Ստեղծագործ Հայաստանը վերադարձնենք Հայաստանին (Է գլուխ)
Tert.am-ը ներկայացնում է «Ստեղծագործական Հայաստանի» 7-րդ թողարկումը: Մեդիանախագիծ, որը գործակցելով տարբեր ոլորտների ամենահեղինակավորների հետ, մեկ հարթակում հավաքագրում է մեր ամենաարժեքավոր կապիտալը՝ մասնագիտական միտքը: Կառավարչական և մասնագիտական ռեսուրսների արտահոսքը դարձել է արտագաղթի գլխավոր ախտանիշը, և հաշվի չնստել մասնագիտական հեղինակավոր կարծիքի հետ, կնշանակի՝ դուրս նետել երկրի մտավոր կապիտալը, մտազրկել Հայաստանը: Համաշխարհային ՏՏ ոլորտի թռիչքաձև զարգացման պայմաններում խոցելի է հատկապես փոքրաթիվ երկրների ազգային մտավոր կապիտալը, և այսօր Հայաստանում ամենաբարձրը պետք է հնչի մասնագիտական ընտրախավի ձայնը:
Այսօր մեզ է միանում ՏՏ ոլորտի ծանր հրետանին՝ բիզնեսի և կառավարման ոլորտում 20 տարուց ավելի փորձառություն ունեցող Կարեն Վարդանյանը: Նա շուրջ 7 արտոնագրված գյուտի հեղինակ է, այն բացառիկ հեղինակությունը, որին հաջողվեց ստեղծել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, որի շուրջ 80 ընկերություններն այսօր ոլորտի առաջատարներն են, իսկ առանձինները դիրքավորվել են նաև համաշխարհային շուկայում:
Մեր մյուս բանախոսը Արման Մելիքյանն է. մեծ շռայլություն կլինի անտեսել Արցախի նախկին արտգործնախարարի պետական կառավարման և դիվանագիտության ասպարեզում կուտակած երկարամյա փորձը և առնվազն՝ չխորհել նրա՝ երբեմն խիստ քննադատական, սուր տեքստերի մասին:
Եվ վերջապես, պատիվ ունենք հյուրընկալելու այս տարի Հայաստանում և սփյուռքում մեծ աղմուկ հանած և հազարավոր ընթերցողների սիրտը նվաճած «Սեր և Էմիգրացիա» գրքի հեղինակ Մարգարիտ Դերանցին: Հեղինակավոր գրաքննադատները ամերիկահայ այս արձակագրի և գրականության գերհզոր կնոջ՝ Ֆրանսուազ Սագանի միջև գեղագիտության, հոգևոր կապի և գրական ձիրքի ընդհանրություն նշմարեցին և, կարծում ենք, հետաքրքիր կլինի շոշափել այս գրողի մասնագիտական և քաղաքացիական հայացքները: Շնորհակալություն նախագծի բոլոր մասնակիցներին` գործընկերության համար:
1.Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մասնագիտական ոլորտում տարվող պետական քաղաքականությունը(արդյունավետությունը գնահատել 10-ը բալանոց համակարգով):
Կարեն Վարդանյան -Գնահատում եմ՝ 3։ Վատ վիճակ է, որ մեր երկու հիմնական համալսարանները Մուլտի գրուպի չափ հարկ են վճարում։ Չի կայանում պետության հետ համագործակցությունը էլեկտրոնային կառավարման բնագավառում։ Մինչ այժմ հիմնական շեշտադրումը դրվում էր դրսի ֆինանսավորմամբ արվածի վրա, որն իր հետ ռիսկեր էր բերում. արվում էր դրսի պահանջների ներքո, որ հայկական ընկերությունները չմասնակցեն։ Դա բերում էր նրան, որ անձնական, բիոմետրիկ տվյալների արտահոսք էր լինում դեպի դուրս, որի մասին մենք ահազանգեցինք ու շարունակում ենք ահազանգել։ Պետք է աշխատենք այդ խնդիրը լուծել, որպեսզի անվտանգության հատվածները չարտապատվիրվեն դուրս, կամ էլ դրսի լուծումները տեղադրվեն հայկական սերվերների վրա։ Զարգացման ուղղություն է, որը լուծված չէ։
Չնայած պետությունը հայտարարում է, որ ոլորտը գերակա է, բայց պետական քայլերն ուղղված են ոլորտի դեմ։ Մասնավորապես՝ նոր հարկային օրենսգիրքն ամբողջությամբ ուղղված է սպիտակ դաշտում աշխատողների և բարձր վարձատրվողների դեմ, որը միտումնավոր է արված։ Խրախուսվում է բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսքը, մոտեցումն արդարացի չէ։ Վատ է, երբ պետությունը օլիգարխիկ դաշտը թողնում է վերահսկողությունից դուրս և կենտրոնանում սպիտակ դաշտում աշխատող մարդկանցից փողը քերելու վրա:
Դրական աշխատեց ստարտափների օրենքը։ Այս տարի օրենքի ներքո 400-ից ավել ձեռնարկություն է ստեղծվել: Բայց չկա համաձայնություն տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ։ Պետական պաշտոնյաներն անհեթեթ հայտարարություններ են անում (առաջնայնություն են համարում տուրիզմը և հանքարդյունաբերությունը. հակասում են իրար)։ PR խնդիր են լուծում, դրա համար չի հաջողվում պետության հետ համատեղ զարգացման ուղի վերցնել։ Խնդիրներ կան, որ ավելի արագ ու ռեալ կարելի է լուծել՝ հենվելով տեխնոլոգիական արտադրության վրա։ Համագործակցություն է պետք, բայց չկա։
Արման Մելիքյան- Քանի որ իմ մասնագիտական ոլորտում պետական մարմինների կողմից տարվող աշխատանքն, ընդհանուր առմամբ, իր վրա կրում է երկրի կառավարման արատավոր, կոռուպցիոն համակարգի դրոշմը, ապա այն առանձին գնահատելու իմաստը չեմ տեսնում: Երևի թե, ավելի ճիշտ կլինի, եթե գնահատականս փորձեմ հարմարեցնել առկա իրողություններին: Ուստի, եթե ՀՀ պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետությունը տասը բալանոց սանդղակով գնահատեմ երեք նիշ, ապա այդ գնահատականի շրջանակներում արտաքին քաղաքականության ոլորտի արդյունավետությունը կհամապատասխանի ութը նիշի: Այսինքն` «երեք» գնահատականը ստացած պետական կառավարման համակարգում արտաքին քաղաքականությամբ զբաղվող մարմինների գործունեության արդյունավետությունը միջինից բարձր է: Այդուհանդերձ, ոլորտի պետական մարմինների աշխատանքի արդյունավետության վերաբերյալ գնահատականս խիստ պայմանական է, քանի որ տրված է այլ ոլորտներում պետական քաղաքականության իրականացման արդյունքների հետ համեմատությամբ:
Մարգարիտ Դերանց- Ես ամերիկաբնակ արձակագիր եմ, իմ իրազեկվածությունը թերի է և խորը տեղեկացված չեմ Հայաստանում գրականության ոլորտում տարվող պետական քաղաքականությունից։
Բայց, կարծում եմ, որքան գիրն ու գրականությունը հեռու, ազատ լինի պետական քաղաքականությունից, այնքան ավելի լավ։ Մենք ունենք պատմական դառը փորձառություն, երբ գրողները Նորին Գերազանցություն Գրականությանը նվիրվելու փոխարեն հոծ բազմությամբ նվիրվել են «ռեժիմին», իսկ ընդվզողները դարձել են քաղբանտարկյալներ, նույն այդ քաղաքականության զոհերը:
2. Որո՞նք են Ձեր մասնագիտական դաշտի ամենակենսական խնդիրները, որ խոչընդոտում են ստեղծարարությանը, և դրանց հրատապ լուծումը կարող է բեկումնային դառնալ ոլորտի առաջխաղացման համար:
Կարեն Վարդանյան-Ճգնաժամի պատճառով տեսնում ենք այթի աշխարհի մտայնության փոփոխություն։ 2008-2009թթ.-ին շատերը հասկացան, որ չի կարելի հենվել արտապատվիրման վրա։ Շատերը սկսեցին սեփական արտադրանքը ստեղծել։ Մենք հիմա վայելում ենք այդ մտայնության արդյունքները։ Դրանք դրական են ազդել ոլորտի վրա։ Մենք ապրում ենք արտաքին պայմանների լավագույն ժամանակներում։ Ինչքան մենք գրագետ մարդ արտադրենք, այդքան էլ գործ կունենանք և միջազգային աշխատաշուկայի մաս կդառնանք։ Բայց, ցավոք, կրթական ոլորտը կատաստրոֆիկ վիճակում է։ Սկսած հանրակրթականից. ավելի խայտառակ վիճակում է բուհական կրթությունը։ Եվ սա այն հիմնական բացասական ազդակն է, որը ոլորտի հիմնական խոչընդոտն է, որովհետև միջազգային կապերով և այլն, ոլորտը պատրաստ է ավելի ուժեղ աճ արձանագրելու, բայց կրթական ոլորտը թույլ չի տալիս։ Ավելին՝ չի երևում որևէ քաղաքականություն կրթական ոլորտն իսկապես ուղղելու առումով։
Մեր հիմնական երկու համալսարանները մնում են որպես բիզնես կառույցներ, որոնք առանձնապես բան չեն արտադրում՝ առանց նորմալ մասնագետ արտադրելու երեխաներից գումար են հավաքում։ Աննորմալ վիճակ է։ Կտրուկ փոփոխությունների խնդիր ունենք։ Ես լուծումը տեսնում եմ բանակի խնդիրների մեջ։ Մեզ պետք են արդիական խնդիրներ, որ ուսանողները հենց առաջին կուրսից սկսած արդիական խնդիրներով զբաղվեն։ Ուսանողներն այդպես կարող են սովորել խնդիր լուծել, որը նաև կբերի բիզնեսի ուշադրություն համալսարանների նկատմամբ։
Ոլորտի կոնսոլիդացիայի խնդիր ունենք։ Դու կարողանում ես ոլորտի խնդիրները լուծել, եթե դա կոնսոլիդացված ոլորտ է։ Փորձեր արվեցին արհեստական քայքայել այդ կոնսոլիդացիան (արհեստական ասոցիացիա ստեղծել և այլն)։ Բայց իրենք էլ տեսան, որ ոչինչ չեն կարողանում։ Ոլորտի առողջ ուժերը միտված են կոնսոլիդացիայի և չեն կարող ոլորտի բերանը փակել ու ասել՝ մի՛ բարձրաձայնեք։ Զարգացումը գնում է, բայց 20-25 տոկոս աճով առաջատար չես դառնա, մնում ես շուկայի 3-րդ հատվածում։ Գոնե մի քանի տարի պիտի 50-60 տոկոս աճ ունենաս։ Դրա հնարավորությունը կա, չի օգտագործվում։ Չկա պետական-մասնավոր համագործակցությունը։ Դա ևս խնդիր է ոլորտի համար։
Արման Մելիքյան-Կրկին և նույն պատճառով չեմ առանձնացնի իմ մասնագիտական ոլորտը: Հայաստանում գործող պետական կառավարման համակարգի ամենավտանգավոր ու վնասակար առանձնահատկությունն այն է, որ, իմ համոզմամբ, քաղաքական կարևորագույն որոշումներն ընդունվում են ոչ թե նախապես մշակված մասնագիտական հիմնավորումների և փաստարկների, այլ որոշում կայացնելու իրավունքն ունեցող պատասխանատու պաշտոնատար դեմքի անձնական նախասիրությունների հիման վրա: Այդ իսկ պատճառով մենք հաճախ ականատեսն ենք դառնում այն բանի, որ երկրի բարձրագույն պաշտոնյան նախ իր որոշումն է բարձրաձայնում, ապա իշխանության շահերը սպասարկող կախյալ փորձագետ-մասնագետները միմյանց հերթ չտալով սկսում են գովաբանել առաջնորդի իմաստուն քայլը: Բանն այն է, որ առկա կառավարման համակարգը բացառում է անկախ փորձագիտական աշխատանքի հնարավորությունը, դարձնում է այն անիմաստ ու չպահանջված մի բան: Նաև այդ է պատճառը, որ Հայաստանում կա փորձագետների երկու հիմնական խումբ` դրանցից մեկն իշխանության սպասարկումն է և ուղղակի կամ անուղղակի կերպով ֆինանսավորվում է վերջինիս կողմից, իսկ մյուսը ներկայացված է գերազանցապես ԱՄՆ ու ԵՄ տարբեր հիմնադրամների կողմից ֆինանսավորվող ՀԿ-ներում աշխատող մասնագետներով: Հենց այս է պատճառը նաև այն բանի, որ, մի կողմից, պետական պաշտոնյաների ընդունած որոշումները հաճախ վոլոնտուրիստական են ու անարդյունավետ, իսկ, մյուս կողմից, դրանց ընդդիմախոսներն էլ գերազանցապես ֆինանսավորվում և ուղղորդվում են արտերկրից: Պետության կամ մասնավոր ընկերությունների պատվերներից ստացվող ֆինանսավորմամբ գործող մասնագիտացված անկախ փորձագիտական կենտրոններ ստեղծելու հարցը Հայաստանում խիստ արդիական է, սակայն ո՛չ պետությունը, ոչ էլ օտարերկրյա դոնորներն առայժմ այս հարցում որևէ շահագրգռվածություն չեն դրսևորում:
Մարգարիտ Դերանց- Գրողը պետք է հաղթահարի ինքն իրեն, իրավիճակները, սավառնի մտքի ազատության մեջ, հաճախ դա ճակատագրված միայնակություն է։ Նոր բան ասած չեմ լինի, որ բոլոր ստեղծագործները մեծ միայնակներ են և գրում են ցավի բաց երակով: Սա գրողի կյանքի ստեղծագործական մասն է… Հաճախ գրողն ի վիճակի է միայն ստեղծագործել և զուրկ է ճարպկություններից, կազմակերպչական հմտությունից։
Զարգացած երկրներում կառավարությունը ոչ մի հրատապ լուծում, քաղաքականություն չունի ո՛չ գրականության, ո՛չ էլ մշակույթի որևէ ճյուղի նկատմամբ։ Պետությունն ունի միայն մի քաղաքականություն՝ հարկերի միջոցով հաշվեկշիռ պահել սոցիալական անապահով և ապահով խավերի միջև։ Անշուշտ, շատ քիչ են հարուստ գրողները, բայց կենսական խնդիր է, որ գրողն իր երկրի ամենահասարակ քաղաքացու հետ միասին պետք է «կուշտ» լինի։
Կան մասնավոր հրատարակչություններ, գործակալներ, որոնք զբաղվում են գրքերի մարկետինգով, լուսաբանմամբ, տարածմամբ։ Կարծում եմ՝ նման մասնավոր կառույցների, օղակների առկայությունը կնպաստի գրականության զարգացմանը Հայաստանում։
3.Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ մասնագիտական ցանկացած համայնք պատասխանատու է իր դաշտում կատարվածի համար: Ձեր կարծիքով` մեզանում ինչո՞ւ չեն ձևավորվում մասնագիտական պատասխանատու և գործուն ընտրախավեր (էլիտաներ), և ինչո՞ւ են մասնագիտական խնդիրները հիմնականում փոշիանում ու այլասերվում սիրողական քննարկումներում:
Կարեն Վարդանյան-Ինչո՞ւ չկան, ո՞վ է ասում չկան։ Սխալ հարց է։ Մեր միությունը հենց էլիտայի կոնսոլիդացիան է։ Կարծում եմ հակառակը՝ մեր ոլորտում կա բիզնեսի կոնսոլիդացիա, շատ ավելի մեծ, քան այլ ոլորտներում։ Այս ոլորտը պիտի օրինակ ծառայի մյուս ոլորտների համար։ Երկրորդ հարցադրման հետ էլ համաձայն չեմ։
Արման Մելիքյան-Մասնագիտական համայնքները Հայաստանում ձևական բնույթ ունեն և գտնվում են պետության, ավելի ճիշտ՝ Հայաստանում իշխանության լծակներին տիրապետող խմբավորման հսկողության տակ: Մեծ հաշվով, մասնագիտական համայնքները ևս վեր են ածվել առանձին ոլորտներում գործող իշխանության քաղաքական ազդեցության լծակների, իսկ դրանց ղեկավարներն էլ ձեռք են բերել պետական չինովնիկի կարգավիճակին համազոր դիրք ու արտոնություններ: Արդյունքում՝ մասնագիտական համայնքները ոչ թե իրենց ոլորտին վերաբերող խնդիրների մասով պետական քաղաքականության ձևավորման սկզբնաղբյուր օջախներ են, այլ, գերազանցապես, արդեն իսկ վարվող պետական քաղաքականությանը պոստ ֆակտում մասնագիտական երանգ հաղորդելու առաքելությունը ստանձնած օղակներ: Այդ օղակները պարզապես ընդունակ չեն մասնագիտական խնդիրների համարժեք լուծումները նախապատրաստելու և իրագործելու համար պատշաճ պատասխանատվություն ստանձնել, ձևավորել անաչառ, մասնագիտական բանավեճերի ու քննարկումների համար անհրաժեշտ հարթակները: Արդյունքում՝ մասնագիտական խնդիրները փոշիանում ու այլասերվում են սիրողական քննարկումներում:
Մարգարիտ Դերանց- Համաձայն եմ, միանշանակ… Ես կխոսեմ այն մասին, ինչ տեսնում եմ իմ շուրջը։ Լոս-անջելեսյան համայնքը լի է տարբեր քաղաքական, ռազմահայրենասիրական, մշակույթային, գրական, բարեգործական, երիտասարդական, հոգևոր կազմակերպություններով, որոնք առաջնորդվում են տարբեր գաղափարախոսություններով, ունեն տարբեր նպատակներ։ Շատերի համար գերխնդիր էր Ցեղասպանության ճանաչումը, շատերի համար գերխնդիր է հայապահպանումը։ Հաճախ նույն նպատակներ ունենալով հանդերձ շատ կազմակերպություններ խորը հակամարտություն ունեն միմյանց հետ։ Այո, իմ համայնքն առողջ մասնագիտական ընտրախավի ձևավորման խիստ կարիք ունի, որը պետք է միավորի բոլոր գաղափարախոսությունները մեկ գերխնդրի մեջ` դա Հայաստանի Հանրապետություն պետության զարգացումը և հզորացումն է, որ պետք է դառնա յուրաքանչյուրիս սրբազան պարտքը. մենք պետք է մտածենք վերադարձի, իսկ ՀՀ քաղաքացին՝ ոչ ամենևին երկիրը լքելու մասին:
4.Ո՞րն է մասնագիտական ամենաարժեքավոր դառը դասը, որ քաղել եք մեծ տառապանքի գնով, և ի՞նչ ելքային լուծումներ կառաջարկեք Ձեր ոլորտի մրցունակությունը բարձրացնելու ու նորարար գաղափարները խթանելու ուղղությամբ:
Կարեն Վարդանյան - Չգիտեմ դառն է, թե՝ ոչ, կարծում եմ, հիմնական դասն այն է, որ պիտի մարդ իր տեսլականը աչքի առաջ պահի ու չկորցնի երբեք։ Աշխատել քեզնից կախում չունեցող կառույցների վրա, իսկ, օրինակ, կառավարության վրա հույս չդնել։ Միշտ գործ անել այն մարդկանց հետ, որոնք նույն դարդով են տառապում։ Դա ավելի արդյունավետ է, քան 25 տարի սպասես կառավարությանը։
Արման Մելիքյան- Թերևս կարևորագույն հետևությունը, որին հանգել եմ, այն է, որ պետական կառավարման որևէ առանձին ոլորտում հնարավոր չէ արդյունավետ աշխատանք կազմակերպել, եթե մնացած ոլորտները շարունակում են գործել կոռուպցիոն, հետևաբար, նաև մենատիրական ու վնասաբեր կառավարման տրամաբանությամբ: Արդյունավետ կառավարում ասելով անհրաժեշտ է հասկանալ երկրի ղեկավարման մեթոդների այն համակարգը, որի կիրառումն ապահովում է բնակչության կյանքի որակի մշտական բարելավում` ինչպես նյութական, այնպես էլ հոգևոր-կրթական հատվածներում: Նույնը վերաբերում է նաև քաղաքացիների իրավական պաշտպանվածության ու երկրի անվտանգության ապահովման խնդիրներին: Օրինակ` զանգվածային արտագաղթը դադարեցնելը կարող է դիտարկվել որպես արդյունավետ կառավարման համակարգի գործունեության արդյունք և, ընդհակառակը` քանի դեռ Հայաստանից արտագաղթի ծավալները շարունակում են մնալ այժմյան շրջանակներում, կարելի է առանց վարանելու պնդել, որ Հայաստանում պետության կառավարումն անարդյունավետ է: Երկրի կառավարման համակարգի որակական փոփոխությունը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե գերագույն իշխանությունը կրող պետական պաշտոնյան ինքը նախաձեռնի համապատասխան գործընթացը և դառնա դրա իրականացման երաշխավորը: Եվ, իհարկե, այդ հսկայածավալ գործընթացը բարեհաջող ավարտին հասցնելու համար տվյալ պաշտոնյան պետք է նաև լինի շատ որոշակի գիտելիքների ու բարոյական արժեքների կրող:
Մարգարիտ Դերանց- Թվացյալ կմտածեք, որ մեր ձայնը տաք տեղից է գալիս, բայց հեշտ չէ արտագաղթի ճիրաններում հայտնված հայ մտավորականի ճակատագիրը. մեզանից ամեն մեկի ներկան երկփեղկված կյանք և հիշողության մորմոք է և առանց Հայրենիքի անկատար է: Ես գիտեմ, թե որքան դժվար է հայ մտավորականի կյանքը Հայաստանում, եթե Ձեր մարմինն է ծեծվում, ապա այստեղ ծեծվում է մեր հոգին, որովհետև մեր զավակների և առավել ևս նրանց զավակների համար այլահունչ է մեր հիշողությունը։ Ես կմաղթեմ յուրաքանչյուրիս` պինդ մնանք մեր ոգուն, ինքնությանը, ու հայ ցեղի սքանչելի էությանը...
5. Արդյոք պատրա՞ստ եք մասնագիտական դաշտում Ձեզ թույլ տալ այնպիսի արարք, որը Ձեզ կզրկի ֆինանսական կայունությունից ու բարեկեցությունից, բայց մեծագույն օգուտ կտա Հայաստանին:
Կարեն Վարդանյան -Էդպես էլ անում ենք էլի։
Արման Մելիքյան-Այդպիսի քայլի դիմել եմ ժամանակին ու թեև չեմ կարող ասել, թե որչափ օգուտ եմ բերել դրանով մեր երկրին, սակայն այլ կերպ ազգային շահերի ապահովման և մասնագիտական էթիկայի պահպանման սկզբունքին հավատարիմ մնալու առաջնահերթությունները չէի կարողանա գոնե իմ մասով ապահովել:
Մարգարիտ Դերանց-Առաջին սերունդ ներգաղթողներիս համար` Հայաստանը մնում է մեր Հայրենիքը: Թող մեր էմիգրացիան վերածվի ոչ թե թշվառության, այլ առաջադիմության և բարգավաճման՝ բառի ամենալայն իմաստով, որովհետև նրա պտուղները ուղղվում են և ուղղվելու են դեպի Հայաստան… Նաև շատերն են լցված ետդարձի փափագով, թող այն վերածվի պետական լուրջ գործընթացի և քաղաքականության։
6. 2017թ.-ին մասնագիտական դաշտում ստեղծե՞լ եք որևէ արժեք, արե՞լ եք որևէ քայլ, որը Ձեզ հպարտություն է ներշնչել: Ձեզ դո՞ւր է գալիս այն մարդը, որ Դուք էիք 2017թ.-ին:
Կարեն Վարդանյան-Այո, ստեղծել ենք, «Արմաթ» Ինժեներական լաբորատորիաների աշխարհագրությունն ենք ընդլայնել, էքսպոներ ենք կազմակերպել։ Չէ, միշտ պիտի դժգոհ մնաս։ Եթե շատ գոհանաս՝ զարգացումդ կկանգնի։ Միշտ փորձում եմ դժգոհության տարրը ավելի մեծ պահել։ Ինչ-որ բաներ հաջողվել են։ Հույս ունեմ, որ 2018-ն ավելի հաջողակ կլինի։
Արման Մելիքյան-Ես իմ կյանքը չեմ բաժանում տարեկան շրջափուլերի և այդ առումով 2016 ու 2017 թվականների տարբերությունը կարող եմ գնահատել բացառապես այդ ժամանակահատվածում կուտակած փորձառության ու ձեռք բերած նոր գիտելիքների ծավալի չափով: Երևի թե, արդեն այն տարիքում եմ, երբ այդ ձեռքբերումներն այլևս ունակ չեն փոխելու անհատականությունս, սակայն թույլ են տալիս գործել ավելի վստահ ու նպատակասլաց: Քանի որ սթափ եմ գնահատում մասնագիտական կարողություններս ու աչք չեմ փակում նաև թերություններիս վրա, կարող եմ ասել, որ հասել եմ որոշակի ներքին ներդաշնակության, ինչը թույլ է տալիս կենտրոնացնել ջանքերս ինձ համար սկզբունքային նշանակություն ունեցող հարցերի լուծման վրա և անիմաստ չշռայլել ուժերս ու ժամանակս:
Մարգարիտ Դերանց-2017 թվականին Երևանում «Անտարես» հրատարակչության կողմից լույս տեսավ «Սեր և Էմիգրացիա» գիրքս… Հայրենիքում ունեմ հավատարիմ ընթերցողներ։ Ուրախ եմ դրա համար, որովհետև ընթերցողներն են, որ մեր գրվածքները վերածում են գրքերի և խթանում մեզ՝ գրողներիս շարունակական արարումների համար։ Տերն արարեց մեզ, որովհետև նա նույնպես մենակ էր, Ամենակարո՜ղ Տերը մենակ՝ ինչպես մենք ենք հաճախ: Նա յուրաքանչյուրիս մեջ դնում է իրենից մի փոքր մաս, որպեսզի կարողանա շփվել մեզ հետ։
7.Եթե Ձեզ հնարավորություն տրվեր ուղերձ հղել աշխարհի հայերին՝ ի՞նչ կասեիք Ձեզ տրված մեկ րոպեի ընթացքում:
Կարեն Վարդանյան- Ասելիք ունեմ Հայաստանում ապրող հայերին։ Գիտեմ, որ ինչ էլ լինի` մեջք-մեջքի կտանք, մի բան կանենք։ «Դամավոյ»-ից դուրս են աշխարհի հայերը։ Ամենավատը (դրսի հայերի) գիտե՞ք որն է՝ իրենք գերմանացիների, ամերիկացիների ու ռուսների ստեղծած բարձունքների վրայից Հայաստանին հիմնականում խրատ են տալիս։ Դրանք իրենց բարձունքները չեն, եթե իրենցը ստեղծեին ու խրատ տային, դա ուրիշ է։ Իրավունք կունենային։ Հիմա առանց իրավունքի են։ Դա անջրպետ է ստեղծում, երբ մարդը հանիրավի քեզ հետ վերևից է խոսում, առանց որևէ բան անելու։ Երկխոսություն չի լինում։ Եթե դիալոգ ես ուզում, արի Հայաստանում գործ արա, իրավունք ձեռք բեր հայաստանցու հետ խոսելու։
Արման Մելիքյան-Աշխարհով մեկ սփռված հայությանը կմաղթեի բարեկեցություն ու երջանկություն, ինչպես նաև կհորդորեի, որ մեր ազգակիցները չմոռանան իրենց Հայրենիքն ու ձգտեն հայոց լեզուն կենդանի պահել իրենց ընտանիքներում: Իսկ ուղերձով ես կդիմեի մտավոր-մասնագիտական ու նյութական ռեսուսների տեր մարդկանց` հորդորելով նրանց համախմբվել ու Հայաստանում ստեղծել պետությունից անկախ գործող և բացառապես ազգային ծագում ունեցող միջոցներով ֆինանսավորվող ազգային ու պետական քաղաքականության մշակման անկախ ու վերկուսակցական մասնագիտական կենտրոն: Ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհ է սա, որը թեև ժամանակ ու ջանքեր է պահանջելու, սակայն հաստատ տալու է ցանկալի արդյունքը:
Մարգարիտ Դերանց- Բարգավաճող, խաղաղ տարի եմ ձեզ մաղթում. թող ամեն մայր արժանանա զավակի վերադարձին, և այլևս որդեկորույս մայրեր չունենանք… Խաղաղություն մեր երկրին: Մենք ավերի ժողովուրդ չենք, մենք արարող ենք: Սա ամեն վայրկյան պիտի հիշել, հակառակ դեպքում երբեք չի ծնվի այն հրաշք մանուկը, որը մեզ թևեր կտա սավառնելու երկինք, որտեղ վերանում է ամեն կշիռ ու ծանրություն, որտեղ ամեն մի նյութական վերածվում է դյութանքի ու անսահմանության, և որը Սերն է …
«Ստեղծագործական Հայաստան» մեդիանախագիծ
ՎԱՐԴուհի Սիմոնյան
Աստղիկ Ղազարյան
Սյուզան Թոսունյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Տնտեսություն 16:13 • 25/04 Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև «Պոտենցիալ կերպով Հայաստանը նաև կարող է լինել ադրբեջանական գազի ստացող՝ հատկապես հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի խիստ արտոնյալ գինը։ Եվ հարևանության տեսանկյունից, ենթակառուցվածքների տեսակետից, իհարկե, բնական կլիներ ունենալ նման համագործակցություն»,- ասել է...
-
Մամուլի տեսություն 09:19 • 25/04 Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին. «Հրապարակ» ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
-
Քաղաքականություն 14:23 • 25/04 Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել բնակավայրերն Ադրբեջանին տալ. այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա ՀՀ ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ սահմանազատման շուրջ բանակցությունների շրջանակում պետք է հստակեցնել սահմանը և նաև խոստովանում է, որ պետք է լուծվեն վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը: Եվ ուրեմն ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ...
-
Ժամանց 15:32 • 25/04 Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Լրատվամիջոցներում արդեն տեղեկություն է տարածվել, որ Մասլյակովին փոխարինելու է Դմիտրի Խրուստալյովը։ Սակայն հաղորդավարի որդին հերքում է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ խոսքը ժամանակավոր փոխարինողի մասին է։
-
Իրադարձային 11:05 • 25/04 Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի Հիմա այնպիսի իրավիճակ է, որ չգիտենք ոչինչ, քանի որ մեզ ցույց են տալիս մի ուրիշ սահման, հետո ներկայացնում են մեկ ուրիշ սահման, ըստ որի իրենց գծած սահմանը գյուղի ներքևի հատվածով պետք է անցնի: Ստացվում է՝ նախատեսածից ու իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պատրաստվում տալ Ադրբեջանին:
-
Քաղաքականություն 13:32 • 25/04 ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Միացյալ Նահանգները գաղտնի Ուկրաինա է ուղարկել հեռահար ATACMS հրթիռներ։ Ավելին, ուկրաինական ուժերն արդեն հաջողությամբ կիրառել են դրանք՝ հարվածներ հասցնելով Ղրիմի օդանավակայանին, իսկ Ուկրաինայի հարավարևելքում՝ ռուսական զո
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Տնտեսություն 16:13 • 25/04 Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև «Պոտենցիալ կերպով Հայաստանը նաև կարող է լինել ադրբեջանական գազի ստացող՝ հատկապես հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի խիստ արտոնյալ գինը։ Եվ հարևանության տեսանկյունից, ենթակառուցվածքների տեսակետից, իհարկե, բնական կլիներ ունենալ նման համագործակցություն»,- ասել է...
-
Մամուլի տեսություն 09:19 • 25/04 Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին. «Հրապարակ» ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
-
Քաղաքականություն 14:23 • 25/04 Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել բնակավայրերն Ադրբեջանին տալ. այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա ՀՀ ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ սահմանազատման շուրջ բանակցությունների շրջանակում պետք է հստակեցնել սահմանը և նաև խոստովանում է, որ պետք է լուծվեն վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը: Եվ ուրեմն ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ...
-
Ժամանց 15:32 • 25/04 Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Լրատվամիջոցներում արդեն տեղեկություն է տարածվել, որ Մասլյակովին փոխարինելու է Դմիտրի Խրուստալյովը։ Սակայն հաղորդավարի որդին հերքում է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ խոսքը ժամանակավոր փոխարինողի մասին է։
-
Իրադարձային 11:05 • 25/04 Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի Հիմա այնպիսի իրավիճակ է, որ չգիտենք ոչինչ, քանի որ մեզ ցույց են տալիս մի ուրիշ սահման, հետո ներկայացնում են մեկ ուրիշ սահման, ըստ որի իրենց գծած սահմանը գյուղի ներքևի հատվածով պետք է անցնի: Ստացվում է՝ նախատեսածից ու իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պատրաստվում տալ Ադրբեջանին:
-
Քաղաքականություն 13:32 • 25/04 ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Միացյալ Նահանգները գաղտնի Ուկրաինա է ուղարկել հեռահար ATACMS հրթիռներ։ Ավելին, ուկրաինական ուժերն արդեն հաջողությամբ կիրառել են դրանք՝ հարվածներ հասցնելով Ղրիմի օդանավակայանին, իսկ Ուկրաինայի հարավարևելքում՝ ռուսական զո
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Տնտեսություն
-
16:02 • 25.04.24 ԶՊՄԿ-ն զիջել է դիրքերը խոշոր հարկատուների ցուցակում
Սպորտ
-
21:09 • 25.04.24 Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
-
19:31 • 25.04.24 Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Իրադարձային
-
22:45 • 25.04.24 Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում