Սանկտ Պետերբուրգի սուպերմարկետներից մեկում տեղի ունեցածն ահաբեկչություն էր. Պուտին (լուսանկար)

11:52 • 28.12.17

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ երեկոյան Սանկտ Պետերբուրգի սուպերմարկետներից մեկում կատարվածն ահաբեկչություն է անվանել, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։


«Երեկ Պետերբուրգում ահաբեկչական ակտ է իրականացվել»,-ասել է նա Սիրիայում ռազմական գործողության մասնակից սպաների հետ հանդիպման ժամանակ։


Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Սանկտ Պետերբուրգի սուպերմարկետներից մեկում երեկ երեկոյան պայթյունի հետևանքով 13 մարդ է տուժել։ Ըստ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչ Աննա Միտյանինայի՝ տուժածներից 5-ը հոսպիտալացումից հրաժարվել են։

 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ տուժածների շրջանում անչափահասներ չկան։


Խանութի պահեստում պայթուցիկ սարք է գործարկվել, որի հզորությունը տրոտիլային համարժեքով եղել է 200 գրամ։


Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

 

Картинки по запросу Путин назвал взрыв в Петербурге терактом