Փողի գերիշխանությունն առ ոչինչ կդառնա. գալիս է ինտելեկտուալների ժամանակը (Ի գլուխ)
Տարեվերջին մեկնարկած «Ստեղծագործական Հայաստան» նախագիծն արդեն ներկայացրել է շուրջ երեք տասնյակ վառ անհատների, որոնց մասնագիտական գիտելիքը, նորարար գաղափարները յուրօրինակ բաց նամակներ են՝ ուղղված երկրի կառավարիչներին ու հասարակությանը: Ժամանակակից կառավարման համակարգերը կարող են արդյունավետ լինել, երբ արժևորում են մասնագիտական ընտրանու հեղինակավոր խոսքը: Իհարկե, երբեմն այդ խոսքը բավականաչափ սուր, քննադատական է հնչում, բայց սա, ամենևին էլ չի նշանակում, թե նրանք միջին վիճակագրական չինովնիկից պակաս են սիրում իրենց երկիրը:Ավելին` հենց քննադատական միտքն է նպաստելու, որ արդիականանան մեր արժեքները, ստեղծվեն մշակութային նոր կողմնորոշիչներ, որոնք կնվազեցնեն հասարակական հարաբերությունների մարգինալացումը՝ ապահովելով քաղաքացիական վերահսկողություն քաղաքական ընտրանու գործունեության վրա: Այսօր մեր հարթակին են միանում ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ, թատերագիր և դերասան Վահրամ Սահակյանը, Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա.Մարտիրոսյանը (Նյու Յորք) և ՏՏ ոլորտի հեղինակավոր գործիչ, Passparto հայ-իսրայելական ստարտափի համահիմնադիր Դավիթ Հակոբյանը:
1.Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մասնագիտական ոլորտում տարվող պետական քաղաքականությունը (արդյունավետությունը գնահատել 10-ը բալանոց համակարգով):
Վահրամ Սահակյան - Իմ մասնագիտության ոլորտում տարվող պետական քաղաքականությունը ոչ մի ժամանակներում ինձ վրա ազդեցություն չի ունեցել, որովհետեւ հիմնականում ես աշխատում ու շփվում եմ մասնավոր պրոդյուսերական համակարգերի հետ։ Բայց կցանկանայի, որ պետական մարմինները, կոնկրետ Մշակույթի նախարարությունը հետևեին պետական թատրոնների խաղացանկին, որպեսզի նրանք ամեն տարի հին, բոլորին ծանոթ ու ծամծմված պիեսներ բեմադրելու փոխարեն համագործակցեին երիտասարդ դրամատուրգների հետ, որպեսզի ժամանակակից պիեսները գերիշխեին խաղացանկում։ «Պեպոյով» ու «Ատամնաբույժ արևելյանով» չի կարելի տասնամյակներ շարունակ բռնաբարել հանդիսատեսին։
Հայկ Մարտիրոսյան - Իմ մասնագիտական ոլորտը քաղաքականությունն է: Իմ մասնագիտությունը՝ այդ քաղաքականության վերլուծությունը: Եվ, որպես կանոն, եթե պետության, իսկ ավելի ճիշտ՝ իշխանության քննադատությամբ ես զբաղվում՝ իրեն պետության հետ սխալմամբ նույնականցնող իշխանությունը չի կարող դրանից երջանիկ լինել: Կոնկրետ քաղաքագիտության հանդեպ իշխանությունը հստակ վերաբերմունք ունի: Կան այսպես կոչված քաղաքագետներ, որոնք իշխանության այս կամ այն օղակի, դրսի այս կամ այն ուժի կամ ներսի այս կամ այն անհատի շահերն են սպասարկում: Նման «մասնագետների» հանդեպ վերաբերմունքը մեծապես դրական է: Մյուսների՝ նոնկոնֆորմիստների հանդեպ կամ վերաբերմունք չկա, կամ էլ վարվում է ոչ բարեկամական քաղաքականություն: Հայաստանի պես քաղաքական մշակույթ չունեցող և նպատակայնորեն այլասերվող հասարակություն ունեցող երկրների պարագայում դա նորմալ իրականություն է: Գնահատականն այս ամենից հետո դառնում է անիմաստ: Զրո, եթե կարելի է ասել:
Դավիթ Հակոբյան - Մեր երկիրը աշխարհում կայուն և զարգացող տեղ է զբաղեցնում ՏՏ ոլորտում` թե՛ իր գրագետ և տաղանդավոր մասնագետների, թե՛ մեր հանրապետության ստեղծած ծրագրերի և արտոնությունների շնորհիվ։ Մենք ողջունում ենք մեր կառավարությանը ՏՏ ոլորտի նորաստեղծ կազմակերպություններին և դրանց ստեղծմանը խրախուսելու համար։ Չեմ ասի, որ 100 տոկոսով նրանք լուծել են առկա խնդիրները, բայց համենայնդեպս, քայլեր են ձեռնարկում։ Արդյունավետությունը կգնահատեմ 4, քանի որ դեռ շատ բաց տեղեր կան, որոնց պետք է ուշադրություն դարձնել։
2. Նշեք Ձեր մասնագիտական դաշտի ամենակենսական խնդիրները, որոնք խոչընդոտում են ստեղծարարությանը, և դրանց հրատապ լուծումը կարող է բեկումնային դառնալ ոլորտի առաջխաղացման համար:
Վահրամ Սահակյան - Ամենակենսական խնդիրներից մեկն այն է, որ մայրաքաղաքում գոյություն ունեն պետության կողմից ֆինանսավորվող թատրոններ և թատերական միություններ, որոնք տասնամյակներ շարունակ փող են ստանում պետությունից, ունեն սեփական ֆոնդեր ու ոչինչ չեն անում ժամանակակից արվեստ ստեղծելու համար։ Այսինքն` թատրոնի ղեկավարը ամբողջ կյանքում նստած է թոշակի վրա, բեմադրում է այն, ինչ բեմադրել է 80-ականներին, ոչինչ չի անում իր ծուլության և անտաղանդության պատճառով, կրծոտում է բյուջեն, իսկ հետո իր աթոռը ժառանգաբար հանձնում է որդուն։ Եթե պետական մարմինները սրա վրա ուշադրություն չդարձնեն՝ մեր երկրի մշակութային կյանքը կընթանա խորհրդային ժամանակների ոգով ու այդպես կշարունակվի։
Հայկ Մարտիրոսյան - Բոլոր մասնագիտությունների առաջխաղացմանն էլ խանգարում է ֆինանսավորման բացակայությունը: Քաղաքագիտությունը, համենայնդեպս այն մակարդակով, որով հաճախ դասավանդվում է Երևանի երբեմնի հեղինակավոր բուհերից շատերում՝ կամ պնակալեզություն է հիշեցնում, կամ էլ՝ մարքսիզմ-լենինիզմի բույր ունի: Քաղաքագետների մեծամասնությունն այդպես էլ ոչ ռուսալեզու գրականություն չի կարդում, տեղյակ չէ համաշխարհային քաղաքական անցուդարձերի խորքային անցքերին: Եվ դա այդպես է, որովհետև չկա որակյալ կրթություն, լեզուների չեն տիրապետում, կամ ըստ իրենց՝ ամեն ինչի կատարելության չափանիշը Հայաստանի այս կամ այն դաշնակից պետության գրականությունն ու հեռուստաեթերն է: Անգլերեն կամ ֆրանսերեն խոսելու պարագայում էլ՝ օգտվում են անհասկանալի և սահմանափակ աղբյուրներից: Բայց անգամ այդ դեպքերն են եզակի: Այդպես ճահիճը ճահիճ է ծնում:
Բացառություններ, իհարկե կան, բայց հիմնական պատկերը դա է: Եթե լինի պետական ծրագիր՝ որակյալ կրթություն տալու երիտասարդությանը, դրսից՝ ամենատարբեր երկրներից հեղինակավոր մասնագետներ հրավիրելու և հեռուստաեթերն աղբով լցնելու փոխարեն՝ լուրջ վերլուծական հաղորդումներով հագեցնելու՝ դա լուծում կարող է լինել: Բայց հայտնի է, որ կրթված, խելացի քաղաքացին վտանգ է անընդհատ և ամեն գնով վերարտադրվել ցանկացող յուրաքանչյուր իշխանության համար: Մինչդեռ, օրինակ, ԱՄՆ-ում ինտելեկտուալ հետամնացության մոլի ջատագովները հանրապետականներն են, Հայաստանում դրա ամենավուլգար կերպարանքով արտահայտման քաջալերողները ամենատարբեր ուժեր են և հենց հասարակության մի հատվածը: Եվ ողբերգականն այն է, որ հասարակությունը մետամորֆոզի է ենթարկվում. նախկինում բարձր կրթվածություն և ինտելեկտուալ բնական որակ ու ոսկե ինտելիգենցիա (խոսքը մտավորականության մասին չէ) ունեցող երկիրը վերածվում է հայկական նողկալի սերիալ դիտողների, բաց, քստմնելի պատուհաններից ներս ծիկրակողների, պլաստիկ վիրահատություններով և սիլիկոնով լցված, մակերեսային մի հսկայական զանգված ունեցող տարածքի, որտեղ այդ զանգվածի ամենամեծ հոգսը կա՛մ օրվա հացն է, կամ՝ օրվա ռեստորանային ճաշացուցակը: Առանց որակի որևէ հասարակություն չի կարող ազգ մնալ, չի կարող չինքնաոչնչացվել: Երբ պետությունը լքում է որակի սանձերը՝ անորակությունն ու ինքնակործանումը իրենք են սկսում կառավարել ամեն բան:
Դավիթ Հակոբյան - ՏՏ դաշտի ամենաէական խնդիրը կրթությունն է։ Այն բուհերը, որոնք տալիս են տեխնիկական կրթություն, չեն համապատասխանում ներկայիս պահանջներին։ Բուհերում շրջանառվող գրականությունը և ուսուցանվող ծրագրավորման լեզուները բավարար չեն շրջանավարտներին անցնելու աշխատանքի։ Այդ պատճառով նրանք ծախսում են գումար մասնավոր ընկերություններում գիտելիք ստանալու համար։
3.Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ մասնագիտական ցանկացած համայնք պատասխանատու է իր դաշտում կատարվածի համար: Ձեր կարծիքով, մեզանում ինչո՞ւ չեն ձևավորվում մասնագիտական պատասխանատու և գործուն ընտրախավեր (էլիտաներ), և ինչո՞ւ են մասնագիտական խնդիրները հիմնականում փոշիանում և այլասերվում սիրողական քննարկումներում:
Վահրամ Սահակյան - Ես դիտավորյալ չեմ ուզում մարդկանց վիրավորել, բայց որքան մարդ ճանաչում եմ այդ ոլորտներում՝ բացառիկ անտաղանդներ են, ընդ որում՝ բնածին։ Նրանք վաղուց արվեստը վերածել են սնունդի։ Այսինքն՝ թատրոնի, կինոյի, գրականության դաշտը դարձրել են կերակրման միջոց ու վերջ։ Նորից եմ կրկնում՝ աչքի գցեք խաղացանկերը կամ, ասենք` վերջին տարիներին ստեղծված արձանները, հուշարձանները։ Փողը կպցրեցին, մի անճոռնի բան սարքեցին ու դրանով ամեն ինչ փակվեց։ Ֆիլմի համար 15 տերերից փողեր են պոկում, 70 տոկոսը ուտում, հետո պրեմիերա են անում, հավաքվում են մի 70 մարդ, իրար շնորհավորում են, իրար համբուրում, լիզում ու փակում հարցը։ Քննարկումներն էլ անցկացվում են գավառական մթնոլորտում, որտեղ հնչում են ստեղծագործող մարդուն չվայելող բողոքներ։
Հայկ Մարտիրոսյան - Ոչ, համաձայն չեմ: Եթե այդպես լիներ, ապա պետություն և իշխանություն ունենալու անհրաժեշտություն չէր լինի: Ամեն ինչի պատասխանատուն նախևառաջ իշխանությունն է, մանավանդ, եթե այդ իշխանությունն իր ձեռքերում է կենտրոնացնում կառավարման բոլոր լծակները: Եթե դրանից հետո էլ մասնագիտական այս կամ այն համայնքն է մեղավոր սիստեմիկ խափանումների համար, ապա պետությունն ու՞մ է պետք: Եթե չկա ուղղորդող, ճշգրտող, որակի ապահովման երաշխավոր իշխանություն, ապա իշխանությունն ուրիշ ի՞նչ ֆունկցիա կարող է ունենալ: Միայն վայելել հենց նույն այդ իշխանությու՞նը: Եթե դերասաններն անտաղանդ են, երգիչները՝ ռաբիս, ֆուտբոլիստները՝ գնդակի հետ վարվել չգիտեն, իսկ դասախոսների մի ստվար զանգված տգետ է և գավառացի՝ դրա պատասխանատուն այդ անձինք չեն, այլ նրանք, ովքեր նրանց որակական առաջխաղացման համար բավարար պայմաններ չեն ստեղծել, որովհետև ոչ թե մեկ, երկուսն են վատը, այլ՝ մի ամբողջ խմբի գերակշիռ մասը: Ավելացրեք դրան այն հանգամանքը, որ այդ զանգվածը ոչ միայն վատն է, այլև՝ մեծապես առաջ է մղվում, և պետության մեղքն ավելի ակնհայտ կդառնա: Իսկ խնդիրներն այլասերվում և փոշիացվում են, որովհետև անաչառ քաղաքագետներին հակադրվում են հաճախ վճարվող կամ անվճար քաղագիտատորները կամ այս կամ այն կեղծ քաղտեխնոլոգները (ի դեպ՝ Արևմուտքում «քաղտեխնոլոգը» մեծապես բացասական բառ է: Զարմանալի է, որ Հայաստանում ոմանք իրենք իրենց հպարտությամբ հենց այդ բառով են կոչում/) և կամ էլ՝ կաշառված այս կամ այն երրորդական լրատվամիջոցը, որը գաղափար հնչեցնողի մասին պատվերով հնարովի, մտացածին հերյուրանքներ է հրապարակ նետում: Նման մակարդակներում դիսկուրսը դառնում է ավելորդ՝ գրավելով միայն ցածր կրթական ցենզ ունեցող քաղաքացիների ուշադրությունը:
Դավիթ Հակոբյան - Այս խնդիրը, իմ կարծիքով, գալիս է նրանից , որ մենք սովոր չենք համագործակցել կամ փորձ փոխանակել։ Միգուցե, դա մեր մեծագույն սխալներից մեկն է։ Այս բացը կարող է լրացվել միայն այն դեպքում, երբ մեծ ընկերությունները, ոլորտի պատասխանատուները կազմակերպեն ֆորումներ, կոնֆերանսներ և փոքր ընկերություններին նույնպես ներգրավվեն այդ քննարկումներին։ Ես ողջունում եմ «Հեքըթոնի» գաղափարը, կարելի է գոնե 3 ամիսը մեկ նման միջոցառում կազմակերպել, հավատացեք, մենք դրանով լիքը խնդիրներ կլուծենք, ինչու չէ, նաև կճանաչենք մեր տաղանդավոր կադրերին։
4.Ո՞րն է մասնագիտական ամենաարժեքավոր դառը դասը, որ քաղել եք մեծ տառապանքի գնով, և ի՞նչ ելքային լուծումներ կառաջարկեք Ձեր ոլորտի մրցունակությունը բարձրացնելու և նորարար գաղափարները խթանելու ուղղությամբ:
Վահրամ Սահակյան - Ամենադառը դասը եղել է այն, որ ցանկացել եմ համագործակցել որևէ պետական թատրոնի բեմադրիչի հետ։ Անուններ չեմ տա, որովհետև, ինչպես ասում են՝ չի հասնում իրենց։ Ավելի հին, ավելի փտած մտածողության մարդ հնարավոր չէ պատկերացնել, քան պետթատրոնի բեմադրիչը։ Նա ոչ մի պարտականություն չի կատարում։ Նա սովոր չէ աշխատել հեղինակի հետ, նա չի կարող առաջարկություններ անել հեղինակին, նրան պիտի պատրաստի պիեսը հանձնես, որ բեմադրի, նա դրան է սովորել սովետի ժամանակ։ Մեր ոլորտում, օրինակ, «Մեա Կուլպա- 2»-ը գրելիս՝ պրոդյուսերից սկսած մինչև զգեստների նկարիչը՝ ինձ հետ հավասար աշխատում են պիեսը ստեղծելու համար։ Իսկ այս ձրիակերները ոչինչ չեն ուզում անել։ Ես էլ կյանքում չեմ աշխատի դրանցից որևէ մեկի հետ։
Հայկ Մարտիրոսյան - Տառապանքը մարդուն ուղեկցում է կյանքի ողջ ընթացքում՝ այս կամ այն ձևով կամ ուրվագծով(եթե, իհարկե Աբրամովիչը չես) Իմ կյանքում, ինչպես և վստահ եմ շատ-շատերի, բազում խնդիրներ են եղել, որոնք հաղթահարելը հսկայական ջանքեր և ռեսուրսներ են պահանջել: Դրանք հաղթահարվել են: Խնդիրներ այսօր էլ կան և վաղն էլ լինելու են: Դառը դասը՝ այն է, որ քաղաքագիտությունն անշնորհակալ մասնագիտություն է: Խոսքը, հատկապես Հայաստանի մասին է: Հայաստանում դա անհետևանք խոսքի մասնագիտություն է, որ կարող է և հասարակական կարծիք ստեղծել, փոխել կամ հաստատել, բայց գրեթե երբեք՝ գետնի վրա իրավիճակի վրա չազդել: Իսկ քաղված պրակտիկ, բայց ոչ դառը դասն այն է, որ վերոնշյալ՝ կերպարանքի կեղտոտման և կեղծ հերյուրանքների տարածմանը սկսել եմ վերևից նայել և մեծապես անտարբեր վերաբերվել: Հիմա դա ինձ մոտ զավեշտի ընկալում է առաջացնում, որին նայում եմ բարձունքից:
Դավիթ Հակոբյան - Անկեղծ ասած, ոչ մի բան ինձ կյանքում հեշտ չի տրվել, և ինչ ունեմ այսօր անքուն գիշերների և երկարատև աշխատանքի արդյունք է։ Առհասարակ մարդ, եթե ցանկություն ունի իր տեղը գտնել կյանքում, կապ չունի ինչ ոլորտ կլինի, պետք է չքնի և անընդհատ թարմացնի իր գիտելիքները։ Իմ ամենադժվար էտապը եղել է փորձնական գիտելիքներ ձեռք բերելու շրջանը։ Շատ քիչ ընկերություններ էին համաձայնվում ինձ` որպես սկսնակ ծրագրավորող ընդունել աշխատանքի։ Իհարկե, հիմա այդ խնդիրը չկա, քանի որ հասկացան՝ այդ կերպ զարգանալ և ընդլայնվել չի լինի։ Մեզ պետք են կադրեր, քանի որ նշեցի ԲՈՒՀ-երը պատրաստի կադրեր չեն տալիս, մենք պետք է պատրաստենք ինքներս։
5. Արդյո՞ք պատրաստ եք մասնագիտական դաշտում Ձեզ թույլ տալ այնպիսի արարք, որը Ձեզ կզրկի ֆինանսական կայունությունից ու բարեկեցությունից, բայց մեծագույն օգուտ կտա Հայաստանին:
Վահրամ Սահակյան - Ես նման արարքներով եմ հասել այն ամենին, ինչը հիմա ստեղծվել և ստեղծվում է։ 90-ականների սկզբից, երբ նկարահանում էինք «Ոզնիների» ֆիլմերը, բոլոր մյուս ստեղծագործողները զբաղված էին կոշիկ կարելով կամ ծառ կտրելով։ Այդ ֆիլմերը նկարահանում էինք մեր իսկ միջոցներով և ուղղակի ցուցադրում հեռուստատեսությամբ։ Դրանից ավելի՝ էլ ի՞նչ կարող էի անել։ Այս տարի նույնպես բեմադրեցի մենաներկայացում և խաղացի «Գոյ» թատրոնում։ Դա շատ կարևոր էր երիտասարդության համար ու չեմ կարող ասել, որ մեկ դրամ վաստակել եմ դրա համար, փոխարենը՝ երեք ամիս գրելով ու մեկ ամիս բեմադրելով։
Հայկ Մարտիրոսյան - Ինձ համար իմ սեփական աչքերում իմ սեփական արժանապատվությունը պահպանելը կարևորագույն սկզբունք է: Ինձ քիչ է հետաքրքրում, թե ուրիշներն ինչպես են մեկնաբանում ինձ հետ կապված այս կամ այն հարցը կամ խնդիրը, որովհետև եթե նման բաներով զբաղվեմ, այլևս ոչնչի ժամանակ չի մնա: Փոխարենը, ես բարձր եմ գնահատում մասնագիտական սկզբունքայնությունը: Վերջիվերջո, մասնագիտության կրողը մասնագետ է մնում միայն այն դեպքում, երբ չի դավաճանում իր սեփական մասնագիտությանը, ու այն չի ծառայեցնում իր սեփական մանր շահերին: Հայաստանին մեծագույն օգուտ տալու համար կարելի է շատ բաներից զրկվել: Եվ շատերը զրկվում են: Ցավալին այն է, որ զրկվելով՝ հաճախ օգուտ չեն տալիս: Համակարգն ու հայաստանյան իրականությունն է այդպիսին:
Դավիթ Հակոբյան - Հավատացնում եմ` սկսնակ ծրագրավորողին ընդունել աշխատանքի, արդեն մեծ քայլ է ու հենց մեր պետության համար, քանի որ սկսնակները չեն բերում եկամուտ, ընդհակառակը՝ մենք ենք ռեսուրս ծախսում, որպեսզի գիտելիք տանք։ Բայց կարող է մեր ընկերությունն որոշ ժամանակ հետո լուծարվի, սակայն մեր պատրաստած կադրը միշտ ներկայացնելու է մեր երկրի դեմքը՝ որպես ծրագրավորող։
6. 2017թ.-ին մասնագիտական դաշտում ստեղծե՞լ եք որևէ արժեք, արե՞լ եք որևէ քայլ, որը Ձեզ հպարտություն է ներշնչել: Ձեզ դո՞ւր է գալիս այն մարդը, ինչպիսին Դուք էիք 2017թ.-ին:
Վահրամ Սահակյան - Երկու բան. առաջինը «Մեա Կուլպա -2»-ը, որի պրեմիերան եղավ 2017-ի փետրվարին ու խաղացվում է մինչև հիմա (ու երևի կխաղացվի ևս մի 15 տարի) և «Մեկ Վահրամի թատրոն» անվանմամբ մենաներկայացումը, որը հոկտեմբերին խաղացի «Գոյ» թատրոնում ու մյուս տարի կխաղամ տիկնիկային թատրոնում։ Նոր գիրք չունեմ ու թերևս չունենամ, որովհետեւ կարող եմ իմ գրածն ինքս խաղալ բեմին, ու դա համարում եմ ավելի արդյունավետ։ Թող գիրք գրեն նրանք, ովքեր կարողանում են միայն գրել։
Հայկ Մարտիրոսյան - Զբաղվում եմ իմ մասնագիտությամբ: Դա արդեն ներքին հպարտություն է ներշնչում, ավելի շուտ՝ ներքին բավարարվածության զգացում ապահովում: Հպարտություն է ներշնչում նաև այն, որ չեմ հոգնում անընդհատ ինձ վրա աշխատել, գիտակցում եմ, որ միշտ բազում բաներ կան, որոնց մասին բավարար գիտելիքներ չկան: Ինչ վերաբերում է 2017թ.-ի ինքս ինձ դուր գալուն, ապա՝ ոչ: Ինձ երբեք դուր չի գալիս այն «ես»-ը, որ նախորդ տարի կամ անգամ նախորդ ամիս է եղել: Հետ նայելով՝ հաճախ սեփական անձը և գործողությունները, արածները կամ չարածները այս կամ այն չափով խմբագրելու մեծ ցանկություն է առաջանում: Պետք է ներքին աճ զգաս, իսկ ներքին աճը երբեք չի կարող քեզ բավարվածության զգացում ներշնչել, երբ ետ նայես:
Դավիթ Հակոբյան - Մենք այս տարի առաջին քայլերն ենք արել օնլայն հարթակում՝ ստեղծելով աշխատատեղեր դիզայներների համար։ Ես հպարտանում եմ այդ նախագծով, քանի որ մենք ներկայացնում ենք մեր երկիրը ամբողջ աշխարհով։
7.Եթե Ձեզ հնարավորություն տրվեր ուղերձ հղել աշխարհի հայերին՝ ի՞նչ կասեիք Ձեզ տրված մեկ րոպեի ընթացքում:
Վահրամ Սահակյան - Ես կհիշեցնեի, որ եկել է 2018 թվականը և այդ կապակցությամբ՝ ամոթ է ապրել 1997 թվականի չափանիշներով, գավառական մտածողությամբ ու անխելքության բոլոր դրսևորումներով։ Ժամանակակից մարդը պիտի մի քիչ փորձի մոռանալ իր անցյալը, մի կողմ նետել ապրած տարիներին կուտակված բեռը, որպեսզի կարողանա ապրել ժամանակի հետ և իր ժամանակի մեջ:
Հայկ Մարտիրոսյան - Ուղերձ չէի հղի, որովհետև աշխարհի հայերը միասնական չեն , և նրանցից շատերը վաղուց հայ չեն և որովհետև ոչ մի ուղերձ էլ ոչ մի խնդիր չի լուծում: Եվ նաև՝ որովհետև ես այնպիսի մեկը չեմ, որի ուղերձը՝ ուղղված մի ամբողջ ժողովրդի, սպասված կամ մեծ պահանջարկ վայելող մի բան է: Բայց եթե պետք է մի բան ասեմ՝ ապա մեկ րոպեն շատ կլիներ: Կասեի. «Սիրեք ձեր երկիրը ոչ թե ճոռոմ խոսքերով, ցեղասպանության մասին բղավելով և Արարատի մասին խոսելով, այլ՝ հստակ, կոնկրետ պահվածքով: Զգացեք ձեզ պատասխանատու ձեր հայրենիքի ճակատագրի հարցում: Այդ հայրենիքն աննախադեպ մարտահրավերների առջև է կանգնած, և նրա գոյությունն իրոք վտանգված է»:
Դավիթ Հակոբյան - Նախ՝ ողջունում եմ ամբողջ աշխարհում գտնվող հայությանը։
Մենք խելացի ազգ ենք և տվել ենք հանճարներ ամբողջ աշխարհին։ Կցանկանայի միշտ լինենք միասնական և չմոռանանք, թե ովքեր են եղել մեր նախնիները։ Ամենամեծ ցանկությունս է, որ բոլորս միավորվենք մեր հայրենիքում, աշխատենք և ստեղծագործենք մեր երկրում։ Հավատացեք, մեր երկիրը շատ-շատ առավելություններ ունի։ Շատերի կարծիքով, աշխատատեղեր չկան կամ աշխատավարձերը ցածր են։ Իհարկե, ես համաձայն եմ որոշ չափով, բայց կուզեմ նշել ՏՏ ոլորտը հաստատ բացառություն է, որը մասնագետների պահանջարկ ունի, և աշխատավարձերն էլ ցածր չեն։ Ուղղակի, պետք է մի փոքր լավատեսորեն նայել ամեն ինչին և միշտ՝ ժպիտով։ Մեր ազգին ցանկանում եմ միասնականություն, ու թող 2018 թվականը տնտեսական աճի և ձեռքբերումների տարի լինի։
«Ստեղծագործական Հայաստան» մեդիանախագիծ
ՎԱՐԴուհի Սիմոնյան
Սյուզան Թոսունյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
- 17:15 • 28.03.24 Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- 14:33 • 28.03.24 Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
- 12:19 • 28.03.24 Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
- 12:03 • 28.03.24 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
- 20:49 • 27.03.24 Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
- 16:05 • 26.03.24 Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
- 14:30 • 26.03.24 Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
- 13:02 • 26.03.24 «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
- 20:45 • 25.03.24 Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
- 15:24 • 25.03.24 Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
- 15:23 • 25.03.24 Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
- 10:34 • 25.03.24 Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
- 14:55 • 22.03.24 Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
- 20:44 • 21.03.24 4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
- 14:25 • 21.03.24 Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
- 13:25 • 21.03.24 Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
- 12:02 • 21.03.24 Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
- 20:42 • 20.03.24 Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
- 17:19 • 20.03.24 Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
- 15:22 • 20.03.24 30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
- 12:58 • 20.03.24 Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
- 12:11 • 20.03.24 Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
- 14:08 • 19.03.24 ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
- 12:12 • 19.03.24 Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
- 12:12 • 19.03.24 Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
- 12:11 • 19.03.24 Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
- 11:49 • 19.03.24 Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 11:47 • 19.03.24 Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
- 11:42 • 19.03.24 Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
- 11:41 • 19.03.24 Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
- 20:50 • 18.03.24 Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
- 14:35 • 18.03.24 Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
- 14:31 • 18.03.24 Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
- 11:21 • 18.03.24 Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
- 11:13 • 18.03.24 Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
- 11:11 • 18.03.24 Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
- 18:32 • 16.03.24 ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
- 18:30 • 16.03.24 ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
- 20:47 • 15.03.24 Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
- 14:31 • 15.03.24 Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 09:21 • 28/03 Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le Figaroի հետ զրույցում հայտարարել է օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյան
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Քաղաքականություն 11:38 • 28/03 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին (տեսանյութ) Նրանք, ովքեր այդ ուղերձներով հադես են գալիս, նրանք այդ ուղերձներով հանդես գալու հնարավորություն են ունեցել, ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի մենք կառավարություն ենք»,- ասել է նա:
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Իրադարձային 09:56 • 28/03 Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Հաղորդվում է, որ Բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա միջպետական ավտոճանապարհի 94-ից 110-րդ կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
-
Ժամանց 15:16 • 28/03 Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին (լուսանկարներ) Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է արել երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին Այս մասին almonitorcomը՝ նկատելով, որ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ խի
-
Քաղաքականություն 12:32 • 28/03 Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևական զարմանում են, թե ինչու է ապրիլի 5ին կայանալիք ՀայաստանԵՄԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Այս մասին թելեգրամյան ալիքո
-
Իրադարձային 13:53 • 28/03 Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ։ Նա այցելել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանութ
-
Քաղաքականություն 14:46 • 28/03 Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա սրանք հակասական չե՞ն: Փաշինյանի որ մի ասածը մեկնաբանենք, նա վաղը կարող է 180 աստիճան փոխված հայտարարություն անի, որը այսօրվա հայտարարությանը հակասի:
-
Մշակույթ 14:51 • 28/03 Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Հնագետները ժամանակակից Նախիջևանի տարածքում պեղումների արդյունքում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած հին ամազոնուհիների՝ կին մարտիկների գերեզմաններ, որոնք թվագրվում են բրոնզե դարաշրջանին: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:
-
Մամուլի տեսություն 08:44 • 28/03 Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» «Փաստը» փորձեց կառավարությունից ստանալ պատասխան, թե ինչո՞ւ է արարողակարգային նման «շեղում» թույլ տրվել: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ի պատասխան ասաց. «Ես ՀՀ վարչապետի խոսնակն եմ, իրավասու եմ պատասխանել վարչապետի հանդիպումների մասով»:
-
Քաղաքականություն 09:21 • 28/03 Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le Figaroի հետ զրույցում հայտարարել է օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյան
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Քաղաքականություն 11:38 • 28/03 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին (տեսանյութ) Նրանք, ովքեր այդ ուղերձներով հադես են գալիս, նրանք այդ ուղերձներով հանդես գալու հնարավորություն են ունեցել, ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի մենք կառավարություն ենք»,- ասել է նա:
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Իրադարձային 09:56 • 28/03 Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Հաղորդվում է, որ Բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա միջպետական ավտոճանապարհի 94-ից 110-րդ կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
-
Ժամանց 15:16 • 28/03 Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին (լուսանկարներ) Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է արել երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին Այս մասին almonitorcomը՝ նկատելով, որ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ խի
-
Քաղաքականություն 12:32 • 28/03 Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևական զարմանում են, թե ինչու է ապրիլի 5ին կայանալիք ՀայաստանԵՄԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Այս մասին թելեգրամյան ալիքո
-
Իրադարձային 13:53 • 28/03 Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ։ Նա այցելել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանութ
-
Քաղաքականություն 14:46 • 28/03 Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա սրանք հակասական չե՞ն: Փաշինյանի որ մի ասածը մեկնաբանենք, նա վաղը կարող է 180 աստիճան փոխված հայտարարություն անի, որը այսօրվա հայտարարությանը հակասի:
-
Մշակույթ 14:51 • 28/03 Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Հնագետները ժամանակակից Նախիջևանի տարածքում պեղումների արդյունքում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած հին ամազոնուհիների՝ կին մարտիկների գերեզմաններ, որոնք թվագրվում են բրոնզե դարաշրջանին: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:
-
Մամուլի տեսություն 08:44 • 28/03 Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» «Փաստը» փորձեց կառավարությունից ստանալ պատասխան, թե ինչո՞ւ է արարողակարգային նման «շեղում» թույլ տրվել: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ի պատասխան ասաց. «Ես ՀՀ վարչապետի խոսնակն եմ, իրավասու եմ պատասխանել վարչապետի հանդիպումների մասով»:
-
Իրադարձային 10:19 • 25/03 Crocus City Hall-ի գործով կալանավորվածներից մեկը փետրվարին լուսանկարներ էր հրապարակել Ստամբուլից Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում ահաբեկչություն կատարելու համար մեղադրվողներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, Instagramում Ստամբուլից լուսանկարներ էր հրապարակել։ Այս մասին գրում է kommersantruնՓետրվարի 23ի
-
Իրավունք 09:03 • 25/03 Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորեց «Կրոկուս»-ի գործով անցնող չորս անձի, նրանցից երկուսն ընդունել են իրենց մեղքը (լուսանկարներ) Նշվում է, որ նրանք կալանքի տակ կմնան մինչև մայիսի 22-ը։ Նրանցից երկուսն ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
-
Իրադարձային 19:22 • 22/03 Որքանո՞վ են հավաստի Հայաստանում ամենաշատ որոնվող կայքերի մասին Ahrefs-ի աղմուկ հանած տվյալները, ի՞նչ պատկեր են ցույց տալիս մյուս հաշվիչ կայքերը Semrush-ի տվյալներով ոչ մի գեմբլինգ կայք չի գտվում ամենաշատ այցելվող կայքերի ցանկում։ Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տվյալների վրա որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաեւ SEO գործիքների կիրառումը։
-
Սպորտ 09:25 • 26/03 Հայտնի է՝ որ ֆուտբոլիստն է գրավ վճարել Դանի Ալվեշի համար Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը՝ Դանի Ալվեշը, պարտքերի ու բանկային սառեցված հաշիվների պատճառով այդքան գումար չի ունեցել։ Մեմֆիս Դեպայը բրազիլացի ֆուտբոլիստի հետ ընկերացել է 2021/2022 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում նրանց համատեղ ելույթների ժամանակ։
-
Մամուլի տեսություն 10:52 • 23/03 Ինչու է Նիկոլ Փաշինյանը գնում Մոսկվա. «Փաստ» «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա ու կմասնակցի Եվրասիական տնտեսական միության հոբել յանական գագաթաժողովին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցը բավական թեժ քննարկումների առիթ է դարձել ՔՊ վարչության վերջին նիստերից մեկում:
-
Իրադարձային 11:44 • 22/03 Հունգարիայի վարչապետը չի բացառել, որ Արևմուտքը 2-3 ամսից կորոշի զnրք ուղարկել Ուկրաինա Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ելույթ ունենալով Radio Kossuthի եթերում, չի բացառել, որ 23 ամսից արևմտյան զորքերը կլինեն Ուկրաինայում, քանի որ հակամարտության նախկին զարգացումումները ցույց են տալիս, որ սկզբում անհավ
-
Իրադարձային 13:10 • 23/03 «Կրոկուս»-ի գործով ձերբակալվածներից չորսը հայտնաբերվել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու. ՌԴ ՔԿ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 մարդու այդ թվում՝ 4 ահաբեկիչների ձերբակալության մասին, որոնք անմիջական մասնակցություն են ահաբեկչությանը։
-
Իրավունք 10:16 • 26/03 Սանկտ Պետերբուրգի բնակչին օդանավակայանում ձերբակալել են Crocus-ի վերաբերյալ գրառումների համար. նա պատրաստվում էր Հայաստան մեկնել Սանկտ Պետերբուրգի բնակիչ, հայտնի դեկորատոր Նիկոլայ Կոնաշենոկին ձերբակալել են «Պուլկովո» օդանավակայանում, որտեղից մտադիր էր Հայաստան թռչել Մոսկվայով։ Այս ամսին գրում է kommersantruնԱվելի վաղ Նիկոլայ Կո
Սպորտ
-
16:24 • 28.03.24 Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Իրադարձային
-
21:51 • 28.03.24 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)
Մշակույթ
-
12:36 • 27.03.24 Եվա Մենդեսը պատմել է՝ հանուն ում է հրաժարվել կինոկարիերայից
Գիտություն/տեխնիկա
-
11:05 • 27.03.24 Mercedes-Benz-ը թարմացրել է G-Class-ը (լուսանկարներ)