Մեքսիկայում 27-ամյա վենեսուելացի մոդելի են սպանել

09:28 • 28.12.17

Մեքսիկայում սպանվել է 27-ամյա վենեսուելացի մոդել Անդրեինա Էլիսաբեթ Էսկալոնան, գրում է РИА Новости գործակալությունը:

Մոդելը սպանվել է մեքսիկական Նուևո Լեոն նահանգի Սան Պեդրո քաղաքի դիսկոտեկներից մեկից դուրս գալուց հետո։ Նրա վրա կրակ են բացել այն պահին, երբ նա գտնվել է մեքենայի մեջ: Գլխի շրջանում մի քանի հրազենային վնասվածք ստացած Անդրեինան մահացել է հիվանդանոցում:

Հայտնի է, որ վնասվածքներ է ստացել նաև նրա ընկերը, սակայն նրան հաջողվել է ողջ մնալ:

Ենթադրվում է, որ նման դաժան հաշվեհարդարի պատճառ կարող է հանդիսացած լինել դիսկոտեկում զույգի կողմից որոշ անձանց հետ ունեցած կոնֆլիկտը: