Բանակում մահվան դեպքերի նվազում ունենք, իսկ ինչ-որ բան թաքցնելու գործելաոճից վաղուց ենք հրաժարվել. ՀՀ զինդատախազ

17:30 • 29.12.17



 

ՀՀ զինված ուժերում արձանագրված հանցագործությունների վիճակագրության, հանցատեսակների, դրանց ուսումնասիրման մեխանիզմների, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո արված հայտարարությունների, դրանց ընթացքի և այլ հարցերի մասին Tert.am-ը զրուցել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ,Արդարադատության I դասի խորհրդական Վահե Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, ՀՀ զինված ուժերում արձանագրված հանցագործությունների թիվը նվազո՞ւմ է, թե՞ աճում, ի՞նչ միտում ու վիճակագրություն կա:

-Նախքան թվային պատկեր ներկայացնելը՝ հարկ եմ համարում նշել, որ ՀՀ զինվորական դատախազությունում յուրաքանչյուր կիսամյակը մեկ կատարվում է դեպքերի և հանցագործությունների ամփոփում, և համեմատություն է տարվում նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված դեպքերի և հանցագործությունների վիճակագրական տվյալների հետ: 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է հանցագործությունների կտրուկ նվազում՝ մոտ 30 %-ից ավելի: Սակայն այս արդյունքը համադրելի չեմ համարում, քանի որ այն հիմնականում պայմանավորված է 2016 թվականին հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում արձանագրված հակառակորդի սադրիչ գործողություններով, մասնավորապես՝ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին և դրան հաջորդող ժամանակահատվածում հակառակորդի կողմից կատարված առանձնապես ծանր հանցագործություններով: Սակայն 2017 և 2016 թվականների համեմատությունը վկայում է, որ աճ է արձանագրվել ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների առումով, ինչը պայմանավորված է երեք հիմնական գործոնով.

1.  Դատախազական պատշաճ հսկողության և ՀՀ զինված ուժերում հրամանատարական կազմի և անձնակազմի հետ տարվող ամենօրյա բացատրական աշխատանքների արդյունքում ձևավորված փոխվստահության շնորհիվ գրեթե նվազագույնի է հասել դեպքերը և պատահարները թաքցնելու, տարբեր պատճառներով դրանք չհաշվառելու արատավոր պրակտիկան: Արդյունքում՝ տրամաբանորեն գրանցվում է հանցագործությունների աճ՝ նախորդ տարիների համեմատ:

2.  Յուրաքանչյուր դեպքին արագ արձագանքելը և համապատասխան ընթացք տալը կանխարգելիչ ազդեցություն է ունենում, որպեսզի հետագայում հանցագործությունն ավելի ծանր հանցագործության չվերաճի: Արդյունքում՝ արձանագրվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների նվազում, փոխարենը՝ աճ է գրանցվում ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների թվում: Նշեմ, որ 2017 թվականին նախորդ տարվա համեմատ գրանցվել է առանձնապես ծանր հանցագործությունների 83.6%, ծանր հանցագործությունների 16.1% նվազում:

3. Սահմանային լարվածության պայմաններում անձնակազմի ինքնագիտակցությունը բարձրանում է, սկսում են դեր կատարել համախմբվելու, մեկը մյուսի նկատմամբ ավելի հոգատար լինելու գործոնները, որոնց արդյունքում զինծառայողների շրջանում նվազում են կանոնադրային փոխհարաբերությունների խախտումները: Իսկ սահմանային լարվածության թուլացման պայմաններում պատկերը մի փոքր փոխվում է: Կարծում եմ՝ ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների աճի գրանցման մյուս օբյեկտիվ պատճառը վերջինս է:

-Բանակում ամենատարածված հանցատեսակը ո՞րն է:

-Դեռևս օրակարգային է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների աճը, որը մտահոգիչ է հատկապես զինվորական ենթակայության կարգի և զինծառայողների կանոնագրքային փոխհարաբերությունների դեմ ուղղված հանցագործությունների մասով, ինչի նվազեցման առումով կատարվում են ամենօրյա աշխատանքներ: Վերջիններիս ցանկում կարելի է նշել կենտրոնական մարմնի և ենթակա ստորաբաժանումների դատախազների պարբերաբար այցելություններն իրենց սպասարկման զորամասեր: Անմիջական, անկաշկանդ բնույթ կրող շփումներում, որտեղ հնարավորինս նվազեցվում է պաշտոնականությունը, դատախազը կարողանում է ներկայացնել քաղաքացիական կյանքի համեմատ  այն տարբերություններն ու սահմանափակումները, որ ծառայության զորակոչվելուց հետո նախատեսվում են զինծառայողների համար՝ այդ կերպ բարձրացնելով նրանց իրավագիտակցությունը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների բաժնում ընդգրկված մի շարք հոդվածների, որոնք քաղաքացիական անձանց համար կա՛մ որպես հանցագործություն չեն որակվում (ապաքրեականացված են), կա՛մ մասնավոր հետապնդման գործեր են:

Հանդիպումների ժամանակ դատախազները ներկայացնում են նաև հանցագործություն ծնող պատճառները, պատասխանատվության անխուսափելիությունը, բերվում են օրինակներ, այդ թվում նաև դատարանների դատավճիռներ և վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներ, իսկ զինծառայողները կարողանում են իրենց հուզող հարցերը բարձրացնել:

Կարևոր դեր ունի նաև ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից զորամասերում օպերատիվ իրավիճակին տիրապետելու հանգամանքը: Սա ավելի շատ նախականխող նշանակություն ունի: Իրականում քիչ են դեպքերը, երբ զինծառայողներն իրենք են բարձրաձայնում նախապատրաստվող հանցագործությունների վերաբերյալ կամ ճիշտ կողմնորոշվելու արդյունքում կարողանում ժամանակին կանխել առավել վտանգավոր հետևանքները: Եվ հանգամանքը, որ նման պայմաններում զորամասերի ղեկավար կազմն ամեն կերպ աջակցում է, որպեսզի ռազմական ոստիկանության աշխատակիցները տիրապետեն օպերատիվ իրավիճակին, գնահատում եմ որպես ստացված համագործակցություն իրավապահ կառույցների և ՀՀ զինված ուժերի անձնակազմի միջև:

-Ինչո՞ւ են զինվորների ու զինդատախազությանը վերաբերող գործերը փակ, դրանով ի՞նչ հարց է լուծվում: Գուցե դա միջոց է բացերը քողարկելո՞ւ։ Օրինակ՝ Դուք չե՞ք ցանկանում, որ այդ գործերը դատական տեղեկատվական համակարգում բաց լինեն:

-Փակ լինելը պայմանավորված է բացառապես այն հանգամանքով, որ քրեական գործերում մեծամասամբ ներառված են ծառայողական և պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ: Օրինակ՝ զորամասի տեղակայման վայր, անձնակազմի թվաքանակ, մարտական հերթապահության բնագիծ և այլն: Հրապարակայնության սահմանափակումը նման տեղեկատվությունը հակառակորդի համար ոչ հասու և մատչելի դարձնելու նպատակ է հետապնդում:

Ինչ վերաբերվում է բացերը քողարկելուն, ապա հարկ եմ համարում նշել, որ դատական նիստերը հիմնականում կայանում են դռնբաց, մասնակցության իրավունք ունեն և՛ մամուլի ներկայացուցիչներ, և՛ քաղաքացիներ, և՛ տարբեր հասարակական կազմակերպություններ: Բացի դրանից՝ ՀՀ դատախազությունը բացառապես գործում է ՀՀ դատախազության մասին և մի շարք օրենքներով ամրագրված հրապարակայնության սկզբունքի պահպանմամբ:

Վերը նշածս գործոնների, օրենքի հրամայականների հաշվառմամբ հանդերձ՝ այս ոլորտում ևս մեր աշխատանքը բավարար հրապարակային է՝ նման դեպքերը, դրանց քննության արդյունքները պարտադիր հրապարակվում են ԶԼՄ-ներով: Եվ  այս առումով մեր հանրությունն անհամեմատ ավելի տեղեկացված է՝ ի տարբերություն նմանատիպ իրավիճակում գտնվող բազմաթիվ երկրների՝ այդ թվում նաև մեր հարևան երկրի:

Երկրորդային չեմ համարում նաև բանակի և բանակում իրավախախտումների, հանցավորության վիճակի, հարուցված քրեական գործերով ընթացող քննությունների, դատավարությունների նկատմամբ քաղաքացիական հասարակության ընդգծված ուշադրությունը, որի պայմաններում գործնականում հնարավոր չէ, ավելին՝ անիմաստ է ինչ-որ բան թաքցնելու մասին մտածելը: Նման գործելաոճից մենք շատ վաղուց ենք հրաժարվել:  

-Պարո՛ն Հարությունյան, ի՞նչ մեխանիզմներով են ուսումնասիրվում զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերը և Ձեր գնահատականը այդ դեպքերի կապակցությամբ իրականացված քննության արդյունավետության վերաբերյալ:

-ՀՀ զինված ուժերում արձանագրված ցանկացած մահվան ելքով դեպք, անկախ դրա վաղեմությունից, գտնվում է ՀՀ զինվորական դատախազության և անձամբ իմ ամենօրյա հսկողության ներքո, որպեսզի դրանցով ապահովվի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, ու անկողմնակալ դիտորդի մոտ ձևավորվի համոզմունք, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ օպերատիվ, քննչական և դատավարական միջոցառումները՝ գործի հանգամանքները պարզելու, մեղավոր անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար:

Ցավով պետք է նշեմ, որ դեռևս առկա են մահվան ելքով չբացահայտված դեպքեր, որոնց բացահայտման համար օգտագործվում է ողջ գործիքակազմը: Առավել բարդ և հանցագործության տաք հետքերով չբացահայտված քրեական գործերով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարումը տեղերում իրականացվում է առավել փորձառու դատախազների՝ հիմնականում ստորաբաժանումների ղեկավարների կամ նրանց տեղակալների կողմից: Նախաքննությունը հանձնարարվում է առավել փորձառու քննիչներին, կազմվում են քննչական խմբեր, իսկ ավելի բարդ գործերի քննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչության քննիչների կողմից: Համապատասխանաբար, այդ գործերով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացվում է Զինվորական դատախազության հատկապես կարևոր գործերով քննության բաժնի դատախազների կողմից: Այստեղ ևս պետք է կարևորել հետաքննության մարմնի, մասնավորապես՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող աշխատակիցների գործոնը: Նրանք օպերատիվ մեծածավալ աշխատանքներ են ձեռնարկում հանցագործությունները լիարժեք բացահայտելու հարցում:

- Պարո՛ն Հարությունյան, պաշտոնական աղբյուրների հրապարակած տվյալների հիման վրա Tert.am-ի կատարած հաշվարկով՝ 2017 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ հայկական կողմում տարբեր հանգամանքներում զոհվել է 52 զինծառայող, որից 22-ը՝ հակառակորդի կողմից կատարած տարբեր գործողությունների հետևանքով: Անցած տարի ևս սահմանից ներս գրանցված դեպքերն ավելի շատ էին: Ի՞նչ է արվում սահմանից ներս գրանցվող դեպքերը նվազեցնելու համար:

-Նախ՝ ցանկանում եմ մեկ ուղղում կատարել. ցավոք, 2017թ. ոչ թե 22, այլ 23 զինծառայող է զոհվել հակառակորդի կողմից կատարված տարբեր գործողությունների հետևանքով: ՀՀ զինված ուժերում ունեցած անդառնալի կորուստները ոչ միշտ են դիտավորությամբ կատարված հանցագործությունների հետևանք: Կոնկրետ 2017թ. մահվան ելքով դեպքերի թվում սպանության դեպքերը 3-ն են: Բավականին մեծ թիվ են կազմում անզգուշությամբ կատարված՝ զենքի օգտագործման կանոնները, տրանսպորտային միջոցների շահագործման կամ օգտագործման կանոնները խախտելու արդյունքում, ինչպես նաև ականի պայթյունի հետևանքով մահվան ելքով դեպքերը: Միայն ականի պայթյունի և զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով 2017 թվականին արձանագրվել է մահվան ելքով 8 դեպք:

Իրականում ունենք մահվան ելքով դեպքերով նվազում: Համեմատության կարգով ներկայացնեմ 2015, 2016 և 2017 թվականների մահվան ելքով այն դեպքերի թվային պատկերը, որը կապված չէ սահմանային իրավիճակի հետ. 2015թ. գրանցվել է մահվան ելքով 31 դեպք, 2016 թվականին՝ 47, իսկ 2017 թվականին՝ 29-ը: Ինչո՞ւ եմ հատկապես կարևորում այս տվյալները, քանի որ խոսքը հայ զինվորի կյանքի մասին է, և անձամբ ինձ համար նույնիսկ մեկով նվազումը բավականին մեծ ձեռքբերում է: Ցանկացած մահվան ելքով գրանցված դեպքով թե՛ հարուցված քրեական գործերի, թե՛ նախապատրաստված նյութերի շրջանակներում դատախազների կողմից մանրակրկիտ ուսումնասիրվում, վեր են հանվում դրանք ծնող պատճառներն ու պայմանները: Անկախ գործերի վերջնական արդյունքից՝ միջնորդագրեր և հաղորդումներ են ուղարկվում համապատասխան զորամասեր և զորամիավորումներ, որոնց հիման վրա անց են կացվում ծառայողական քննություններ, որոնց արդյունքները քննարկվում են դատախազների մասնակցությամբ: Քննարկումների արդյունքներով իրենց ծառայողական պարտականությունների մեջ թերացած զինծառայողները տույժի են ենթարկվում, իսկ հետագայում իրավապահ մարմինների կողմից ամենօրյա հսկողություն է սահմանվում նմանատիպ դեպքերը բացառելու համար:

-Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հասարակության ներսում քննարկման առիթ դարձավ և քննադատությունների ալիք բարձրացվեց այն մասով, որ, օրինակ, ՊՆ որոշ պաշտոնյաներ վառելիք են գողացել, տանկեր կան, որ դատարկ են, իրերի պահեստից կարևոր բաներ են պակասում։ Այս խոսակցությունները որևէ կերպ հիմնավորվե՞լ են, նման գործերով կոնկրետ անձանց մեղադրանքներ առաջադրվե՞լ են:

-Մամուլում բարձրացված նմանատիպ հարցերի կապակցությամբ մեր կողմից ուսումնասիրություններ են իրականացվել ՀՀ ՊՆ և ՊԲ զորամասերում, որոնց արդյունքներով վստահաբար կարող եմ ասել, որ նմանատիպ դեպքեր չեն արձանագրվել, և բարձրացված հարցերը կրել են վերացական բնույթ: Ամեն դեպքում, մամուլում հրապարակված կամ այլ կերպ դատախազությանը հայտնի դարձած բոլոր տեղեկություններն ընդունվել են որպես հանցագործությունների մասին հաղորդումներ, որոնք ստուգվել են քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, և ստուգման արդյունքում բոլոր դեպքերով տրվել է իրավական գնահատական:

-Պարո՛ն Հարությունյան, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանն ազատվեց պաշտոնից, Պաշտպանության նախարարն անգամ բարձրաձայնեց պատճառը՝ թերացումներ: Զինդատախազությունը քայլեր ձեռնարկե՞լ է, պարզելու համար, թե ինչ թերացումների մասին է խոսքը:

-Դատախազությունը հանցագործության մասին վկայող պաշտոնական դիրքի չարաշահման, թերացումների կամ այլ հանցակազմ պարունակող փաստերի վերաբերյալ որևէ տեղեկություն չի ստացել: ՀՀ պաշտպանության նախարարն իր հրապարակային խոսքում պարոն Բաղմանյանի զորացրման կապակցությամբ նշել էր, որ դա կապված է աշխատանքային պայմանավորվածությունների չկատարման հետ, ինչն առերևույթ հանցագործության մասին չի խոսում: Նմանատիպ տեղեկատվություն ստանալու դեպքում, վստահեցնում եմ, որ դա կդառնա քննարկման առարկա և պատշաճ ընթացակարգով ստուգվելուց հետո կտրվի իրավական գնահատական:

-Պարո՛ն Հարությունյան, և կրկին «Մատաղիս»-ի գործը: Այս տարվա հունիսին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Մատաղիսի» գործով դատապարտված, ապա արդարացված նախկին զինվորներից մեկի՝ Արայիկ Զալյանի բողոքը: Այս գործը 12 տարվա վաղեմություն ունի և ծայրը չի երևում: Պաշտպանները պնդում են, երեք զինծառայողներին երեք ամիս Ռազմական ոստիկանությունում պահելու, նրանց խոշտանգելու և ինքնախոստովանական ցուցմունք կորզելու համար որևէ մեկը մինչ օրս պատասխանատվություն չի կրել: Ձեր պարզաբանումն այս գործով ո՞րն է։ Զինդատախազության համար, կարծես, բարդ գործ է, համամի՞տ եք:

-Այս գործի առանձնահատկությունն այն է, որ ՀՀ դատարանների կողմից գործով ձեռք բերված մի շարք ապացույցներ ճանաչվել են անթույլատրելի, իսկ նոր ապացույցների ձեռքբերումը և դեպքի իրական հանգամանքների բացահայտումն իրենից առանձնակի բարդություն է ներկայացնում, քանի որ դեպքից անցել է 14 տարի: Թեպետ պետք է նշեմ, որ այս ողջ ժամանակահատվածում՝ թե՛ նախաքննություն իրականացնող մարմինների, թե՛ հետաքննության մարմինների կողմից ձեռնարկվել և ձեռնարկվում են բազմածավալ քննչական, դատավարական ու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Ինչ վերաբերում է այդ գործով պաշտոնատար անձանց կողմից երեք զինծառայողներին երեք ամիս ռազմական ոստիկանությունում պահելու, նրանց խոշտանգելու և ինքնախոստովանական ցուցմունք կորզելու վերջիններիս պնդումներին և այդ կապակցությամբ իրավական գնահատականներ տալուն,  ապա նշեմ, որ այս պահին հիշյալ փաստի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացվում է նախաքննություն: Դրա գաղտնիությամբ պայմանավորված՝ զերծ կմնամ որևէ մեկնաբանություն անելուց:

-Պարո՛ն Հարությունյան, այժմ դատաքննության փուլում է գտնվում կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործը, որի ընթացքում գործով վկաները խոսում են գերիշխող դիրք ունեցող ուսանողների, պաշտոնյա հայրերի որդի և արտոնյալ լինելու մասին: Զինդատախազությունն այստեղ ի՞նչ անելիք ունի, որպեսզի բանակում, ռազմական հաստատություններում գերիշխողներ չլինեն։ Հետևո՞ւմ եք նշածս գործի ընթացքին, վկաների նման ցուցմունքներն ընթացք ստանո՞ւմ են, թե՞ ոչ:

-Կոնկրետ Հայկազ Բարսեղյանի դեպքի կապակցությամբ կարող եմ նշել, որ քննության ընթացքում հայտնաբերված նմանատիպ խախտումների վերաբերյալ քրեական գործի նյութերով նոր գործ է հարուցվել, որի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Զարմիկ Անդրանիկի Մարկոսյանը, իր որդու՝ նույն զորամասի 1-ին կուրսանտական գումարտակի կուրսանտ Գնել Թևոսյանի՝ ինստիտուտում սովորելու համար արտոնյալ պայմաններ ստեղծելու նպատակով, պատասխանատու լինելով անձնակազմի զինվորական կարգապահության, բարոյահոգեբանական վիճակի համար, զբաղվել է որդու հովանավորչությամբ` չարաշահելով պաշտոնեական դիրքը: Բավարար ապացույցների համակցությամբ Զ. Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար, և ներկայումս նշված քրեական գործը գտնվում է դատաքննության փուլում: Չեմ ցանկանա առավել կոնկրետանալ որևէ գործի կամ դեպքի վրա, սակայն միանշանակ կարող եմ ասել, որ ցանկացած նման արատավոր երևույթի մասին տեղեկություն ստանալուն կամ քրեական հետապնդման մարմինների կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս  այդպիսի տվյալներ հայտնաբերելուն պես, ՀՀ զինվորական դատախազությունն անմիջապես արձագանքում է, որպեսզի ստուգվի տեղեկության իսկությունը և կանխվի  անձի պաշտոնով պայմանավորված վերջինիս զինծառայող զավակին  կամ ազգականին արտոնյալ կարգավիճակ տալը:

Վստահեցնում եմ, որ դատախազությունը կշարունակի անաչառ հետևողականություն  ցուցաբերել, որպեսզի արտոնյալ կարգավիճակ ունեցող զինծառայողների, նրանց նման արտոնություններ տվող անձանց վարքագիծը մանրակրկիտ ուսումնասիրվի, խախտում կատարած անձինք խստագույնս ենթարկվեն պատասխանատվության:

-Պաշտպանության նախարարության և զինդատախազության համագործակցությունն ինչպիսի՞ն է, հակասություններ լինո՞ւմ են:

-Ավելի հզոր և կարգապահ զինված ուժեր ունենալու միասնական խնդիր լուծելուն ուղղված համագործակցությունը, բնականաբար, բոլոր օղակներում գտնվում է բարձր մակարդակի վրա: Ինչ վերաբերում է հակասություններին, ապա նշեմ, որ երկու գերատեսչությունների միջև հակասություններ չկան: Յուրաքանչյուրը գործում է իրեն վերապահված լիազորությունների, իրավասությունների շրջանակում: Կարող են լինել առօրյա աշխատանքային տարաձայնություններ, որոնք լուծվում են օրենքով սահմանված կարգով, առողջ քննարկումների ձևաչափով:

 

Բեթղեհեմ Արաբյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

18:32 • 18/07

Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի և Արևմուտքի միջև հարաբերությունները լարվեցին, իսկ Ռուսաստանի հետ՝ ամրացան․ gazeta.ru

18:10 • 18/07

Արմեն Սարգսյանը Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է նշանակել

18:08 • 18/07

Քանյե Ուեսթը կարող է Հս. Կորեա մեկնել ու հանդիպել Կիմ Չեն Ընին

18:07 • 18/07

Նախագահը Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է նշանակել

18:04 • 18/07

Ռուբեն Ռուբինյանը, Արսեն Խառատյանը և Տիգրան Բալայանը հետխորհրդային երկրների ԶԼՄ-ներին են ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները

18:02 • 18/07

Զգալի պակաս է ընդունվողների թիվը, բուհերն ունեցել են հնարավորություն այս ճգնաժամին պատրաստվելու, բայց միջոցներ չեն ձեռնարկել. նախարար (տեսանյութ)

17:58 • 18/07

Արթիկում գազից թունավորված 4 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

17:50 • 18/07

Արարատի նախկին մարզպետը պնդում է, որ  $60.000 է տվել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ մի քաղաքացու աշխատանքի տեղավորելու համար. ՔԿ

17:46 • 18/07

Իտալիան կարող է ակտիվ դեր խաղալ ԼՂ հակամարտության կարգավորման գործում. Ալիև

17:43 • 18/07

Սեքսուալ բնույթի գործողություններ՝ 13-ամյա երեխայի նկատմամբ. կասկածյալը ձերբակալվել է

17:40 • 18/07

Չեխ կամ Շմեյխել. Չելսին փոխարինող է փնտրում Կուրտուային

17:27 • 18/07

Փանիկի դեպքը Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է, վարչապետը կանդրադառնա թեմային. Արման Եղոյան

17:25 • 18/07

Բակո Սահակյանը ներքաղաքական և արտաքին հարցերի շուրջ հանդիպումներ է ունեցել մի շարք ՀԿ-ների հետ

17:25 • 18/07

Իրանցի պատգամավորը ստիպված է եղել արդարացնել Խորվաթիայի նախագահի ջերմ գրկախառնությունները

17:24 • 18/07

Հայաստանը ժողովրդավարության զարգացման առումով տարածաշրջանում մի շարք երկրներից տարբերվում է. Արա Բաբլոյանը՝ Ալբերտ Վայլերին

17:21 • 18/07

Վարչապետն ընդունել է անվանի լողորդ Շավարշ Կարապետյանին

17:19 • 18/07

Թուրքիայում բանտարկված ամերիկացի քահանան կշարունակի կալանքի տակ մնալ

17:15 • 18/07

Շատ դպրոցի տնօրեններ ներառական կրթությունը դարձրել են բիզնես գիծ. քննարկում

17:10 • 18/07

Չարաշահումներ՝ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննությունն իրականացնելու ընթացքում. ընկերության կողմից վերականգնվել է 6,7 մլն ՀՀ դրամ

17:10 • 18/07

Ժիրինովսկին առաջարկել է ԵՄ-ից 1 տրիլիոն եվրո պահանջել «Ռուսաստանի տարածքում կոմունիզմի փորձի համար»

17:06 • 18/07

Փոքր և միջին ձեռնարկատիրական վարկեր Արդշինբանկից

17:04 • 18/07

Կասանո. Ռոնալդուն նման է Նադալին, Մեսսին` Ֆեդերերին

16:58 • 18/07

Գիտնականները հայտնաբերել են Յուպիտերի շուրջ պտտվող 12 նոր արբանյակ

16:52 • 18/07

Եգիպտոսում կենդանիների միլիոնավոր մումիաներ են գտնվել

16:50 • 18/07

Ստորագրվել է «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման համաձայնագիրը

16:47 • 18/07

Լուծումները կան, մնում է որոշակի համաձայնության գալ. Մանե Թանդիլյանը՝ կուտակային կենսաթոշակային համակարգի մասին

16:42 • 18/07

Օդրիոսոլան «Ռեալի» մասին. Յուրաքանչյոր ֆուտբոլիստի երազանքն է կրել մեծագույն ակումբի խաղաշապիկը

16:35 • 18/07

Աֆրինում թուրքական ԶՈւ-ի օկուպացիայից հետո սկսել են բնակեցվել իսլամիստ ծայրահեղականներ․ իրավապաշտպան կազմակերպություն

16:30 • 18/07

Լուկաշենկոն մեղադրում է Ռուսաստանին մաքսանենգության համար. НГ

16:29 • 18/07

Պարգևատրվել են անտառային հրդեհների մարման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած փրկարարները

16:25 • 18/07

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 1 տարեկան երեխա է մահացել

16:18 • 18/07

Պատանի փրկարարների հավաքական թիմը մեկնել է Բելառուս՝ մասնակցելու Պատանի հրշեջ-փրկարարների 16-րդ միջազգային հավաքին

16:16 • 18/07

ԵՄ-ն Google-ին տուգանել է ռեկորդային 5 մլրդ դոլարով

16:16 • 18/07

Beeline-ը հայտարարում է շարժական ինտերնետի բացառիկ առաջարկի մասին

16:14 • 18/07

Դավիթ Տոնոյանը ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամանատարի և ՌԴ դեսպանատան ռազմական կցորդի հետ կքննարկի Փանիկի դեպքերը. ՊՆ

16:08 • 18/07

«Յուվենտուսը» ներկայացրել է 3-րդ խաղաշապիկը, որը վերամշակված է օվկիանոսի աղբից

16:07 • 18/07

Ներառական կրթության ոլորտում արվածը գլխավորապես մնացել է  թղթի վրա. քննարկում (տեսանյութ)

16:05 • 18/07

ՀՀ-ի համար պատիվ է մաս կազմել Ֆրանկոֆոնիայի մեծ ընտանիքին և համագործակցել կրթության, մշակույթի և այլ ոլորտներում. ԱԳ նախարար

16:04 • 18/07

Ռուսաստանում կինը դատի է տվել բժիշկներին, որոնք 2 տարի առաջ վիրահատության ժամանակ իր մարմնում ասեղ են մոռացել

15:43 • 18/07

Հս. Կորեան ապամիջուկայնացման գործընթացում ժամանակային սահմանափակում չունի. Թրամփ

15:38 • 18/07

Ամերիկացիների կեսից ավելին հավանության չի արժանացնում Թրամփի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ. հարցում

15:37 • 18/07

ՃՈ տուգանքներ չվճարելու հետևանքով պետությանը 1.38 մլրդ դրամի վնաս է պատճառվել. հարուցվել է 7-րդ քրգործը

15:32 • 18/07

Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

15:13 • 18/07

Երկնային պալատ. ինչպիսին է Պուտինի 500 մլն դոլարանոց շքեղ օդանավը ներսից (լուսանկարներ)

15:13 • 18/07

Քաղաքացին կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնուն պատկանող զինամթերքը

15:10 • 18/07

Երևան-Մեղրի ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

15:09 • 18/07

Տասը ժամով կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի և Մարմարաշեն համայնքի ջրամատակարարումը

15:07 • 18/07

10 մլն դրամի հափշտակման գործով դիվիզիայի նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության անգործության համար. ՔԿ

15:05 • 18/07

Ոչ մի պարտված եզրափակիչ. Ռաֆաել Վարանի անհավանական ցուցանիշը

15:04 • 18/07

Թուրքիայում հետաքննություն է ընթանում ընդդիմության առաջնորդի նկատմամբ՝ Էրդողանի մասին ծաղրանկարը հրապարակելու համար

15:04 • 18/07

Սյունիքում բեռնատար է շրջվել, կա 1 զոհ, 2 տուժած. shamshyan.com

14:56 • 18/07

Ինչպես է ավազե փոթորիկը «կուլ տալիս» մեքենան (տեսանյութ)

14:56 • 18/07

Դիտարկում ենք Հայաստանին հատկացվող ֆինանսավորման ծավալների ավելացման հնարավոր ուղիները. Ռիչարդ Միլս

14:34 • 18/07

Դատարանը բավարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» հայցն ընդդեմ ԱԳՆ-ի

14:30 • 18/07

Ռուսաստանի հատուկ ծառայությունները գործողություններ են նախապատրաստում արևմտյան երկրների դեմ. CNN

14:23 • 18/07

Ոստիկանությունը տեղեկություններ ունի, որ Վարդենիսի «Նյարդաբանական տուն-ինտերնատ»-ում յուրացումներ են կատարվել. նախապատրաստվում են նյութեր

14:21 • 18/07

Ալիսոնը ցանկանում է տեղափոխվել «Լիվերպուլ». «Ռոման» գտել է նրան փոխարինողին

14:15 • 18/07

Մի շարք կառույցների տրվել է հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ. քննարկում (տեսանյութ)

14:12 • 18/07

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը

14:06 • 18/07

Ռուս պրանկերները Փաշինյանի անունից զանգահարել են Յունկերին ու համոզել Երևան գալ՝ խորոված ուտելու

14:00 • 18/07

Շոտլանդացիները չեն ներկայացել Վարուժան Սուքիասյանի ասուլիսին

13:59 • 18/07

Բոլիվիայի նախագահը Թրամփին «մարդկության թշնամի» է անվանել

13:57 • 18/07

Նախարար Զեյնալյանը Թբիլիսիում մասնակցել է Բաց կառավարման գործընկերության 5-րդ համաշխարհային գագաթնաժողովին

13:54 • 18/07

Կարող ենք ունենալ փոքր, բայց շատ բարձր որակի գիտություն. նախագահ Սարգսյանն այցելել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ

13:34 • 18/07

Իլոն Մասկը ներողություն է խնդրել բրիտանացի փրկարարից, որին «մանկապիղծ» էր անվանել

13:34 • 18/07

ՊՊԾ գնդում ոստիկանի ուղղությամբ պատահական կրակողն Արմեն Բիլյանը չէ, այլ` Էդվարդ Գրիգորյանը. Պավել Մանուկյանը՝ դատարանում

13:33 • 18/07

Թրամփ-Պուտին հանդիպումը զսպեց այն երկրների ախորժակը, որոնք փորձելու էին աշխատել հակասությունների վրա ու քաղաքականություն կառուցել. փորձագետներ (տեսանյութ)

13:28 • 18/07

Տիգրան Ավինյանը և Գրիգորի Մարտիրոսյանը քննարկել են առանձին ոլորտներում իրականացվող ծրագրերն ու առկա խնդիրները

13:27 • 18/07

US Open-2018-ի մրցանակային ֆոնդը կլինի ռեկորդային

13:25 • 18/07

Ռուսական ռազմաբազայի պաշտոնյան ներողություն է խնդրել առանց զգուշացման զինավարժություն անցկացնելու համար

13:21 • 18/07

Գերմանիայի դեսպանն ու Միգրացիոն ծառայության պետը քննարկել են Գերմանիայից ստացվող ռեադմիսիոն հայտերի գործընթացը բարելավելու հարցերը

13:19 • 18/07

Թուրք-իրանական սահմանին թուրքական ոստիկանությունը 139 ապօրինի ներգաղթյալ է ձերբակալել

13:14 • 18/07

ԱՄՆ-ն ավելի քան 21 մլն դոլար կծախսի Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխված ԱՄՆ դեսպանատան կառուցման համար

12:55 • 18/07

«Հյուսիս-հարավի» կառուցման վերջնաժամկետը հնարավոր է հստակեցնել ֆինանսավորման հարցը լուծելուց հետո, հնարավոր իրավախախտումներով զբաղվում են իրավապահները. նախարար

12:50 • 18/07

«Օշականցի Գևորիկ» մականունով հայտնի Գևորգ Մելիքյանի ավտոմեքենայում հայտնաբերվել է հրազեն. Shamshyan.com

12:47 • 18/07

Մինաս Ավետիսյանի «Արմենիա» և «Գիշեր» որմնանկարները վերականգնման կարիք ունեն. ահազանգում են մասնագետները (տեսանյութ)

12:39 • 18/07

Կոտայքի մարզում՝ տներից մեկի բակում, մոտ 1.1 մ երկարությամբ գյուրզա է հայտնաբերվել

12:38 • 18/07

Ամերիկուհի զբոսաշրջիկները շփոթել են պորտուգալական ու ամերիկյան Լիսաբոնները

12:28 • 18/07

«Շախմատի երկիր Հայաստան». Նյու Յորքում բնակվող բլոգերը հիացած պատմել է հայկական դպրոցներում երեխաներին շախմատ սովորեցնելու պրակտիկայի մասին (տեսանյութեր)

12:26 • 18/07

Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

12:23 • 18/07

«Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի իրականացման համար ԵՄ-ն 3 մլն եվրո է հատկացրել

12:21 • 18/07

Կալանավորին խոշտանգած ՔԿՀ աշխատակցի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. ՀՔԾ

12:20 • 18/07

Բակո Սահակյանը հանդիպել է Արցախի ազատամարտիկների միության մի խումբ անդամների հետ

12:16 • 18/07

Հանքարդյունաբերության աշխատանքային խումբը չի ձևավորվել Տ. Ավինյանի գրասենյակի հետ ունեցած տարակարծությունների պատճառով. Ա. Գրիգորյան

12:15 • 18/07

FIFA-ն ներկայացրել է ԱԱ-2018-ի խորհրդանշական հավաքականը

12:15 • 18/07

Հանրությունը մեծ սպասումներ ունի նոր կառավարությունից՝ սոցիալական կյանքի բարելավման իմաստով. Տիգրան Քոչարյան

12:14 • 18/07

Թուրքիայի իշխանությունները չեն կարողանա կարգի բերել երկրի տնտեսությունն ու խուսափել ճգնաժամից․ թուրք տնտեսագետ

12:10 • 18/07

Բակո Սահակյանի հրամանագրով Գագիկ Խաչատրյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի անդամ

12:02 • 18/07

18 զորակոչիկ կծառայի գիտահետազոտական աշխատանքներ կատարելով

12:01 • 18/07

Ռուսական ռազմաբազան առանց զգուշացնելու ավելի քան 30 միավոր զինտեխնիկայով վարժանք է անցկացրել Փանիկում, բնակիչները վախեցել են. ծառայողական քննություն կսկսվի (տեսանյութ)

11:54 • 18/07

Հեղափոխությունից հետո բոլորը սպասողական վիճակում են. Տիգրան Քոչարյան

11:52 • 18/07

Nissan-ը պատրաստվում է ստեղծել աշխարհում ամենաարագընթաց սպորտքարը

11:43 • 18/07

ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին hարցը քննարկելու կարիք ունի, որից հետո ԱԱԾ տնօրենը կհայտնի իր դիրքորոշումը. ԱԱԾ

11:41 • 18/07

Հուլիսի 17-ից 18-ը ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 51 դեպք

11:41 • 18/07

Սոկրատիս. Մխիթարյանը կարող է դառնալ ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստներից մեկը

11:40 • 18/07

Նուբարաշենի հոգեբուժարանի աշխատակիցները պահանջում են տնօրենի պաշտոնակատարի հրաժարականը, ԱՆ-ից նշում են՝ կա ներքին կարգուկանոն հաստատելու խնդիր

11:37 • 18/07

Հեղաշրջման փորձի ժամանակ մահացած 250 քաղաքացու արյունն Էրդողանի խղճին է․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդ

11:24 • 18/07

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

11:22 • 18/07

Իրանը՝ «խաղից դուրս». ինչպես Թրամփն ու Պուտինը կլուծեն Սիրիայի խնդիրը. «Газета»

11:18 • 18/07

Լոռու մարզի Ղուրսալու համայնքի ղեկավարի քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու հիմքով. նա հատուցել է պետությանը պատճառած վնասը