«Հայի ամենամեծ բարեկամն ու թշնամին հայն է». հաղթեք ձեզ (Ժ գլուխ)
Տեխնոլոգիական նոր միջավայրը, տեղեկատվական բազմազանությունը հիմնովին փոխում է հասարակության արժեհամակարգը, նրա ռիթմը, հոգևոր-մշակութային հակումները: Կարելի է անվարան պնդել՝ նոր քաղաքակրթությունը նոր մարդ է ծնում, որի հասանելիությունն ու անհատական ազատություններն այլևս հնարավոր չէ ճնշել պետական մեքենայի հին անիվների տակ. տեղեկատվական պայթյունն արդեն կայացած փաստ է, և մարդն ապրում է համացանցային սարդոստայնում, ինչպես հարազատ տանը, արտահայտում, կիսվում և այլոց հյուրասիրում իր մտքերն ու գաղափարները. ոչ մեկի այլևս հնարավոր չէ թաքցնել կամ փակել: Եկել է մտածող ու կրեատիվ մարդու, խելացի և գործուն հասարակությունների ինքնաարտահայտման լավագույն ժամանակը: Հետարդյունաբերական նոր ժամանակը բոլոր ոլորտներում գերիշխող դեր է վերապահում տեղեկատվական ընտրանուն, որն իր գիտելիքի ուժով և նորարար մոտեցումներով կարող է ստեղծել քաղաքական նոր մշակույթ, սահմանել կյանքի առաջանցիկ ցենզ, հնացած պատկերացումներին հակադրել ավանդույթի և ինովացիայի համակցության նոր՝ հայկական տվյալների հոսքեր: «Ստեղծագործական Հայաստան», մեդիանախագիծը շարունակում է հրապարակ բերել մասնագիտական տարբեր ընտրախավեր ներկայացնող վառ գործիչների` այն համոզմունքով, որ հենց մասնագիտական համայնքներին է վերապահված բաց ու ազնիվ խոսել տարբեր ոլորտներում կուտակված խնդիրների մասին, որոնց լուծումը կարող է բեկումնային դառնալ երկրի առաջընթացի համար: Այսօր մեր հարթակում են՝ բավականաչափ աղմկոտ գործեր հաղթահարած հայտնի փաստաբան Հայկ Ալումյանը, հայկական բժշկական կայացած հաստատություններից մեկի՝ «Նորք Մարաշ սրտաբանական կենտրոնի» բացառիկ պրոֆեսիոնալ սրտաբան Արմինե Թորոսյանը և տաղանդավոր արձակագիր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դիանա Համբարձումյանը:
1.Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մասնագիտական ոլորտում տարվող պետական քաղաքականությունը (արդյունավետությունը գնահատել 10-ը բալանոց համակարգով):
Հայկ Ալումյան- Իմ մասնագիտական ոլորտը Մարդու իրավունքների պաշտպանությունն է: 2017 թվականին պետական քաղաքականությունն ուղղված է եղել Մարդու իրավունքների սահմանափակմանը և գրոհի հիմնական թիրախ են ընտրվել հենց փաստաբանները, ովքեր պայքարում են այդ իրավունքների համար: Մյուս կողմիցё կա որոշակի առաջխաղացում կոռուպցիայի դեմ տարվող պայքարում: Ուստի՝ կգնահատեի 4 բալ:
Արմինե Թորոսյան- Տեսնում և գնահատում եմ իմ մասնագիտական ոլորտում տարվող պետական քաղաքականության փոփոխությունները, բայց ինչպես իմ աշխատանքի նկատմամբ, այնպես էլ մյուսների նկատմամբ իմ գնահատականները միշտ խիստ են լինում, ուստի՝ գնահատում եմ 5:
Դիանա Համբարձումյան - Բերանովդ մեկ ասում ես «պետական քաղաքականություն» ու մի կողմ քաշվում։ Եթե մեջտեղ պետություն չկա, եթե պետության ամենակարևոր բնութագիրը, որն ամբողջացնում է օրինաստեղծի, օրինապահի ու օրինատիրոջ կերպարը, ի սկզբանե աղավաղված ու խեղված է, էլ ո՞նց լեզուս պտտվի ու չեղած բանից բան ուզեմ։ Մեր երկրի բոլոր ասպարեզներում մի քաղաքականություն է առաջ մղվում․ քաղաքականության բացակայություն, որին փոխարինում է քաղաքականություն վարելու «իմիտացիան»։ Ես արդեն չորս տասնամյակ է (ներառյալ բարձրագույն կրթությանս հինգ տարին), ինչ ներսից եմ հետևում կրթության, գիտելիքի, գիտության ու ստեղծագործելու ոլորտներին և մի բան հաստատ գիտեմ․ վերջին երեք տասնամյակում ամեն տեղ «տերն ու ծառայի» իրավիճակն է իշխում․ մարդ վախենում է բարկանա և ծուղակն ընկնի, բռնացնեն ու ասեն՝ «բարկանո՞ւմ ես, աղա», միայն թե «աղան» այս անգամ ոչ թե հոտի տերն է, որի բոլոր ոչխարները մորթվելու վտանգի տակ են, քանի որ ծույլ ու անբան հովիվն իր անպիտան գլուխը պրծացնելու ելքը գտել է, այլ հենց ինքը՝ մի փոր հացով օրնիբուն բանող մշակն է, որն ընդամենը կատարող է, և շատ հաճախ՝ վատ կատարող է, որին կարգադրված է չմտածել, ավելին՝ մտածածը չբարձրաձայնել, իսկ ահա բարձրաձայնելիս՝ մի լա՜վ ծանրութեթև անել, թե չէ՝ «բարկանո՞ւմ ես, աղան» կա ու կա։ Հետևանքը՝ ավերվող դպրոցական և բարձրագույն կրթություն, խելքը՝ գրոշի արժեք, մեծագույն արհամարհանք մտքի ու գրչի մարդկանց հանդեպ։ Եվ ուրեմն՝ անարդյունք քաղաքականություն, զրո գնահատական։
2.Որո՞նք են Ձեր մասնագիտական դաշտի ամենակենսական խնդիրները, որ խոչընդոտում են ստեղծարարությանը, և դրանց հրատապ լուծումը կարող է բեկումնային դառնալ ոլորտի առաջխաղացման համար:
Հայկ Ալումյան -Վճռաբեկ դատարանի վերացումը, ինչպես նաև հնացած գործելաոճով դատավորներից ազատվելը արմատապես կբարելավի դատաիրավական ոլորտը և, որ ամենակարևորն է՝ զգալիորեն կնվազեցնի կոռուպցիան այս ոլորտում:
Արմինե Թորոսյան- Ստեղծարարության համար առաջին հերթին անհրաժեշտ է այդ ոլորտում ստեղծարար անձերի առկայություն և, իհարկե, համապատասխան ֆինանսավորում։ Առաջին գործոնը ավելի եմ կարևորում, ուստի և ցանկացած ոլորտի առաջխաղացման համար կարևոր է մասնագետի ճիշտ ընտրությունը և նրա բարձրորակ կրթությունը:
Դիանա Համբարձումյան-Եթե ամբողջ աշխարհում ընդունված է շատ բարձր գին վճարել սովորելու համար, ապա Հայաստանում շատ ու շատ բարձր գին են վճարում, միայն թե չսովորեն։ Եթե ճիշտ է, որ գիտելիքը հզոր զենք է, ապա Հայաստանում այն ժանգոտում է, քանի որ արդեն երկար տարիներ այդ զենքը չի կրակում, մեր միտքը մեզ չի ծառայում, մեր տնտեսությունն անդամալույծ է, քանի որ գլուխը ենթարկվում է ստամոքսին, ավելի ճիշտ՝ տնտեսության բոլոր արյունատար անոթները խցանված են, այն առայժմ չի մեռնում, քանի որ արհեստական շնչառություն է ստանում, բայց դա երկար չի կարող տևել, հարկավոր է թարմ արյուն ներարկել տնտեսությանը, իսկ սա կարելի է անել միայն ուղեղների և ֆինանսների ներհոսքով, որը պետք է հսկել օրենքով, կարգապահությամբ ու երկրասիրությամբ:
Մտքի տերերը պետք է ամենաբարձրը գնահատվեն մեր երկրում․ թե՛ ֆինանսական, թե՛ հասարակական դիրքի ու հանրային ճանաչման, թե՛ իրավացիորեն արժևորվելու և պատվի արժանանալու տեսակետից։ Երբ կրթությունդ լինի մրցունակ, ինչպես աշխարհի ամենաբարձրորակ կրթություն ապահովող երկրներում է՝ Իսրայել, Ամերիկա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ճապոնիա, ապա թե՛ քո միտքն ու փողը կմնան քո երկրում, թե՛ այլոց միտքն ու փողը կհոսեն քո երկիր, ու կլինի, կկայանա բոլորիս երազած Հայաստանը։
3.Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ մասնագիտական ցանկացած համայնք պատասխանատու է իր դաշտում կատարվածի համար: Ձեր կարծիքով` մեզանում ինչո՞ւ չեն ձևավորվում մասնագիտական պատասխանատու և գործուն ընտրախավեր (էլիտաներ), և ինչո՞ւ են մասնագիտական խնդիրները հիմնականում փոշիանում և այլասերվում սիրողական քննարկումներում:
Հայկ Ալումյան- Համաձայն եմ: Մասնավորապես, փաստաբանները կարող են և պետք է վճռորոշ դեր ունենան դատաիրավական ոլորտի բարելավման հարցում: Մեր դատական համակարգի հանրաճանաչ և ոչ այդքան հանրաճանաչ թերությունների համար պատասխանատվությունը, իմ կարծիքով, կրում են հենց փաստաբանները: Եթե մենք ավելի ակտիվ լինենք Եվրոպական դատարանում, Մարդու իրավունքների կոմիտեում և մի շարք այլ միջազգային ատյաններում, ապա դատական համակարգը չի ունենա այլ տարբերակ, քան փոխվել դեպի լավը:
Արմինե Թորոսյան- Այո, համաձայն եմ։ Պատասխանատու է այնքանով, որ այդ համայնքը պիտի փորձի ապահովել իր դաշտում հնարավոր ամենաբարձր մակարդակը։ Բժշկության ոլորտում գործուն ընտրախավի դերում ես պատկերացնում եմ գործուն աշխատանքային խմբերի առկայություն, որի անդամները պրոֆեսիոնալներ են, բայց միաժամանակ խմբի ներսում առկա է առողջ մթնոլորտ հնարավոր մասնագիտական խնդիրները քննարկելու (նաև «կռիվ» տալու)․ և դրանք լուծելու համար։ Կարող եմ հպարտանալ, որ աշխատում եմ նման համայնքում։
Դիանա Համբարձումյան- Մասնագիտական համայնքները, դժբախտաբար, պատասխանատու են միայն երևութական և ոչ տեսանելի, իրական ձեռքբերումների համար։ Քանի դեռ դպրոցն ու բուհը քաղաքական ընտրության «տեղամասեր» են, քանի դեռ կրթարանների ղեկավարները տերևի պես դողում են իրենց սնող ու պահող տերերի բարձրացրած քամուց, քանի դեռ ցանկացած մասնագիտական համայնք ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություն և այդ որոշումներն իրականացնելու ազատություն և անկախություն չունի, քանի դեռ ամեն որոշում համաձայնեցվում է այնտեղ, որտեղ դրա մասին աղոտ պատկերացում իսկ չունեն, ուրեմն, չափորոշիչը ոչ թե գիտելիքն է, տաղանդն ու մասնագիտական հմտությունը, այլ ամենակարող կապերը, շահն ու խմբակայնությունը, որոնք վկայում են, որ մեր հասարակությունն ախտահարված է, և բուժումը սկսելուց առաջ հարկավոր է վերացնել վարակի աղբյուրները։ Ինչի՞ս է պետք «ընտրախավը», եթե «ընտրյալները» ամենասովորական շառլատաններ են, մարդամեկի սիրուհին, կինն ու աղջիկը, եղբայրը, որդին ու փեսան, լավագույն դեպքում՝ հարևանն ու կուսակիցը, որը լայնորեն բացել է քսակի բերանը։
Ելքը կա․ հիմնովին փոխել կադրային քաղաքականության սկզբունքը, հրաժարվել աթոռների առևտրից, ընտրել լավագույններին, գործելու ազատություն տալ, պահանջել առավելագույնը։
4.Ո՞րն է մասնագիտական ամենաարժեքավոր դառը դասը, որ քաղել եք մեծ տառապանքի գնով, և ի՞նչ ելքային լուծումներ կառաջարկեք Ձեր ոլորտի մրցունակությունը բարձրացնելու և նորարար գաղափարները խթանելու ուղղությամբ:
Հայկ Ալումյան -Ամեն մի պարտված գործ, երբ գիտես, որ պաշտպանում ես արդար կողմին, դառը դաս է, որի նկատմամբ կա երկու մոտեցում. Կա՛մ մեղադրել դատավորներին, դատախազներին ու քննիչներին, կամ էլ՝ փնտրել պատճառները քո մեջ ու փորձել կատարելագործվել: Նախընտրում եմ երկրորդ տարբերակը:
Արմինե Թորոսյան- Մասնագիտական ամենաարժեքավոր դասերը քաղել եմ երկար տարիներ նվիրելով իմ մասնագիտությանը, երբ երիտասարդ էի, բայց օրեր շարունակ կարող էի հիվանդանոցից դուրս չգալ և միակ երազանքս մի քանի ժամ քնելն էր։ Այցելուի ամեն մի ձախողում մի դառը դաս է բժշկի համար։ Եվ ինչքան լավն է բժիշկը, այնքան շատ են նրա դառը դասերը։ Եթե ուզում ես մրցունակ մասնագետ դառնալ, մի բան է պետք ՝ նվիրում , եթե ուզում ես որևէ ոլորտի մրցունակությունը բարձրացնել՝ գտիր և գնահատիր այդ ոլորտի նվիրյալներին։
Դիանա Համբարձումյան - Քանի որ ես իմ հացը վաստակում եմ որպես դասախոս և գիտնական, բայց ապրում եմ գրականության ու թարգմանության մեջ, «դառը դասեր» հիշում եմ թե՛ այստեղից, թե՛ այնտեղից։ Մեծագույն ձգտումներս միշտ կապված են եղել գրականության ու գիտության հետ, բայց երբևէ պաշտոնամոլ կամ աթոռամոլ չեմ եղել։ Տասը տարի առաջ, երբ նոր էի ստացել գիտությունների դոկտորի աստիճանս, ամբիոնի դասախոսները, որոնց հետ քսանից ավելի տարիներ էի աշխատել, ամբիոնի վարիչի թափուր տեղի համար առաջադրեցին մեղավորիս թեկնածությունը։ Ամբիոնի և ֆակուլտետի ընտրություններում հավաքելով ձայների մեծամասնությունը, «տապալվեցի» մեծ խորհրդի «ընտրություններում», երբ խստագույնս հրահանգված էր դեմ քվեարկել իմ թեկնածությանը, հրահանգ, որին հպատակվեց ընկերներիս մեծ մասը։ Դառը դաս էր, որն ինձ հուշեց․ երբեք մի գնա այնտեղ, որտեղ մուտքը հսկում են զոռբաները։
Մյուս դասը գրականության ասպարեզում եղավ։ «Աստծո բնակեցրած երկրում» վեպս, որ 2009-ին արժանացել էր «Հայը քսանմեկերորդ դարասկզբին» մրցանակին, նոր էր հրատարակվել, երբ Երևանում հանդիպեցի Կիևից եկած հրատարակիչների, որոնք լսել էին գրքիս մասին և առաջարկեցին թարգմանել ուկրաիներեն ու հրատարակել Կիևում։ Մեր Մշակույթի նախարարության հետ տարիներ տևած բանակցությունները, ֆինանսական որոշ աջակցություն ձեռք բերելու նպատակով, այդպես էլ ցանկալի արդյունք չունեցան՝ նախարարության միջին օղակներում աշխատողների բյուրոկրատական աճպարարությունների պատճառով։ Մի նախադասություն միշտ կհիշեմ․ «Թող հրատարակիչը մեզ դիմի, մենք կորոշենք, թե որ գրողի գիրքն առաջարկենք թարգմանության և հրատարակման համար»։ Այս դասն ինձ սովորեցրեց․ երբեք հույսդ մի դիր նրանց վրա, որոնք սխալմամբ կարծում են, թե իրենք են որոշում գրողի ու գրքի ճակատագիրը։ Առանց այդ «որոշողների»՝ իմ «Հեռագիր Ֆաթիմային» պատմվածքների ժողովածուն 2014-ին թարգմանվեց գերմաներեն և ռուսերեն ու հրատարակվեց Գերմանիայում և Ռուսաստանում։ Գերմաներենը կարելի է ձեռք բերել «Ամազոնից»։
Դասեր են էլի, բայց միշտ չէ, որ նոր քայլ անելիս դասը լավ սերտած աշակերտի պես ես քեզ պահում։
5. Արդյո՞ք պատրաստ եք մասնագիտական դաշտում Ձեզ թույլ տալ այնպիսի արարք, որը Ձեզ կզրկի ֆինանսական կայունությունից ու բարեկեցությունից, բայց մեծագույն օգուտ կտա Հայաստանին:
Հայկ Ալումյան -Փաստաբանի խնդիրը ոչ թե Հայաստանին, այլ կոնկրետ անձի օգուտ տալն է՝ նրա խախտված իրավունքները վերականգնելու միջոցով: Եվ երբ մենք այդ ճանապարհին ստիպված ենք լինում դիմել Եվրոպական դատարան, ըստ էության՝ դատի տալով Հայաստանին։ Ոմանք համարում են, որ մենք գործում ենք Հայաստանի շահերին հակառակ: Սակայն, իրականում, յուրաքանչյուր գործ, որը մենք շահում ենք Եվրոպական դատարանում, անմիջական օգուտ է բերում Հայաստանին, քանի որ ցանկացած քաղաքացու իրավունքի վերականգնում բխում է երկրի շահերից: Կան հաղթանակներ, որոնց արդյունքում պետությունը ստիպված է լինում բարելավել մի ամբողջ ոլորտ: Եթե Հայաստանի շահը դիտարկենք այս տեսանկյունից, ապա Ձեր հարցի պատասխանն ինձ համար միանշանակ է՝ այո:
Արմինե Թորոսյան- Թող զարմանալի չթվա, բայց «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» -ում աշխատող բժիշկների համար առաջնահերթությունը ֆինանսական կայունությունը կամ բարեկեցությանը չէ։ Այստեղ աշխատելու մղումները բոլորովին այլ են։ Նրանցից ցանկացածը կարող է բարեհաջող աշխատել այլ երկրներում, ավելի լավ ֆինանսական պայմաններով, ուստի և նրանց ամենօրյա աշխատանքը հայրենիքում համարում եմ մեծ օգուտ Հայաստանի համար։
Դիանա Համբարձումյան-Իմ «հերոսական քայլը» կամ «սխրանքը» դարձյալ գրականության ու գիտության մեջ է լինելու, և ուրեմն, եթե զորեմ գրել մի գիրք կամ մի գյուտ անել, որով Հայաստանը գոնե փոքրիշատե կթոթափի ներկայիս ծանրագույն բեռը՝ աղքատությունն ու լճացումը, ապա, թող պաթետիկ չհնչի․ մի կյանքն ի՞նչ է, որ ափսոսամ՝ ժամանակների մեջ ապրելու հեռանկարը փայփայելով։ Մահ իմացեալ։ Էն էլ ո՜նց եմ պատրաստ, միայն թե պահը լինի։
6. 2017թ.-ին մասնագիտական դաշտում ստեղծե՞լ եք որևէ արժեք, արե՞լ եք որևէ քայլ, որը Ձեզ հպարտություն է ներշնչել: Ձեզ դո՞ւր է գալիս այն մարդը, ինչպիսին Դուք էիք 2017թ.-ին:
Հայկ Ալումյան -Մասնագիտական տեսանկյունից 2017 թվականն ինձ համար աչքի ընկնող տարի չի եղել: Ինքս իմ 2017 թվականի կերպարին վերաբերվում են, ընդհանուր առմամբ, դրականորեն, գտնելով սակայն, որ կարելի էր ավելի շատ արժեքներ ստեղծել մեր մասնագիտական ոլորտում:
Արմինե Թորոսյան- Իմ մասնագիտական կյանքում արժեք եմ համարում ամեն մի լավացող և շնորհակալ ժպիտով այցելուին, ուստի և, միգուցե «մեծ» արժեք չեմ ստեղծում, բայց հպարտանում եմ իմ ամենօրյա «փոքր» քայլերի արդյունքով։
Դիանա Համբարձումյան - 2017-ը գործելու տարի էր ինձ համար։ Գրեցի «Փեակների տարաբախտություն» վեպը, գիրքը լույս տեսավ ու սկսեց ապրել ինքնուրույն։ Սա ինձ հույս է ներշնչում, որ դիմակայելու է։ Մասնակցեցի Վոնեգուտի փառատոնին՝ տասն օր ճամփորդելով Ամերիկայի Ինդիանապոլիս, Չիկագո, Շամփեյն, Նյու Յորք քաղաքներում։ Օր ծերության ընդլայնեցի իմացության, փորձառության, ճանաչողության ու զգացողության սահմաններս։ Մարդկային հոգսի բեռը ազգություն չի ճանաչում։ Մարդիկ ամենուր, անգամ ամերիկաներում, հոգսաշատ են ու միայնակ։ Մենությունն ավելի ուժգին է աղաղակում մեգապոլիսներում։ 2017-ն ինձ հարստացրեց անծանոթ մարդկանց ջերմությամբ, նվիրումով և գնահատանքով։ Մարդիկ վկայեցին, որ այս անգամ չեմ վրիպել։ Հուսահատվելու չափ սիրելի կյանքը ամեն պահ սովորեցնում է, թե ինչպես չպետք է ապրել, բայց այդպես էլ չի հուշում, թե ինչպես պետք է ապրել, որ հենց քեզ դուր գաս, հենց քեզնով հպարտանաս, հենց ստեղծածդ արժեք համարես։ Չգիտեմ։
7.Եթե Ձեզ հնարավորություն տրվեր ուղերձ հղել աշխարհի հայերին՝ ի՞նչ կասեիք Ձեզ տրված մեկ րոպեի ընթացքում:
Հայկ Ալումյան -Կասեի այսպես. հարգելի և շատ սիրելի հայրենակիցներ, Ձեր ջանքերով են Հայաստանում գոյատևում և նույնիսկ բարգավաճում շատ և շատ ընտանիքներ, Դուք եք ստեղծում Հայաստանի և հայ ժողովրդի դրական իմիջը աշխարհով մեկ: Ցավոք, մեր Հայրենիքն առայժմ չի կարողացել նույնչափ բարի և հոգատար գտնվել ձեր նկատմամբ: Շատերդ ստիպված եք եղել արտագաղթել՝ հաշվի առնելով վատ նյութական պայմանները, արժանապատիվ վարձատվող աշխատանքի բացակայությունը, այն, որ բարեկեցիկ ապրելու համար անհրաժեշտ է խախտել օրենքը և դառնալ արատավոր սիստեմի մի մաս: Բայց, ես գիտեմ, առաջին հերթին արտագաղթել եք համատարած, նվաստացուցիչ, ուժասպառ անող անարդարությունից: Մենք` այստեղ գտնվողներից շատերս, աշխատում ենք բարելավել վիճակը, իրոք աշխատում ենք: Կգա մի օր, երբ մեր ջանքերի արդյունքները կդառնան ավելի տեսանելի: Կգա նաև մի օր, երբ Հայաստանը կզգա այստեղ ձեր ներկայության կարիքը, իսկ դուք կզգաք, որ սա արդեն այն Հայաստանը չէ, որից դուք արտագաղթել էիք: Կվերադառնաք, ինչպես արդեն եղել է Հայաստանի պատմության մեջ, և ձեր կուտակած հսկայական փորձով, հմտություններով, որոնք ստացել եք աշխարհի բոլոր երկրներում բոլոր ազգերի հետ շփվելու արդյունքում, կծաղկացնեք մեր Հայաստանը, դարձնելով այն աշխարհի առաջատար երկրներից մեկը: Շուտով:
Արմինե Թորոսյան- Հայրենիքը կորցնելն այնքան էլ դժվար բան չէ (ցավոք, դրա դառը փորձը ունենք), այն պահպանելու համար ամենօրյա աշխատանք է պետք քո երկրում և պետք չէ մտածել, որ եթե դու չանես, ապա քո փոխարեն կանեն ուրիշները
Դիանա Համբարձումյան-Սիրենք ու պահպանենք իրար, փոխենք Հայաստանը՝ այն դարձնելով մեր երազած հայրենիքը։ Մենք ենք մեր երկրի տերը․ ծառայենք նրան տիրոջ իրավունքով։ Մենք դա կարող ենք, մնում է՝ ուզենք։ Կյանքը լիիմաստ է, երբ քոնն է երկիրը, որի փողոցներում թափված աղբը, եթե տեսակավորես, Եվրոպա կդառնաս, բայց այդպես էլ եվրոպացի չես դառնա, քանի դեռ աղբը փողոցում ես թափում, երբ քոնն է երկիրը, որի դարավոր գրականությունը, եթե թարգմանես, համաշխարհային ճանաչման կարժանանա, բայց այդպես էլ անմրցունակ կմնա, քանի դեռ ժամանակակից հայ գրողը դատապարտված է գրքի տպագրության և գրական ճամփորդության ծախսը մուրալ իրենց հայ մշակույթի տեր ու տիրակալ կարծող մեծ ու փոքր կոռումպացված չինովնիկներից։ Սիրելի հայե՛ր, ինձ ընդամենը մեկ րոպե է տրված՝ պատմական կարևորություն ունեցող ուղերձս ձեզ հղելու համար, եթե հասցնեմ, ուրեմն, այս աշխարհ գալու առաքելությունս ի կատար կածեմ, եթե ոչ, ուրեմն, պարտավոր եք մեկ րոպեում գուշակել մտքինս, այլապես ինձնից հետո ոչ ոք ձեզ չի մղի ինքնամաքրման․ «Հաղթեք ձեզ, սիրելի՛ հայեր», որպեսզի ժամանակի սիրտը շահեք։ Իսկ հիմա առանց կատակի ասեմ․ «Հայի ամենամեծ բարեկամն ու թշնամին հայն է»։ Զգուշորեն ու պատասխանատվությամբ ընտրենք մեր միջի հային։
«Ստեղծագործական Հայաստան» մեդիանախագիծ
ՎԱՐԴուհի Սիմոնյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 22:49 • 19/04 Մոսկվայում փոթորիկը 100-ից ավելի ծառ է տապալել «Ժամը 21.00-ի դրությամբ Մոսկվայում 13 ծառ է ընկել, վնասվել է երկու ավտոմեքենա, տուժածներ չկան։ Մոսկվայի մարզում ավելի քան 90 ծառ է տապալվել, վնասվել է 6 ավտոմեքենա: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել», - ասել է գործակալության խոսնակը։
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Իրադարձային 19:21 • 13/04 Զինվորներն են իրենց գումարով հաճախ զինվորական մեքենաները նորոգում. վթարից տnւժածի մայր Պայմանագրային զինծառայող է թոռը, երեկ Սյունիքում ձորն ընկած զինվորական «Ուրալ»-ում է եղել՝ 20 վիրավորներից մեկն է: Վթարից չորս զինվոր է մահացել, վիրավորների մեջ կան ծանր վիճակում գտնվողներ։
Սպորտ
-
09:15 • 19.04.24 Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
Մամուլի տեսություն
-
09:10 • 19.04.24 Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին․ «Հրապարակ»
-
08:43 • 19.04.24 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»