ԵԱՀԿ Մինսկի խումբը բավականին ակտիվ է աշխատել, այլ հարց է, թե ինչ արդյունքի է հասել. Կարեն Բեքարյանն ամփոփեց տարին (տեսանյութ)
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը մի քանի տեսանկյունից է նայում: Նա այսօր լրագրողների հետ հանդիպմանն, ամփոփելով 2017 թվականին ԼՂՀ հիմնախնդիր կարգավորման ուղղված ջանքերը, գործընթացը բաժանեց մի քանի բաղադրիչների, որոնցից առաջինը բանակցային գործընթացն էր: Բեքարյանի գնահատմամբ՝ հակամարտության միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խումբը բավականին ակտիվ է աշխատել:
«2017 թ.-ին մենք ունեցել են համանախագահների 10-ից ավել հաղորդագրություն ու հայտարարություն, այսինքն՝ միջինում ամսական 1 հայտարարություն: Եթե դիտարկենք, որ դրանք հաջորդել կամ նախորդել են ինչ-որ հայտարարություն, ապա տեսնում են, որ համանախագահությունն աշխատել է բավականին ակտիվ, այլ հարց է, թե ինչ արդյունքի է հասել: Այս գործընթացի մեջ մենք նկատենք նաև համանախագահող երկրների ԱԳ նախարարների հայտարարությունները, որն իր աստիճանով ավելի բարձր մակարդակ է: Եղել է համանախագահ երկրների ԱԳ նախագահների 5 հանդիպում, և ունեցել են նախագահների ժնևյան հանդիպումը, այսինքն՝ համանախագահությունը փորձել է բավականին ակտիվ գործունեություն ծավալել, հասնել արդյունքների»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ բանակցային գործընթացը հիմնվել է հիմնականում վստահության մեխանիզմների ներդրման և սահմանների լարվածության թուլացման վրա, զուգահեռ փորձ է արվել «տեղից շարժել» բանակցային գործընթացի քաղաքական բաղադրիչը: ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հաջորդ բաղադրիչը Բեքարյանը սահմանային իրավիճակն առանձնացրեց՝ նկատելով, որ տրամաբանական չէ կարգավորման գործընթացը պատկերացնել կրակոցների, զոհերի և վիրավորների առկայության պարագայում:
«Եթե ցանկանում են բանակցային գործընթացում իրական քայլ ու գործողություն, եթե մենք ուզում են իրական բեկում, ապա առաջին նախադրյալն այն է, որ սահմաններում լինի հանդարտությունը: Պատահական չէ, որ Վիեննային և Սանկտ Պետերբուրգի, ապա նաև Ժնևի պայմանավորվածությունների դաշտում սահմանային խաղաղությունն առաջնային է դիտարկվում»,- նշեց Կարեն Բեքարյանը:
Կարեն Բեքարյանը համակարծիք չէ այն մոտեցման հետ, թե սահմանային իրավիճակի լարվածությունը 2017 թ.-ին լիցքաթափվել է, ավելին՝ նկատեց, որ 2 անգամ սրացում է եղել: Նա առանձնացրեց նաև ԼՂՀ հակամարտության շուրջ ստեղծված տարածաշրջանային և միջազգային ֆոնը և հավելեց, որ այստեղ հետաքրքիր պատկեր կա:
«Եթե տարածաշրջանը մի փոքր ավելի լայն դիտարկենք, ապա կտեսնենք, որ տարածաշրջանը դեռևս իր մեջ ունի թեժ գոտիներ, այսինքն՝ տեսնում ենք իրական առաջընթաց Իրաքում և Սիրիայում՝ ԻՊ-ի դեմ պայքարում, բայց միևնույն ժամանակ չի կարելի ասել, որ գործընթացը լիարժեք արմատախիլ է արված: Սա նաև իր որոշակի լարվածությունն է փոխանցում, քանի որ, կարծում եմ, գիտակցում են, որ մենք նրանց բավականին մոտ ենք գտնվում: Հաջորդ գործոնն Իրանն ու Միացյալ նահանգների հակազդեցության նոր փուլն է, իսկ մենք զգայուն են Իրանում կատարված իրադարձությունների նկատմամբ, քանի որ Իրանը մեր անմիջական հարևանն է»,- ընդգծեց Բեքարյանը:
Վերջինս տարածաշրջանային գործընթացների խոսելիս նկատեց, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շարունակվեցին քայլեր արվել ՀՀ-ն տնտեսական ծրագրերից մեկուսացնելու ուղղությամբ: Այս համատեքստում Կարեն Բեքարյանը նաև կարևորեց Վրաստանի քայլը՝ Շվեյցարիայի մոնիթորինգային SGS ընկերության կնքված համաձայնագիրը, որը ենթադրում է Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքներով Ռուսաստան ապրանքների փոխադրման հնարավորություն, ինչը նա ՀՀ-ի համար կարևոր է քայլ է համարում:
Ինչ վերաբերում է հարևան Ադրբեջանին Բեքարյանը շեշտեց, որ Ադրբեջանի համար տարին որոշակի բարություններ է ունեցել, որոնք, իրականում շարունակականության ﬔջ են եղել և կան:
«Բոլոր միջազգային կառույցները, որոնք զբաղվում են մարդու իրավունքների ոլորտի մշտադիտարկմամբ, շարունակում են այդտեղ հետընթաց արձանագրել, մասնավորապես, ﬔծ աղմուկ բարձրացրեց նաև ՄԻԵԴ-ի վճիռն ի կատար չածելը: Երկրի իﬕջին բավական ﬔծ հարված հասցրեցին կոռուպցիոն սկանդալների բացահայուﬓերը, շարունակվեցին բռնաճնշուﬓերը քաղաքական որոշ գործիչների, լրագրողների և բլոգերների նկատմամբ»,- եզրափակեց Կարեն Բեքարյանը։










