Սանկտ Պետերբուրգի սուպերմարկետներից մեկում պայթյունի հետևանքով 13 մարդ է տուժել (լուսանկարներ)

11:23 • 28.12.17

Սանկտ Պետերբուրգի սուպերմարկետներից մեկում պայթյունի հետևանքով 13 մարդ է տուժել, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչ Աննա Միտյանինային հղումով։


Ըստ նրա՝ տուժածներից 5-ը հոսպիտալացումից հրաժարվել են։


Ավելի վաղ հաղորդվել է, որ տուժածների շրջանում անչափահասներ չկան։


Երեկ երեկոյան խանութի պահեստում պայթուցիկ սարք է գործարկվել, որի հզորությունը տրոտիլային համարժեքով եղել է 200 գրամ։


Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։