում են, թե ինչ կարող են պոկել երկրից: Ճշմարիտ էլիտաներ չեն ձևավորվում հենց նույն՝ ձևախեղված արժեհամակարգի պատճառով: Շահերի սանդղավանդակում, հասարակության յուրաքանչյուր անդամ առաջին տեղում տեսնում է իր շահը, հետո իր ընտանիքի, մերձավորների, իր մասնագիտական կորպորացիայի, իր համայնքի և վերջում միայն՝ իր պետության շահը: Այնինչ, հակառակը պիտի լիներ: Պատասխանատվության աստիճանակարգն էլ նույնն է:
Սարհատ Պետրոսյան- Միանշանակ համաձայն եմ ու եղել եմ դրա ջատագովներից մեկն իմ ոլորտում` թե՛ հանրային, թե՛ մասնագիտական մակարդակներում։ Հենց այդ պատճառով առաջիններից էի, որ սատարեցի մեր կարևորագույն ճարտարապետներից մեկի՝ Սաշուր Քալաշյանի նախաձեռնությանը՝ ուղղված ճարտարապետական ոլորտն ինքնակարգավորվող դարձնելուն։ Բայց, ինչպես մեր հասարակության տարբեր մակարդակներում, այդպես էլ մասնագիտական հանրույթներում բացակայում է ժողովրդավարական մտածողությունն ու մասնագիտական երկխոսությունը։ Այդ պատճառով էլ նույն այդ նախաձեռնությունը կերպարանափոխվեց ու այլ տեսք ստանալով վերածվեց մի օրենքի (Ճարտարապետական գործունեության մասին օրենքի), որից բազմաթիվ կարևորագույն ու հիմնարար դրույթներ կամ հանվեցին կամ կարվեցին Ձեր նշած էլիտայի հագով։ Ի դեպ, ես այդ էլիտային ժամանակին կոչել եմ ճարտարապետական խունտա և այսօր էլ պնդում եմ, որ կա նման մաֆիայի կառուցվածքով շրջանակ, որը ոչ միայն մաշեցնում ու փոշիացնում է մեր քաղաքներն ու ժառանգությունը, այլև բազմաթիվ պայծառ երիտասարդների թողնում լուսանցքում, որոնք կամ արտագաղթում են, կամ համակերպվում (հասկանալ՝ մարգինալացվում), կամ փոխում են մասնագիտությունը, ընտրելով այնպիսի դաշտ, որտեղ կան նորմալ խաղի կանոններ (ՏՏ կամ այլ ստեղծագործական ոլորտներ)։
Իսկ մասնագիտական խնդիրների մի մասը հենց այդ «էլիտայի» թեթև ձեռքով է, ինչպես նաև ճարտարապետական տեսության գրեթե իսպառ բացակայությամբ և կրթական ու գիտական խայտառակ ցածր ու սիրողական մակարդակով։ Չկա մրցակցություն, չկա երկխոսություն, ապա ի՞նչ որակյալ միջավայր ենք ակնկալում, ի՞նչ զարգացող ոլորտ ու տնտեսական առաջընթաց։ Ճիշտ դրա համար շինարարության ոլորտում ունենք խայտառակ արդյունքներ, որին անընդհատ պետությունը մեր հարկերի հաշվին փորձում է խթանել, որն իրականում չի լուծում բուն խնդիրները։
4. Ո՞րն է մասնագիտական ամենաարժեքավոր դառը դասը, որ քաղել եք մեծ տառապանքի գնով, և ի՞նչ ելքային լուծումներ կառաջարկեք Ձեր ոլորտի մրցունակությունը բարձրացնելու և նորարար գաղափարները խթանելու ուղղությամբ:
Թաթուլ Մանասերյան- Ամենադառը դասը, թերևս, անարժանների հետ բարձր արժեքներ կիսելու, դրանց համար պայքարելու պատրանքն է եղել: Երբ չգիտես, թե ում հետ կարելի է մարտի գնալ՝ առանցքային խնդիրներ լուծելու համար, մնում է միայն հավատալ, որ մեզնից յուրաքանչյուրն իր գործը պետք է անի, անկախ նրանից, թե ինչպես դա կգնահատվի «գնահատողների» կողմից: Երբ հույսդ ինքդ քո վրա ես դնում, պարզվում է՝ ավելիին կարող ես հասնել: Գիտական և պրակտիկ գործունեության ընթացքում համախոհների, նվիրյալների և գաղափարակիցների մի ամբողջ բանակ եմ հասցրել ձևավորել, որոնցից յուրաքանչյուրն անաղմուկ իր գործն են անում: Եզրակացությունը մեկն է. անել քեզնից կախվածը, ամեն օր նոր խոչընդոտներ հաղթահարել և երբեք չտրտնջալ: Պետք է սովորենք աշխատեցնել կառավարությանը, այլ ոչ՝ անընդհատ դժգոհել: Պետք է օգնել և պահանջել, որ իշխանությունը ձևավորի ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ, առանց որի առանձին ծրագրերը միայն հարադեպային օգուտներ կարող են բերել: Լավատեսությունն ու գիտելիքը, որ ամեն օր պետք է ձեռք բերել, ամենամեծ զենքերն են: Իսկ արդյունքները միշտ էլ լինելու են, երբեմն ուշ-ուշ, բայց ոչ ուշացած:
Արտաշես Փափազյան- Ամենաարժեքավոր դառը դասերն ընդհանուր են բոլորի, ամեն ինչի համար. մեկը՝ շտապողականությունն է, արագ ինչ-որ բանի հասնելու, աշխատանքիդ արդյունքը հնարավորինս շուտ «վայելելու», փառքի արժանանալու ձգտում-մոլուցքը: Շտապողականությունը, հակառակը, մարդուն ավելի է հեռացնում իր նպատակից, շատ անգամ թույլ չտալով անգամ մոտենալ դրան: Մյուսը, երբ մարդն իր մասնագիտությունը, իր գործը դիտում է միայն որպես փող աշխատելու, արագ հարստանալու միջոց: Այս պարագայում էլ, որպես օրենք, հաջողությունը միշտ երես է թեքում, քանզի աշխատանքային ստեղծարարությունն իր տեղը զիջում է հարստանալու մոլուցքին և այս մարդու համար իր աշխատանքը վերածվում է ծանր բեռի, պարտականության, որից ինքը երբեք բավականություն ու բավարարում չի ստանում: Դասերը շատ են և մարդու համար կարևոր է ժամանակին կարողանալ ճշմարիտ նպատակները տարբերել կեղծ ուղենիշներից:
Մարդու գործունեության ցանկացած ոլորտում առաջընթաց արձանագրելու մեկ ուղի է ինձ հայտնի: Այն Մարդու ներսում է: Այսօր մեզ ներկայացված արժեքային համակարգում նենգափոխված են մարդուն մարդ պահող բոլոր ճշմարիտ գաղափարներն ու հասկացությունները: Չարի ու բարու պատերազմի ճակատային գիծն, այսօր անցնում է յուրաքանչյուրիս ներսով, մեր ընտանիքներով: Այս ճակատամարտում հաղթած Մարդն է, որ պիտի սկսի ապրել Մարդուն վայել կյանքով: Այս Մարդն է, որ իրական հաջողություն կարող է արձանագրել:
Սարհատ Պետրոսյան- Կրկին պետք է հիասթափեցնեմ, քանի որ չունեմ վերջնական ու ամբողջական լուծում և չեմ էլ կարող հավակնել միայնակ ունենալ ոլորտի դեղատոմսը։ Իսկ մտքումս եղած առաջարկություններն էլ հնարավոր չէ այս ձևաչափով ներկայացնել։ Դրանք արտացոլված են մեր կազմակերպության իրականացրած հետազոտություններում, որոնք հասանելի են մեր կայքում։ Սակայն, ինչպես արդեն նշեցի, միայն իրական մրցակցության ու երկխոսության միջոցով է հնարավոր վեր հանել խնդիրները, հասկանալ լուծումներն ու կամաց-կամաց քայլեր ձեռնարկել իրադրության փոփոխության համար։
Իսկ դառը դասերը շատ են, դրանք սկսվում են 1990-ականներից բոլոր քանդված ու այլասերված շինություններից, մեր Երևանի վայրագ կերպարանափոխման և դեհումանիզացման բոլոր դրսևորումներից, որից յուրաքանչյուրից հետո մտածում եմ՝ ես ինչ կարող էի անել, որ այս ամենը տեղի չունենար։ Ինչ վերաբերում է իմ անձնական դառը դասին, ապա ցավալի կերպով բազմաթիվ լավ գաղափարներ միամտորեն սկուտեղի վրա մատուցելն է, որոնց հետագա ու պատշաճ իրականացման վրա ներազդելու կարողություն գրեթե չեմ ունեցել։ Դրանք բազմաթիվ են, բայց վերևում նշածս օրենքը դրա ամենաթարմ օրինակներից է։
5. Արդյոք պատրա՞ստ եք մասնագիտական դաշտում Ձեզ թույլ տալ այնպիսի արարք, որը Ձեզ կզրկի ֆինանսական կայունությունից ու բարեկեցությունից, բայց մեծագույն օգուտ կտա Հայաստանին:
Թաթուլ Մանասերյան-Ֆինանսական կայունությունն ու հատկապես բարեկեցությունը հարաբերական հասկացություններ են: Ժամանակին Գրիգոր Տաթևացին ասել է. «Չկա այնպիսի մարդ, որին այնքան նյութական բարիքներ տրվեն, որից հետո նա այլևս ոչինչ չցանկանա»: Դա մարդու անկուշտ էությունն է: Փոխարենը, պետք է ձգտել ինքնակատարելագործման և բավականություն ստանալ արածդ գործից: Հավատացեք՝ նման աշխատանքով վաստակածը մարդ ավելի լավ է վայելում: Իսկ նյութականից ինձ հեռացնող, բայց գիտակցված նման արարքներ թույլ եմ տալիս գրեթե ամեն օր: Ու գիտե՞ք ինչու, որովհետև չեմ ձգտում հաճոյանալ որևէ մեկին, այլ անում եմ այն, ինչում համոզված եմ: Երբեմն տարիներ են պահանջվում ոմանց համար հանդուրժելու կամ գնահատելու նման քայլերը: Բայց ինքս ինձ հետ հոգեպես ներդաշնակ եմ փորձում լինել:
Արտաշես Փափազյան- Մեզանում չի գտնվի մեկը, ով այս հարցին բացասական պատասխան կտա: Մենք ապրում ենք ձևի և ձևականությունների աշխարհում, որտեղ բոլորս հայրենասեր ու անձնազոհ, բարոյական ու առաքինի մարդիկ ենք: Իրականում քչերն են, որ իրոք պատրաստ են անգամ չնչին զոհողությունների: Պատճառները դարձյալ նույն տեղում՝ մարդու խաթարված ներաշխարհի մեջ պիտի փնտրվի:
Սարհատ Պետրոսյան- Ինչ լավ հարցեր եք տալիս, լրիվ սրտովս են։ Ես ոչ թե հետո պետք է այդ վիճակում հայտնվեմ, այլ արդեն հայտնվել եմ։ Բազմաթիվ պատվերներ, որոնք կարող էի ստանալ որպես ճարտարապետ, սակայն չեմ ստացել իմ հանրային գործունեության պատճառով, հենց դրա դրսևորումներն են: Իհարկե, չկա չարիք առանց բարիք։ Դրա փոխարեն ֆանտաստիկ հնարավորություն եմ ստացել կենտրոնանալ տարբեր հետազոտական նախագծերի վրա, որոնք շատ ավելի պիտանի են կամ պիտանի են լինելու ապագայում, քան այսօր մեկ կամ երկու շենք ավել նախագծելն ու կառուցելը։ Ամեն դեպքում, սա հերոսություն չեմ համարում, այլ պահի ու համոզմունքների թելադրանքով արված քայլեր, որոնց արդյունքում մի քանի շենքերի քանդում կամ այլանդակում ժամանակավորապես հետաձգվել է։
6. 2017թ.-ին մասնագիտական դաշտում ստեղծե՞լ եք որևէ արժեք, արե՞լ եք որևէ քայլ, որը Ձեզ հպարտություն է ներշնչել: Ձեզ դո՞ւր է գալիս այն մարդը, ինչպիսին Դուք էիք 2017թ.-ին:
Թաթուլ Մանասերյան-Եթե ինձ դուր գար այդ մարդը, ապա ես կմնայի անցյալում: Քիչ չեն այն մարդիկ, ովքեր սիրում են թվարկել իրենց անցյալի ձեռքբերումները: Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե ինչ կարող եմ անել, որ դեռ չեմ հասցրել: Ավելի կոնկրետ՝ ավարտել եմ «Պատերազմի տնտեսագիտություն» աշխատությունը, որով կառավարման և տնտեսական զարգացման նոր մոդել եմ առաջարկվում մեր երկրին, փորձում եմ լուծումներ գտնել Հայաստանի և Արցախի տնտեսական անվտանգության, տնտեսական դիվանագիտության զարգացման և հայության առանցքային բրենդի՝ մտավոր կարողության համարժեք և արդյունավետ իրացման համար: Անելիքները և հնարավորությունները շատ են, ժամանակը՝ քիչ:
Արտաշես Փափազյան- Ըստ իս` մարդու կյանքի (իր անձին վերաբերվող մասի) գլխավոր նպատակը, ճանաչողության սահմանների ընդլայնման ճանապարհով իր հոգևոր կատարելության աստիճանի և մասնագիտական կարողությունների անընդհատ բարձրացումը պետք է լինի: Այսօրվա մարդը, եթե այս ընթացքից չի շեղվել, ու կյանքը չի սկսել դիտարկել որպես միայն զվարճանքներով ու հաճույքներով, ուտել խմելով ու երգել -պարելով հագեցած մի ատրակցիոն, ապա դա արդեն հրաշքի նման մի բան է: Հրաշք է, քանզի ամեն քայլափոխին հենց կյանքի այս նպատակայնություններն են քարոզվում: Քանի որ հիմա ամեն բան ժյուրիներով է, և եթե կյանք-ժյուրին ինձ առաջին խմբի մարդկանց շարքին դասի և ոչ՝ երկրորդ, ապա դա էլ կլինի Ձեր հարցի պատասխանը. ստեղծել եմ, քայլ արել եմ, դուր է գալիս:
Սարհատ Պետրոսյան- Ես բավականին ինքնաքննադատ անձնավորություն եմ և երբեք գոհ չեմ թե՛ իմ, թե՛ մեր թիմի աշխատանքից (թող ներողամիտ լինեն նրանք)։ Ավելի ճիշտ՝ փորձում եմ ինքնախաբեությամբ չզբաղվել և ավելի շատ խոսում եմ իմ (մեր) չարածի մասին, քան՝ արածի։ Նախորդ տարվա համար շատ ուրախ եմ, որ կարողացանք տպագրել միջազգային հեղինակավոր հրատարակչի կողմից հրատարակվող մեր հետազոտությունների արդյունքները՝ նվիրված Մեծամոր քաղաքին։ Այդ երկար տարիների բազմադիսցիպլին աշխատանքն ինձ համար շատ կարևոր է, քանի որ, կարծում եմ, մեզ հաջողվել է ըստ արժանվույն քննել հայկական ոչ վաղ անցյալի քաղաքային իրողության մի դրսևորում։ Հուսով եմ` այն շուտով կլինի մեր գրախանութներում և կլսենք կառուցողական քննադատություն, որն էլ կսնի մեր ապագա նման նախագծերը։
7.Եթե Ձեզ հնարավորություն տրվեր ուղերձ հղել աշխարհի հայերին, ի՞նչ կասեիք Ձեզ տրված մեկ րոպեի ընթացքում:
Թաթուլ Մանասերյան-Հավատացե՛ք Սպարապետի խոսքին առ այն, որ քսանմեկերորդ դարը մերն է լինելու: Եվ մնացած դարերը՝ նույնպես: Իմ կողմից ավելացնեմ, որ այն մերն է լինելու պայքարով, սիրով, հավատով և ստեղծարար աշխատանքով: Իսկ մյուս ուղերձը, որով ինքս եմ առաջնորդվում, գալիս է չորրորդ դարից: Սուրբ 0գոստինոսի հանճարեղ բառերն այսօր առավել, քան երբևէ կենսական նշանակություն ունեն հայերիս համար՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում. միաբանվել՝ կարևոր բաներում, ազատություն՝ երկրորդականներում,սեր՝ ամեն ինչում։
Արտաշես Փափազյան- Գալիս են նոր ժամանակներ: Այսօր արդեն մարդկանց մոտ սկսում է ձևավորվել այլ, եղածից էապես տարբերվող, բոլորովին նոր ապագայի պատկերը, որտեղ ներկայիս եսակենտրոն մարդու նյութական բարեկեցությունն ու ունեցվածքի առատությունը, կյանքի զվարճանքներն ու մարմնավոր հաճույքներն այլևս գերագույն արժեք չեն և փոխարինվելու են ճշմարիտ մարդու սակրալ էությունից բխող և նրա ինքնությանը համապատասխանող արժեքներով: Այս Նոր Աշխարհում մարդու առաքինության և բարոյականության, մարդկային անանձնական սիրո և մաքրության, մարդկանց բարեկամության և փոխօգնության, արդարության, ազնվության, մարդկային արժանապատվության և այլ, ՄԱՐԴ մարդուն չափազանց հարազատ, նրա կողմից ընդունելի և սերնդեսերունդ փոխանցվելիք հավերժ գաղափարներն են գերակայելու, գերագույն նպատակ հանդիսանալու:
Ահա այսպիսի հոգեվիճակի անցման արդյունքում է, որ Նորի կրող մարդկանց որոշակի զանգված կսկսի ապրել, կամ արդեն ապրում է այդ տեսլականին համապատասխան: Նրանց օրինակով է, որ հասարակության խաղաղ ու ապահով կյանքի ենթագիտակցական սպասումներն ավելի ու ավելի շոշափելի ու տեսանելի կդառնան, և այդ ժամանակ տեղի կունենա մարդկանց կողմից երկար սպասված, նրանց համար հասկանալի ու հոգեհարազատ գաղափարների հաղթանակը: Էապես կփոխվի արժեքային համակարգը, բոլորովին այլ շեշտադրումներ կստանան մարդկանց մոտեցումներն իրար, ընտանեկան հարաբերությունների, շրջապատող միջավայրի, տնտեսության զարգացումների նպատակայնության, պետության, աշխարհի, ամեն, ամեն ինչի նկատմամբ, և Հայաստանն էլ վերջապես դուրս կգա այս մղձավանջից:
Իսկական պայքարը նոր է սկսվում: Հաղթանակն էլ այնքան շուտ կտրվի, որքան շուտ մենք հաղթանակ կտանենք մեզ ընչաքաղց ու ագահ արարածների վերածած, մեր ներսում ծվարած և մեզ ներսից հոշոտող հրեշից:
Սարհատ Պետրոսյան- Ես նման բաներից` այդ թվում և կենացներ ասելուց լավ չեմ։
Շատ եմ մտածել թե ինչ լավ կլիներ, որ այնպիսի Հայաստան ունենայինք, որ բոլոր հայերը կարողանային մաս կազմել մշակութային, կրթական, գիտական ու այլ ոլորտների գործընթացներում։ Ցավոք, ներկայիս Հայաստանի հասարակական ու քաղաքական համակարգը ներառական չէ, ավելին` այն վանում է բազմաթիվ պայծառ, մտածող մարդկանց։ Բայց, ինչպես ծնողներին չեն ընտրում, այդպես էլ հայրենիքը չեն ընտրում։ Այնպես որ, կարիք չկա փնթփնթալ միայն՝ քննադատաբար մոտենալով գրեթե ամեն ինչին, Հայաստանից նեղանալ չկա։ Եթե կարծում եք՝ վատ ժամանակներ են (ինչ խոսք, շատերս ավելին էինք սպասում այս Հայաստանի Հանրապետությունից), ապա հիշեք, թե քանի սերունդ է երազել այս կամ նման Հայաստան տեսնելու մասին։
«Ստեղծագործական Հայաստան» մեդիանախագիծ
ՎԱՐԴուհի Սիմոնյան
Աստղիկ Ղազարյան
Սյուզան Թոսունյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 11:12 • 19/04 Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը ՄԱԳԱՏԷ հայտնել է, որ Իսրայելի հարվածների ժամանակ Իրանի միջուկային օբյեկտները չեն տուժել։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կողմերին կոչ է արել ծայրահեղ զսպվա
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 11:12 • 19/04 Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը ՄԱԳԱՏԷ հայտնել է, որ Իսրայելի հարվածների ժամանակ Իրանի միջուկային օբյեկտները չեն տուժել։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կողմերին կոչ է արել ծայրահեղ զսպվա
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Իրադարձային 19:21 • 13/04 Զինվորներն են իրենց գումարով հաճախ զինվորական մեքենաները նորոգում. վթարից տnւժածի մայր Պայմանագրային զինծառայող է թոռը, երեկ Սյունիքում ձորն ընկած զինվորական «Ուրալ»-ում է եղել՝ 20 վիրավորներից մեկն է: Վթարից չորս զինվոր է մահացել, վիրավորների մեջ կան ծանր վիճակում գտնվողներ։
Սպորտ
-
09:15 • 19.04.24 Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
Մամուլի տեսություն
-
09:10 • 19.04.24 Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին․ «Հրապարակ»
-
08:43 • 19.04.24 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»