Թուրքիան և Ուկրաինան առաջիկա տարիներին ԵՄ անդամ չեն դառնա. Գերմանիայի ԱԳՆ

09:43 • 26.12.17

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Ուկրաինան և Թուրքիան առաջիկա տարիներին չեն համալրի Եվրամիության անդամ երկրների շարքերը, այս մասին գրում է korrespondent.net-ը:

«Չեմ կարող պատկերացնել առաջիկա տարիներին ո՛չ Թուրքիային, ո՛չ Ուկրաինային որպես ԵՄ անդամ երկիր», - ասել է Գաբրիելը՝ շեշտելով, որ ԵՄ-ն պետք է Կիևի և Անկարայի հետ փոխգործակցության հատուկ մոդել մշակի:

Գաբրիելը նշել է, որ եթե Բրյուսելն ու Լոնդոնը կարողանան արդյունավետ համաձայնության հասնել Brexit-ից հետո հարաբերությունների համակարգման վերաբերյալ, ապա փոխգործակցության այդ նույն մոդելը կարելի է կիրառել նաև Ուկրաինայի և Թուրքիայի հետ հարաբերություններում: