Իրանում 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով կա 1 զոհ, 75 տուժած

13:01 • 27.12.17

Այսօր Թեհրանից դեպի արևմուտք ընկած տարածքում՝ Ալբորզ նահանգում, տեղական ժամանակով ժամը 00:54-ին 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է Irna.ir կայքը՝ հղում անելով Իրանի Կարմիր մահիկի փրկության և օգնության կազմակերպության ղեկավար Մորթեզա Սալիմիին:

Ինչպես նշում է ISNA գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին, երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 75-ի:

«Այս երկրաշարժի հետևանքով տուժածներից 53-ին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում», - ասել է նահանգի ճգնաժամային իրավիճակների կառավարման ղեկավար Մեհդի Մեհրուրը՝ նշելով, որ 22 մարդ գտնվում է բուժհաստատություններում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Իրանի Թեհրանի նահանգի Մալարդ քաղաքում իրանական ժամանակով ժամը 23:27-ին տեղի ունեցած 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով գրանցվել է մեկ զոհ, տուժել 97 մարդ: