Գյումրիում 23-ամյա երիտասարդն ալկոհոլի ազդեցության տակ վնասել է պարանոցն ու երակները՝ փորձելով ինքնասպան լինել

12:34 • 02.01.18

Անցած գիշեր Գյումրիի 23-ամյա բնակիչն ալկոհոլի ազդեցության տակ փորձել է կտրել վիզն ու երակները՝ այդկերպ փորձելով ինքնասպանություն գործել:


23-ամյա Միքայել Ս.-ին տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց «Գյումրի» ԲԿ-ի խոսնակ Նարեկ Կիրակոսյանը։


«Երիտասարդն այս գիշեր շտապօգնության մեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նա ԲԿ է ընդունվել հեմոռագիկ շոկ, պարանոցի աջ կեսի և նախաբազկի մակերեսի վնասվածքներ, արյունահոսող վերքեր ախտորոշմամբ: Երիտասարդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ»,- ասաց Նարեկ Կիրակոսյանը։


Այս պահին, ըստ նրա, Միքայել Ս.-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար:

 

Գյումրիում 23-ամյա երիտասարդն ալկոհոլի ազդեցության տակ վնասել է պարանոցն ու երակները՝ փորձելով ինքնասպան լինել