Բորտուղեկցորդները մեղադրել են Delta AirLines-ին հակասեմիտիզմի համար

11:19 • 03.01.18

Delta AirLines ամերիկյան ավիաընկերության աշխատակիցները ընկերությանը մեղադրել են հակասեմիտիզմի համար: Այս մասին հայտնում է New York Daily News-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ նախկին և ներկա բորտուղեկցորդները դատի են տվել ավիաընկերությանը հրեա աշխատակիցների և ուղևորների հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի համար:

Հայցում նշվում է, որ ավիաընկերությունն «ագրեսիվ» և «տարօրինակ» է անվանում հրեաներին աղոթքների և սննդի հանդեպ պահանջների համար (կոշերային սնունդ):

Delta AirLines-ն իր հերթին հայտնել է, որ «կտրականապես հերքում է այս հայցում նկարագրված խտրականության պնդումները»:

Բորտուղեկցորդները մեղադրել են Delta AirLines-ին հակասեմիտիզմի համար