Եթե լինի իմ պաշտոնավարման մասին քաղաքական որոշում, պատրաստ եմ. ԱԻ նախարարը՝ ԱԻՆ-ում կառուցվածքային փոփոխությունների, բանակում ծառայելու, գործընկերների թերացումների մասին
Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը տարեվերջին Tert.am-ին հարցազրույց է տվել՝ պատասխանելով ԱԻՆ-ի աշխատանքի, աղետներին դիմակայելու, հարևան երկրների հետ համագործակցության, գործընկների մասին կարծիք չհայտնելու պատճառի, ընթերացանության, պաշտոնի հետևաքով բնավորության փոփոխության և այլ հարցերին:
-Պարո՛ն Տոնոյան, 2018 թվականից, երբ ամբողջովին ուժի մեջ մտնի նոր սահմանադրությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ լինելո՞ւ են, կամ ԱԻՆ-ը մնալո՞ւ է որպես նախարարություն:
-Բարեփոխումներն անընդհատ գործընթաց են, կառուցվածքային փոփոխություններ հնարավոր են նաև արտակարգ իրավիճակների համակարգում: Կարծում եմ՝ ցանկացած այլ մեկնաբանություն այս պահին ժամավաճառություն է:
-Իսկ Դուք ցանկանո՞ւմ եք պաշտոնավարել:
-Եթե լինի իմ պաշտոնավարման վերաբերյալ քաղաքական որոշում, այո՛, պատրաստ եմ:
-Պարո՛ն Տոնոյան, այս 2017 թվականը ԱԻՆ-ի համար ծանր տարի էր՝ հաշվի առնելով Խոսրովի արգելոցի հրդեհը, և մի շարք այլ խոշոր հրդեհներ: Եթե, օրինակ, մյուս տարի նման հրդեհ լինի, հրդեհաշիջման աշխատանքներն ինչպե՞ս կկազմակերպվեն: Նոր տեխնիկա ձեռք բերվե՞լ է, կամ ձեռք բերվելո՞ւ է:
-Աղետներին արձագանքելու կարողությունը միշտ զարգանալու և կատարելագործվելու տեղ ունի. ցանկացած երկրում է այդպես: Բնականաբար, յուրաքանչյուր նմանատիպ դեպքից մենք դասեր ենք քաղում՝ օգտագործելով նախորդ փորձը հետագայում հնարավոր պատահարներին արձագանքն ավելի արդյունավետ կազմակերպելու համար: Ինչ վերաբերում է տեխնիկային՝ պետք է նշեմ, որ գույքի արդիականացումն Արտակարգ իրավիճակների նախարարությունում չընդհատվող գործընթաց է: Օրինակ՝ այս տարի ԱՄՆ եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակներում 3 մարզերի հրշեջ-փրկարարական ջոկատների հրդեհաշիջման նոր գույք է տրամադրվել: Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի շնորհիվ թե՛ մայրաքաղաքի, թե՛ մարզային ջոկատները հագեցվել են նոր փրկարարական սարքավորումներով (մոտորանավակներ, լուսային աշտարակներ, վրաններ, գեներատորներ, որոնողական սարքեր, կվադրոցիկլեր և այլն), փրկարարական ու առաջին օգնության ավտոմեքենաներով: 2017թ.-ի համար կենտրոնի միջոցով նախատեսված էր 16 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք տեխնիկական զինում: Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջոցով Հայաստանին տրամադրվել է բոլորովին նոր ու ժամանակակից 36 հրշեջ մեքենա, 3 ավտոսանդուղք, շարժական արհեստանոցներ և պահեստամասեր, որոնք համալրելու են Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզերի տեխնիկական բազան: Հատուկ ուշադրություն է դարձվում հենց մարզային ստորաբաժանումների տեխնիկական արդիականացման գործընթացին:
-Աղետներին դիմակայելու հարցում ի՞նչ մակարդակում է գտնվում Հայաստանը, այստեղ ի՞նչ քայլեր են արվում։ Կարծես, դրանք այդքան էլ չեն հանրայնացվում:
-Միջազգային փորձագետներն աղետներին դիմակայելու գործում Հայաստանի հնարավորությունները բավականին բարձր են գնահատում՝ հաշվի առնելով, որ արտակարգ իրավիճակների նախարարությունն ունի յուրահատուկ կառուցվածք, որի շնորհիվ հանրապետությունում աղետներին արձագանքող գրեթե բոլոր ծառայությունները կառավարվում են մեկ կենտրոնից: Բացի դրանից՝ մենք ունենք բնակչության վստահությունը վայելող ահազանգման զարգացած համակարգ՝ «911» ծառայությունը, որը նույնպես կատարելագործելու ենք կիրառության մեջ դնելով ևս մեկ փրկության համար՝ «112»-ը: «112» փրկության համարի ծրագրային փաթեթը լայնորեն կիրառվում է գրեթե ողջ Եվրոպայում և Հայաստան այցելած զբոսաշրջիկների համար այն ավելի ճանաչելի է:
Նախարարության գործունեության հանրայնացման վերաբերյալ կասեմ, որ մեր կառույցի տեղեկատվական քաղաքականության հիմնաքարը թափանցիկությունն է: Մեր բոլոր քայլերի, միջոցառումների, պատահարներին արձագանքման ու ձեռքբերումների մասին իրազեկում ենք հանրությանը՝ սերտ համագործակցելով զանգվածային լրատվամիջոցների հետ: Աղետակայուն հասարակություն ունենալու համար մեզ անհրաժեշտ է իրազեկ և արտակարգ իրավիճակներում վարքականոնների մշակույթին տիրապետող քաղաքացի, իսկ նման քաղաքացի կարող ենք ձևավորել միմիայն չորրորդ իշխանության հետ համատեղ քրտնաջան աշխատանքի միջոցով:
-Պարո՛ն Տոնոյան, «Նաիրիտ» գործարան, ատոմակայան, այս կառույցների հարցով անվտանգությունը որքանով է երաշխավորված, իրականացվո՞ւմ է պատշաճ հսկողություն և ո՞ւմ կողմից: Այստեղ վտանգ չկա՞, «Նաիրիտ» գործարանի հրդեհի դեպքում, կարծես, մտավախություններ կային:
- ՀԱԷԿ-ի անվտանգությանը հետևում ենք ոչ միայն մենք, այլև՝ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը: Նրանց փորձագետների գնահատմամբ՝ մեր ատոմակայանի ենթակառուցվածքների աշխատանքի անվտանգության մակարդակը բավարար է և համապատասխան:
Ինչ վերաբերում է «Նաիրիտ» գործարանին, ապա, այո, ելնելով գործարանի ներկա վիճակից՝ կարծում եմ, որ այդ խնդրին պետք է վերջնական լուծում տալ: Ասեմ, որ ԱԻ նախարարությունն իր գործառույթների սահմաններում փորձում է հնարավորինս աջակցել դրան: Կարծում եմ, գիտեք, որ հրդեհից անմիջապես հետո մենք դիմեցինք միջազգային կազմակերպությունների օգնությանը, որոնք մեզ փորձագետներ տրամադրեցին՝ գործարանի վիճակը գնահատելու համար: Նրանց գնահատմամբ՝ խնդիրը լուրջ մտահոգություն չի առաջացնում, բայց անհրաժեշտ է ապահովել գործարանում առկա նյութերի պահպանման առավել ապահով ու ժամանակակից պայմաններ, ինչի ուղղությամբ էլ աշխատանքներ են տարվում:
-Ինչպիսի՞ն է հարևան երկրների հետ ԱԻՆ-ի համագործակցությունը պաշտոնական մակարդակով, օրինակ` հարևան Վրաստանի, Իրանի:
- ԱԻ նախարարությունը բաց է համագործակցության համար: ՀՀ ԱԻՆ և Վրաստանի միջև համագործակցությունը հիմնվում է ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև 1997թ. Երևանում ստորագրված «Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի, ինչպես նաև՝ մի շարք երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի վրա: Մեր «911» ծառայության և վրացական նմանատիպ «112»-ի միջև համագործակցությունն ամենօրյա բնույթ ունի, իրականացվում է օպերատիվ տեղեկատվության փոխանակում մեր երկրներում գրանցված պատահարների վերաբերյալ, իսկ ամռանը, ինչպես գիտեք, մեր հրշեջ-փրկարարներն ակտիվ մասնակցություն են ունեցել Բորժոմիի կիրճում անտառային հրդեհաշիջման աշխատանքներին, որի համար պարգևների են արժանացել են Վրաստանի նախագահի, վարչապետի ու ՆԳ նախարարի կողմից: Վերջերս Վրաստանի կառավարության կողմից կառուցվածքային փոփոխություններ արվեցին, որի արդյունքում Արտակարգ իրավիճակների դեպարտամենտը դուրս է բերվել ՆԳ նախարարության կազմից՝ դառնալով Վրաստանի վարչապետի ենթակայության ներքո գտնվող առանձին կառույց, որի հետ մեր համագործակցությունը կշարունակվի նույն ինտենսիվությամբ:
2016թ. դեկտեմբերին ՀՀ Նախագահի նստավայրում Հայաստանի և Իրանի նախագահների միջև կայացած հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին ստորագրվել է «ՀՀ արտակարգ իրավիճակների և ԻԻՀ ներքին գործերի նախարարությունների միջև արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության մասին» Փոխըմբռնման Հուշագիր: Այս տարվա սեպտեմբերի 4-ին՝ ԱԻ աշխատակցի օրվան նվիրված տոնական միջոցառումներին ներկա էր նաև ԻԻՀ ներքին գործերի նախարարի խորհրդականը, որին շատ հետաքրքրեց ԱԻՆ կենտրոնացված կառավարման համակարգի փորձը: Մենք գիտենք, որ Իրանում լուրջ աշխատանք է տարվում կամավորների պատրաստման ուղղությամբ, ինչպես նաև՝ հրշեջ մասերի միջև կազմակերպվում են մրցումներ՝ նրանց պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով: Այդպիսի մրցումներից մեկին առաջիկայում կմասնակցեն նաև ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարները: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև ընդլայնել աշխատանքն ԻԻՀ Կարմիր մահիկի կազմակերպության հետ՝ համատեղ վարժանքների, աղետների բժշկության և սահմանային հենակետերում համատեղ իրականացվող հերթապահության ուղղությամբ (հատկապես՝ զբոսաշրջության ակտիվ սեզոններին):
-Պարո՛ն Տոնոյան,Դուք զե՞րծ եք մնում Ձեր նախկին գործընկերների մասին կարծիք հայտնելուց, ինչպես, օրինակ, լրագրողների հարցին ի պատասխան կարծիք չհայտնեցիք Հայկազ Բաղմանյանի մասին: ԱԻՆ-ո՞ւմ էլ է այդպես, ինչպե՞ս եք վերաբերում Ձեր գործընկերների թերացումներին, կամ համամի՞տ եք, որ Հայաստանում ընդունված չէ քննադատել բարձրաձայն, և գործընկերային հարաբերությունները երբեմն օրենքին գերակա են:
-Հայաստանի Հանրապետությունում անկախացումից ի վեր ժողովրդավարացման գործընթացը չի ընդհատվում, իսկ ժողովրդավար պետությունում, ինչպես գիտեք, օրենքի «դիկտատուրա» է: Գործընկերներիս թերացումների վերաբերյալ կասեմ, որ ոչ մի թերություն չի ունենում նա, ով ընդհանրապես չի աշխատում: Բնական է, որ ցանկացած աշխատանքային գործընթացում կարող են երբեմն և՛ թերացումներ և՛ նույնիսկ սխալներ լինել, պարզապես թերացման հասցեատերը պետք է պատրաստ լինի կրելու դրա հետևանքներն ու պատասխանատվությունը, ինչպես նաև՝ թերացման կամ սխալի շտկման ծանր բեռը:
-Պարո՛ն Տոնոյան, Դուք այն պաշտոնյաներից եք, ովքեր ծառայել են: 1986-1988թթ. ծառայել եք ԽՍՀՄ զինված ուժերում: Այսօր արդիական է այն թեման, որ տարկետման իրավունքի սահմանափակումը խանգարում է ուսմանը և այլն: Համամի՞տ եք, Ձեր դեպքում ինչպե՞ս ստացվեց, ի՞նչ տվեց կամ ի՞նչ վերցրեց ծառայությունը:
-Իհարկե համամիտ չեմ, զինված ուժերում ծառայությունը չխանգարեց ինձ ստանալ երկու բարձրագույն կրթություն:
-Պարո՛ն Տոնոյան, 1992-1994թթ. աշխատել եք ՆԳՆ համակարգում, ծառայել եք ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից՝ տարբեր պաշտոններում, այնուհետև մի շարք պաշտոններ եք զբաղեցրել, այդ թվում նաև Պաշտպանության նախարարի առաջին տեղակալն եք եղել , այժմ ԱԻ նախարար եք: Պաշտոնին զուգահեռ ինչպե՞ս է փոխվում Ձեր առօրյան, և պաշտոնը բնավորություն փոխո՞ւմ է,թե՞ ոչ:
-Պաշտոնին զուգահեռ առօրյան, անշուշտ, փոխվում է՝ առաջին հերթին պատասխանատվության մակարդակի աճով և ազատ ժամանակի կտրուկ
նվազմամբ: Փորձն է ավելանում, բացահայտվում և զարգանում են անձնական այն հատկանիշները, որոնք նախկինում առիթ չի եղել կիրառելու: Անշուշտ, բնավորությունդ, անձդ կոփվում և թրծվում է:
-Պարո՛ն Տոնոյան, առաջիկայում կարճատև արձակուրդ է, ինչո՞վ եք զբաղվելու։ Աշխատանքային օրերին հասցնո՞ւմ եք ընթերցել, ի՞նչ գրականություն եք նախընտրում: Նախկինում զբաղվել եք նաև սպորտով, այժմ հասցնո՞ւմ եք:
-Երբ պաշտպանության փոխնախարար էի, ամանորյա տոներին հաճախ զորամասեր էի այցելում, ինչպես գիտեք՝ այս տարի Տավուշի մարզի 11 սահմանամերձ համայնքներում Արտակարգ իրավիճակների նախարարությունը հենակետեր է հիմնել՝ տեղում փրկարարական և վթարավերականգնողական միջոցառումներ իրականացնելու նպատակով, տոնական արձակուրդին նախատեսում եմ այցելել մեր հենակետերը, փրկարարն էլ սահմանապահ զինվոր է, որ հսկում է բնակչությանն աղետից պաշտպանող փխրուն սահմանը. չխախտելով ավանդույթը կաշխատեմ նաև այցելել զինծառայողներին: Ընթերցանության համար ժամանակ միշտ ստեղծում եմ, մեկ օր առաջ ընկերներիցս լավ նվեր եմ ստացել ամերիկացի տնտեսագետ և թրեյդեր Նասիմ Նիկոլաս Թալեբի «Հակափխրունություն. ինչպես հաղթահարած դուրս գալ քաոսից», սա էլ հենց ընթերցելու եմ: Օգտվելով առիթից, ուզում եմ նաև շնորհավորել բոլորիս Ամանորն ու Սուրբ ծնունդը և մաղթել նվազ արտակարգ իրավիճակներով, դիմակայուն 2018 թվական:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Իրադարձային 09:14 • 24/04 Այլևս երբեք․ մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ, պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը․ Փաշինյանի ուղերձը Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 10:42 • 24/04 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը CNN-ին Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան 9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։
-
Քաղաքականություն 13:06 • 24/04 Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
-
Քաղաքականություն 11:38 • 24/04 Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հղել է Հայոց ցեղասպանության կապակցությամբ ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձ, որը նա 2012 թվականից ի վեր հղում է Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին, հայտնում է agos.com.tr-ն։
-
Քաղաքականություն 13:12 • 24/04 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Հռչակագրում ասվում է, որ կողմերը ճանաչում են այն տարածքները, որոնք ունեին խորհրդային միության օրոք։ Խորհրդային միության օրոք նույն այդ անկլավը կամ Վերին Ոսկեպարը Ադրբեջանը ստորագրել և տվել է մեզ 1996-97 թթ-ին։
-
Քաղաքականություն 16:53 • 24/04 Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է մի շարք պաշտոնյաների կողմնակալ հռետորաբանությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, որոնք նրանք անվանել են «հայ ժողովրդի ցեղասպանություն»։
-
Քաղաքականություն 15:39 • 24/04 ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել BBC-ին և մեկնաբանել է ապրիլի 23-ին Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
-
Իրադարձային 09:24 • 24/04 Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը․ Սերժ Սարգսյան Պատերազմի սպառնալիքով ու զանազան ճնշումներով Հայաստանի ներկայիս կառավարիչներին դարձնելով իրենց կամակատարը՝ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են օր առաջ ստանալ իրենց երազածը՝ ի հաշիվ հայ ժողովրդի և Հայաստանի:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Իրադարձային 09:14 • 24/04 Այլևս երբեք․ մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ, պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը․ Փաշինյանի ուղերձը Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 10:42 • 24/04 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը CNN-ին Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան 9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։
-
Քաղաքականություն 13:06 • 24/04 Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
-
Քաղաքականություն 11:38 • 24/04 Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հղել է Հայոց ցեղասպանության կապակցությամբ ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձ, որը նա 2012 թվականից ի վեր հղում է Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին, հայտնում է agos.com.tr-ն։
-
Քաղաքականություն 13:12 • 24/04 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Հռչակագրում ասվում է, որ կողմերը ճանաչում են այն տարածքները, որոնք ունեին խորհրդային միության օրոք։ Խորհրդային միության օրոք նույն այդ անկլավը կամ Վերին Ոսկեպարը Ադրբեջանը ստորագրել և տվել է մեզ 1996-97 թթ-ին։
-
Քաղաքականություն 16:53 • 24/04 Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է մի շարք պաշտոնյաների կողմնակալ հռետորաբանությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, որոնք նրանք անվանել են «հայ ժողովրդի ցեղասպանություն»։
-
Քաղաքականություն 15:39 • 24/04 ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել BBC-ին և մեկնաբանել է ապրիլի 23-ին Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
-
Իրադարձային 09:24 • 24/04 Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը․ Սերժ Սարգսյան Պատերազմի սպառնալիքով ու զանազան ճնշումներով Հայաստանի ներկայիս կառավարիչներին դարձնելով իրենց կամակատարը՝ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են օր առաջ ստանալ իրենց երազածը՝ ի հաշիվ հայ ժողովրդի և Հայաստանի:
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Քաղաքականություն
-
22:07 • 24.04.24 Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
Տնտեսություն
-
22:02 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս (տեսանյութ)
-
10:30 • 22.04.24 Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց
Սպորտ
-
23:34 • 24.04.24 Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ
-
23:16 • 24.04.24 ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղում
Մամուլի տեսություն
-
08:24 • 24.04.24 ՔՊ-ականներն ամաչում են մարդամեջ դուրս գալ․ «Հրապարակ»
Իրադարձային
-
22:27 • 24.04.24 Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի