«Մարդն առավոտյան իրավաբան է, կեսօրին՝ տնտեսագետ, երեկոյան՝ ֆուտբոլի խոշորագույն մասնագետ». ինքնության իմաստավորման ժամանակը /Թ գլուխ/
«Ստեղծագործական Հայաստան» մեդիանախագծի նախորդ 8 թողարկումներում մասնագիտական տարբեր ընտրախավերի հեղինակավոր գործիչները գոնե մեկ հարցում հանդես բերեցին ընդգծված համերաշխություն. մենք ունենք ինքնության իմաստավորման և նոր իրականության մեջ այն մոդելավորելու լուրջ խնդիր: Իսկ այսօրվա քաղաքական ենթակառուցվածքները դուրս են հասարակության վերահսկողությունից, հետևաբար՝ գործընթացներն անկանխատեսելի ու անհասանելի են: Իհարկե, Սահմանադրության նոր «դիզայնը» հռչակում է իշխանության նոր «սանրվածք» ու վարքաբանություն, սակայն մեր նախորդ բանախոսների գնահատմամբ՝ մեզ ոչ մի կերպ չի հաջողվում ապակենտրոնացնել իշխանությունը, ձևավորել նոր մարտահրավերներին համահունչ արժեքներ և մշակութային կողմնորոշիչներ, գիտակցություն և կամք: Այսօր հասարակական ակտիվ խմբերը քաղաքական ծառայությունների որակապես նոր պահանջարկ են ներկայացնում դաշտի խաղացողներին և պահանջում քաղաքական սերնդափոխություն, նոր մարտահրավերների նկատմամբ զգայուն պետական նոր մշակույթ և ազգային շահերի արդիականացում: Ողջունելի է, որ մեր նախագծին միանում են պետական և քաղաքական երիտասարդ սերնդի գործիչներ. այսօրվա բանախոսներն են՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը և ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանը:
1.Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մասնագիտական ոլորտում տարվող պետական քաղաքականությունը/արդյունավետությունը գնահատել 10-ը բալանոց համակարգով/:
Արմեն Աշոտյան- Արտաքին քաղաքականության ոլորտում 2017 թվականը արդյունավետ եմ համարում, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտության հարթությունում։ Մեզ միացյալ ուժերով հաջողվել է դիմագրավել հիմնական մարտահրավերներին և առաջ մղել երկրի պետական շահերը։
Արփինե Հովհաննիսյան- Իրականում այն ոլորտը, որ Դուք մատնանշում եք բավական լայն ոլորտ է և ընդգրկում է մի շարք այսպես կոչված ենթաոլորտներ: Այն չի վերաբերում մեկ կամ երկու պետական մարմինների գործունեությանը, այլ ընդգրկում է մի շարք մարմիններ: Այս պարագայում, ընդհանրացված կամ միջինացված գնահատականներ տալը բավական բարդ է: Կան ոլորտներ, որոնցում մենք արձանագրել են զգալի առաջընթաց, որը փաստվում է նաև մեր միջազգային գործընկերների գնահատականներով: Տարվա սկզբին Ազգային ժողովը ընդունեց մի շարք հակակոռուպցիոն օրինագծեր, որոնց գործողությունը և ազդեցությունը, համոզված եմ, զգալի է լինելու: Դրա հետ մեկտեղ կան ոլորտներ, որտեղ դեռ բավական շատ անելիք կա: Այդ պատճառով ես կխուսափեի ընդհանրացված գնահատականներ տալ:
Միհրան Հակոբյան- Բացի ԱԺ պատգամավոր լինելուց, ես նաև դասավանդում եմ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և Արևելագիտության ֆակուլտետներում: Պետական քաղաքականությունն ակադեմիական կրթության համակարգում կգնահատեի ոչ ավել, քան՝ 5:
2. Որո՞նք են Ձեր մասնագիտական դաշտի ամենակենսական խնդիրները, որոնք խոչընդոտում են ստեղծարարությանը, և դրանց հրատապ լուծումը կարող է բեկումնային դառնալ ոլորտի առաջխաղացման համար:
Արմեն Աշոտյան -Խնդիրները շատ են, հաշվի առնելով ալեկոծվող արտաքին աշխարհի սպառնալիքները։ Եթե խոսքը ներքին խնդիրների մասին է, ապա առանձնացնեմ երկու գերակայություն՝ առավել մեծ նախաձեռնողականություն և առավել արդյունավետ հաղորդակցում արտաքին և ներքին լսարանների հետ։
Արփինե Հովհաննիսյան- Խնդիրները քիչ չեն՝ սկսած մասնագիտական կրթության վերափոխումից վերջացրած աշխատանքային գործելաոճի փոփոխությունը:Այս ամենը պահանջում է ամենօրյա հետևողական աշխատանք՝ փոփոխություններ արձանագրելու համար: Ինձ համար, սակայն ստեղծարարության հիմնական խոչընդոտներից է այն, երբ փորձ է կատարվում խնդիրները լուծել միևնույն իմացության շրջանակներում: Դեռևս Էյնշտեյնն էր ասում, որ մենք չենք կարող լուծել խնդիրները մտածողության այն նույն մակարդակով, որոնցով դրանք ստեղծվել են: Լինում են դեպքեր, երբ իրենց բնույթով նոր խնդիրներին փորձ է կատարվում տալ ստանդարտացված լուծումներ, որոնք, բնականաբար, չեն կարող աշխատել: Սա է պատճառը, որ կարծում եմ՝ ստեղծարարության զարգացման համար, երբեմն, մեզ պակասում են խնդիրի ուսումնասիրությունը տարբեր դիտանկյուններից, մեր իսկ մտածողության սովորական շրջանակներից դուրս գալը, այլընտրանքային լուծումների որոնումը: Բացի դրանից, հաճախ ստեղծարար լուծումներ գտնելը բարդ է նաև այն պատճառով, որ, որպես կանոն, ոչ այլընտրանքային կամ ստանդարտ լուծումներն առավել տեսանելի են, առավել մակերեսային մակարդակի վրա են և զուտ ձևական տեսանկյունից շատ ջանք չի պահանջում խնդրի լուծում առաջարկելու համար: Մինչդեռ, ոչ ստանդարտ լինելը ոչ թե առավելապես ողջունվում է, այլ դիտարկվում կանոնից շեղում, իսկ կանոնից նույնիսկ դրական շեղումը ոչ միշտ է, որ համարժեք գնահատական է ստանում թե՛ մասնագիտական, թե՛ առավել լայն զանգվածների կողմից:
Միհրան Հակոբյան- Բացի արդեն իսկ ավանդական դարձած ֆինանսական խնդիրներից, համակարգում առկա է նաև բարոյահոգեբանական վառ արտահայտված ճգնաժամը: Ստեղծարարական և ստեղծագործական աշխատանքի համար բացարձակ անհրաժեշտություն է դրական միջավայրը: Ցավոք, ստեղծարար ու ստեղծագործական միջավայրը զարգացման դրական դինամիկայի միտումներ չի ցուցաբերում, ուստի և միջավայրի առողջացման խնդիրը համարում եմ առաջնային: Եթե գիտնականը, փորձագետը չունի այն համոզմունքը, որ իր կատարած աշխատանքը գնահատվում է հանրության և պետության կողմից, բեկումնային առաջխաղացում սպասել չի կարելի ոլորտում:
3.Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ մասնագիտական ցանկացած համայնք պատասխանատու է իր դաշտում կատարվածի համար: Ձեր կարծիքով, մեզանում ինչո՞ւ չեն ձևավորվում մասնագիտական պատասխանատու և գործուն ընտրախավեր/էլիտաներ/, և ինչո՞ւ են մասնագիտական խնդիրները հիմնականում փոշիանում և այլասերվում սիրողական քննարկումներում:
Արմեն Աշոտյան- Մասնագիտական էլիտայի գոյությունը չի կարող զանգվածային պահանջարկի արդյունք լինել։ Բոլոր մակարդակներում կարևոր է գտնել ոսկե միջինը մասնագիտականի և զանգվածայինի միջև։ Մասնավորապես իմ նախաձեռնությամբ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին կից ստեղծել ենք Հայաստանի լավագույն փորձագետներից և քաղաքագետների բաղկացած Վերլուծական խորհուրդ՝ համադրելով ԱԺ-֊ի հրապարակային դերակատարությունը պրոֆեսիոնալ քաղաքականության հանդեպ ձևավորվող պահանջների հետ։
Արփինե Հովհաննիսյան- Ես, բնականաբար համաձայն եմ, որ յուրաքանչյուր համայնք պատասխանատու է իր դաշտում կատարվածի համար: Այդ համայնքը պարտավոր է ոչ միայն առաջարկել լուծումներ, այլև հետևել դրանց իրագործմանը: Ինչը վերաբերում է մասնագիտական ընտրախավերին, ապա պատասխանատու և գործուն, ինչպես, Դուք եք ձևակերպում, էլիտաներ կան: Ես այն կարծիքին եմ, որ շատ ոլորտներում մենք ունենք իրապես պրոֆեսիոնալ մասնագետներ: Այլ բան է, որ հաճախ առավել տեսանելի տիրույթում, ինչպիսին՝ օրինակ` սոցիալական ցանցերն են, մասնագիտական էլիտաները շատ ասելիք կամ անելիք չունեն: Նրանք շատ հաճախ խուսափում են այդպիսի հարթակներում իրենց դիրքորոշումը ներկայացնելուց՝ մնալով առավել, եթե չասեմ կուլիսային, ապա՝ ստվերային միջավայրում:Հաճախ նրանք կողքից ցավով հետևում են՝ ինչ է կատարվում այս կան այն հարցի քննարկման համատեքստում՝ չմասնակցելով սիրողական քննարկումներին: Պատճառն այն է, որ այդ մակարդակում քննարկումները դարձել են շատ սիրելի զբաղմունք ցանկացած ոչ պրոֆեսիոնալի համար, և մարդը շատ հաճախ առավոտյան իրավաբան է, կեսօրին՝ տնտեսագետ, իսկ երեկոյան արդեն ֆուտբոլի խոշորագույն մասնագետ: Եվ այս առումով, սիրողական մակարդակի քննարկումների սիրահարների ետևից հասնելը, նրանց մասնագիտական դաշտում անընդհատ և նույն տեմպով պատասխաններ տալը մասնագիտական հարցերով ծանրաբեռնված պրոֆեսիոնալի համար բավականին բարդ է և ժամանակատար: Շատ հաճախ շատերը թանկ են գնահատում իրենց ժամանակը, որպեսզի տրվեն այդ գայթակղությանը՝ անընդհատ ու պարբերաբար արձագանքելու:
Միհրան Հակոբյան- Համաձայն եմ մասամբ: Բայց մասնագիտական դաշտում էլիտաների և միջավայրի ձևավորման համար անհրաժեշտ է պետական-հանրային պահանջարկ: Քանի դեռ չկա պահանջարկ, մասնագիտական դաշտի առաջարկը` քննարկումների համատեքստում, լինելու է սիրողական բնույթի` հիմնված այսրոպեական էնտուզիազմի կամ հոբբիի էներգետիկայի վրա:
4. Ո՞րն է մասնագիտական ամենաարժեքավոր դառը դասը, որ քաղել եք մեծ տառապանքի գնով, և ի՞նչ ելքային լուծումներ կառաջարկեք Ձեր ոլորտի մրցունակությունը բարձրացնելու և նորարար գաղափարները խթանելու ուղղությամբ:
Արմեն Աշոտյան -Արտասահմանյան որոշ գործընկերներ, ցավոք, ունակ են ամենապարզունակ և անվայել խաբեության։ Այս տարի եղավ մեկ այսպիսի դեպք, որի բացասական ազդեցությունը հաջողվեց չեզոքացնել։ Այս դասը սերտել եմ և այլևս միայն խոսքը բավարար չեմ համարում, եթե գործը աչքովս չեմ տեսնում։ Իսկ ստեղծարարությանը կարող է խանգարել մի քանի բան ՝ քիչ կարդալը, ռիսկերից խուսափելը և կարծրատիպերով առաջնորդվելը։
Արփինե Հովհաննիսյան- Այն մասնագիտական ոլորտը, որի ներկայացուցիչն եմ, մի քանի առանձնահատկություններ ունի, որոնք բնութագրական են շատ քիչ, եթե չասեմ՝ եզակի մասնագիտություններին: Դրանիցի մեկը այս մասնագիտության անընդհատ ցանկալի լինելն է հանրության լայն շրջանակների համար:Մարդիկ ձգտում են և շատ հաճախ հայտնվում են այս ոլորտում, բայց շատ քչերն են հասնում հաջողության, ծավալում իրական մասնագիտական գործունեություն: Ուստի նաև շատերը չէ, որ մրցունակ են: Մրցունակությունը բարձրացնելու, նորարար գաղափարներ խթանելու համար իմ պատասխանը միշտ եղել է անընդհատ ինքնակրթությունը, անընդհատ զարգացումը, մասնագիտական անընդհատ պրպտումները: Իրավաբանության ոլորտը անընդհատ փոխվում է: Այն երբեք ստատիկ վիճակում չէ: Ի հայտ են գալիս նոր գաղափարներ ու լուծումներ, ինչը նշանակում է, որ պետք մշտապես աշխատել, ձեռք բերել նոր գիտելիքներ: Հակառակ պարագայում, դու հետ ես մնում քո մասնագիտական հանրույթից և այլևս մրցունակ չես կարող լինել:
Ինչ վերաբերում է դառը դաս քաղելուն, ապա դժվար է միանշանակ ասել՝ ես դառը դաս քաղել եմ, թե ոչ…Իրականում, ես մեծ տառապանքի գնով գնացել եմ երազանքիս հետևից, երբ ֆակուլտետում պետք է որոշում կայացնեի համատեղել մասնագիտական գործունեությունս դասախոսամանկավարժական աշխատանքի հետ: Այդ որոշումն ինձ բավական դժվար է տրվել, որովհետև գիտակցում էի, որ գիտական, մանկավարժական աշխատանքը բավական շատ զոհողություններ է պահանջում, բայց դա էր այն ճանապարհը, որով ես մոտեցա իմ մասնագիտական երազանքին: Այդ ժամանակից ի վեր ես հստակ սերտեցի այն դասը, որ եթե ուզում ես հասնել ինչ-որ բանի, եթե ուզում ես փոխել ինչ-որ բան քո և շրջապատիդ կյանքում, այլ ճանապարհ չկա, քան շարունակական ու անտրտունջ աշխատանքը:
Միհրան Հակոբյան- Ամենաարժեքավոր դառը դասը համարում եմ մասնագիտական դաշտում իմ առջև ժամանակին ստեղծված խոչընդոտները, որոնք ինձ հնարավորություն են տվել ավելի մեծ պատասխանատվությամբ ու ջանասիրությամբ զբաղվել մասնագիտական գործունեությամբ: Ինձ համար դա եղել է և՛ դաս և՛ մոտիվացիա: Իմ մասնագիտական ոլորտի մրցունակության և նորարար գաղափարների խթանելու համար անհրաժեշտ է ակադեմիական հաստատություններին առընթեր ուղեղային կենտրոնների հիմնադրում, որոնց ստեղծած արժեքը կհետաքրքրի պետական քաղաքականության որոշում ընդունող շրջանակներին:
5.Արդյո՞ք պատրաստ եք մասնագիտական դաշտում Ձեզ թույլ տալ այնպիսի արարք, որը Ձեզ կզրկի ֆինանսական կայունությունից ու բարեկեցությունից, բայց մեծագույն օգուտ կտա Հայաստանին:
Արմեն Աշոտյան- Հարցի ձևակերպումը շատ տեսական է հնչում, բայց վերջին մասով պատասխանս կտրուկ է՝ ամենն արել, անում եմ և ապագայում էլ կանեմ բացառապես ելնելով իմ երկրի շահերից ։ Պաթոս չեմ սիրում։
Արփինե Հովհաննիսյան- Իրականում, եթե չկա հնարավորություն պրակտիկ փորձառությամբ ստուգելու հարցի իրագործելիությունը, դժվար թե Հայաստանի Հանրապետությունում գտնվի մեկը, որ այս հարցին պատասխանի՝ ոչ: Ես զերծ կմնամ այո կամ ոչ պատասխանել այս հարցին: Ես ընդամենը կարող եմ ասել, որ որպես ՀՀ քաղաքացի,ում հնարավորություն է ընձեռնված ծառայելու իր երկրին, ես փորձում եմ կատարել ինձնից կախված առավելագույնը, իսկ իմ գործունեության գնահատականը կտա ժամանակը:
Միհրան Հակոբյան- Այո՛, պատրաստ եմ: Ընդհանրապես, սկզբունքներն ու սկզբունքայնությունն ինձ համար շատ կարևոր են: Սկզբունքներն ու համոզմունքներն են մեզ մարդ դարձնում:
6. 2017թ.-ին մասնագիտական դաշտում ստեղծե՞լ եք որևէ արժեք, արե՞լ եք որևէ քայլ, որը Ձեզ հպարտություն է ներշնչել: Ձեզ դո՞ւր է գալիս այն մարդը, ինչպիսին Դուք էիք 2017թ.-ին:
Արմեն Աշոտյան-2017֊-ը բարդ տարի էր։ Տարեսկզբից խորհրդարանական ընտրությունների էինք, ես Հանրապետական կուսակցության քարոզչության պատասխանատուն էի։ Հետո նույնը եղավ Երևանի քաղաքապետի ընտրություններին։ ԱԺ-ում ստանձնելով նոր դերակատարություն ՝ լծվել եմ արտաքին քաղաքականության օրակարգը, անգամ ընդդիմությունն էր կատակում է, որ կարճատև աշխատանքային այցով Հայաստանում եմ։ Ի դեպ, ընդդիմադիր գործընկերների հետ միջազգային հարթակներում շատ արդյունավետ և շոշափելի համագործակցել ենք՝ ելնելով Հայաստանի շահերից։ Ուրախ եմ նաև, որ հաջողվում է կայացնել և զարգացնել երկու ինստիտուցիոնալ կառույց ՝ արդեն հիշատակված Վերլուծական խորհուրդը և ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ քաղաքական դպրոցը։
Արփինե Հովհաննիսյան- Եթե մասնագիտական դաշտը մի քիչ ավելի լայնացնենք՝ դրա մեջ ներառելով նաև այսօրվա իմ քաղաքական գործունեությունը, ապա 2017 թվականն իրականում ինձ համար եղել է լուրջ փորձառության ձեռքբերման տարի, թեկուզ միայն ընտրարշավի ժամանակահատվածում ՀՀ քաղաքացու հետ անմիջական շփման փորձառության տեսանկյունից:Սակայն դժվար է նշել հստակ արժեք, որը ստեղծել եմ և հպարտանում եմ: Եթե նույնիսկ լիներ այդպիսին, ես կխուսափեի բարձրաձայնել այդ մասին, որովհետև քո ստեղծած արժեքների մասին, դու չէ, որ պետք է խոսես:
Տարվա ընթացքում ես, երբեմն, ինքս ինձ դուր եմ եկել, իսկ երբեմն՝ ոչ: Եթե ես ինձ անընդհատ ու միշտ դուր գայի, ապա որակումս կլիներ նարցիզ, ընդ որում՝ անուղղելի: Իսկ եթե ես ինձ անընդհատ դուր չգայի, ապա որակումս կլիներ բարդույթավորված անպիտան, որը ոչ մի ոլորտում ոչ մի անելիք չունի: Հետևաբար, ունեցել եմ սխալներ ու ձեռքբերումներ, մի պահ դուր եմ եկել, մի պահ՝ ոչ: Ես կշարունակեմ փորձեմ դառնալ այնպիսին, ինչպիսին որ ինձ դուր եմ եկել: Լիովին կստացվի՞ դա ինձ, բնականաբար՝ ոչ, որովհետև ինքնազարգացման ու կատարելագործման ճանապարհն անընդհատ ճանապարհ է, այնտեղ չկա թունելի վերջին լույսը, և երբեք ոչ մեկն այդ վերջնակետին չի հասնում: Չմոռանանք Նարեկացուն՝ Աստված կատարյալ է, մարդն անկատար, ուստի կատարելության անհնար է հասնել:
Միհրան Հակոբյան- Ստեղծել եմ` բազմաթիվ հրապարակումների տեսքով: 2017թ.-ի այդ մարդը ինձ դուր չի գալիս: Որ դուր գար, չէի ձգտի 2018թ.-ին ավելի լավը դարձնել այդ մարդուն:
7.Եթե Ձեզ հնարավորություն տրվեր ուղերձ հղել աշխարհի հայերին՝ ի՞նչ կասեիք Ձեզ տրված մեկ րոպեի ընթացքում:
Արմեն Աշոտյան- Լավ հարց է։ Ի դեպ, նմանատիպ հարցադրումներ հղել եմ մեր քաղաքական դպրոցի ունկնդիրներին։ Փորձեմ հակիրճ բանաձևել հնարավոր ուղերձի հիմնական կետերը։ Հայ մնացեք։ Սիրեք Հայաստանը։ Օգտակար եղեք ձեր Հայրենիքին։ Վերադարձեք։ Կարող ենք վայելել ուրիշների ստեղծած պետությունները, կարող ենք նաև հզորացնել ու կայացնել սեփականը։
Արփինե Հովհաննիսյան- Ուղերձ բառը չափազանց պարտավորեցնող է: Համայն հայությանը ուղերձ հղելու համար պետք է վաստակել այդ իրավունքը, ունենալ ապագայի ու բարեկեցության ապահովման համար վճռորոշ պատասխանատվություն: Ես պարզապես կարող եմ մաղթել, որ մենք բոլորս, որտեղ էլ լինենք, մեր գործունեությունը ծավալելիս միշտ որպես ուղենիշ վերցնենք հայկական երկու պետությունների բարօրությունը և առաջընթացը:
Միհրան Հակոբյան- Եկեք Հայաստան, որ միասին կերտենք այն ապագան, որի մասին բոլորս ենք երազում: Մենք ուժեղ ենք միասին, մենք կարող ենք միասին կերտել ուժեղ, բարեկեցիկ և արդար Հայաստան:
«Ստեղծագործական Հայաստան» մեդիանախագիծ
ՎԱՐԴուհի Սիմոնյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 14:12 • 08.04.24 ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
- 14:11 • 08.04.24 Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
- 14:09 • 08.04.24 Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Քաղաքականություն 17:01 • 17/04 Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Օկուպացված Արցախում ռուս խաղաղապահների գտնվելու կարիքը «զրոյական է», քանի որ դրա տարածքում հայեր չեն մնացել։ Այս մասին Gazeta.Ru-ին հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
-
Քաղաքականություն 23:44 • 17/04 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին (տեսանյութ) Իշխանության խնդիրը, կառավարության խնդիրը սեփական երկիրը և ժողովրդին ադապտացնելն ա էն փոփոխվող իրավիճակին, որը մենք ունենք։ Դա է ապրելու և զարգանալու պայմանը։
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Քաղաքականություն 19:54 • 17/04 Փաշինյանն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր․ տեղի բնակիչներին է ներկայացրել սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը (լուսանկարներ) Վարչապետն իր հերթին նշել է, որ գործադիրը հետևողական է լինելու սահմանամերձ բնակավայրերում ծրագրի արդյունավետ իրագործման հարցում:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Քաղաքականություն 23:44 • 17/04 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին (տեսանյութ) Իշխանության խնդիրը, կառավարության խնդիրը սեփական երկիրը և ժողովրդին ադապտացնելն ա էն փոփոխվող իրավիճակին, որը մենք ունենք։ Դա է ապրելու և զարգանալու պայմանը։
-
Քաղաքականություն 17:01 • 17/04 Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Օկուպացված Արցախում ռուս խաղաղապահների գտնվելու կարիքը «զրոյական է», քանի որ դրա տարածքում հայեր չեն մնացել։ Այս մասին Gazeta.Ru-ին հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
-
Իրադարձային 14:58 • 17/04 Փաշինյանն ոսկեպարցիներին ասել է՝ 90 տոկոսով պայմանավորվածություն ունենք Ալիևի հետ, որ մնում ենք կանգնած նույն դիրքերում. Սուրեն Պետրոսյան Գլոբալ առումով պրոցեսը կանգնեցված է: Ես հասկանում եմ, որ սա ավելի շատ փորձ է արվում փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ, բայց փաստացի գործընթացը այս պահին կանգնած է: Այդ մասին նաեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց»,-ասաց նա:
-
Գիտություն/տեխնիկա 11:12 • 17/04 Dreame-ն առաջարկում է ռոբոտ փոշեկուլ, որն օգնում է մարդուն տնային գործերում՝ խնայելով նրա ժամանակը Տարիների ընթացքում ռոբոտ փոշեկուլների արդյունաբերության ոլորտում կուտակած փորձը, ինչպես նաև թերությունների ու սխալների ուսումնասիրությունը թույլ են տվել Dreame տեխնոլոգիական ընկերությանը կատարյալ սարք ստեղծել:
-
Իրադարձային 13:10 • 17/04 Փաշինյանի հանդիպումը Ոսկեպարի բնակիչների հետ ավարտվել է (լուսանկար) Այսօր այցելել եմ Ոսկեպար, որտեղ հանդիպում ունեցա բնակիչների հետ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 18ին ևս այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ և հ
-
Քաղաքականություն 15:20 • 17/04 Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են երկու երկրի՝ ՌԴի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները, ինչի մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Հիմք ընդունելով 2020 թվական
-
Քաղաքականություն 19:54 • 17/04 Փաշինյանն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր․ տեղի բնակիչներին է ներկայացրել սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը (լուսանկարներ) Վարչապետն իր հերթին նշել է, որ գործադիրը հետևողական է լինելու սահմանամերձ բնակավայրերում ծրագրի արդյունավետ իրագործման հարցում:
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Մշակույթ 12:21 • 12/04 Paramount Pictures-ը հրապարակել է «Գլադիատոր 2»-ից 5 րոպեանոց հատված (տեսանյութ) Հոլիվուդյան Paramount Pictures կինոստուդիան հրապարակել է «Գլադիատոր 2» ֆիլմից հինգ րոպեանոց հատված Ինչպես գրում է Daily Mailը, 86ամյա կինոռեժիսոր Ռիդլի Սքոթի ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 22ինՖի
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մամուլի տեսություն 09:39 • 12/04 Ոսկեպարցիները ԵՄ դիտորդներին վռնդել են, թեժ վեճ է ծավալվել․ «Հրապարակ» Մեզ պատմեցին նաեւ, որ ոսկեպարցիները բանակային երրորդ կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանի հետ եւս օրերս նույնաբովանդակ զրույց են ունեցել, հորդորելով Պողոսյանին՝ իր քաղաքական ղեկավարությանը փոխանցել, որ ոսկեպարցիները թույլ չեն տալու Տավուշից հող հանձնել։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Իրադարձային 11:26 • 12/04 ՀՀ ԱԱԾ-ն քրեական վարույթ է հարուցել ՀՀ զինծառայողների վերաբերյալ. նրանք փորձել են հատել սահմանը և հովվին ու ոչխարներին հետ բերել Համապատասխան միջոցներ են ձեռնարկվել ՀՀ ԱԱԾ ՍԶ զինծառայողների կողմից սահմանապահ գործառույթ իրականացնելիս սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խստագույնս պահպանելու և նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով:
-
Իրադարձային 18:11 • 12/04 Ակադեմիական քաղաքի կառուցումը 1,2 տրիլիոն դրամ կկազմի, հիմնական ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեն է․ Մատենադարանի շենքը չի վաճառվելու. ԿԳՄՍՆ Հայոցյանի խոսքով՝ Հայաստանում առնվազն ժամանակակից կրթությունն ու գիտությունը միշտ էլ զարգացել են «Ակադեմիական քաղաքի» կամ կլաստերային տրամաբանությամբ: Ի սկզբանե բոլոր բուհերը հիմնականում եղել են օղակաձև այգու շրջակայքում:
Սպորտ
-
11:15 • 18.04.24 Հայտնի են ՉԼ՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները
-
08:26 • 18.04.24 Չեմպիոնների լիգա․ «Բավարիա»-ն և «Ռեալ»-ը կիսաեզրափակչում են